11:37 25.08.2020
Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կազատվի տնային կալանքից: Հիշեցնենք, որ նա Պարագվայում արդեն 5 ամիս տնային կալանքի տակ է՝ երկիր մուտք գործելու ժամանակ կեղծ փաստաթղթեր կիրառելու համար: Դեռևս մարտին Ռոնալդինյոն Պարագվայ մուտք գործելու ընթացքում ներկայացրել էր կեղծ անձնագիր, ինչից հետո էլ ձերբակալվել էր:
10:59 25.08.2020
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի օգնի Լեհաստանի ազգային հավաքականին՝ Ազգերի լիգայի առաջիկա խաղերին: Լեհաստանի հավաքականը մրցաշարի մեկնարկային խաղերում կմրցի Հոլանդիայի և Բոսնիա – Հերցեգովինայի հետ: «Միասին որոշեցինք, որ այժմ նրա համար ավելի լավ է ֆիզիկապես և հոգեպես մի փոքր հանգստանալ: Նա նաև առջևում ևս մեկ ծանրաբեռնված մրցաշրջան ունի: Լևանդովսկին, անշուշտ, մնում է մեր ավագը և […]
10:58 25.08.2020
«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ակումբի ևս երեք ֆուտբոլիստի տեղեկացրել է, որ նրանք տեղ չեն գտել իր ծրագրերում։ Լրագրող Ալֆրեդո Մարտինեսը տեղեկացնում է, որ խոսքն Արտուրո Վիդալի, Իվան Ռակիտիչի ու Սամուել Ումտիտիի մասին է: Բացի նրանցից, Կումանը հրաժարվել է նաև Լուիս Սուարեսի ծառայություններով։ Նշենք, որ Ռակիտիչը 2014 թվականից է խաղում «Բարսելոնայում», Ումտիտին՝ 2016-ից, իսկ Վիդալը՝ […]
09:49 25.08.2020
Շարունակվում է շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադան: Առջևում 1/8 եզրափակչի հանդիպումներն են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանը Թոփ դիվիզիոնի C խմբում գրավել է երրորդ հորիզոնականն ու 1/8 եզրափակչում կխաղա Հունաստանի հետ: Լեհաստանը կմրցի Բուլղարիայի, Չինաստանը՝ Ուկրաինայի, Հունգարիան՝ Գերմանիայի հետ: Խմբային փուլերում հաղթած հավաքականներն արդեն նվաճել են 1/4 եզրափակչի ուղեգիր: Քառորդ եզրափակչում իրենց մրցակիցներին սպասում են Հնդկաստանը, […]
09:41 25.08.2020
Օլիմպիական խաղերի 8-ակի և աշխարհի առաջնությունների 11-ակի չեմպիոն, արագավազորդ Ուսեին Բոլտը հաստատել է, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նա տեսանյութ է հրապարակել Թվիթերում. «Շաբաթ օրը թեստ եմ հանձնել, որի պատասխանը դրական է: Ախտանշաններ չունեմ, այնուամենայնիվ, մեկուսացած եմ ու պահպանում եմ անվտանգության բոլոր կանոնները: Ցանկանում են ընկերներիս հորդորել, որ զգույշ լինեն»,-ասել է Բոլտը: Stay Safe […]
09:33 25.08.2020
Նյու Յորքում շարունակվում է պանդեմիայի դադարից հետո կազմակերպված թենիսի առաջին մրցաշարը՝ Ցինցինատիի Մասթերսը։ 1/16-րդ եզրափակչում ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստԿարեն Խաչանովը մրցել է իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ և առավելության հասել 7-6, 6-1 հաշվով: 1/8-րդ եզրափակչում Կարենը հանդիպելու է Ռիշար Գասկե-Ռոբերտո Բաուտիստա Ագուտ զույգի հաղթողի հետ։
13:37 24.08.2020
Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը հաղթել է երեք մրցաշարերում և դարձել է յուրաքանչյուր մրցաշարի լավագույն ռմբարկու: 32-ամյա լեհ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում դարձել է 34 գոլի հեղինակ, Չեմպիոնների լիգայում՝ 15, իսկ Գերմանիայի գավաթի խաղարկությունում՝ 6: Լևանդովսկին հանդես է գալիս «Բավարիայի» կազմում 2014 թվականից: Այդ ժամանակվանից ի վեր նա մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 289 հանդիպում […]
13:24 24.08.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շախմատի Հայաստանի հավաքականը դուրս է եկել համաշխարհային Օլիմպիադայի 1/8 եզրափակիչ: Պարզվել է նաև Հայաստանի հավաքականի մրցակիցը: 1/8 եզրափակչում մեր հավաքականը կմրցի Հունաստանի ընտրանու հետ: Հունաստանը D խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ D խմբի հաղթող է դարձել Միացյալ Նահանգների հավաքականը, որի կազմում հանդես է գալիս հայազգի Տաթև Աբրահամյանը: D խմբից պայքարը […]
