20:15 29.08.2020
Ըստ Diario Sport-ի` փարիզյան ՊՍԺ-ն ևս պայքարի մեջ կմտնի Լիոնել Մեսսիին ձեռք բերելու համար: ՊՍԺ-ն երկար ժամանակ մտածել է տրանսֆերի նպատակահարմարության մասին, և վերջապես ակումբի սեփականատերերը հաստատել են տրանսֆերը գնելու իրենց պատրաստակամությունը: Ակումբի ղեկավարությունը վստահ է, որ Մեսսիի ձեռքբերումը ստրատեգիական քայլ կլինի, քանի որ դրանից հետո Նեյմարն ու Մբապեն կմնան թիմում: Մեսսիի տրանսֆերի համար պայքարի […]
18:01 29.08.2020
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնել է Բարսելոնա: Իսպանացի մասնագետը կհանդիպի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի ապագան: Այդ մասին հայտնում է Marca-ն: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Սիթին» արգենտինացի հարձակվողի գլխավոր հավակնորդն է: Մեսսին Գվարդիոլայի գլխավորությամբ խաղացել է «Բարսելոնայում» 2008-ից 2012 թվականներին: Երեկ ֆրանսիական մամուլը հայտնել էր, որ «Պարի Սեն Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն կապ […]
17:02 29.08.2020
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը գերմանական «Բավարիայի» և իսպանական «Սևիլյայի» միջև, որը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 24-ին Բուդապեշտում, կարող է չկայանալ: Այս մասին հայտնում են The New York Times-ը և The Times-ը: Երկու հրապարակումներում էլ հղում կատարելով Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գուլյաշին՝ հայտնում են, որ Հունգարիայի կառավարությունը սեպտեմբերի 1-ից կրկին փակում է պետական սահմանները՝ կորոնավիրուսի դեմ […]
16:26 29.08.2020
Ավարտին է մոտենում շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադան: Այսօր կիսաեզրափակիչների օրն է: Դրանցից մեկն արդեն ավարտվել է: Լեհաստան-Հնդկաստան դիմակայությունում առավել ուժեղ գտնվեցին հնդիկ շախմատիստները: Թիմերի առաջին խաղում 4-2 հաշվով հաղթեցին լեհերը, իսկ երկրորդ խաղում առավելությունը հնդիկ շախմատիստների կողմն էր՝ 4,5-1,5: Ամեն ինչ վճռվեց Արմագեդոն պարտիայում, որտեղ Համպի Կոներուն կարողացավ առավելության հասնել Մոնիկա Սոշկոյի նկատմամբ: Այսպիսով, Հնդկաստանը […]
14:53 29.08.2020
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր ինստագրամյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ կապված Հենրիխ Մխիթարյանի` հավաքականին չմիանալու որոշման արդյունքում առաջացած հակասական կարծիքների հետ. «Կան արժեքներ, որոնք մնայուն են, իսկ անցողիկ հողմերը փոշիանում են ժամանակի մեջ։ Գնահատենք մեր տաղանդներին, ովքեր աշխարհում ճանաչելի և լսելի են դարձնում մեր ձայնը։ Գնահատենք և հպարտանանք մեր հայրենիքի […]
23:28 28.08.2020
Շարունակվում է շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադան: Այսօր կայացել են 1/4 եզրափակիչ հանդիպումները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականը բոյկոտից հետո դուրս է եկել մրցաշարից և հաղթանակը շնորհվել է Հնդկաստանի թիմին: Մյուս հանդիպումներում Ռուսաստանը հաղթել է Հունգարիային, ԱՄՆ-ը վստահ առավելության է հասել Ուկրաինայի նկատմամբ, իսկ ադրբեջանցի շախմատիստները զիջել են լեհերին: Վաղը կիսաեզրափակչում Լեհաստանի թիմը կխաղա Հնդկաստանի […]
22:35 28.08.2020
Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, ասել է, թե որտեղ է որդին ցանկանում շարունակել կարիերան։ Ֆրանսիական L’Equipe-ը գրում է, որ «Պարի Սեն Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն կապ է հաստատել Մեսսիի հոր հետ։ Վերջինս հայտնել է նրան, որ Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։ Երեկ Սերխիո Ագուերոն Instagram-ի իր էջից հանել էր 10 թիվը։Երկրպագուները եզրակացնում են, […]
