TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+24.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Հայաստանի հավաքականը մեկնեց Սկոպյե

20:07 03.09.2020

Հայաստանի ազգային hավաքականը մեկնեց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, իսկ 3 օր անց  կընդունի Էստոնիայի ընտրանուն: Հիշեցնենք, որ մեր թիմի կազմում բացակայում են մի քանի առանցքային ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը և Գևորգ Ղազարյանը: Փոխարենը թիմում կան […]

̰
Արոնյանը 7-րդն է․ 100 լավագույնների թվում 5 հայ կա. ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը

19:41 03.09.2020

ՖԻԴԵ-ն հրապարակել է սեպտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց 100 լավագույնների մեջ են Հայաստանի հինգ գրոսմայստերներ։ Լևոն Արոնյանը 7-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 53-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 76-րդը, Կարեն Գրիգորյանը՝ 84-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 99-րդը։ Կանանց հարյուրյակում էլ մեր երկիրը 3 ներկայացուցիչ ունի՝ Էլինա Դանիելյանը (53), Աննա Սարգսյանը (56) և Լիլիթ Մկրտչյանը (67):

̰
Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց. արտերկրում աշխատողները ուզում են վերադառնալ իրենց աշխատավայրեր

14:55 03.09.2020

Կառավարության շենքի դիմաց այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Վերջիններս բողոքում են, որ չեն կարողանում գնալ արտերկիր, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, որտեղ աշխատանք ունեն և այդ աշխատանքով են պահում ընտանիքները: Նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Կորոնավիրուսի համավարակից առաջ տարբեր առիթներով նրանք եկել են Հայաստան ու մինչև հիմա չեն կարողացել վերադառնալ: Հիմա պահանջում են, որ […]

̰
Նա փախչում է խորտակվող նավից․ իսպանացի հայտնի լրագրողի սուր քննադատությունը Մեսսիի հասցեին

22:42 02.09.2020

Իսպանացի հայտնի լրագրող Էդու Ագիրեն սուր քննադատության է ենթարկել Լիոնել Մեսսիին՝ «Բարսելոնան» լքելու համար: «Ինձ համար Մեսսին ֆուտբոլի պատմության մեծագույն դավաճանությունն է գործում: Նա հեռանում է «Բարսելոնայից»՝ փախչելով խորտակվող նավից: Նա չպետք է հեռանար այս պահին. «Բարսելոնայի» երկրպագուներն արժանի չեն նման վերաբերմունքի»,- Ագիրեի խոսքերն է փոխանցում Marca-ն:  

̰
Սուարեսը հնարավոր է տեղափոխվի «Յուվենտուս»

22:09 02.09.2020

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի՝  «Յուվենտուսի» հետ պայմանագրի մանրամասները: Լրագրող Նիկոլո Սիրան հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ պայմանագիր կստորագրի մինչև 2023 թվականը: Նրա  աշխատավարձը մեկ մրցաշրջանում կկազմի 10 միլիոն եվրո: Այժմ գործարքն իրականացնելու համար «Յուվենտուսն» ու Սուարեսը պետք է բանակցեն «Բարսելոնայի» հետ: Կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անձնական […]

̰
«Բարսելոնայում» քաոս է. Ֆրենկի դե Յոնգ

21:53 02.09.2020

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է ակումբում տիրող իրավիճակի մասին։ «Բարսելոնայում» քաոս է տիրում: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում: Խոսել եմ Մեսսիի հետ, բայց չեմ կարող նրա փոխարեն որոշում կայացնել: Լեոն գիտի` ինչ է անում»,- ասել է դե Յոնգը հարցազրույցներից մեկում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մեսսին համաձայնեցրել է «Մանչեսթեր […]

̰
Կարեն Խաչանովի դժվարին հաղթանակը US OPEN-ի առաջին մրցափուլում

21:29 02.09.2020

Տարվա Մեծ Սաղավարտի երկրորդ՝ US OPEN մրցաշարի տղամարդկանց պայքարի առաջին փուլում դժվարին հաղթանակի հասավ ՌԴ կազմում հանդես եկող հայազգի Կարեն Խաչանովը: Կարենն առաջին երկու սեթերում զիջեց համապատասխանաբար  3-6, 6-7 հաշվով, սակայն 3-րդ և 4-րդ քառորդներում հաղթեց շատ հեշտ՝  6-2, 6-0: 5-րդ սեթում Խաչանովը թայ-բրեքում հեշտությամբ հաղթեց ու պայքարից դուրս թողեց իտալացի Յանիկ Իսներին:

