20:15 14.04.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, շարունակելով իր քննարկումները Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գարնանային հանդիպումների շրջանակներում, տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՀԲ տարածաշրջանային փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու մի շարք գերատեսչությունների նախարարների տեղակալները: Փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ հատկապես համավարակի […]
20:09 14.04.2021
Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։ Այս մասին հաղորդում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Այսպիսով, պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1542։
16:57 14.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդներին մշակութային կյանքին մասնակից դարձնելու նպատակով քննարկումներ է իրականացնում Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ընդգծեց, որ առկա է հաշմանդամություն ունեցող երիտասարդների մշակութային կյանքի ապահովման խնդիր: Ըստ փոխնախարարի՝ անհրաժեշտ է անել հնարավորը, որ նրանք միայն չլինեն […]
16:55 14.04.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտներին 8 ամիս շարունակ վճարվում են աջակցության գումարներ: Կոմիտեն ամբողջությամբ գնահատել է տնտեսվարող սուբյեկտների` ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1358-Լ որոշման պայմաններին բավարարելու հանգամանքը: Արդյունքում, 2021թ. ապրիլի 14-ի դրությամբ միջոցառման շահառու համարված 1375 […]
16:50 14.04.2021
Ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կանցկացվի «Սպենդիարյան-150» խորագրով գիտաժողովը` նվիրված հայ մեծանուն դասականի ծննդյան հոբելյանական տարեդարձին: Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատողները: Գիտաժողովի նախաձեռնողն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը: Մուտքն ազատ է:
16:46 14.04.2021
Հայաստանում բազամազավակ ընտանիքների համար սահմանվելու են բնակարանային աջակցության տարբերակներ: Առաջարկությունները բխում են «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծից, սակայն առանձին միջոցառումների տեսքով են լինելու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ներկայումս քննարկում են մի քանի տարբերակներ: «Դեռևս քննարկվում է, թե կոնկրետ որ տարբերակները կլինեն առավել արդյունավետ: […]
16:42 14.04.2021
ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնը և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան պարբերաբար տարբեր թեմաներով կազմակերպում են դասընթացներ բուժառուների համար: Ատոպիկ մաշկաբորբի և պսորիազին վերաբերող դասընթացների դրական արձագանքներից ելնելով` կրկին վերսկսվում են դասընթացները: Ապրիլի 17-ին` ժամը 11:00-ին, Մաշկաբանության ազգային կենտրոնի նիստերի դահլիճում տեղի կունենա «Ամեն ինչ ատոպիկ մաշկաբորբի մասին» թեմայով ուսուցողական դասընթաց ատոպիկ մաշկաբորբ ունեցող երեխաների ծնողների համար: […]
16:40 14.04.2021
Այսօր՝ ապրիլի 14-ին, ԼՂՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 29-րդ տարելիցն է: Արթուր Մկրտչյանի հիշատակը ոգեկոչելու նպատակով նրա շիրմաքարին են այցելել և իրենց հարգանքի տուրքը մատուցել խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավորներ: ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, այդուհանդերձ նրա կյանքի ուղին […]
16:36 14.04.2021
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ստուգայցեր են անցկացրել Կապանի և Գորիսի նախադպրոցական ուսումնական հաստատություններում, դեղատներում, գեղեցկության սրահներում և առևտրի կետերում: Ստուգվել է՝ ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչ նյութերի մակնշումը, ախտահանիչների պարունակությունը, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված ոտնակով աղբամանների առկայությունը, գրանցամատյանների վարման կարգը, իրազեկման թերթիկների առկայությունը։
16:33 14.04.2021
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Դագմարա Բեյտներե-Լե Գալլայի հետ։ Այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից: Բեյտներե-Լե Գալլան բարձր է գնահատել դեսպան Մկրտչյանի ավանդը հայ-լատվիական հարաբերությունների խորացման գործում և նշել, որ վերջին տարիներին հայկական հարուստ մշակույթի ներկայացումը և բարձր մակարդակի միջոցառումների անցկացումը Հայաստանն ավելի տեսանելի է դարձրել Լատվիայում։ […]
16:30 14.04.2021
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Ապրիլի 6-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ նրանք Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկեցին Էջմիածնի Աբովյան փողոցի 53-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգված և դեղնավուն հեղուկով ներարկիչ։ Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածն ափիոն […]
16:23 14.04.2021
2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղայինի մեջ դանակահարություն է տեղի ունեցել: Նույն օրը՝ ժամը 10:35-ին, շտապօգնության Կենտրոն ենթակայանից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի վերոնշյալ խաչմերուկում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու […]
16:12 14.04.2021
Ապրիլի 9-ին ոստիկանություն էր զանգել Մառի փողոցի բնակիչ մի կին և հայտնել, որ տնից անհետացել են ծրարով փողն ու ոսկեղենը: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Կնոջից ընդունվեց հաղորդում: Նա հայտնեց, որ ինքը երկու օր տանը չի եղել, իսկ այդ օրը նկատել է, որ ննջարանի պահարանից բացակայում են ծրարում պահված 700 հազար […]
16:07 14.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար […]
16:02 14.04.2021