21:30 14.08.2020
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում կարծիք է հայտնել այն մասին, թե որ թիմերը կհասնեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: «Շատ բարդ է, անհասկանալի է, թե ով ինչ մարզավիճակում է: ՊՍԺ-ն 4-5 ամիս չէր խաղացել, իսկ «Ատալանտան» անընդհատ խաղում էր, բայց առաջ անցավ ՊՍԺ-ն: Այսօր խաղալու են «Բարսելոնան» և «Բավարիան», […]
20:45 14.08.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտնել է, որ շարունակելու է իր հոր և մարզչի՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի գործը: Հիշեցնենք՝ նա մահացել էր հուլիսի 3-ին, կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների հետևանքով: «Հայրս շատ ծրագրեր ուներ: Մինչև հիմա կարդում եմ նրա գրառումները: Ես կանեմ հնարավոր ամեն բան նրա գործը և անավարտ ծրագրերը շարունակելու համար»,- ասել […]
20:18 14.08.2020
Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի ծառայություններով հետաքրքրված է Լեհաստանի առաջնության ակումբներից մեկը: Այս մասին գրում է ռուսական Sport24-ը։ 27-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ ձեռք բերելու ցանկություն ունի նաև ռուսական Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբ։ Հնարավոր է՝ տեղափոխությունը տեղի ունենա արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Վարազդատ Հարոյանը «Ուրալում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ռուսական թիմի […]
19:30 14.08.2020
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպման մասին: «Գիտենք, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Լևանդովսկին էլ հրաշալի մարզավիճակում է և կարող է շատ անախորժություններ պատճառել մրցակցին: Երկուսն էլ ֆանտաստիկ կատարողներ են: Նա, ով կանցնի հաջորդ փուլ, կարող է իրեն համարել 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ»,- ասել է Ռիվալդոն: […]
19:25 14.08.2020
Միլանի «Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին կարծում է, որ ակումբը կարող է գնել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը: «Այժմ ես պարզապես «Ինտերի» երկրպագու եմ և չեմ տիրապետում այնտեղի ներքին խոհանոցին: Այդուհանդերձ, գիտեմ՝ ակումբի ղեկավարները բավարար միջոցներ ունեն Մեսսիին գնելու համար»,- ասել է Մորատին: Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում […]
19:20 14.08.2020
Թուրքական «Գալաթասարայ» և «Տրաբզոնսպոր» ակումբների ֆուտբոլիստները վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է ռուսական РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ակումբների ներկայացուցիչներին: Վերջին ստուգումից հետո պարզվել է, որ «Գալաթասարայի» երկու ֆուտբոլիստների թեստերի արդյունքը դրական է: Թեստի դրական արդյունքով ևս մեկ ֆուտբոլիստ էլ, պարզվել է, կա «Տրաբզոնսպորում»: Վարակված ֆուտբոլիստների անունները չեն հրապարակվում: Ներկայումս նրանք մեկուսացված են: Նշվում […]
18:40 14.08.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է, որ Ջասթին Գեթժիի հետ մենամարտի համար կստանա ավելի մեծ հոնորար, քան ստացել է Դասթին Պորյեի հետ մենամարտից հետո: «Ես գին չեմ կրակում, բայց նաև իմ գինը գիտեմ: Կարծում եմ արժանի եմ Գեթժիի հետ մենամարտում ավելին վաստակելու: Ջասթինի հետ մարտի համար ուրիշ գին կլինի, մյուս մարտի համար՝ ուրիշ»,- ասել է […]