̰
Ամեն ինչ բարդ է, ես ոչինչ չգիտեմ․ Խորխե Մեսսի

21:18 02.09.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայր Խորխե Մեսսին Բարսելոնայում է: Այսօր նա կհանդիպի ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ՝ քննարկելու որդու՝ կատալոնական ակումբից հեռանալու հարցը:  Մեսսիի հայրը օդանավակայանում լրագրողներին ասել է։ «Ես ոչինչ չգիտեմ» Դրանից հետո նա տաքսիով գնացել է ակումբի գրասենյակ: Բարսելոնայի գրասենյակի մուտքի մոտ էլ Խորխե Մեսսին ասել է որդու հետ կապված իրավիճակի մասին․ «Ամեն […]

̰
Ում հետ կմրցի Հայաստանը Բուլղարիային հաղթելու դեպքում․ Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն

21:03 02.09.2020

ՈւԵՖԱ-ի գրասենյակում  կայացել է ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը։ Փլեյ-օֆֆ փուլում Բուլղարիայի հավաքականի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականը կընդգրկվի 2-րդ խմբում, որտեղ կմրցի Ֆրանսիայի, Վրաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ: Փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը նախ նոյեմբերի 5-ին կհյուրընկալվի Բուլղարիայի հավաքականին, իսկ նոյեմբերի 11-ին նրանց կընդունի արդեն […]

̰
Ովքեր կսպասարկեն Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան  հանդիպումը

20:42 02.09.2020

Սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը, որը կսպասարկի Իրֆան Պելյտոն։  Նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն։ Խաղի չորրորդ մրցավարն է Ադմիր Սեհովիչը։ Բոլոր մրցավարները Բոսնիա և Հերցեգովինայից են:  Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ այս խաղից  […]

̰
ՀՖՖ նախագահը խնդրել է քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը

20:33 02.09.2020

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ  Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։  Նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ […]

̰
Հյուսիսային Մակեդոնիայի հիմնական դարպասապահը չի մասնակցի Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը

19:40 02.09.2020

«Ռայո Վալյեկանոյի» և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկին բաց կթողնի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի՝ Հայաստանի և Վրաստանի հավաքականների դեմ հանդիպումները։ Ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Դիմիտրևսկու փոխարեն հավաքական է հրավիրվել կիպրոսյան «Էթնիկոսի» դարպասապահ Մարտին Բոգատինովը:  

̰
Նեյմարն ու ՊՍԺ-ի ևս մի քանի ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

19:30 02.09.2020

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստներից 3-ի մոտ արձակուրդից վերադառնալուց հետո հաստատվել է Covid-19 վարակը։ Ֆրանսիական L’Equipe-ը հաղորդում է, որ այդ ֆուտբոլիստներն են   Նեյմարը,  Անխել դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը։ Ֆրանսիական ակումբի  ֆուտբոլիստների մեծ մասը այս օրերին գտնվում է  իրենց ազգային հավաքականների ճամբարում ու պատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկության խաղերին։  

̰
«Փյունիկի» նորեկը հրավիրված է եղել Ադրբեջանի հավաքական

22:41 01.09.2020

Երևանի «Փյունիկն» այսօր հայտարարել էր երկու նորեկի մասին: Թիմը համալրել են ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Գաբելոկը և դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովը: Դազստանցի ֆուտբոլիստը  «Ռուբինի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատը»։ Ի դեպ, 26-ամյա ֆուտբոլիստն ու իր եղբայրը 2012 թվականին հրավիրվել են նաև Ադրբեջանի պատանեկան հավաքական և մասնակցել ուսումնամարզական հավաքի: […]

̰
Մխիթարյանի հեղինակությունը կասկածի տակ դնելով` մենք վտանգում ենք մեր ֆուտբոլի ապագան. «Ուրարտուի» հայտարարությունը

22:12 01.09.2020

Երևանի «Ուրարտուն» իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի ընտրանուն չմիանալուն: «Վերջին շրջանում համացանցում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում անտեղի շատ է շահարկվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը։ Բանն այն է, որ մեր ավագը հեռախոսազրույց է ունեցել հավաքականի գլխավոր մարզչի հետ ու հայտնել, որ չի կարող միանալ հավաքականին, քանի […]

̰
«Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ Մեսսին միայն մեկ պայմանով կարող է հեռանալ ակումբից

