10:53 27.01.2023
ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունը բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Օրերս Աթենք-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում ընտրել է մաքսային հսկողության երկուղի համակարգի «Կանաչ ուղի» ընթացակարգը։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` քաղաքացու կողմից «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո քաղաքացին մաքսային […]
10:43 27.01.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համացանցում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սոցիալական կայքերի էջերով տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները «գազի վաճառքով» զբաղվելու և «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու դիմաց, իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել։ Բացի այդ, պարզվել է նաև, որ վերոնշյալ գործողություններից զատ, ՀՀ քաղաքացիները «Instagram» և […]
10:28 27.01.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, կողոպուտի և ապօրինի ծառահատման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ֆիզիկական ներգործության, […]
10:19 27.01.2023
Արցախի տեղեկատվական շտաբից, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի ժողովրդին նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը, ՀՀ և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռը, ինչպես նաև Արցախի երեխաների համար […]
10:15 27.01.2023
Հունվարի 27-ին, ժամը 00:14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:43-ին, մարվել՝ 03:00-ին։ Այրվել է մոտ 250 […]
22:00 26.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱԳ նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահան Կոստանյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
21:57 26.01.2023
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը պատվիրակների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով առաջացած հումանիտար լուրջ խնդիրների վրա՝ նրանց հորդորելով մտածել 120 հազար հայերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մամիջանյանն իր ելույթում ասաց․ «Մեզնից ոմանք այսօր նիստից հետո կգնան Ստրասբուրգում ռեստորան։ Եվ խնդրում եմ ձեզ` մինչև կընտրեք ձեր ընթրիքը, հիշեք, որ 120 […]
21:47 26.01.2023
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի նախագահի հռետորաբանության, Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վրա՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները ևս պաշտպանված են կազմակերպության ներքո, բոլոր քաղաքացիները պետք է ունենան մարդու իրավունքների նույն երաշխիքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն իր ելույթում շեշտեց, որ, ցավոք, որոշ անդամ երկրներ դեռ […]
21:40 26.01.2023
Հանրապետության տարածքում hունվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-31-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկը` 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում hունվարի 27-ին, 28-ի գիշերը, 30-ի ցերեկը, […]
21:29 26.01.2023
Հունվարի 19-ի ցերեկը ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում տվեց մի քաղաքացի: Նա հայտնեց, որ երկու օր առաջ Նոյակերտ գյուղի չբնակեցված և իր տնօրինմանը հանձնված տնից գողություն են արել: Դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Կոտրել էին շինության փայտե դուռը և գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, ջրատաքացուցիչ և այլն: Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ, իսկ բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ-հետախուզական […]
21:27 26.01.2023
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 19-25-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 19-ին և Արաբկիրում՝ հունվարի 23-ին, 24-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հունվարի 22-ին և […]
21:15 26.01.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գրիբոյեդովի փ. 7, 11, 19, 31 շենքեր, Կոմիտասի պող. 41, 41/1, 43, 43/1 շենքեր, Էմինի փ. 5, 6, […]
21:05 26.01.2023
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Դեյվիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական խախտումները դատապարտող բանաձև՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ամբողջությամբ կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ […]
18:39 26.01.2023
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն (ԺԴԿ-HDP) անցյալ շաբաթ Սահմանադրական դատարան է դիմել՝ պահանջելով, հետաձգել կուսակցության փակման հարցով սկսված դատական գործընթացը: Նրանք պահանջել են, որ դատական գործընթացը շարունակվի մայիսին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո միայն։ Սակայն Սահմանադրական դատարանը միաձայն մերժել է կուսակցության դիմումը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ կուսակցությունը իր գանձապետական հաշիվները արգելափակելու համար նշանակված դատի պաշտպանությանը […]
16:01 26.01.2023
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՃՏՊ-ների նվազեցմանը, կարգավորվող և չկարգավորվող հետիոտնային անցումների անվտանգության բարձրացմանը, ճանապարհային երթևեկության կազմակերպման նոր տեխնիկական միջոցների կիրառմանը նպաստելու համար: Արդյունքում՝ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։ Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար […]
