19:45 26.08.2020
«Բարսելոնայի» նախկին նախագահներից Ժոան Գասպարը մեկնաբանել է Մեսսիի` կատալոնյան ակումբը լքելու մտադրությունը: «Մեսսին չի կարող հեռանալ: Նա կհեռանա 2021 թ.: Ես տեսել եմ պայմանագիրը և այն շատ պարզ է: Ակումբն է այստեղ որոշում, ոչ թե խաղացողը: Ակումբն է վճարում խաղացողների աշխատավարձերը: Ամեն դեպքում, հիմա խոսքը փողի մասին չէ: Կնքված պայմանագիր կա, դա ամեն ինչ է: […]
19:35 26.08.2020
Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռանալու ցանկություն հայտնելուց հետո դիմել է ՖԻՖԱ-ին։ Լրագրող Տանկրեդի Պալմերին Twitter-ի իր էջում գրել է, որ Մեսսին ՖԻՖԱ-ից պահանջել է իր տրանսֆերային սերտիֆիկատը, որը Իսպանիայի ֆուտբոլի միությունը ուղարկելու է արգենտինացի հարձակվողի նոր ակումբին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Մեսսին ֆաքսի միջոցով տեղեկացրել էր «Բարսելոնային», որ ցանկանում է հեռանալ ակումբից։ Այս լուրը իմանալուց հետո […]
19:10 26.08.2020
Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին և նրա շուրջ ստեղծված իրավիճակին: ««Բարսելոնան» կոտրել է Մեսսիի սիրտը»,- անիմացիոն ծաղրանկարը վերնագրել է Մոմանին: Enough is enough for Lionel Messi… Barcelona have broken his heart ? pic.twitter.com/7MB70cUqrK — Goal (@goal) August 26, 2020
18:50 26.08.2020
Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու որոշումը վերջնական է: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ Լիոնել Մեսսին կհեռանա «Բարսելոնայից», եթե նույնսիկ հրաժարական ներկայացնի ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն: 33-ամյա Լիոնել Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, սակայն արգենտինացի հարձակվողը հնարավորություն ունի ցանկացած պահի խզել պայմանագիրն ու ստանալ ազատ գործակալի կարգավիճակ: Մեսսիի ծառայություններով […]
18:40 26.08.2020
«Միլանը» համաձայնության է հասել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիրը մինչև 2021 թվականը երկարաձգելու շուրջ: Այս մասին տեղեկացրել է Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում։ Ըստ նրա՝ Իբրահիմովիչը կստանա 6 մլն եվրո, ևս 500 հազար բոնուսի տեսքով ու նույնքան էլ, եթե «Միլանը» նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Զլատանը իտալական ակումբ էր տեղափոխվել 2020 թվականի հունվարին «Լոս Անջելես Գելեքսիից» […]
16:31 26.08.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի բարձր ֆինանսական պահանջները նշանակում են, որ նրա տեղափոխությունը «Պարի Սեն Ժերմեն» անհնար է: Այս մասին գրել է L’Equipe-ը։ Աղբյուրը մանրամասնում է, որ անգամ եթե արգենտինացին կարողանա համաձայնության հասնել պայմանագրի խզման շուրջ, ապա ՊՍԺ-ն, որ առանց այդ էլ դժվարանում է վճարել Կիլիան Մբապեի 19 մլն եվրո ու Նեյմարի 33 մլն եվրո տարեկան […]
15:56 26.08.2020
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան քննադատել է ներկայիս նախագահ Խոսեպ Բարտոմեուին՝ հորդորելով նրան հեռանալ ակումբից: «Բարտոմեուն ու նրա խորհուրդը պետք է անհապաղ հեռանան, քանի որ նրանք խաթարում են Մեսսիի հոգեկան հավասարակշռությունը: Այդկերպ նրանք ցանկանում են շեղել ուշադրությունը իրենց իսկ ստեղծած խնդիրներից: Եթե նրանք գնան, կա հավանականություն, որ Մեսսին կփոխի որոշումը և կմնա ակումբում»,- «Թվիթերում» գրել […]
15:45 26.08.2020
«Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը «Հերտայի» դեմ ընկերական խաղի ժամանակ ընկել է խոտածածկին: «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում հավաքված 6 հազար երկրպագուները սրտացավությամբ են արձագանքել տեղի ունեցածին: Շատերը մտածել են վատագույնը: Բանն այն է, որ Բլինդը սրտի հետ կապված խնդիրներ ունի և այդ մասին երկրպագուները շատ լավ գիտեն: Բարեբախտաբար, Բլինդը ոտքի է կանգնել ու կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը: […]
15:15 26.08.2020
El Chiringuito-ն հայտնում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր պահանջներն է ներկայացրել ակումբի ղեկավարությանը: Ֆուտբոլիստը պատրաստ է մնալ թիմում և աշխատել Ռոնալդ Կումանի գլխավորությամբ՝ պայմանով, որ կատալոնացիների նախագահ Խոսեպ Բարտոմեուն հեռանա իր պաշտոնից: Ավելի վաղ համացանցում հայտնվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նամակի լուսանկարը, որը ֆուտբոլիստն ուղարկել էր կատալոնական ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով թույլատրել իրեն […]
14:03 26.08.2020
«Բարսելոնայի» երկրպագուները դժգոհ են այն փաստից, որ թիմի ավագ Լիոնել Մեսսին մտադիր է լքել ակումբը: Երկրպագուները երեկ երեկոյան հավաքվել են ակումբի գրասենյակի մոտ և վանկարկել են` «Պահանջում ենք Բարտոմեուի հրաժարականը»: Այս մասին հայտնում է RAC1-ը: Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» առաջատար և բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսին հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում […]
13:32 26.08.2020
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարող է նշանակվել Լա լիգայի նորեկ «Էլչե» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Իսպանական այս ակումբը հեռացրել է գլխավոր մարզիչ Ռոխո Մարտինին և այժմ մտադիր է պայմանագիր կնքել Մարադոնայի հետ: 59-ամյա Մարադոնային հրավիրելու վերջնական որոշումը կկայացնի «Էլչեի» գլխավոր բաժնետեր Քրիստիան Բրագարնիկը:
12:44 26.08.2020
«Շիրակի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ստյաուայի» (ՖԱՍԲ) հետ խաղի համար: Հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին, Բուխարեստում: «Շիրակ» ՖԱ-ի հայտացուցակը ՖԱՍԲ-ի դեմ խաղում հետևյալն է: Դարպասապահներ. Վսևոլոդ Երմակով Գևորգ Կասպարով Պաշտպաններ. Աղվան Դավոյան Արտյոմ Միքայելյան Հրայր Մկոյան Մառկո Պռլևիչ Սերյոժա Ուռուշանյան Վարդան Արզոյան Ժիրայր Մարգարյան Կիսապաշտպաններ Արման […]
12:32 26.08.2020
Հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնան» լքելու պատճառներից մեկը հարձակման գծում նրա գործընկեր Լուիս Սուարեսի հետ ընկերական հարաբերություններն են: Այդ մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Ավելի վաղ, թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Սուարեսին հեռախոսազանգով տեղեկացրել էր վերջինիս հեռանալու անհրաժեշտության մասին: Ֆուտբոլիստը դժգոհ էր մնացել այս վերաբերմունքից և ասել, որ եթե նրանք ցանկանում են բաժանվել իրենից, ապա […]
11:56 26.08.2020
Նյու Յորքում շարունակվում է ATP Մասթերս 1000 շարքի Ցինցինատիի մրցաշարը: 1/4 եզրափակչում հայազգի Կարեն Խաչանովը հանդիպել է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ: Պարտիան տևել է 2 ժամ 8 րոպե: Խաչանովն առաջին սեթում հաղթել է 6:4 հաշվով, իսկ երկրորդ ու երրորդ քառորդներում պարտվել է համապատասխանաբար 3:6, 2:6 հաշվով: Բաուտիստա-Ագուտը քառորդ եզրափակչում կխաղա Դանիլ Մեդվեդևի հետ:
