TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+29.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

ՀՖՖ-ի գործկոմի անդամը վայր է դրել մանդատը, ընտրությունները համարելով ոչ լեգիտիմ

19:43 13.08.2020

ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ հայտնելով ֆուտբոլային գերատեսչությունում իր գործունեությունը դադարեցնելու մասին: «Հարգելի՛ գործընկերներ և ֆուտբոլային հասարակություն, հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և, ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում, հայտնում եմ ձեզ, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ […]

̰
Հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել ՌԴ առաջնությունում

19:40 13.08.2020

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմը 2:1 հաշվով հաղթել է «Տոմին»: Մոսկովյան ակումբի հաղթական գոլը 69-րդ րոպեին խփել է հայ կիսապաշտպան Ստեփան Օգանիսյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Երրորդ տուրից հետո «Սպարտակի» երիտասարդական թիմը 7 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը:

̰
Չեմպիոնների լիգան հաղթելու համար «Յուվենտուսը» Իսկոյի նման ֆուտբոլիստի կարիքն ունի. Պիռլո

18:58 13.08.2020

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն ակումբի ղեկավարներից պահանջում է գնել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին: La Gazzetta dello Sport պարբերականը հիշեցրել է իտալացու հնչեցրած միտքը՝ նախորդ տարի ՉԼ-ում «Այաքսից» կրած պարտությունից հետո: «Չեմպիոնների լիգան հաղթելու համար «Յուվեն» Իսկոյի նման ֆուտբոլիստի կարիքն ունի: Ռոնալդուն թիմում է, սակայն գնդակը նրան հասցնող է պետք»: Նշվում է, որ թուրինցիների ղեկավարները նույնպես […]

̰
«Ռեալը» պատրաստվում է վաճառել 8 ֆուտբոլիստի

18:52 13.08.2020

«Ռեալում» շուտով կսկսեն վաճառքներ իրականացնել: Ինչպես տեղեկացնում է AS-ը, կորոնավիրուսի պատճառած ֆինանսական հետևանքների արդյունքում մադրիդյան ակումբը ոչ մի ֆուտբոլիստի չի գնի՝ մինչև մի քանիսին չվաճառի: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալի» ղեկավարներն արդեն կազմել են այն ֆուտբոլիստների նախնական ցանկը, որոնք, ամենայն հավանականությամբ, կլքեն թիմը: Այդ ֆուտբոլիստներն են Բեյլը, Խամեսը, Լուկաս Վասկեսը, Մարիանոն, Մայորալը, Ռեգիլոնը, Վալյեխոն ու Օսկար Ռոդրիգեսը: […]

̰
Ռոնալդուի մտերիմները հերքել են տարածված լուրը, թե «Յուվենտուսը» նրան առաջարկել է «Բարսելոնային»

18:46 13.08.2020

Այսօր  տեղեկություններ էին տարածվել, որ «Յուվենտուսն» իր առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»: Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, պորտուգալացուն մոտ կանգնած մարդիկ կտրականապես հերքել են այդ տեղեկատվությունը: «Ռոնալդուն մինչև 2022 թվականը պայմանագիր ունի «Յուվենտուսի» հետ ու երազում է հաղթել Չեմպիոնների լիգան՝ Թուրինում: Այդ ամենն ամբողջովին կեղծ տեղեկատվություն է»,- ասել է Ռոնալդուի մտերիմներից մեկը: Ռոնալդուն […]

̰
Ռուս եռամարտիկը կոտրել է ծնկոսկրերը 400 կիլոգրամանոց ծանրաձողով կքանիստ կատարելու ժամանակ

18:39 13.08.2020

Ռուս եռամարտիկ Ալեքսանդր Սեդիխը փաուերլիֆթինգի Եվրոպայի առաջնության` World Raw Powerlifting Federation (WRPF)-ի ժամանակ կոտրել է ծնկոսկրերը: Մրցումներն անցել են Մերձմոսկվայի Դոլգոպրուդնի քաղաքում: Մարզիկը վնասվածքը ստացել է  400 կիլոգրամանոց ծանրաձողով կքանիստ կատարելու ժամանակ: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է: «Երկու ամիս պառկած վիճակ, ոտքերս անշարժ, դրանից  հետո նորից պետք է քայլել սովորեմ ու սկսեմ […]

̰
Մոսկվայի «Սպարտակի» նորեկը Instagram-ից հեռացրել է թանկարժեք գնումներով լուսանկարը