12:57 01.09.2020

«Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ Մեսսին միայն մեկ պայմանով կարող է հեռանալ ակումբից: Նա կարող է վաղաժամ խզել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, սակայն այդ պարագայում ստիպված կլինի մեկ տարի հեռու մնալ ֆուտբոլից և մոռանալ աշխատավարձի մասին: Բանն այն է, որ Մեսսիի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է մեկ տարուց: Նա մինչև հաջորդ տարի չի կարողանա նոր […]

̰
ՀՀ առաջին խմբի առաջնությունում դաշտի կենտրոնից գոլ է գրանցվել

12:27 01.09.2020

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի «Ուրարտու-2»-«Նորավանք» խաղում դաշտի կենտրոնից գոլ է գրանցվել: 37-րդ րոպեին «Նորավանքը» բացել է հաշիվը, իսկ անմիջապես հետո խաղադաշտի կենտրոնից գնդակը խաղարկելիս Գոռ Լուլուկյանը մի հարվածով այն ուղարկել է մրցակցի դարպասը և հավասարեցրել հաշիվը:

̰
Հայաստանի հավաքականը սկսում է նախապատրաստությունն Ազգերի Լիգայի մրցաշարին

11:54 01.09.2020

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, ապա Երևանում ընդունելով Էստոնիայի ընտրանուն։ Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները միացել են թիմին։ Հավաքը մեկնարկել է ֆուտբոլիստների թեստավորումով: Երեկոյան […]

̰
Նոյերն ավելի արժանի է «Ոսկե գնդակին», քան Լևանդովսկին. Յոահիմ Լյով

21:57 31.08.2020

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ այս տարվա «Ոսկե գնդակը» կհանձներ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին: «Նոյերն ավելի արժանի է «Ոսկե գնդակին», քան Լևանդովսկին: Ի՜նչ սեյվեր էր անում նա Լիսաբոնում կայացած խաղերում:  Մանուելն իր մեծ «մեղքի բաժինն» ունեցավ «Բավարիայի» չեմպիոնության հարցում: «Լիոնի» ու ՊՍԺ-ի դեմ խաղերին նա հայտնվեց ամենադժվարին պահերին: Եթե նրա սեյվերը […]

̰
«Բարսելոնան» չի պատրաստվում պատժել Մեսսիին բժշկական ստուգման չներկայանալու համար

21:42 31.08.2020

«Բարսելոնան» չի պատրաստվում պատժել Մեսսիին բժշկական ստուգման չներկայանալու համար: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստների բժշկական հետազոտությունը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 30-ին: Այս մասին հաղորդում է Sport.es-ը` արձագանքելով այն տեղեկություններին, թե կատալոնական ակումբը որոշել է կրճատել Մեսսիի աշխատավարձը յուրաքանչյուր բացակայած օրվա դիմաց: Հիշեցնենք` «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողը տեղեկացրել էր, որ չի մասնակցելու ակումբի նախասեզոնային հավաքին:

̰
Հայաստանում անցկացվել է աթլետիկայի առաջին մրցաշարը կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո

20:47 31.08.2020

Հայաստանում անցկացվել է աթլետիկայի առաջին մրցաշարը կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո: Նախ կայացել է կրոսվազքի   առաջնություն, ապա հեռացատկի մրցումներ:  Վանաձորում անցկացված մրցաշարում լավ արդյունքներ են ցույց տվել հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը (7մ․ 40 սմ) և եռացատկորդ Լևոն Աղասյանը (16մ․ 67 սմ ), իսկ կանանցից լավագույնն են եղել Յանա Աբրահամյանը  (5մ․ 51սմ) և Մարիետա Մինասյանը (12մ․ 24սմ): Այս […]

̰
Հրայր Մաթևոսյանը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

20:23 31.08.2020

28-ամյա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը նվաճել է Գերմանիայի BDB international գոտին: Մաթևոսյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում: Ֆրանկֆուրտում կայացած իր հերթական մենամարտում հայազգի մարզիկը միավորների բացարձակ առավելությամբ պարտության է մատնել կոլումբացի Ջոել Խուլիոյին՝ 98:92. 99:92 100:90: Սա Մաթևոսյանի 11-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:

̰
Վստահաբար ՊՍԺ-ում եմ խաղալու այս մրցաշրջանում. Նեյմար

19:50 31.08.2020

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ մնալու է ՊՍԺ-ում և ցրելու է «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ կասկածները: «Վստահաբար ՊՍԺ-ում եմ խաղալու այս մրցաշրջանում: Ամեն ինչ անելու եմ այս թիմի հետ կրկին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու, բայց այս անգամ հաղթելու համար: Ինձ շատ է դուր գալիս ՊՍԺ-ի պատմության գրքերում անունս թողնելու գաղափարը»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում AS-ը: […]

