TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+25.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

«Նոա» հոլդինգը ձեռք է բերել իտալական D Սերիայի «Սիենա» ակումբը

16:03 31.08.2020

«Բարի Գալուստ ՆՈԱ ընտանիք, Սիենա՛»։ «Նոա» ակումբը  ֆեյսբուքյան էջում այսպիսի հայտարարություն է արել։ ««Նոա» ընկերությունների խումբը կամ հոլդինգը, որի նախագահն է Ռոման Գևորգյանը, շարունակում է իրականացնել իր հավակնոտ ծրագրերը, ինչի արդյունքը դարձավ այս անգամ Եվրոպայում ֆուտբոլային ակումբի ձեռքբերումը: Նոր թիմը ևս ձգտելու է հաջողության հասնել արդեն այս մրցաշրջանում և բարձրանալ ավելի բարձր իտալական սերիա։ Սրանով […]

̰
Եվրոպա լիգայի խաղերից մեկը սպասարկած հայ մրցավարները արժանացել են ՈՒԵՖԱ-ի բարձր գնահատականին

15:59 31.08.2020

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Պարտիզան» (Սերբիա)-«ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը սպասարկած  հայ մրցավարներն ՈւԵՖԱ-ի կողմից արժանացել են բարձր գնահատականի: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը. «Օգոստոսի 27-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Պարտիզան» (Սերբիա)-«ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը։ Սերբական ակումբը հաղթեց 1։0 հաշվով։ Հանդիպումը սպասարկող հայկական մրցավարական անձնակազմը՝ գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյան, […]

̰
«Մանչեսթեր Սիթին» 5 տարվա պայմանագիր և 500 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկում Մեսսիին

15:55 31.08.2020

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» 5 տարվա պայմանագիր և 500 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկում  Լիոնել  Մեսսիին: Այս մասին  տեղեկացնում է Sport.es-ը: Պայմանագրում, սակայն, մի հետաքրքիր կետ կա: Լեոյին առաջարկվում է երեք տարի խաղալ մանչեսթերյան ակումբում, ապա երկու տարի ՝ «Նյու Յորք Սիթիիում»: Արգենտինացին ամեն տարի 50 միլիոն եվրո կվաստակի, իսկ 250 միլիոնը կստանա բոնուսների միջոցով:   

̰
«Լիոնը»՝ կանանց Չեմպիոնների Լիգայի հաղթող

15:48 31.08.2020

«Լիոնը» 5-րդ անգամ անընդմեջ հաղթեց կանանց Չեմպիոնների Լիգայի մրցաշարում: Այս անգամ Ֆրանսիայի չեմպիոնը հաղթել է  գերմանական «Վոլֆսբուրգին» 3-1 հաշվով: Ընդ որում, գործող չեմպիոնը խաղում էր առանց մի շարք առաջատար ֆուտբոլիստների: Ֆրանսիական ակումբի կազմում գոլի հեղինակներ են դարձել Լե Սոմեն, Սակի Կումագան, Սառա-Բյորկ Գունարսդոտտիրը: Գերմանուհիների կազմում աչքի ընկավ Ալեքսանդրա Պոպպը:

̰
Տիկնիզյանի որակները համապատասխանում են մեր թիմին. Վիկտոր Գոնչարենկո

15:44 31.08.2020

Ռուսական ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն խոսել է թիմի հայաստանցի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի մասին, որը Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի՝ «Ախմատի» դեմ խաղում ընդգրկվել էր ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում: «Տիկնիզյանը լավ աշխատանք է կատարում մարզումների ժամանակ, իսկ նրա որակները համապատասխանում են մեր թիմին:  Նաիրն արժանի էր հայտնվել մեկնարկային կազմում: Մենք որևէ ռիսկի չենք դիմել՝ նրան առաջին րոպեներից […]

̰
«Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայտնի է

15:41 31.08.2020

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի «Ֆոլա Էշը»: «Արարատ-Արմենիա»-«Ֆոլա Էշ» հանդիպումը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 17-ին: Դիմակայությունների ելքը կորոշվի 1 հանդիպումով: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվեց Կիպրոսի «Օմոնիային»:

̰
ԱՊՀ առաջին խաղերը չեն կայանա

15:35 31.08.2020

Անկախ պետությունների համագործակցության առաջին մարզական խաղերը, որոնք նախատեսված էին անցկացնել այս մրցաշրջանում, տեղի չեն ունենա։ Պատճառը կորոնավիրուսի համավարակն է: Միջոցառումը պետք է կայանար Կազանում՝ օգոստոսի 20-27-ը, սակայն այն նախ հետաձգվեց մինչև սեպտեմբեր, հետո` չեղարկվեց: Այս խաղերից սպասվում էր ԱՊՀ 11 երկրի 14-23 տարեկան ավելի քան 2,5 հազար մարզիկների մասնակցություն։ 21 մարզաձևերում պետք է խաղարկվեր 280 […]

̰
Տիգրան Բարսեղյանի գոլը «Աստանա»-«Տարազ» խաղում

15:24 31.08.2020

Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել «Տարազի» հետ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն է բացել խաղի հաշիվը հանդիպման արդեն 4-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերը հավասարեցնել են հաշիվը։ Այս խաղից հետո «Աստանան» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

̰
Ամոթ և խայտառակություն նրանց՝ իրենց փչացած և գարշահոտ գործունեությամբ. Էլինա Դանիելյանը ևս քննադատել է ՖԻԴԵ-ին

14:59 31.08.2020

Շախմատի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը ևս քննադատել է Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ), որն առաջին անգամ անցկացված օնլայն Օլիմպիադայի չեմպիոններ է հռչակել Ռուսաստանի և Հնդկաստանի թիմերին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՖԻԴԵ-ին քննադատել են Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: «ՖԻԴԵ-ում իսկապես կարծում են, որ իրենք ամենախելացի՞ն են, իսկ մյուսները ապուշ են: Ամոթ և խայտառակություն նրանց՝ […]

̰
«Փյունիկը» տեղ է գտել աշխարհի ամենատիտղոսակիր ակումբների շարքում

14:46 31.08.2020

Հայտնի Transfermarkt կայքը հրապարակել է 21-րդ դարում աշխարհի ամենատիտղոսակիր ակումբների ցուցակը։ Երևանի «Փյունիկը» ևս տեղ է գտել ցուցակում՝ զբաղեցնելով 13-րդ տեղը։ Հայկական թիմը ունի 26 տիտղոս։ Նրանից առաջ ՊՍԺ-ն է 29 տիտղոսով, որին էլ նախորդում է Մադրիդի «Ռեալը» 30 տիտղոսով։ Իսկ լավագույն եռյակն այս տեսքն ունի՝ «Ալ Ահլի» (Եգիպտոս) – 41 տիտղոս «Բավարիա» – 40 […]

̰
Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել ՌԴ առաջնությունում

14:22 31.08.2020

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ռուբինը» ընդունել էր «Տամբովին»։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով: Խաղի 15-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը։ Նա «Տամբովի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվել է 62-րդ րոպեին։ Հիշեցնենք, որ Կարապետյանը «Տամբովի» նորեկներից է: Այս ակումբ նա տեղափոխվել է «Սոչիից»:

̰
Օզբիլիսը հրաժարվել է մեկնաբանել ոստիկաններին ծեծի ենթարկելու մասին լուրերը

13:52 31.08.2020

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հրաժարվել է մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ անցած գիշեր հավաքականի որոշ ֆուտբոլիստներ Կասկադում ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակիցների: «Այդ թեմայով ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Օզբիլիսը  ArmSport-ի հետ զրույցում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Factor.am-ի […]

̰
Մեսսիի հայրը հուսով է, որ որդին առանց աղմուկի կհեռանա «Բարսելոնայից»

13:28 31.08.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, ակումբի ղեկավարության հետ այս շաբաթ կքննարկի որդու ապագան: Նա կհանդիպի կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Հիշեցնենք՝ «Բարսելոնան» չի ցանկանում բաց թողնել հարձակվողին որպես ազատ գործակալ և պնդում է, որ նա կկարողանա լքել ակումբը, եթե նրա տրանսֆերի համար վճարվի 700 միլիոն եվրո: […]