15:47 14.08.2020
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության մասին ու նշել, որ մրցաշարը հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, կվերադառնա իր նախկին ձևաչափին, ու փլեյ-օֆֆ փուլի խաղերը կանցկացվեն երկու հանդիպումներով: «Չեմ կարծում, որ մենք կկարողանանք առանձին «8-ի եզրափակիչ» մրցաշար ստեղծել. պետք չէ մոռանալ, որ ֆուտբոլային օրացույցը չափազանց ծանրաբեռնված է: Ես էությամբ լավատես եմ ու կարծում […]
15:11 14.08.2020
«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայոտ Ուպամեկանոն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Լայպցիգ»-«Ատլետիկո» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ այս խաղում հաղթել էր գերմանական ակումբը և իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի ՊՍԺ-ն։ Дайо Упамекано с наградой лучшему игроку матча ?#ЛигаЧемпионов pic.twitter.com/bH0ypY3JXZ — UEFA.com на русском (@UEFAcom_ru) August 13, 2020
13:42 14.08.2020
Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա»-«Բավարիա» խաղում Մեսսի-Լևանդովսկի դիմակայության մասին: «Մեսսին այսօր կհանդիպի իր հետնորդին՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկուն. նա այս պահին ոչ միայն լավագույն հարձակվողն է, այլև իսկապես լավագույն ֆուտբոլիստը: Այսօրվա «Բարսելոնան» այլևս այն հզոր «Բարսելոնան» չէ, ինչպես նախկինում էր: Այո՜, նրանք Մեսսի ունեն, […]
13:02 14.08.2020
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպումից առաջ պատասխանել է հարցին, թե ինչպես կանգնեցնել Լիոնել Մեսսիին։ «Բավարիան» Մեսսիի դեմ չի խաղալու, այլ «Բարսելոնայի»։ Իհարկե, նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Մենք մտածել ենք՝ ինչպես կանգնեցնել նրան։ Ծրագիր կա։ Բայց դա մի բան է, որ ես չեմ բացահայտի հիմա։ Երկու թիմերն էլ […]
12:43 14.08.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բավարիայի» հետ խաղից առաջ իր կարծիքն է հայտնել գերմանական ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին: «Նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց ես կարծում եմ, որ նա հեռու է Մեսսիի խաղամակարդակից: Կարծում եմ, որ դա հասկանալի է: Այո, նա իսկապես լավ մրցաշրջան է անցկացնում, թիմակիցները նրան շատ են օգնում: […]
11:39 14.08.2020
Ինչպես արդեն նշել էինք, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Լայպցիգն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային մրցաշարի կիսաեզրափակիչ։ Գերմնական ակումբի մամուլի ծառայությոնը հրապարակել է տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է ամբողջ թիմը նշում հաջողությունը խաղից անմիջապես հետո՝ հանդերձարանում: Mood ?? ?⚪ #MissaoFinal #UCL pic.twitter.com/eg0auLQKHo — RB Leipzig English […]
11:30 14.08.2020
Bild պարբերականը գրում է, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ատլետիկո»-«Լայպցիգ» խաղի ընդմիջման ժամանակ թիմերի գլխավոր մարզիչներ Դիեգո Սիմեոնեն և Յուլիան Նագելսմանը վիճել են: Միջադեպը մեկնաբանել է հենց Նագելսմանը: «Ընդմիջմանը մենք մի փոքր վեճի բռնվեցինք, բայց այդտեղ ոչ մի լուրջ բան չկար: Սիմեոնեն անհավանական մարզիչ է, որը ցանկանում է հաղթել նաև հանդերձարանի ճանապարհին: Մեզ մոտ ամեն […]
10:43 14.08.2020
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Լայպցիգից» կրած պարտության և մրցաշարից դուրս մնալու մասին: «Մենք 100 տոկոսով նվիրված էինք խաղում, բայց շատ դժվար էր, որովհետև մրցակիցը մեզանից արագ էր գործում: Սա շատ երկար տարի էր, Չեմպիոնների լիգայի վերադարձն էլ մեծ ճնշման տակ տեղի ունեցավ: Չկարողացանք խաղալ այնպես, ինչպես ցանկանում էինք: […]
