15:18 17.12.2024
Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում անցկացվել է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի մրցանակաբաշխությունը: Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Բերգամոյի «Ատալանտայի» և Նիգերիայի հավաքականի հարձակվող Ադեմոլա Լուկմանը: 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում իտալական թիմի հետ հաղթել է ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկությունում: Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարել են նաև Սիմոն Ադինգրան (Կոտ դ’Իվուար, «Բրայթոն»), Սերու Գիրասին (Գվինեա, «Բորուսիա Դորտմունդ»), […]
14:46 17.12.2024
Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Ինտերը» Հռոմում հյուրընկալվել է «Լացիոյին» և հաղթել 6-0 հաշվով: Մեկական գոլ խփել են կիսապաշտպաններ Հաքան Չալհանօղլուն, Նիկոլո Բարելան, պաշտպաններ Ֆեդերիկո Դիմարկոն, Դենզել Դյումֆրիսը, Կառլոս Ավգուստոն, հարձակվող Մարկուս Թյուրամը, որին 90-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Հենրիխ Մխիթարյանը: 35-ամյա հայ կիսապաշտպանը մասնակցել է ամբողջ խաղին: Դա Մխիթարյանի […]
23:54 16.12.2024
Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Լա Լիգայի 6 խաղում անընդմեջ գոլ խփելու շնորհիվ կրկնել է Լա Լիգայում 72 տարվա վաղեմության ռեկորդ, հաղորդում է Mister Chip-ը սոցիալական ցանցերում։ «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոկե Օլսենից հետո Բելինգեմը միակ խաղացողն է, որը, չլինելով հարձակվող, կարողանում է այդպիսի ցուցանիշ գրանցել։ Լա Լիգայի նախորդ […]
23:45 16.12.2024
Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» և Հայաստանի հավաքականի 31-ամյա հարձակվող Տիգրան Բարսեղյանը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ, հայտնել է Բրատիսլավայի թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսն ասուլիսում։ Տիգրան Բարսեղյանը վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում և փոխարինվել էր 35-րդ րոպեին։ «Սլովանը» պարտվել էր 1:3 հաշվով։ Ընթացիկ մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» հետ […]
23:30 16.12.2024
X սոցիալական ցանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ծիծաղում է «Բարսելոնայի»՝ «Լեգանեսից» կրած պարտության վրա։ Պրիմերայի 17-րդ տուրի «Բարսելոնա» — «Լեգանես» խաղում կատալոնացիները սեփական հարկի տակ 0:1 հաշվով անակնկալ պարտություն էին կրել։ Այսօրվա դրությամբ «Բարսելոնան» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Թիմը 18 խաղում վաստակել է 38 միավոր։ […]
23:17 16.12.2024
Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան (UAF) օրեր առաջ բողոք էր ներկայացրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈւԵՖԱ), քանի որ աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպայի որակավորման գոտու վիճակահանության հեռարձակման ժամանակ ցուցադրված քարտեզում Ղրիմը ներկայացվել էր Ռուսաստանի տարածքում: ՖԻՖԱ-ն պատասխանել է Ուկրաինայի բողոքին: «Քննարկվող ինֆոգրաֆիկական քարտեզը մշակվել է երրորդ կողմի` արտաքին ծառայություններ մատուցողի կողմից: Խնդիրը […]
22:56 16.12.2024
Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Սաութհեմփթոնը» 16-րդ տուրում «Տոտենհեմից» 0-5 հաշվով պարտություն կրելուց հետո պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ռասել Մարտինին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ակումբը ժամանակավորապես կգլխավորի երիտասարդական թիմի մարզիչ Սայմոն Ռասքը։ 38-ամյա Մարտինը «Սաութհեմփթոնը» մարզում էր 2023 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 73 խաղում տարել է 34 հաղթանակ, գրանցել 13 ոչ-ոքի, կրել 26 […]
22:34 16.12.2024
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը նշել է, թե ում է երկրպագելու Ալեքսանդր Ուսիկ – Թայսոն Ֆյուրի մենամարտում։ «Ուսիկն այս պահին լավագույն բռնցքամարտիկն է ծանր քաշային կարգում, բայց ես երկրպագելու եմ Ֆյուրիին և հուսով եմ` նա կհաղթի։ Ես նրա երկրպագուն եմ։ Ֆյուրիի հայրը որդուն անվանակոչել է իմ պատվին, իսկ […]
22:17 16.12.2024
Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է կարիերան շարունակել Բրազիլիայում։ BolaVip-ը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Կորինտիանս»։ Սան Պաուլու քաղաքը ներկայացնող ակումբը ֆինանսական միջոցներ է հայթհայթում` Պոգբայի հետ պայմանագիր կնքելու համար։ Այժմ «Կորինտիանսը» հովանավոր է փնտրում, որը կարողանա ամբողջությամբ վճարի 31-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։ Հիշեցնենք, որ Պոգբան նոյեմբերի 30-ին դարձել է ազատ […]
21:43 16.12.2024
Հարավկորեացի թենիսիստ Կվոն Սոն Վուն (350-րդ ռակետ) ստիպված է դադարեցնել կարիերան։ 2025 թ. հունվարին 27-ամյա նա մեկնելու է ժամկետային զինծառայության։ Հարավային Կորեայում այն պարտադիր է 18-28 տարեկան տղամարդկանց համար։ «Մարզական կարիերաս դադարեցնում եմ երկու տարով, բայց կվերադառնամ լավագույն մարզավիճակում։ Շատերն ասում են, թե 30 տարեկանում բարդ կլինի ամեն ինչ սկսել նորից, բայց ինձ համար 30-ը […]
21:22 16.12.2024
«Ռուսաստանի հայերի միությունը» օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանին «Ազգի հպարտություն» մրցանակ է հանձնել: Այս մասին «Ռուսաստանի հայերի միությունը» հայտնել է «Матч ТВ»-ին: Լեգենդար Սիմոնյանը «Սպարտակի» կազմում ռեկորդային թվով՝ 160 գոլ է խփել: Մոսկովյան թիմի հետ դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, երկու անգամ նվաճել գավաթը։ Մարզչական կարիերայում Սիմոնյանը երկու անգամ «Սպարտակի» ղեկին […]
20:53 16.12.2024
Լեգենդար իսպանացի ֆուտբոլիստ Անդրես Ինիեստայի պատվին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացել է կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» լեգենդների հանդիպումը։ Լեգենդների «Էլ կլասիոյում» 2-1 հաշվով հաղթել է «Բարսելոնան»: 31-րդ րոպեին Խավիեր Սավիոլան հաշվի մեջ առաջ է մղել «Բարսելոնային»: 78-րդ րոպեին Խավիեր Բալբոան 11-մետրանոցից հավասարեցրել է հաշիվը։ Ավելացված ժամանակում Ֆերնանդո Սանսը գրավել է սեփական դարպասը: «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան […]
20:28 16.12.2024
Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը երկարաձգելու է պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ, հայտնում է Kicker-ը։ Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ 21-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Բայերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրոյից ավելի։ Մյունխենի «Բավարիան», որն ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին, 2025 թ. ամռանը […]
19:44 16.12.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» 32-ամյա հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումները վնասվածքից հետո, հաղորդում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 4-ին Նեյմարը «Էստեղլալի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում (3:0) ստացել էր ծնկի վնասվածք։ Դրանից առաջ նա մասնակցել էր ընդամենը երկու հանդիպման, մեկ տարի խաղադաշտ դուրս չգալուց հետո։ Անցած տարի Նեյմարը ծնկի վնասվածք էր ստացել և վիրահատվել։ […]
19:20 16.12.2024
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2025 թ. հանդիպումը կայանալու է Իտալիայի Ուդինե քաղաքում։ Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացած ՈՒԵՖԱ-ի Գործկոմի հերթական նիստում որոշվել է, որ հանդիպումն ընդունելու է Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Ուդինեզե» ակումբի «Ֆրիուլի» ստադիոնը։ Այն տեղավորում է 25144 հանդիսական։ Խաղը կկայանա օգոստոսի 13-ին։ Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսի գործող դափնեկիրը Մադրիդի «Ռեալն» է։
19:03 16.12.2024
Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում «Բետիսն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին»։ Հյուրերը 34-րդ րոպեից խաղացել են 10 ֆուտբոլիստով։ Կոպիտ խախտման համար դաշտից հեռացվել է արգենտինացի Չիմի Ավիլյան։ «Բետիսը» 24 միավորով 9-րդն է, «Վիլյառեալը» 26 միավորով 6-րդ տեղում է։
18:46 16.12.2024
Ֆուտբոլի աշխարհի 2034 թվականի առաջնությանը պատրաստվող Սաուդյան Արաբիայում 200 մետր բարձության վրա` ժայռի եզրին, խոշոր ստադիոն կկառուցեն: Մարզադաշտը կկառուցվի Էր-Ռիադի ծայրամասում գտնվող Քիդիա արվարձանում: Կառուցման համար կծախսվի 1 միլիարդ դոլար: Հայտնի ճարտարապետական Populous ընկերությունը տեղեկացրել է, որ նոր ստադիոնի արտաքին տեսքը կձևավորվի մոդուլային խորանարդիկների հավաքածուով: From dream to reality… right before our eyes. Prince Mohammed […]
18:26 16.12.2024
Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում 0-1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել «Լեգանեսից»։ «Բարսելոնան» չորրորդ րոպեից պարտվողի դերում էր։ Կատալոնական ակումբը հանդիպման մնացած ժամանակահատվածում ստեղծել է բազմաթիվ գոլային պահեր, սակայն չի կարողացել գրավել դարպասը։ «Բարսելոնան» Լա լիգայում երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել սեփական դաշտում, սակայն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 38 միավորով։ «Լեգանեսն» […]
18:05 16.12.2024
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեդալային հաշվարկում Հայաստանն Ուզբեկստանի հետ կիսել է 4-5-րդ տեղը։ Հայ ծանրորդները նվաճել են երկամարտի 1 ոսկե ու 1 բրոնզե մեդալ։ Մրցումային վերջին օրը Վարազդատ Լալայանը (+109 կգ) երկամարտի 467 կգ (215+252) արդյունքով առաջին անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն։ Երկամարտի մեդալ էր նվաճել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), որը […]
17:40 16.12.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է կարիերան ավարտելու հնարավորությունները։ Relevon-ն գրում է, որ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց Սաուդյան Արաբիայում 1,5 տարի հանդես գալուց հետո ցանկանում է փոխել առօրյան։ Նրան, հատկապես, դուր չի գալիս, որ եղանակային պայմանների պատճառով մարզումներն անցկացվում են երեկոյան։ Չնայած այժմ «Ալ Իթիհադը» դրական արդյունքներ է գրանցում, […]
17:21 16.12.2024
Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակչի համար նախատեսված հայտացուցակը։ Կառլո Անչելոտին հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես։ Պաշտպաններ. Լուկաս Վասկես, Խեսուս Վալյեխո, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Յուսեֆ Էնրիկես, Ռաուլ Ասենսիո, Լորենսո Ագուադո։ Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգեմ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդերիկո Վալվերդե, Լուկա Մոդրիչ, Օրելյեն Չուամենի, Արդա Գյուլեր, Դանի […]
16:49 16.12.2024
Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը սոցցանցերում հրապարակում է արել Վարազդատ Լալայանի աշխարհի չեմպիոն դառնալու վերաբերյալ։ «Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է։ Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Լալայանը իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է։ Շնորհավորում եմ […]
21:16 14.12.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններին, մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակին, դրա պատճառներին, Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելուն, Եվրամիության անդամակցության հեռանկարներին, հայ-ադրբեջանական զարգացումներին: «Ռուսաստանը այլևս չի կարող Ադրբեջանին օգնել այնքանով, ինչքանով առաջ էր օգնում: Իսկ Ադրբեջանը առանց նրա օգնության չի […]
17:00 14.12.2024
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկից երկխաղյա որակազրկումը չեղարկելու մասին բողոքարկումը մերժվել է, հայտնում է իսպանական Mundo Deportivo -ն: Այսպիսով, գերմանացի մասնագետը բաց կթողնի Լա Լիգայում «Բարսելոնայի» հաջորդ երկու հանդիպումները՝ «Լեգանեսի» և Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, որոնք կկայանան դեկտեմբերի 16-ին և 22-ին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն պատժել է «Բարսելոնայի» մարզիչ […]
15:54 14.12.2024
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ չի պատրաստվում աշխատել այլ ակումբներում։ «Ես չեմ պատրաստվում մարզել այլ ակումբ։ Չեմ ուզում շատ հեռու մտածել, բայց առայժմ չեմ պատրաստվում լքել «Մանչեսթեր Սիթին» և գնալ այլ տեղ։ Ես չունեմ բավարար էներգիա նոր նախագծի համար։ Միգուցե կլինի հավաքական, բայց դա այլ բան է»,- ասել է Գվարդիոլան։ Հիշեցնենք, […]
15:22 14.12.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Վինիսիուս Ժունիորի մասին։ «Մեզ համար Վինիսիուսը շարունակում է մնալ լավագույնն աշխարհում: Նա միշտ մեծ խոնարհություն ունի, ինչը բնորոշ չէ իր մակարդակի խաղացողին։ Բայց այդ մակարդակը մեզ չի զարմացնում»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 13 […]
14:26 14.12.2024
Կատալոնական «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի», Միլանի «Ինտերի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն պատասխանել է իր ֆինանսական վիճակի մասին հարցին: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես հարկային մարմինները կգնահատեն իմ կարողությունը: Ես ունեմ ավելի շատ գումար, քան դուք պատկերացնում եք և ավելի քիչ, քան ցանկանում եմ: Մոտավորապես 20-50 միլիոն եվրո»,- 52-ամյա լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը […]
12:40 14.12.2024
2024 թվականի դեկտեմբերի 11-ին ՖԻՖԱ-ն հաստատեց 2034 թվականի աշխարհի առաջնության անցկացման վայրը՝ ընտրելով Սաուդյան Արաբիան: Այս երկիրը մնացել էր միակ թեկնածուն և Սաուդյան Արաբիայի հաղթանակը դարձավ ձևականություն: Սաուդյան Արաբիան վերջին տարիներին մեծ ներդրումներ է կատարել սպորտում՝ նպատակ ունենալով բարձրացնել իր միջազգային հեղինակությունը: Չնայած երկրի հաջողություններին՝ աշխարհի առաջնությունն այնտեղ անցկացնելու որոշումը քննադատվել է մարդու իրավունքների խախտումների […]
12:16 14.12.2024
Հեղինակավոր Transfermarkt պորտալը թարմացրել է Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, ինչպես նաև «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսիի շուկայական արժեքները։ Այժմ 39-ամյա Ռոնալդուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո (նախկինում՝ 15 միլիոն եվրո): «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով՝ 25-ից դառնալով 20 միլիոն։ 37-ամյա […]
11:50 14.12.2024
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Իսպանիայի մայրաքաղաքում հանդիպել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի հետ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ Աղբյուրի համաձայն՝ նրանք քննարկել են Kings League մեդիա ֆուտբոլային լիգայի հետ կապված հարցեր։ Վինիսիուսը Ժերարի հետ քննարկել է Բրազիլիայում առաջնության հնարավոր մեկնարկը: Բրազիլիայի Kings League-ի նախագահի պաշտոնը կզբաղեցնի լեգենդար Կական, իսկ […]