Բաց թողեցինք գոլ խփելու 3-4 պահ. Ֆոնսեկան՝ «Վերոնա»-«Ռոմա» հանդիպման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+34.09 oC

Բաց թողեցինք գոլ խփելու 3-4 պահ. Ֆոնսեկան՝ «Վերոնա»-«Ռոմա» հանդիպման մասին

19:30 20.09.2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է «Վերոնայի» հետ խաղի արդյունքը:

«Կարծում եմ՝ առաջին խաղակեսը լավ անցկացրինք, բաց թողեցինք գոլ խփելու 3-4 պահ։ Եթե խփեինք, խաղը կփոխվեր։ Երկրորդ խաղակեսում մեզ համար բարդ էր դիմակայել «Վերոնայի» երկար փոխանցումներով գործողություններին, բայց մենք դարձյալ ունեցանք գոլային պահեր։ Ծանր մարզումների երեք շաբաթ ենք ունեցել, բայց թիմը հիմա լավ ֆիզիկական վիճակում է։ Երկրորդ խաղակեսում մենք չվերահսկեցինք գնդակն այնպես, ինչպես կցանկանայինք, բայց վերջնամասում էլ ճնշում էինք գործադրում մրցակցի տուգանային հրապարակում։ Խնդիրը ֆիզիկական վիճակը չէր»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Ազգային գվարդիան մոբիլիզացնում է 1700 զինծառայողի՝ հանցագործության դեմ պայքարելու համար

18:35 23.08.2025

ԱՄՆ Ազգային գվարդիան մոբիլիզացնում է 1700 զինծառայողի՝ հանցագործության դեմ պայքարելու համար

ԱՄՆ Ազգային գվարդիան մոբիլիզացնում է 1700 զինծառայող՝ 19 նահանգներում հանցագործության և անօրինական ներգաղթի դեմ պայքարում Հայրենիքի անվտանգության դեպարտամենտին (DHS) օգնելու համար, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով պաշտոնյաներին և Պենտագոնի փաստաթղթերին, որոնց հասանելիություն ունի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Չիկագոյում և Նյու Յորքում պայքարել հանցագործության դեմ և ԱՄՆ մյուս քաղաքները դարձնել «շատ անվտանգ»։ «Մինչև […] ...

ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին

18:25 23.08.2025

ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր՝ ծանոթանալու ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին: Մանրամասները՝ ԱԳՆ-ի տեսանյութուն։ ...

Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

18:20 23.08.2025

Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի […] ...

Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրը

18:12 23.08.2025

Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրը

Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագիր կնքելու ծրագրերը, հաղորդում է Syria TV-ն։ Հեռուստաալիքի հարցմանը ի պատասխան Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ գերատեսչությունը «հերքում է երկու կողմերի միջև որևէ անվտանգության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ շրջանառվող որևէ հաղորդագրություն»։ Ավելի վաղ Independent Arabia-ն, հղում անելով սիրիական աղբյուրներին, պնդում էր, որ […] ...

SHANTNEWS

18:00 23.08.2025

SHANTNEWS

Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքից

17:48 23.08.2025

Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքից

Գերմանացիների ավելի քան 60%-ը դժգոհ է CDU/CSU և SPD դաշինքից կազմված կառավարության աշխատանքից, գրեթե 60%-ը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (CDU) աշխատանքից։ Այս մասին են վկայում Bild am Sonntag թերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների 62%-ը դժգոհ է Գերմանիայում իշխող կոալիցիայի աշխատանքից։ Հարցվածների միայն 26%-ն է դրական գնահատել կառավարության աշխատանքը։ Միաժամանակ, Գերմանիայի […] ...

BACK_TO_TOP