̰
Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը քննադատել են ՖԻԴԵ-ին

13:12 31.08.2020

Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստները սոցցանցերում քննադատել են ՖԻԴԵ-ի ղեկավարությանը՝ կապված օնլայն Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի բողոքարկումը մերժելու հետ: Լևոն Արոնյանը գրառում է արել և ՖԻԴԵ-ի ղեկավարությանը համեմատել է  «1984» վեպի հերոսների հետ: Գաբրիել Սարգսյանն էլ մեղադրել է ՖԻԴԵ-ի նախագահին բարոյական սկզբունքների բացակայության մեջ: «Ինչպիսի խայտառակություն. Արկադի Դվորկովիչ և Էմիլ Սուտովսկի, դուք ձախողվեցիք, և ցույց տվեցիք ամբողջ […]

̰
Վահան Բիչախչյանի 5-րդ գոլը 5-րդ խաղում

12:35 31.08.2020

«Ժիլինան» Սլովակիայի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 6-2 հաշվով առավելության է հասել «Զեմպլին Միխալովցեի» նկատմամբ: Հայաստանի ազգային հավաքականի  կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 68-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 5-2: Գյումրեցի ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 21-ամյա խաղացողը, որը սեպտեմբերյան հանդիպումների համար հրավիրվել է Հայաստանի ազգային թիմ, Սլովակիայի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում […]

̰
Մեսսին յուրաքանչյուր մարզման բացակայության համար կվճարի 110 հազար եվրո տուգանք

11:17 31.08.2020

«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել չվճարել հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձը, քանի դեռ արգենտինացին չի սկսել թիմի հետ մարզումները: Այս մասին Twitter- ում հայտնել է լրագրող Թանկրեդի Պալմերին: Մեսսիի օրական վարձատրության չափը հասնում է 110 հազար եվրոյի: Այսինքն՝ հենց այսքան գումար կկորցնի նա՝  ամեն օր մարզումներից բացակայելով: Հիշեցնենք, որ Մեսսին հրաժարվել է նաև ներկայանալ թիմի կազմում […]

̰
Մահացել է իրանահայ ֆուտբոլիստ Սերժիկ Թէյմուրեանը

11:11 31.08.2020

Մահացել է իրանահայ ֆուտբոլիստ Սերժիկ Թէյմուրեանը: Օգոստոսի 28-ին, Թեհրանում, 46 տարեկանում մահկանացուն է կնքել իրանահայ ճանաչված ֆուտբոլիստ Սերժիկ Թէյմուրեանը: Մահվան պատճառն ավտովթարն է: Նա շուրջ մեկ ամիս կոմայի մեջ է եղել: Սերժիկ Թէյմուրեանը խաղացել է  Իրանի «Արարատ» և «Էսթեղլալ» թիմերում, ինչպես նաև գերմանական «Մայնց» ակումբում, Իրանի ազգային հավաքականում:

̰
Մեսսին և Ռոնալդուն միասին կխաղան ՊՍԺ-ում. Ֆաբրիս Պանկրատ

21:08 30.08.2020

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ֆաբրիս Պանկրատը կարծում է, որ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կխաղան փարիզյան ակումբի կազմում 2021 թվականին, իսկ թիմի գլխավոր մարզիչ կդառնա Խոսեպ Գվարդիոլան, ով այժմ գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»: «Ես իմ կարծիքը կհայտնեմ: Մանչեսթերը սարսափելի քաղաք է ՝ մոխրագույն և անձրևոտ: Ես շատ պատճառներ ունեմ ենթադրելու, որ Մեսսին կտեղափոխվի Փարիզ: Ռոնալդուն նրան […]