Պետական եկամուտների կոմիտեի գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում ակտիվանում է էլեկտրոնային հարթակում: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում՝ փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգի նախագիծն է: Նախագծի մշակման հիմքում եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված՝ էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, […]
15:44 14.04.2021
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»: Հայ կինոյի օրը նշանավորելու նպատակով դեռևս 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսել էր միջոցառումների համալիր ծրագիր, սակայն […]
15:37 14.04.2021
Շիրակի մարզպետարանում քիչ առաջ ավարտվել է գերեվարված շիրակցի զինծառայողների ու կամավորների ծնողների հանդիպումը Շիրակի մարզպետի, ԱԱԾ տնօրենի տեղակալի և ոստիկանության մարզային վարչության ղեկավարության հետ։ Շուրջ երկու ժամ տևած փակ հանդիպման արդյունքների մասին մեկնաբանություններ չեն տրվել, իսկ գերեվարվածների ծնողները միայն հայտնեցին, որ պատրաստվում են հեռանալ մարզպետարանի շենքից: Այս պահին մարզպետարանի մուտքերը բաց են արդեն։ Հիշեցնենք, որ […]
15:33 14.04.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացվել են բարձր ճշտություն ապահովող կշեռքներ: Մինչև 1.2 կգ քաշով կշռելու հնարավորություն ունեցող կշեռքների հիմնական նպատակը տարբեր չափման տիրույթներում անհրաժեշտ չափման ճշտությունների ապահովումն է՝ զանգված և հարակից մեծությունների չափումների լաբորատորիայի կազմում: Բարձր ճշտություն ապահովող կշեռքների միջոցով հնարավոր է որոշել նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի […]
15:14 14.04.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի որոշմանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նախօրեին հայտնել էր, որ Ռուսաստանը կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը դադարեցնելու է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը, ընդ որում` և՛ կանոնավոր, և՛ չարտերային չվերթերը։ «Ռուսաստանի որոշման տողատակում քաղաքական պատճառ […]
15:10 14.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը ապրիլի 13-ի դրությամբ․ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 103 մլն մ³-ով պակաս է: Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը 27.5 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 10.0 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 17.0 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 1.26 մլն մ³-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա […]
15:05 14.04.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոխել բազմազավակ ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցության կարգը: Այդ փոփոխությունները նախատեսված են «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը նշեց, որ Հայաստանում բազմազավակ ընտանիքների 80 տոկոսից ավելին գտնվում է անապահովության համակարգում: Առաջարկվում է, որ այդ ընտանիքները […]
14:53 14.04.2021
Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի 3 աշակերտ բարձր արդյունքներ են գրանցել Բեյրութի Թարգմանիչների և մեկնաբանների դպրոցի (ETIB) և Լիբանանի Ֆրանսիական ակադեմիայի (l’Institut français du Liban, IFL) կազմակերպած սեմինար-մրցույթում: «Google Translate-ի մարտահրավերները» թեմայով անցկացված մրցույթին մասնակցել են Լիբանանի CELF և LFE կարգի դպրոցները: Մեսրոպյան բարձրագույն վարժարանի ավարտական դասարանի աշակերտուհի Լիզա Հայրապետյանը ֆրանսերենի լավագույն թարգմանության համար արժանացել […]
14:47 14.04.2021
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Արթուր Չ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 2-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
14:34 14.04.2021
Ապրիլի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին: Քննարկվել են հետպատերազմական Արցախում վերականգնողական աշխատանքների ընթացքը և այդ գործում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԱՀ քաղաքաշինության նախարարության համագործակցությանն առնչվող հարցեր: ԱՀ նախագահը կարևորել է Արցախի ավերված բնակավայրերի ու ենթակառուցվածքների վերականգնման և նոր բնակավայրերի կառուցման գործում ՀՀ կառավարության աջակցությունը: Հանդիպմանը մասնակցել է […]
14:28 14.04.2021
Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը, որը բնակվում էր Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Օվսաննա Միրխանյանի որդին՝ Սարգիս Միրխանյանը, տեղեկացրեց, որ մայրը 106 տարեկան էր: «Նա բարդ վիրահատություններ էր տարել: Բացի դրանից՝ բակում ընկնելու պատճառով չէր կարողանում անկողնուց վեր կենալ: Մենք 5 երեխա ենք: Մայրս 2 դուստր է ունեցել Սիրիայում. մահացել […]
14:22 14.04.2021
Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում ապրիլի 14-ին 54 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ում գրանցված սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանությունը): «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նախնական վարկածով՝ դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջև ծագել է վիճաբանություն, որը դարձել է սպանության առիթ»,- ասաց Արևիկ […]
14:15 14.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
13:22 14.04.2021
Ոստիկանության Թալինի բաժնում Թալին քաղաքի մի բնակչուհու դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրա աղջիկը չի կատարել 275 000 դրամի վարկային պարտավորությունները, և բանկը դիմել է դատարան։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Թալինի բաժանմունքի հարկադիր կատարողը աճուրդ-վաճառքով օտարել է դիմումատուի աղջկան և նրա ընտանիքի անդամներին պատկանող բնակարանը։ Այնուհետև, ըստ քննությամբ ձեռք բերված […]