16:20 13.08.2020

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Օստոն Ուրունովը Instagram-ից հեռացրել է թանկարժեք գնումներով լուսանկարը: Այդ լուսանկարում ֆուտբոլիստը հայտնի և թանկարժեք բրենդներից գնված իրերի փաթեթներով ու պայուսակներով էր: Հենց նկարի հրապարակումից հետո քննադատությունների տարափ տեղաց ֆուտբոլիստի հասցեին, ոմանք էլ սկսեցին նրան ծաղրել: Բանն այն է, որ այս ֆուտբոլիստը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել մոսկովյան ակումբի կազմում, բայց արդեն […]

̰
Միայն պատկերացրե՛ք, թե ինչպես ես կտոնեի այս հաղթանակը, եթե երկու առողջ ոտքով լինեի. Թոմաս Տուխել

16:07 13.08.2020

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը: «Միայն պատկերացրե՛ք, թե ինչպես ես կտոնեի այս հաղթանակը, եթե երկու առողջ ոտքով լինեի: Հնարավոր է՝ դուք  տեսնեիք իմ 40-մետրանոց սպրինտը: Այսօր ակումբի ծննդյան օրն է՝ ուղիղ 50 տարի: Այնպես որ, ամեն դեպքում, մենք երբեք չենք մոռանա այս օրը»,- […]

̰
Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի` WBA-ի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

15:50 13.08.2020

Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի` WBA-ի նախագահ Ժիլբերտո Մենդոսա կրտսերը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում: Հաղորդվում է նաև, որ Մենդոսան իրեն լավ է զգում և մտադիր է մի քանի օրից վերադառնալ աշխատանքի: Ներկայումս նա գտնվում է կարանտինում: Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 21 միլիոնի, իսկ մահացածների թիվը` 750 […]

̰
Նեյմարը «Ատալանտա»-ՊՍԺ խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնել է խաղընկերոջը

15:36 13.08.2020

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը, որ ճանաչվել էր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-«Ատալանտա» խաղի լավագույն ֆուտբոլիստ, իր մրցանակը հանձնել է թիմակից Էրիկ Չուպո Մոտինգին։ 31-ամյա կամերունցին հանդիպման 79-րդ րոպեին փոխարինել է Մաուրո Իկարդիին, երբ դեռ հաշիվը 0։1 էր՝ հօգուտ իտալական թիմի։ Կամերունցին մասնակցել է թիմի առաջին գոլային գրոհին ու խփել հաղթական գնդակը։

̰
Մեզ մոտ չկա ոչ մի արտասովոր բան այս մրցակցի հետ կապված. «Շիրակի» նոր մարզիչը բարձր է գնահատում ռումինական թիմին

15:14 13.08.2020

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը խոսել է Եվրոպա լիգայում հայկական ակումբի մրցակցի՝ ռումինական «Ստյաուայի» մասին: «Մենք բոլորս էլ գիտենք, որ ռումինական ֆուտբոլը և հատկապես «Ստյաուան», գտնվում են բարձր մակարդակի վրա: Բայց մեզ մոտ չկա ոչ մի արտասովոր բան այս մրցակցի հետ կապված, տրամադրվածությունը և զգացողությունները բարձր են՝ մարտական: Մենք էլ ունենք […]

̰
Վենգերը հրաժարվել է գլխավորել «Բարսելոնան»

14:50 13.08.2020

«Բարսելոնան» թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու համար հրավիրել է Արսեն Վենգերին: Le10Sport-ի տեղեկացմամբ՝ կողմերը բանակցություններ են վարել, բայց արդյունքում ֆրանսիացին մերժել է առաջարկը: Առայժմ «Բարսելոնան» շարունակում է գլխավորել Էնրիկե Սետյենը: Հիշեցնենք՝ Վենգերի վերջին ակումբը եղել է «Արսենալը», որտեղից նա հեռացել է 2018-ի մայիսին՝ 22 տարվա աշխատանքից հետո: 70-ամյա մասնագետը ՖԻՖԱ-ի գլոբալ զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնն […]

̰
Նեյմարը կրկնել է Մեսսիի ցուցանիշը

14:34 13.08.2020

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը կրկնել է իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայի «Ատալանտայի» դեմ խաղի ժամանակ: Չնայած բրազիլացին վրիպեց մի քանի նպաստավոր դիրքերից, բայց ամենաակտիվներից էր դաշտում. նա անընդհատ խաբքերի էր գնում ու խճճում մրցակցին։ Նեյմարը այդ խաղի ընթացքում 16 անգամ հաջողությամբ դրիբլինգի է գնացել, որը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է։ Վերջին անգամ […]