̰
Մեսսին լավագույնն է «Բարսելոնայում», իսկ Ռոնալդուն՝ աշխարհում. Յուրգեն Կլոպ

19:49 30.08.2020

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր տեսակետով Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ: «Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ցանկացած պահի ավարտել կարիերան, նա արդեն հաղթել է ամեն ինչ: Գավաթներ «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», «Յուվենտուսի» հետ, Պորտուգալիայի հավաքականի հետ, անձնական մրցանակներ է ստացել: Մեսսին դեռ շատ բան ունի անելու ֆուտբոլում: Նա իր հավաքականի հետ ոչինչ չի […]

̰
Զլատանը կրկին մեզ հետ է. «Միլանը» հաստատել է պայմանագիրը

19:28 30.08.2020

«Միլանը» հաստատեց հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագրի երկարաձգումը: Նոր պայմանագրի մանրամասների մասին դեռ տեղեկություններ չկան, բայց ըստ ԶԼՄ-ների` Իբրահիմովիչի պայմանագիրը նախատեսված է լինելու մինչ հաջորդ մրցաշրջանի ավարտը: «Զլատանը կրկին մեզ հետ է»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Նախորդ մրցաշրջանում 38-ամյա Իբրահիմովիչը մասնակցել է Ա Սերիայի 18 հանդիպման, դարձել 10 գոլի և 5 գոլային […]

̰
Ո՞ւմ կհասնի Մեսսիի 10 համարը «Բարսելոնայում»

19:12 30.08.2020

«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կարող է փոխել իր խաղային համարը մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը: Անցած մրցաշրջանում դանիացին խաղում էր 19-րդ համարի մարզաշապիկով: Այժմ նա ցանկանում է վերցնել 10 համարի մարզաշապիկը, եթե այդ համարով հանդես եկող Լիոնել Մեսսին հեռանա ակումբից: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ՝ արդյո՞ք Բրեյթուեյթը ինքը կմնա «Բարսելոնայում»: Թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում […]

̰
Մխիթարյանի ակումբը վերսկսել է մարզումները

18:26 30.08.2020

Իտալական «Ռոման» վերսկսել է մարզումները։  Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես վերադարձել է արձակուրդից և միացել թիմին: Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, մեկնաբանելով հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել էր. «Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ […]

̰
«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել Մեսսիից 280 միլիոն եվրոյի դիմաց

18:22 30.08.2020

«Բարսելոնան» դեմ չէ, որ Լիոնել Մեսսիին տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է The Mirror-ը: Կատալոնացիները պատրաստ են բաժանվել արգենտինացուց 280 միլիոն եվրոյի դիմաց, նաև պատրաստ են նաև դիտարկել 33-ամյա ֆուտբոլիստին «Մանչեսթեր Սիթիի» խաղացողների հետ փոխանակելու տարբերակը՝ հավելավճարով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ է գործարքի մեջ ներառել պաշտպան Էրիկ Գարսիային, կիսապաշտպան Բերնարդո Սիլվային և […]

̰
Արշակ Կորյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

17:57 30.08.2020

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Խիմկին» ընդունել էր Վոլգոգրադի «Ռոտորին»։ 32-րդ րոպեին Կամիլ Մուլինը հաշվի մեջ առաջ է մղել հյուրերին։ «Խիմկիին» միայն երկրորդ կեսում է հաջողվել վերականգնել հաշվի հավասարակշռությունը․ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արշակ Կորյանի փոխանցումից հետո վոլգոգրադցիների դարպասը գրավել Ալեքսանդր Լոմովիտսկին։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: Կորյանը տանտերերի մեկնարկային կազմում էր ու փոխարինվել է 85-րդ […]

̰
Արգենտինայի նախագահը հորդորել է Մեսսիին վերադառնալ Հայրենիք

17:29 30.08.2020

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը վերջերս տված հարցազրույցներից մեկում հորդորել է Լիոնել Մեսսիին վերադառնալ «Նյուելզ Օլդ Բոյս»: «Դու բոլորիս սրտերում ես, և մենք երբեք հնարավորություն չենք ունեցել քեզ տեսնելու մեր երկրում: Երջանկացրու մեզ, ավարտիր քո կարիերան «Նյուելզ Օլդ Բոյսում», սա քո ակումբն է»,- մեջբերում է Ֆերնանդեսին Marca-ն: Մեսսիի տրանսֆերի հիմնական հավակնորդը համարվում է «Մանչեսթեր Սիթին»: Մեսսին […]