10:41 14.08.2020
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի երկրորդ խաղում մրցեցին գերմանական «Լայպցիգը» և իսպանական «Ատլետիկոն»: 2-1 հաշվով առավելության հասավ գերմանական ակումբը և իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Թիմերի հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին։
22:51 13.08.2020
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում վստահություն է հայտնել, որ կատալոնական ակումբը խաղալու է Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ «Ես իմ ճամպրուկը այնպես եմ պատրաստել, որ խաղամ Լիսաբոնում մինչև օգոստոսի 23-ը։ Նույնիսկ ինձ հետ PlayStation եմ վերցրել։ Մենք 3 հանդիպում ունենք, որպեսզի հաղթենք Չեմպիոնների լիգայում, ու մենք ունենք ռեսուրսներ դրան հասնելու համար։ Մենք գիտենք, […]
22:23 13.08.2020
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արդա Թուրանը beIN Sports Turkey-ի եթերում համեմատել է կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիին ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: «Մեսսին խաղի ցանկացած պահի մասնակցում է: Նա խաղադաշտում ամեն ինչ կարող է անել: Նրա խաղն ուղղակի այլ մակարդակի վրա է: Ռոնալդուի մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասել, բայց նա ուղղակի գոլահար է, չնայած […]
22:06 13.08.2020
Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հայտարարել է 2019/20 մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակի անունը։ Մրցանակը բաժին է հասել «Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնին։ Առաջնության 16-րդ տուրի «Բարնլիի» հետ խաղում 2:0 հաշվի ժամանակ հարավկորեացին գնդակը ստացել է խաղադաշտի կենտրոնում ու սլացել մրցակցի դարպասի ուղղությամբ։ Իր ճանապարհին հարձակվողը առաջ է անցել 6 մրցակցից, մեն-մենակ է դուրս եկել […]
21:48 13.08.2020
«Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն Չեմպիոնների լիգայի «Բավարիա»-«Բարսելոնա» խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել թիմի պաշտպան Ալֆոնսո Դևիսի հասցեին: «Դևիսը պետք է հսկի Մեսսիին. դա անչափ բարդ, բայց հետաքրքիր առաջադրանք է: Ես վստահ եմ, որ Ալֆոնսոն կվնասազերծի Մեսսիին, եթե Լեոն խաղա իր եզրում: Դևիսին այս մրցաշրջանում շատ քիչ են շրջանցել կամ գերազանցել արագությամբ»,- Ռումենիգեի խոսքերն […]
21:15 13.08.2020
Կատալոնական «Բարսելոնայի» անձնակազմը ժամանել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոն, որտեղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում պետք է մրցի Մյունխենի «Բավարիայի» հետ: «Բարսելոնայի» պատվիրակությունը գլխավորել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: Այսօր երեկոյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մարզում կանցկացնեն «Էստադիո Դա Լուզ» մարզադաշտում, որտեղ մյուս օրը տեղի կունենա «Բավարիայի» հետ հանդիպումը: Դիմակայության ելքը կորոշվի 1 հանդիպման արդյունքով: Հաղթող թիմը կիսաեզրափակչում […]
20:48 13.08.2020
Clubworldranking-ը հրապարակել է աշխարհի 1000 լավագույն ֆուտբոլային ակումբների ցուցակը: Այս պահին առաջին հորիզոնականում Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճած «Լիվերպուլն» ունի 14 695 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող բրազիլական «Ֆլամենգոն» ունի 13 486 միավոր: Երրորդը «Բարսելոնան» է, իսկ արգենտինական «Ռիվեր Փլեյթը» 4-րդն է։ Լավագույն հնգյակը եզրափակում է բրազիլական «Պալմեյրասը»։ 6-րդ հորիզոնականում Մյունխենի «Բավարիան» է, որին հաջորդում են Սաուդյան […]