11:16 26.01.2023
Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀԿԱԾ-ում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Մնացականյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,- նշված է որոշման տեքստում։
11:03 26.01.2023
Սերգեյ Մեղրյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի պաշտոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մեղրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մեղրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:
20:30 25.01.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Այգեձոր փ. 7-50 առանձնատներ, Բաղրամյան պող. 37-49 առանձնատներ, Դավթաշեն թաղ. 2, 6, 7 փողոցներ, 11:00-14:00 Վարդաշեն թաղ. 62/1, 62/2, 62/3, 62Ա, 62Բ, 62վ, 62Դ շենքեր, Արմավիրի մարզի` 11:00-17:00 Նալբանդյան գյուղ, Արարատի […]
20:15 25.01.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 27-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Վ.Դավթյան, Արաբկիրի 21, 23, 25, 27, 33, 35, 37, 39, 45, 47, 49 փողոցների, Բաբայան փող. […]
20:08 25.01.2023
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեին թույլ չեն տվել «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել երրորդ նախագահին, փոխանցում է Aliq.ge-ն։ Խաճապուրիձեն նշել է, որ տեսակցությունն արգելու մասին իրեն այլ բացատրություն չեն տվել, միայն հեռախոսվ ասել են, որ տեսակցությունն արգելված է: Ըստ փաստաբանի՝ Սաակաշվիլիի հիվանադասենյակում նրան ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման սարքեր են միացրել, […]
18:31 25.01.2023
Հունվարի 22-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Ազատության պողոտայի և Պարույր Սևակի փողոցի խաչմերուկում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 33 և 35 տարեկան երկու տղամարդու՝ երկուսն էլ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ: 35-ամյա տղամարդու վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ […]
18:29 25.01.2023
Հունվարի 25-ին, ժամը 16։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի մոտակայքում գտնվող սարալանջին՝ անատառամերձ հատվածում, խոտածածկույթ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անռատամերձ հատվածում այրվում է մոտ 9 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
18:27 25.01.2023
Գերմանիայի արտգործնախարար և «Կանաչների» կուսակցության անդամ Աննալենա Բերբոկը հունվարի 24-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ է ունեցել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա ԵԽ անդամ բոլոր երկրներին կոչ է արել հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և ընդգծել, որ ՄԻԵԴ-ի (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) կայացրած բոլոր որոշումները պետք է կիրառվեն։ Դիմելով Թուրքիային՝ Բերբոկն ասել է, որ […]
18:24 25.01.2023
Հունվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: ԱԽ քարտուղարը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։ Ա. Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության արձագանքը՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու գործում: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները […]
18:23 25.01.2023
Հունվարի 19-ին Չարենցավանի ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ալափարս համայնքի 8-րդ փողոցի իր տանը 56-ամյա մի տղամարդ պահում է խոշոր չափերի թմրանյութ: Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց խուզարկել նշված տունը: Հունվարի 21-ին կատարված խուզարկության ժամանակ 56-ամյա տղամարդը տանը կից ավտոտնակից իրավապահներին ներկայացրեց պոլիէթիլենային […]
18:18 25.01.2023
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակկոզին: Դեսպան Անն Լույոն շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ ԿԳՄՍ ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական: […]
18:09 25.01.2023
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ուկրաինայի Խերսոն նավահանգստում գտնվող թուրքական «Tuzla» նավը խոցվել է ռուսական ուժերի կողմից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ խոցումից հետո նավի կապիտանի համար նախատեսված հատվածում հրդեհ է բռնկվել։ Հատնի է դարձել, որ հրդեհի ժամանակ նավի անձնակազմից ոչ ոք նավում չի եղել, տուժածներ չկան։
18:04 25.01.2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Կատարի Պետության հանրային առողջապահության նախարար տիկին Հանան Մոհամեդ Ալ Քուվարիին: Նախարարները քննարկել են առողջապահության ոլորտում հայ-կատարական փոխգործակցության խորացմանը միտված գործնական ծրագրեր: «Ուրախ ենք, որ մեր երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև ջերմ հարաբերություններ են ստեղծվել: Շարունակելու ենք համագործակցել մասնագետների փորձի փոխանակման, կրթական ծրագրերի և հիվանդանոցային բուժական օգնության որակի բարձրացման ոլորտում»,-նշել […]
17:52 25.01.2023
ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր, ժամը 17.00-ից վերսկսել են իրենց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով: Հիշեցնենք՝ Ստեփանակերտում և շրջաններում դադարեցվել էր գազալցակայանների աշխատանքը: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Սակայն, […]
17:42 25.01.2023
Կապանի և Մեղրիի բաժինների համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատումների դեպքեր։ Մասնավորապես, հունվարի 19-ին Մեղրիի բաժին են հրավիրվել Սյունիքի մարզում բնակվող երկու տղամարդ։ Նրանք խոստովանել են, որ հունվարի 15-ին իրենք են բենզասղոցով կտրել Ագարակ քաղաքի Աբովյան փողոցի ծառերից մեկը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մյուս դեպքում՝ Կապանի համայնքային ոստիկանները ստուգել են Սյունիքի մարզում բնակվող […]
17:36 25.01.2023
Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD): Վարչության տվյալներով ՝ երկրաշարժի օջախը գտնվել է ծովում՝ ափից 82 կմ հեռավորության վրա՝ ավելի քան 27 կմ խորության վրա։ Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվել:
17:30 25.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին անցած տարի մեծաթիվ հաղթանակների և մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ ընդգծելով. «Ձեր, մարզիկների ու մարզիչների […]
17:19 25.01.2023
Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ։ Կողմերը կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության […]
17:15 25.01.2023
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 25-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Տասմագամբետովն ընդգծել է Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի նստաշրջանում ընդունված որոշումների և 2023 թվականի Բելառուսի նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը […]
17:03 25.01.2023
Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Ազատության պողոտայում ձերբակալել են 22 և 35 տարեկան երկու քույրերի, որոնք Երևանի բնակիչ են։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրում։ Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները զննություն կատարեցին […]
16:49 25.01.2023
2023թ․ հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի (Բեռնի Կոնվենցիա) շրջանակներում արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ «Հայաստանի Հանրապետությունը ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը որոշել է իրավական գործընթաց սկսել այնպիսի փաստաթղթի հիման վրա, […]
16:39 25.01.2023
Ամերիկյան «Bloomberg» գործակալությունն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա փոխհարաբերություններին՝ նշելով որ դաշինքի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Էրդողանի վրա, որպեսզի վերջինս հավանություն տա սկանդինավյան երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հակառակ պարագայում, ըստ ամերիկյան լրատվական գործակալության հրապարակած հոդվածի, պետք է օրակարգ բերվի Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու հարցը: Հոդվածում նշվում է նաև, որ Էրդողանն իր ազգայնական ընտրողների աջակցության կարիքն ունի […]
16:26 25.01.2023
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 24-ին Ալեք Մանուկյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի 37-ամյա մի բնակչի: Նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով, և մոխրացած հետքերով ապակե գլանակ: Մեքենան […]
16:14 25.01.2023
ԿԳՄՍՆ-ում այսօր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը ստորագրել են «Արմավիրի քաղաքապետարանի թիվ 5 մանկապարտեզի վերանորոգման նախագծի» դրամաշնորհային պայմանագիրը: Նախագծի նպատակն է ոչ միայն վերանորոգել մանկապարտեզի շենքը, այլև տեղադրել ջեռուցման համակարգ՝ անվտանգ նախադպրոցական կրթության կազմակերպման համար, որի արդյունքում տարեկան մոտ 190 երեխա կօգտվի ծրագրից: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես […]
15:47 25.01.2023
Գրիպը վիրուսային ծագումնաբանությամբ սուր վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է հանկարծակի սկիզբը և կարճ տենդը` վերին շնչուղիների ախտահարմամբ և ընդհանուր ինտոքսիկացիայով: Կլինիկական նկարագիր ✔ Ջերմաստիճանի հանկարծակի բարձրացում 39°C և ավելի ✔ Շնչառական ախտանշաններ ✔ Ընդհանուր թուլություն ✔ Կոկորդի ցավ ✔ Հազ ✔ Մկանային ցավ և գլխացավ:
15:42 25.01.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-55-Ն ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5․1-ին մասը փոփոխվել է։ Կոմիտեն, հաշվի առնելով Հարկային օրենսգրքի նշված փոփոխությունը, հայտնում է՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման […]
15:33 25.01.2023
Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կապան-Կարմրաքար ճանապարհի 21-րդ կմ-ին կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան, որը բեռնված էր 4 խմ վառելափայտով: Գորիսցի 34-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է երկու բոխի: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: […]
15:20 25.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործունեության հաշվետվությունը: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Փաշինյանին զեկուցվել […]