14:52 26.01.2023
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի իրականացրած «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագրին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները և առաջիկա անելիքները: «Այս ծրագիրը մեկ այլ՝ շատ կարևոր և խոշոր նախագծի հատված է, որով փորձում ենք որակյալ կրթական ծառայությունները՝ ներառյալ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է «Թումոն», դարձնել հասանելի Հայաստանի բոլոր […]
14:45 26.01.2023
Ֆինլանդիան հանել է Թուրքիային զենք վաճառելու արգելանք (էմբարգո), որը գործում էր 2019 թվականից: Իսկ պատճառն այն էր, որ թուրքական բանակի ստորաբաժանումները ռազմական գործողություններ էին սկսել քուրդ զինյալների դեմ՝ վերջիններիս համարելով ահաբեկիչներ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերոհիշյալ արգելանքի չեղարկման մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը: Ավելի վաղ էլ Շվեդիան էր հանել Թուրքիային զենք վաճառելու արգելանքը, որը նույնպես գործում […]
14:28 26.01.2023
«Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են»,- ինչպես փոխանցում է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ այս մասին ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին։ « Les adversaires de l’Arménie 🇦🇲 sont les adversaires de la France 🇫🇷 », Gérald Darmanin, Ministre de l’Intérieur, représentant le Président de la […]
14:16 26.01.2023
Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան նախօրեին՝ հունվարի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:
14:09 26.01.2023
«Լավ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ։ Քննարկվել են խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարները, իրավիճակը Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը։ Պետք է խուսափել հումանիտար ճգնաժամից։ Քննարկել ենք նաև Հայաստանում ԵՄ-ի վերջերս գործարկված առաքելությունը»,- գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ […]
14:01 26.01.2023
Իտալական L’Espresso պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Պատգամավորների պալատի Արտաքին հանձնաժողովի պատգամավորները Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռաշադ Ասլանովին հրավիրել են Իտալիայի խորհրդարան, որպեսզի տեղեկություններ ստանան Լաչինի միջանցքի շրջափակման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածագիրը նկատում է, որ Ադրբեջանի դեսպանը, նույնիսկ չսպասելով հարցերի՝ հիշեցրել է, թե որքան կարևոր է էներգետիկ համագործակցությունը ադրբեջանական մեթանի հետ, որը TAP […]
13:56 26.01.2023
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք է անցկացնում: Մանրամասները՝ տեսանյութում
13:50 26.01.2023
Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում շարունակվում է Թուրքիայի զինված ուժերի պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունը, որը մեկնարկել է հունվարի 18-ին և կշարունակվի մինչև փետրվարի 2-ը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ զորավարժությունը մասնակիցներ ունի 17 երկրից՝ ներառյալ Գերմանիայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից։ Այն համարվում է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենալայնամասշտաբ «Ձմեռ» զորավարժությունը՝ ազգային և օտարերկրյա զինուժի ներգրավվածությամբ։ «Ձմեռ-2023»-ի նպատակներն են համատեղ գործողության կատարման ժամանակ […]
13:45 26.01.2023
ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունն օրերս հայտնաբերել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունը Մեծ Բրիտանիայից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել շուրջ 560 առաքանի: Արևմտյան մաքսատուն-վարչության մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային գործառնություններից հետո առաքանիները հանձնվել են էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությանը` քաղաքացիներին հանձնելու նպատակով։ Մաքսային գործառնությունների ավարտից հետո` մաքսային հսկողության գոտուց դուրս ընկերության աշխատակիցների կողմից […]
13:41 26.01.2023
Հունվարի 25-ին՝ ժամը 20.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արագածի փողոցում բախվել է հյուրանոցի պատին: Վարորդը՝ 22-ամյա Հայկ Բալեյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։
13:24 26.01.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 25.01.2023թ. դրությամբ։ Արցախի բնակիչները ստիպված փայտի վառարաններ են տեղադրում` տաքանալու և սնունդ պատրաստելու համար: Ադրբեջանի կողմից շրջափակման, գազի և էլեկտրականության մատակարարման խափանման պատճառով Արցախի բնակարաններում սկսել են տեղադրվել փայտի վառարաններ: Ցուրտ ձմռան պայմաններում, առանց բնական գազի օգտագործման հնարավորության և թերի էլեկտրամատակարարման պայմաններում Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և […]
13:17 26.01.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել «Եվրոպայի խորհրդի ռեկյավիկյան գագաթնաժողովը. արժեքների շուրջ համախմբված՝ արտասովոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ «Պարո՛ն նախագահ, Այսօր շատ երկրներ կանգնած են ժողովրդավարության եւ անվտանգության միջեւ դժվարին ընտրության առաջ: Նման իրավիճակում նկատելի է, […]