22:23 28.08.2020
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալու է կատալոնական ակումբից։ Sport.es-ը գրում է, որ խորվաթ կիսապաշտպանի նոր ակումբը լինելու է «Սևիլիան»: Հենց այս ակումբից էր Ռակիտիչը տեղափոխվել «Բարսելոնա» դեռ 2014 թվականին։ 32-ամյա ֆուտբոլիստին անդալուսիական ակումբը պայմանագիր է առաջարկել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել էր, որ Ռակիտիչը […]
22:01 28.08.2020
Լիոնել Մեսսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից» առանց սկանդալի։ Կատալոնական ակումբի ավագի փաստաբանները հանդիպելու են «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Ole-ն։ Մեսսին չի ցանկանում, որ իր հեռանալը հասնի դատական գործի։ Ակումբի դիրքորոշումը հետևյալն է․ Մեսսին ունի գործող պայմանագիր ու նրա հրաժարագինը 700 միլիոն եվրո է։ Մեսսիի փաստաբանները վստահ են, որ նրա հեռանալը հավանական է […]
21:44 28.08.2020
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է Լիոնել Մեսսիի` անգլիական այդ ակումբ տեղափոխվելու հնարավորությունները: «Ո՞վ չէր ուզենա, որպեսզի նա խաղար իր թիմում: Բայց ոչ մի շանս չկա: Այդ թվերը մեզ համար չեն, թեև եթե անկեղծ լինեմ, նա շատ լավն է»,- մեջբերել է Կլոպին Goal-ը: Մասնագետը նաև նշել է, որ արգենտինացին կկարողանար օգնել «Մանչեսթեր Սիթիին»: Գերմանացի […]
21:38 28.08.2020
Հայաստանի շախմատի ֆեդերացիան քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ շախմատի օլիմպիադային Հնդկաստանի հետ խաղում տեղի ունեցած սկանդալի վերաբերյալ: «Հայաստանի հավաքականը ի նշան բողոքի բոյկոտեց Հնդկաստանի հետ երկրորդ մրցախաղը: Օնլայն Օլիմպիադայի 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Հնդկաստանի ընտրանին: 2,5 – 2,5 հաշվի ժամանակ մրցաշարի հարթակ հանդիսացող Chess.com կայքում առաջացավ տեխնիկական խնդիր, որի պատճառով Հայկ Մարտիրոսյանի […]
21:28 28.08.2020
Տեղի է ունեցել ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Օրակարգում էր նաև «Արարատ-Արմենիա»-«Գանձասար-Կապան» խաղի ժամանակ գրանցված միջադեպի վերաբերյալ հարցը: ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշել է՝ օգոստոսի 23-ին կայացած «Արարատ-Արմենիա»-«Գանձասար-Կապան» խաղի ժամանակ «Արարատ-Արմենիա» ակումբի նախագահ Պողոս Գալստյանի կողմից մրցավարի հասցեին հայհոյելու համար պայմանական որակազրկել մինչև 2020 թվականի […]
21:07 28.08.2020
UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններից առաջ: «Կարծում եմ, Թրամփի` առաջնորդի որակները հիմա պետք են ինչպես երբևէ: Մեզ դեռ երկար ճանապարհ է հարկավոր անցնել: Եվ այդ ճանապարհին, այս ծանր իրավիճակներում, հենց նրա յուրահատուկ ընդունակություններն են պետք»,- ասել է Ուայթը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին:
20:00 28.08.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականը Հնդկաստանի հետ մրցավեճի առաջին ռաունդից հետո լքել է մրցապայքարը: Հայաստանի թիմը պարտություն էր կրել 2,5-3,5 հաշվով, սակայն մեր պատվիրակությունը բողոքարկել էր Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր էր եղել, ինչի պատճառով նա չէր կարողացել քայլ անել: Բողոքարկումը չէր ընդունվել և […]
19:08 28.08.2020
Շախմատի համաշխարհային օլիմպիադան կշարունակվի առանց Հայաստանի հավաքականի: 1/4 եզրափակչում մեր հավաքականի մրցակիցը Հնդկաստանի ընտրանին էր: Առաջին խաղն ավարտվել էր հնդիկ շախմատիստների հաղթանակով՝ 2,5-3,5 հաշվով: Մեր թիմում հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լևոն Արոնյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտություն են կրել: Ավելի ուշ, սակայն, տեղեկություն […]