̰
Մի՛ պատմեք ինձ ցավի մասին. Մբապեի շնորհակալությունը բժիշկներին

14:15 13.08.2020

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն շնորհակալություն է հայտնել ակումբի բժշկական անձնակազմին մինչև «Ատալանտայի» դեմ խաղը իրեն ոտքի կանգնեցնելու համար: «Մի՛ պատմեք ինձ ցավի մասին: Մեծ շնորհակալություն բժշկական անձնակազմին նրա համար, որ ինձ ոտքի կանգնեցրին: Ոչ ոք չէր հավատում՝ բացի մեզնից: Շնորհավորում եմ ամբողջ թիմին: Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- գրել է Մբապեն Twitter-ում: 21-ամյա ֆրանսիացին կոճի վնասվածք […]

̰
Մոդրիչը պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման, որպեսզի օգնի «Ռեալին» հաղթահարել ճգնաժամը

14:00 13.08.2020

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի նախատեսում հեռանալ թիմից:  Այս մասին հաղորդում է AS-ը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ 35-ամյա խորվաթ ֆուտբոլիստը հույս ունի երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2021 թվականին: Ընդ որում, կիսապաշտպանը պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման, որպեսզի օգնի մադրիդցիներին հաղթահարել ճգնաժամը: Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից: Այս մրցաշրջանի 40 խաղերում նա […]

̰
«Յուվենտուսը» ցանկանում է ազատվել Ռոնալդուի աշխատավարձի ծանր բեռից

13:44 13.08.2020

Ինչպես հայտնում է իսպանացի լրագրող Գիլեմ Բալագեն, իտալական ակումբը Ռոնալդուի ծառայությունները առաջարկել է մի քանի ակումբների, այդ թվում՝ «Բարսելոնային»։ «Յուվենտուսը» ցանկանում է ազատվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձի ծանր բեռից։ Ֆուտբոլիստը տարեկան վաստակում է 31 մլն եվրո, սակայն կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամի պայմաններում թուրինյան ակումբը այլևս չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ»,- ասել է […]

̰
Նեյմարն ու Մբապեն երբեք չեն լքելու ՊՍԺ-ն. ակումբի նախագահ

13:07 13.08.2020

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի  «Ատալանտա»- ՊՍԺ խաղից  հետո ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին խոսել է թիմի առաջատարներ Կիլիան Մբապեի և Նեյմարի մասին: Հիշեցնենք, որ Նեյմարն ու Մբապեն  երեկվա խաղում մեկական գոլային փոխանցում են կատարել: «Նեյմարն ու Կիլիանը աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվում են։ Նրանք երկուսն էլ մնալու են թիմում, նրանք երբեք չեն լքելու ՊՍԺ-ն»,- Խելաիֆիի […]

̰
Անհնար էր նույնիսկ մտածել Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին. Նեյմար

11:51 13.08.2020

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ խաղը, որն ավարտվեց ֆրանսիական ակումբի հաղթանակով՝ 2-1: «Նույնիսկ չեմ մտածել դուրս մնալու մասին: Ոչինչ չէր կարող խանգարել եզրափակչի մասին իմ մտքերին: Մեզ համար շատ դժվար էր: Հիմա մեզ մոտ լավ ժամանակներ են, մենք գերազանց թիմ ենք, մենք ընտանիք ենք: Անհնար էր նույնիսկ մտածել Չեմպիոնների […]

̰
ՊՍԺ-ն 33 խաղ անընդմեջ գոլ է խփում ՉԼ-ում

11:28 13.08.2020

«Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչում 2-1 հաշվով «Ատալանտային» հաղթելուց հետո նոր ռեկորդ է սահմանել:  Փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի 33-րդ խաղն անընդմեջ գոլ է խփել: Վերջին անգամ ՊՍԺ-ն լիգայի խաղում գոլ չի խփել 2016 թվականի ապրիլին, երբ քառորդ եզրափակչի պատասխան խաղում 0-1 հաշվով զիջել էր «Մանչեսթեր Սիթիին»: Իսկ ռեկորդը պատկանում է «Ռեալին», որը 2011 […]

̰
Ֆուտբոլի լավագույն 1000 մարզիչների շարքում տեղ են գտել 4 հայ մասնագետներ

11:22 13.08.2020

Clubworldranking-ը հաշվարկել է ֆուտբոլի մարզիչների վարկանիշը և հրապարակել լավագույն 1000 մարզիչների անունները: Լավագույն 1000 մարզիչների շարքում տեղ են գտել նաև 4 հայ մասնագետներ: Ֆրանսիական «Մոնպելյեի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը 188-րդն է: Վերջերս «Ալաշկերտը» գլխավորած Եղիշե Մելիքյանը 782-րդն է։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 893-րդն է, իսկ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ […]