̰
«Մանչեսթեր Սիթիում»  նախապատրաստվում են  Մեսսիի շնորհանդեսին

19:35 31.08.2020

Լրագրող Մարսելո Բեհլերը թվիթերում հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն սկսել է նախապատրաստվել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի շնորհանդեսին: Մասնավորապես, լրագրողը տեղեկացրել է, որ արդեն Մեսսիի տեղափոխության հետ կապված տեսահոլովակներ են պատրաստվել, որոնք կներկայացվեն ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուց հետո: Ավելի վաղ Sport.es-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Սիթին»5 տարվա պայմանագիր կառաջարկի Մեսսիին, ըստ որի, նա տարեկան կստանա […]

̰
Գվարդիոլան փնտրում է Մեսսիին. Մոմանիի հերթական ծաղրանկարը

19:20 31.08.2020

Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանին հերթական աշխատանքն է հրապարակել  Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Ի՞նչ է կատարվում Մանչեսթերում»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին: Հիշեցնենք, որ «Բարսելոնայից» հեռանալու ցանկություն հայտնած Լիոնել Մեսսիի համար պայքարում գլխավոր ֆավորիտը Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» է: Meanwhile in Manchester . في هذا الوقت في مانشستر pic.twitter.com/ww9tJiERIP — Omar Momani […]

̰
Արմենակ Հովհաննիսյանը նոկաուտի է ենթարկել վրացի բռնցքամարտիկին

19:00 31.08.2020

33-ամյա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը 12-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Հանգստյան օրերին կայացած մենամարտում մեր հայրենակիցը հաղթել է վրացի  Մալխաս Սուրաշվիլին: Մեր բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին առաջին ռաունդում:  Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում այժմ ունի 12 հաղթանակ, կրել է մեկ պարտություն և մեկ մենամարտ  ավարտել է ոչ-ոքի:

̰
Մեսսին այլևս լավագույնը չէ, կարծում եմ՝ իմաստ չունի նրա դիմաց վճարել 500 միլիոն եվրո. Մերսոն

18:54 31.08.2020

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ ֆուտբոլային վերլուծաբան Մերսոնը խոսել է Լիոնել Մեսսիի   շուրջ ստեղծված իրավիճակից: «Ժամանակները շատ արագ են փոխվում և Մեսսին այլևս լավագույնը չէ: Արդյո՞ք իմաստ ունի նրա տեղափոխության դիմաց վճարել 500 միլիոն եվրո: Կարծում եմ, որ ոչ»,- Մերսոնի խոսքերը փոխանցում է Daily Star-ը: Հիշեցնենք՝ Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է  2021-ի ամռանը: […]

̰
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի օնլայն մրցաշարի հաղթող

17:32 31.08.2020

Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն և ռեկորդակիր, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը նվաճել է ոսկե մեդալ՝ երկամարտում գրանցելով 425 կգ արդյունք (195+ 230): Լալայանը պոկում վարժությունը սկսել է 185 կգ-ից, երկրորդ մոտեցմամբ պոկել է 190 կգ, երրորդ մոտեցմամբ էլ հաջողությամբ բարձրացրել է 195 կգ: Այս […]

̰
Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի օնլայն մրցաշարի բրոնզե մեդալակիր

17:11 31.08.2020

Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարում 102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ երկամարտում գրանցելով 381 կգ արդյունք (170+211): Պոկում վարժության առաջին մոտեցմամբ գյումրեցի ծանրորդը բարձրացրել 165 կգ, ապա 170 կգ ծանրաձողերը: Երրորդ մոտեցմամբ ձախողել է 175 կգ ծանրաձողը: Եվրոպայի փոխչեմպիոնը գերազանց է կատարել հրում վարժության […]

̰
Այնպիսի տպավորություն է, որ Մեսսին որոշում է ընդունել հուզական վիճակում. Խաբի Ալոնսո

16:28 31.08.2020

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն անդրադարձել է Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակին: «Այնպիսի տպավորություն է, որ Մեսսին որոշում է ընդունել հուզական վիճակում: Հասկանալի է, որ նա հոգնել է և ցանկանում է կրկին հաղթել, տիտղոսներ նվաճել, սակայն նա պետք է հասկանա, որ այն պահին, երբ կհագնի այլ թիմի մարզաշապիկ, ամեն ինչ ավարտված կլինի»,- Ալոնսոյի […]

̰
BACK_TO_TOP