15:59 26.01.2023
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով, 2023 թվականին վրաց-ադրբեջանական սահմանին կբացվի «Լագոդեխի»-ի մաքսային անցակետի լիովին նոր ենթակառուցվածք, տեղեկացնում է Aliq.ge-ն։ «2022 թվականին մենք հնարավորություն ունեցանք բացելու վրաց-հայկական սահմանի Նինոծմինդայի մաքսային անցակետի նոր շենքը։ Մյուս անցակետերի ամբողջական վերականգնումն ու վերանորոգումն ընթացքի մեջ են»,- ասել է ֆինանսների նախարարը։ Ի դեպ, Ադրբեջանի ցամաքային սահմանը գրեթե երեք տարի փակ […]
15:57 26.01.2023
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներն ահազանգում են դեղերի գների բարձրացման վերաբերյալ: Ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով Մոլդովայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը և Առողջապահական համակարգերի և քաղաքականության եվրոպական դիտորդական գրասենյակը կազմակերպել էին քաղաքականության երկխոսություն, որին մասնակցել են ԱՀԿ գրասենյակի պատասխանատուներ, դիտորդական գրասենյակի փորձագետներ, Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ։ Նշվել է, որ տարածաշրջանում […]
15:55 26.01.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 26-ից մինչև մարտի 1-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Գ.Նժդեհի, Մ.Ստեփանյան, Ազատամարտիկների, Չարենցի, Հ.Թումանյան, Շահումյան, Ռ. Մինասյան, Սպանդարյան փողոցներում, Երկաթուղայինների փողոցում և նրբանցքներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]
15:53 26.01.2023
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոխհատուցել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին հյուրանոցային ծառայությունների դիմաց կատարած ծախսերը։ Ըստ այդմ ՝ նախատեսվում է հատկացնել՝ 98 490․5 հազ դրամ գումար, որից Երևանի քաղաքապետարանին՝ 11444.0 հազ. դրամ, իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ 87046.5 հազ. դրամ: Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից […]
15:51 26.01.2023
Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեից ստացած տվյալների համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է վճարվող աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ. դեկտեմբերին՝ 704 420 վճարվող աշխատատեղ։ Այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Փաշինյանը և նշել. « 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերին աշխատատեղերն ավելի են 44 949-ով, իսկ 2022 թվականին, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ […]
15:50 26.01.2023
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան արդեն ձերբակալվել է առաջին անձը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված: «Թույլ տվեք նախաքննության շահից ելնելով՝ չբացահայտել այն անձնաց հաջորդականությունը, ում նկատմամբ այս […]
15:47 26.01.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: Կառավարությունը հաստատել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են […]
15:42 26.01.2023
Գերմանական «Stern» ամսագիրն իր շապիկում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ermenihaber-ի հաղորդմամբ՝ «Հրահրիչ Էրդողան» գլխագրով վերլուծական հոդվածում տեղ են գտել վարկաբեկիչ ձևակերպումներ Էրդողանի հասցեին։ Նշվում է, որ իշխանության ղեկին մնալու համար նա կոնֆլիկտներ է հրահրում Սիրիայում և Գերմանիայում։ Վերոնշյալ հոդվածում ասվում է, որ Էրդողանը բանակցում է Պուտինի և Արևմուտքի հետ, նսեմացնում է ՆԱՏՕ-ի […]
15:37 26.01.2023
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 25-ին Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, զենք, զինամթերք ապօրինի պահելու և կրելու համար ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով, և բարդ փականով, 9 սմ շեղբով դանակ: Նա ներկայացվել է […]
15:27 26.01.2023
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ժամանակին բժշկական օգնության չդիմելու, ինքնաբուժմամբ զբաղվելու և անհարկի հակամանրէային դեղամիջոցներ ընդունելու դեպքում հիվանդությունը կարող է ընթանալ ծանր բարդությունների զարգացումով։ Հակամանրէային դեղամիջոցները նշանակվում են բարդությունների զարգացման դեպքում՝ բժշկի ցուցումով։
15:25 26.01.2023
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող այն քաղաքացիական շենք-շինություններում և կացարաններում, որտեղ 2020 թվականին և 2022 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով տեղակայվել են զինվորական անձնակազմերը: Զինվորական դատախազը, մասնավորապես, կարգադրել է Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության […]
15:21 26.01.2023
Շրջանառվող լուրերը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում են բժշկական կենտրոնից։ «Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՇՕ բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ: Չնայած այդ հանգամանքին՝ Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի կատարել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, […]
15:11 26.01.2023
ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել: Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները»,- ասված […]