17:55 28.08.2020
Շարունակվում է Շախմատի համաշխարհային օլիմպիադան: 1/4 եզրափակչում մեր հավաքականի մրցակիցը Հնդկաստանի ընտրանին է: Առաջին խաղն ավարտվել է հնդիկ շախմատիստների հաղթանակով՝ 2,5-3,5 հաշվով: Մեր թիմում հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լևոն Արոնյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտություն են կրել: Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ […]
15:56 28.08.2020
Շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան: 1/4 եզրափակչում մեր հավաքականի մրցակիցը Հնդկաստանի ընտրանին է: Առաջին խաղն ավարտվել է հնդիկ շախմատիստների հաղթանակով՝ 2,5-3,5 հաշվով: Մեր թիմում հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լևոն Արոնյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտություն են կրել: Քիչ հետո կմեկնարկի երկրորդ խաղը:
14:45 28.08.2020
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը վերհիշել է Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչում «Բարսելոնայի» նկատմամբ 8-2 հաշվով տարած հաղթանակը։ «Կբերեմ մի օրինակ․ մենք արդեն 10 րոպե մարզվում էինք, երբ «Բարսելոնան» դաշտ դուրս եկավ նախավարժանքի համար։ Նրանք շատ հանգիստ էին։ Սակայն դա ոչինչ չի նշանակում։ Խաղը կարող էր այլ կերպ ավարտվել: Ես շնորհակալ եմ մեր մարզչին»,- ասել է Մյուլլերը։
14:02 28.08.2020
«Ռոմայի» հարձակվող Կառլես Պերեսը տեղեկացրել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է ինստագրամյան իր էջում: Ֆուտբոլիստի խոսքերով՝ հիվանդությունն իր մոտ առանց ախտանշանների է, նա իրեն լավ է զգում: Հիշեցնենք, որ Պերեսը «Բարսելոնայի» սան է: Նա «Ռոմա» էր տեղափոխվել այս տարվա հունվարին, մասնակցել էր 17 խաղի ու դարձել 2 գոլի և […]
13:49 28.08.2020
«Մանչեսթեր Սիթին» աշխատում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերի վրա: Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկացմամբ՝ անգլիական ակումբը հիմա կենտրոնացած է անձամբ ֆուտբոլիստի հետ բանակցությունների վրա: Կողմերը քննարկում են անձնական պայմանագրի կետերը: Երբ պայմանագրի մանրամասների հետ կապված համաձայնություն ձեռք բերվի, «Սիթին» պատրաստվում է առաջարկ անել «Բարսային» արգենտինացուն ձեռք բերելու վերաբերյալ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սիթին» Մեսսիի […]
13:02 28.08.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր է համաձայնեցրել ակումբի հետ։ Այս մասին հայտնել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Նրա տեղեկություններով` 38-ամյա հարձակվողը կմնա միլանյան ակումբում ևս մեկ մրցաշրջան։ Նա երկարաձգել է պայմանագիրը մինչև 2021 թվականը։ Հիշեցնենք՝ մինչ այդ տեղեկություն էր տարածվել, թե Իբրահիմովիչը չի կարող համաձայնության գալ «Միլանի» հետ:
12:42 28.08.2020
Օգոստոսի 28-30-ը անցկացվելու է ծանրամարտի առցանց մրցաշար, որը նվիրված է Ուզբեկստանի անկախության տոնին։ Մրցաշարին մասնակցելու է շուրջ 140 մարզիկ: Հայաստանից մրցաշարին կմասնակցի 3 մարզիկ՝ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը և 109+ քաշային Վարազդատ Լալայանը։ Մրցաշարը ցուցադրվելու է Youtube-ով և Facebook-ով։
12:29 28.08.2020
33-ամյա Արմենակ Հովհաննիսյանը օգոստոսի 29-ին պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի իր հերթական մենամարտը: Գերմանիայի Բրաունլագե քաղաքի սպորտային համալիրում հայազգի բռնցքամարտիկը կփորձի պրոֆեսիոնալ ռինգում տանել իր հերթական հաղթանակը։ Սիրողական բռնցքամարտում անցկացրած 133 մենամարտից 103-ում Արմենակը հաղթել է: Պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկը անցկացրել է 13 մենամարտ, որից 11-ում հաղթել է, մեկում՝ պարտվել, մեկ մենամարտ էլ ավարտվել է ոչ-ոքի: Նրա […]