22:37 25.08.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վերջնականապես որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Mundodeportivo-ի և Marca-ի հաղորդմամբ` արգենտիանական «հրաշքը» իր որոշման մասին արդեն տեղեկացրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը: Մեսսին կօգտվի իր պայմանագրում առկա՝ ցանկացած մրցաշրջանի վերջում հեռանալու հնարավորություն տվող կետից: Աղբյուրը հայտնում է, որ Մեսսին որոշումը կայացրել է Կումանի հետ զրույցից հետո:
21:59 25.08.2020
Երևանի «Արարատը» ուշագրավ հայտարարություն է տարածել: Հաշվի առնելով հայկական ֆուտբոլը եվրոպական ասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտության հանգամանքը` «Արարատ» և «Շիրակ» ակումբները համաձայնության են եկել, որ «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Ժիրայր Մարգարյանը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչը, Վսևոլոդ Երմակովը և Կարեն Մուրադյանը օգնեն «Շիրակին» Եվրոպա լիգայի խաղարկությունում: Իդեպ բոլոր այս ֆուտբոլիստները նախորդ առաջնությունում […]
21:45 25.08.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի մարզիչ Խավիեր Մենդեսը պատմել է այն մասին, թե ինչով է որոշել զբաղվել մարտիկը կարիերան ավարտելուց հետո: «Հաբիբը և հայրը պատրաստվում էին նրա կարիերայի գլխավոր մենամարտին, որից հետո Նուրմագոմեդովը պետք է թողներ մարզիկի կարիերան և սկսեր օգնել մյուս` ավելի երիտասարդ մարզիկներին ու սկսնակներին»,- ասել է Մենդեսը: Մարզիչը ակնարկել է, որ այս ծրագիրը, ըստ […]
21:30 25.08.2020
Ինչպես հայտնի է, ՊՍԺ-ին հաղթելուց հետո Մյունխենի «Բավարիան» իր պատմության մեջ 6-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին։ Մյունխենյան ակումբն այս մրցաշրջանում երեք գավաթ է նվաճել: Թիմի հաջողություններում առանցքային դեր է խաղացել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը դարձել է լավագույն ռմբարկու թե՛ Բունդեսլիգայում, թե՛ Գերմանիայի գավաթում, թե՛ Չեմպիոնների լիգայում։ Ֆուտբոլիստն առավոտյան լուսանկար է հրապարակել ՉԼ գավաթի […]
21:17 25.08.2020
«Չելսիի» նախկին հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը դարձել է «Ռոմայի» ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: «Ուրախ եմ լինել այստեղ՝ «Ռոմայում»: Ոգևորված եմ այս մարտահրավերով և ներդնելու եմ բոլոր ուժերս, որպեսզի առաջիկա մրցաշրջաններում հասնենք թիմային նպատակներին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին […]
21:07 25.08.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆը հայրենիքում՝ Շվեդիայում, վնասազերծել է հանցագործին, որը փորձել է կողոպտել տարեց կնոջը: Միջադեպը տեղի է ունեցել Վեստերոսում: Հանցագործը փորձել է խլել տարեց կնոջ պայուսակը և փախչել, սակայն Լինդելոֆը բռնել է նրան և պահել մինչև ոստիկանների ժամանելը: «Լինդելոֆը վազեց գողի հետևից ու վերցրեց նրանից պայուսակը՝ առանց բռնություն գործադրելու: Վիկտորը կարծում է, որ […]
20:55 25.08.2020
«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ, տեղեկացնում է լրագրող Միկել Բլազկեսը։ Թվիթերյան իր էջում նա գրել է, որ շատ մոտ կանգնած մարդիկ գիտեն, թե ինչ է նա որոշել։ Մեսսին իր որոշման մասին անձամբ կհայտնի առաջիկա ժամերի ընթացքում։ Լրագրողը հավելել է, որ նա այնպիսի զգացողություն ունի, որ Մեսսին լքելու […]
20:36 25.08.2020
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Անգլիացի ֆուտբոլիստը Ճամայկայում մասնակցել էր Ուսեյն Բոլտի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը: Երեկ Բոլտի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Sky Sports-ի փոխանցմամբ՝ Ստեռլինգի թեստի պատասխանը բացասական է եղել: «Ռահիմն իրեն լավ է զգում: Նա կորոնավիրուսի ախտանշաններ չունի»,- ասել է նրա մտերիմներից մեկը: Հաղորդվում է, որ Անգլիա վերադարձից հետո […]