̰
Այս տարի մենք կորցրինք Սև հովազին և Սև մամբային․ Լեբրոն Ջեյմս

17:00 30.08.2020

NBA-ի փլեյ-օֆֆ փուլի «Լոս Անջելես Լեյքերս» – «Պորտլանդ» հինգերորդ հանդիպումն ավարտվեց «Լեյքերսի» հաղթանակով՝ 131:122 հաշվով։ «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Սև հովազը» ֆիլմի դերասան Չեդվիկ Բոուզմանի մահվան մասին: «Այս տարի կորցրինք Սև հովազին և Սև մամբային: Կարծում եմ ՝ բոլորը կհամաձայնվեն, որ 2020 թվականն ամենավատ տարին է»,- ասել է Լեբրոնը: […]

̰
ՌԴ-ը հաղթեց շախմատի համաշխարհային օլիմպիադայում

16:52 30.08.2020

Քիչ առաջ ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադան: Այն ավարտվեց ՌԴ-ի հավաքականի հաղթանակով: Եզրափակչում ռուսները մրցեցին Հնդկաստանի հավաքականի հետ: Առաջին ռաունդի բոլոր 6 պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի: Երկրորդ ռաունդում հաղթանակներ գրանցեցին Պոլինա Շուվալովան, Անդրեյ Եսիպենկոն և Ալեքսանդրա Գորյաչկինան: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Արդյունքում ռուսները հաղթանակ տարան 4,5-1,5 հաշվով և դարձան Օլիմպիադայի հաղթող:

̰
Լևանդովսկին՝ Գերմանիայի տարվա լավագույն խաղացող

16:30 30.08.2020

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն խաղացող:  Հարցումն անցկացվել է Kicker-ը՝ մարզական լրագրողների ասոցիացիայի անդամների շրջանում: 2019/20 մրցաշրջանում լեհ հարձակվողը Բունդեսլիգայում, Գերմանիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում անցկացրած 47 խաղում դարձել է 55 գոլի հեղինակ: Քվեարկության արդյունքում 276 միավոր վաստակած Լևանդովսկին շրջանցել է լավագույն եռյակը եզրափակած իր թիմակիցներ Թոմաս Մյուլերին (54) և Յոսուա […]

̰
Մեսսին ասել է, որ ցանկանում է երկու Ոսկե գնդակ ստանալ Գվարդիոլայի գլխավորությամբ

15:59 30.08.2020

Իսպանացի մարզական փորձագետ Քրիստոբալ Սորիան El Chiringuito հեռուստաընկերության եթերում խոսել է Լիոնել Մեսսիի ու «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի  զրույցի մասին: «Երեքշաբթի օրը, երբ Մեսսին որոշեց հեռանալ «Բարսելոնայից», նրա առաջին միտքն էր` խոսել Գվարդիոլայի հետ: Նա զանգահարեց նրան և ասաց. «Ես ուզում եմ ստանալ հաջորդ երկու Ոսկե գնդակները, և դա կարող եմ անել միայն […]

̰
«Բարսելոնան» պետք է 14 միլիոն եվրո վճարի Սուարեսի հետ պայմանագիրը խզելու համար

15:40 30.08.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Սուարեսին չի տեսնում թիմի հետ կապված իր ծրագրերում: «Բարսելոնան» պետք է 14 միլիոն եվրո վճարի հարձակվող Լուիս Սուարեսի հետ գործող պայմանագիրը խզելու համար: Այս մասին հայտնում է Goal-ը: Ուրուգվայցի հարձակվողը մտադիր է շարունակել մարզվել «Բարսելոնայի» հետ, քանի դեռ ակումբը չի որոշել վաղաժամ խզել պայմանագիրը: Կատալոնացիների կողմից պահանջվող գումարի վճարման դեպքում […]

̰
BACK_TO_TOP