12:15 28.08.2020
Այսօր կկայանան շախմատի համաշխարհային օլիմպիադայի 1/4 եզրափակչի խաղերը: Մեր ընտրանու մրցակիցը կլինի Հնդկաստանի հավաքականը: 1/4 եզրափակչի մյուս զույգերում կմրցեն Ադրբեջանն ու Լեհաստանը, Ռուսաստանն ու Հունգարիան, ԱՄՆ-ն ու Ուկրաինան: Հիշեցնենք, որ նախորդ օրը 1/8 եզրափակչում Հայաստանը հաղթել էր Հունաստանին, Լեհաստանը առավելության էր հասել Բուլղարիայի նկատմամբ, հունգարացիները հաղթել էին գերմանացիներին, իսկ Ուկրաինայի հավաքականը դժվարին պայքարում կարողացել էր […]
11:47 28.08.2020
«Շատ լավ ու արդյունավետ խաղ ստացվեց: Լավ է, որ հաղթեցինք, շատ ուրախ ենք դրա համար: Առաջին կեսում մի փոքր լարվածություն էր զգացվում, ռիթմի մեջ չէինք մտել, բայց հետո ամեն ինչ կարգավորվեց, կարելի է ասել՝ խաղը մեր հսկողության տակ վերցրինք. գոլեր խփեցինք ու հաղթեցինք: Շնորհավորում եմ «Կայրաթի» բոլոր երկրպագուներին»,-Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում «Նոային» հաղթելուց հետո […]
10:14 28.08.2020
Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում ռումինական ՖԱՍԲ-ին 0-3 հաշվով պարտվելուց հետո հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ «Շիրակի» գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը հետևյալն է ասել. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմի տղաներին նվիրվածության ու ցանկության համար։ Խաղի հաշիվը չի համապատասխանում խաղին։ Չկարողացանք ավարտին հասցնել մեր գոլային պահերը, եթե կարողանայինք, կարող էր հակառակ հաշիվը գրանցվել։ 4-5 ռեալ գոլային […]
21:59 27.08.2020
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց մակեդոնական «Ռենովային» և պարտվեց 0-1 հաշվով: Խաղի 58-րդ րոպեին հյուրերի ստեղծած թերևս միակ գոլային պահն ավարտվեց դարպասի գրավմամբ: Այսպիսով՝ «Ալաշկերտը ևս արժանացավ «Նոայի» ճակատագրին և լքեց պայքարը:
21:51 27.08.2020
«Միլանն» ու Իբրահիմովիչը այդպես էլ համաձայնության չեկան նոր պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնել է 38-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան: Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկությսուն էր տարածվել, որ իտալական ակումբը համաձայնության է եկել հարձակվողի ներկայացուցչի հետ նոր աշխատանքային պայմանագրի շուրջ, և համաձայն այդ պայմանագրի՝ Իբրահիմովիչը սեզոնի ընթացքում կկարողանար վաստակել 7 միլիոն եվրո: Անցած սեզոնում Ա սերիայում Իբրահիմովիչը […]
21:37 27.08.2020
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է մակեդոնական «Ռենովային» հետ։ Առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել: Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերը մեկ վտանգավոր պահ են ստեղծել, որն ավարտվել է դարպասի գրավմամբ: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակը Չանչարևիչի դարպասն ուղարկել է Նենադ Միշկովսկին։ Այսպիսով՝ «Ալաշկերտը» առայժմ պարտվում է մակեդոնական ակումբին:
21:33 27.08.2020
Ռոնալդուի գոլը «Յուվենտուս»-«Լիոն» խաղում լավագույնն է ճանաչվել Չեմպիոնների Լիգայի 2019/20 մրցաշրջանում: Այս մասին Twitter-ում հաղորդել է ՈՒԵՖԱ-ն: Երկրորդը ճանաչվել է «Լեյպցիգի» ֆուտբոլիստ Մարսել Զաբիտցերի` «Զենիթի» դարպասն ուղարկած գնդակը, երրորդը` «Յուվենտուսի» խաղացող Խուան Կուադրադոյի գոլը Մադրիդի «Աթլետիկոյին»: Goal of the Tournament results: ? Ronaldo, Juventus 2-1 Lyon (2nd goal) ? Sabitzer, Leipzig 2-1 Zenit ? Cuadrado, […]