20:23 25.08.2020
ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի «Բավարիա»-«Սևիլիա» հանդիպումը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ: Ֆուտբոլային գերատեսչությունը որոշել է, որ խաղին կարող են ներկա լինել ստադիոնի 30 տոկոսի չափով երկրպագուներ: Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում սա առաջին խաղն է լինելու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում, որում թույլատրվում է երկրպագուների մուտքը: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում միմյանց դեմ խաղալու են Չեմպիոնների լիգայի հաղթող «Բավարիան» և Եվրոպա լիգայի […]
20:09 25.08.2020
Ֆրանսիական «Մարսելի» երկրպագուները նշել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում ՊՍԺ-ի կրած պարտությունը: Մի խումբ երկրպագուներ շատ ուրախ են այդ փաստից և Մարսելի փողոցներում տոնել են «Բավարիայի» հաղթանակը: Բանն այն է, որ «Մարսելը» Ֆրանսիայի միակ ակումբն է, որը հաղթել է Չեմպիոնների լիգան (1993 թվականին): Եթե հանկարծ ՊՍԺ-ն հաղթեր «Բավարիային», ապա«Մարսելը» կզրկվեր այս «մենաշնորհից»:
19:50 25.08.2020
Օգոստոսի 27-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Պարտիզան» (Սերբիա)-«ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը։ Խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը: Հովհաննիսյանին եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը։
14:54 25.08.2020
«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն որոշել է սեպտեմբերի 1-ից հանրությանը կրկին ներկայացնել Օլիմպիական ջահը: Նախատեսվում է, որ այն կտեղադրվի օլիմպիական թանգարանում, որը գտնվում է ազգային նոր մարզադաշտի հարևանությամբ: Այցելուների թիվը սահմանափակ կլինի, իսկ տոմսերը պետք է ամրագրել նախապես։ Հիշեցնենք, որ Ճապոնիայի Ֆուկուսիմայում ջահը կարճ ժամանակ ցուցադրելուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով կազմկոմիտեն որոշել է փակել մուտքը այցելուների համար։ Կրակի […]
13:51 25.08.2020
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգը մասնակցել է Ուսեյն Բոլտի ծննդյան արարողության խնջույքին: Հիշեցնենք, որ Բոլտի մոտ կորոնավիրուս է հաստատվել: AS պարբերականի հաղորդմամբ՝ խնջույքի մասնակիցները չեն կրել բժշկական դիմակներ ու չեն պահպանել անվտանգության կանոնները: Բոլտը ներկայումս ինքնամեկուսացված է: Ստեռլինգը ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում անցկացրած 33 խաղում դարձել է 20 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: «Մանչեսթեր Սիթիի» […]
13:18 25.08.2020
«Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավունք: Անգուլոն այս թեմայի շուրջ առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին։ «Շատ երջանիկ եմ և չեմ հավատում, որ այս […]
12:27 25.08.2020
Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա: «Մանչեսթեր Սիթին» ուսումնասիրում է իր ֆինանսական կարգավիճակը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը գնելու նպատակով կատալոնական ակումբին առաջարկ անելու համար: Այս մասին գրում է Goal-ը՝ հղում կատարելով ESPN-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» փորձում է հասկանալ՝ արդյոք Մեսսիի տրանսֆերային արժեքն ու ձեռքբերումը չեն հակասում ֆինանսական կանոններին: Լիոնել Մեսսիի հրաժարագինը կազմում […]