13:01 26.01.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Շեյխ Համադ բին Խալիֆա բին Ահմադ Ալ-Թանիին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանդիպումը նախաձեռնած Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը ներկայացրել է մեկ ամիս առաջ Դոհայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո իրականացվելիք ծրագրերը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ աշխարհի խաղերի կազմակերպումը մեծ […]
12:49 26.01.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ hունվարի 19-ի, 23-ի, 24-ի և 25-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Գլխավոր դատախազը ստորագրել է պաշտոնից ազատման հետևյալ հրամանները՝ ⦁ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ⦁ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության […]
12:40 26.01.2023
«Ինձ համար պատիվ էր ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Emmanuel Macron -ին CCAF France-ի ամենամյա ընթրիքին, որտեղ ես վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը հայերին», – ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն։
12:35 26.01.2023
Պորտուգալիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի երկրի պատմական կենտրոններից մեկում՝ Կոիմբրայում, որտեղ նաև գտնվում է Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը։ Կենտրոնը կլինի քաղաքի համար խորհրդանշական հին փոստային շենքում, որից 2000 քմ տարածք կվերանորոգվի կրթական ծրագիրը գործարկելու համար։ Թումո Կոիմբրան հնարավորություն կընձեռի 1500 երիտասարդների ստանալ անվճար կրթություն ութ հիմնական ուղղություններով՝ 3D մոդելավորում, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, գրաֆիկական […]
12:26 26.01.2023
Չինաստանի Թիենծինի համալսարանը (Tianjin University՝ TJU) 2023-2024 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ՝ մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերով ՉԺՀ կառավարության կողմից հատկացված կրթաթոշակային 3 տեղերի համար։ Կրթաթոշակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կցված փաստաթղթերից: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 6-ն է:
12:17 26.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 000 աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն […]
12:09 26.01.2023
Կառավարության որոշմամբ Մուշեղ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ։ Մուշեղ Մուրադյանը ղեկավարել է ‹‹Արփի լիճ›› ազգային պարկ›› ՊՈԱԿ-ը, մինչ այդ նա պաշտոն է զբաղեցրել Շիրակի մարզպետարանում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել: Այս մասին նա հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում։
12:07 26.01.2023
Հայաստանի և Ավստրալիայի միջև արդյունավետ համագործակցությունն առավել կխորանա և կամրապնդվի. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի Միության ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև փոխադարձ հարգանքի և […]
11:59 26.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքներ, հանդիպումներ ունեցել ինչպես նշված գյուղերի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն ու Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ […]
11:52 26.01.2023
Հունվարի 25-ին, ժամը 17։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառեր են այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 60 խմ շինարարական աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
11:46 26.01.2023
Երևանում կանցկացվի ՀՀ-ԵՄ Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպումը։ Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից: «ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան այսօր ժամանել է Երևան։ Նա կգլխավորի ՀՀ-ԵՄ Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:41 26.01.2023
ԶՊՄԿ-ն 2022-ին վճարել է աննախադեպ հարկեր՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը գրեթե երկուսուկես անգամ։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նախորդ տարվա 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ցուցանիշները։ Ողջ տարվա ընթացքում և տարվա ամփոփ տվյալներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պահպանել է երկրի առաջին հարկատուի կարգավիճակը՝ գրանցելով աննախադեպ ցուցանիշ։ 2022 թ. ընկերությունը վճարել է 144 մլրդ դրամի հարկ նախորդ տարվա 61մլրդ դրամի […]
11:32 26.01.2023
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009 թվականի հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումն ամուր […]
11:27 26.01.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպատի Մուրմուին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի նշանակալի առաջընթացին և նվաճումներին, ինչը նպաստել է երկրի հեղինակության բարձրացմանը միջազգային ասպարեզում։ Դրա վառ վկայությունն է ՄԱԿ անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող անդամակցությունը, ինչպես նաև այս տարի Մեծ քսանյակի […]
11:22 26.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Քեռյանին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Քեռյանին ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում։