17:54 28.07.2025
Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է «Նյուրնբերգի» դեմ ընկերական խաղին, որը երրորդն է «Բորուսիայի» համար նախամրցաշրջանային պատրաստության շրջանակներում:
«Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով՝ յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկ գոլ:
Ռանոսը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ կեսի մեկնարկից: 77-րդ րոպեին՝ անկյունայինի խաղարկումից հետո, հայ հարձակվողը գնդակն ուղարկել է տուգանային հրապարակ: Ստեղծված խառնաշփոթի արդյունքում գնդակը բաժին է հասել «Բորուսիայի» պաշտպան Մարվին Ֆրեդրիխին, որը գրավել է դարպասը:
Ռանոսը 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը «Կայզերսլաուտեռնում» վարձավճարով անցկացնելուց հետո վերադարձել է «Բորուսիա», որի կազմում պատրաստվում է 2025/26 մրցաշրջանին: Օրեր առաջ 22 տարեկան հարձակվողը մասնակցել էր մինչմրցաշրջանային պատրաստության ընթացքում «Բորուսիայի» բոլոր 3 խաղերին: Նա երկրորդ կեսի մեկնարկից խաղադաշտ էր դուրս եկել նաև «Էրցգեբիրգե Աուեի» դեմ առաջին ընկերական խաղում (3-0), իսկ «Մետալիստ 1925»-ի դեմ երկրորդ ընկերական խաղը (1-3) սկսել էր մեկնարկային րոպեներից:
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ը23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
23:35 28.07.2025
Առինջ գյուղում կոյուղիների վերանորոգման ժամանակ ԱՁ-ի 28-ամյա տնօրենը հոսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացելՀուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը էլեկտրահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել […] ...
23:32 28.07.2025
2025թ. սեպտեմբերից քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար անհրաժեշտ քանակով․ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025թ. սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) մեր քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար անհրաժեշտ քանակով»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:29 28.07.2025
Հուլիսի 21-27-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 21-27-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի բերքահավաքը, դիտվել է առվույտի ցողունի աճ երկրորդ հունձից հետո, շարունակվել ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Արարտյան դաշտում սկսվել է խաղողի հասունացումը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատունների, եգիպտացորենի, […] ...