̰
Եվրագավաթներին մասնակցող հայկական թիմերի և նրանց մրցակիցների վարկանիշները

10:40 13.08.2020

Clubworldranking պարբերականի վարկածով՝ 2020 թվականի օգոստոսին աշխարհի 1000 լավագույն ակումբների շարքում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Ի դեպ, եվրագավաթների մասնակից մեր 4 թիմերից լավագույն 1000-ի շարքում տեղ են զբաղեցրել միայն «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան»։ Վերջինս եվրագավաթների նախորդ խաղարկությունում բավական հաջող ելույթներից անմիջապես հետո հայտնվել էր վարկանիշային աղյուսակում: Երևանյան թիմն այսօրվա դրությամբ 774-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ 2019 […]

̰
Ինձ համար հաճելի կլինի խաղալ հայկական ակումբի դեմ. Կամո Հովհաննիսյան

10:12 13.08.2020

«Կայրաթի» ու Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել է Եվրոպա լիգայի որակավորման փուլում «Նոայի» դեմ սպասվելիք հանդիպումը։ «Ինձ համար հաճելի կլինի խաղալ հայկական ակումբի դեմ։ Գիտեմ, որ երիտասարդ թիմ է։ Այս տարի նրանք հաղթել են Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը, երկրորդ տեղն են զբաղեցրել առաջնությունում։ Ամուր ու կարգապահ թիմ է։ Կռվում […]

̰
Արթուր Սարկիսովը տեղափոխվել է ՌԴ 3-րդ լիգայի ակումբ

09:50 13.08.2020

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը նորամուտն է նշել ռուսական «Օլիմպ-Դոլգոպրուդնիի» կազմում: Այդ ակումբը ներկայացնում է Ռուսաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի առաջնությունը, որը 3-րդ մակարդակն է Պրեմիեր լիգայից ու Ազգային լիգայից հետո: «Օլիմպ-Դոլգոպրուդնին» մրցաշարի 2-րդ տուրում սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Զենիթ Իրկուտսկին»: Սարկիսովը փոխարինման է մտել 76-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստի թիմն ընդգրկված է 2-րդ […]

̰
Ովքեր են վերջին 15 տարիների Հայաստանի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները

09:40 13.08.2020

Transfermarkt պարբերականի վարկածով՝ Հենրիխ Մխիթարյանը վերջին 15 տարիների Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Վերջինիս տրանսֆերային գինն ամենաբարձրը եղել է 2016 թվականի մարտի 1-ին, երբ մեր կիսապաշտպանը հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Այդ ժամանակ Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային գինը գնահատում էր 37 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, որի տրանսֆերային արժեքը 2014-ի […]

̰
Հրապարակվել է «Բարսելոնայի»՝ կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստի անունը

09:30 13.08.2020

«Բարսելոնան» հայտնել է կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստի անունը: Խոսքը պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի մասին է: Նա այժմ ինքնամեկուսացման մեջ է: «Հուսով ենք՝ Ժան-Կլերը շարք կվերադառնա հնարավորինս արագ, և մենք նրան կտեսնենք խաղադաշտում»,- նշված է «Բարսելոնայի» մամուլի ծառայության հրապարակման մեջ։ Կատալոնական ակումբը 2019 թվականի հունվարին Տոդիբոյի տրանսֆերը 1 մլն եվրոյի դիմաց գնել էր «Թուլուզից»: Պաշտպանը նախորդ ձմեռ վարձավճարով […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Չեմպիոնների լիգայում խաղ է չեղարկվել. զույգի հաղթողը կարող է հանդիպել «Արարատ-Արմենիայի» հետ

09:22 13.08.2020

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության նախնական փուլի «Դրիտա» (Կոսովո)-«Լինֆիլդ» (Հս.Իռլանդիա) մրցավեճում տեխնիկական պարտություն է գրանցվել Կոսովոն ներկայացնող ակումբի հաշվին (0-3): Օգոստոսի 7-ին «Դրիտայի» ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստը դրական էր եղել: Նա կարանտին էր ուղարկվել խաղացողներից մեկի հետ, ում հետ շփում էր ունեցել: Կորոնավիրուսի վերջին թեստավորումից հետո դրական էր եղել «Դրիտայի» ֆուտբոլիստներից ևս […]

̰
ՊՍԺ-ն վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակն ու դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ

09:20 13.08.2020

Կայացավ Չեմպիոնների լիգայի առաջին 1/4 եզրափակիչ հանդիպումը: Պորտուգալիայում մրցեցին իտալական «Ատալանտան» և ֆրանսիական ՊՍԺ-ն: Գրեթե ամբողջ խաղի ընթացքում առջևում իտալական ակումբն էր՝ շնորհիվ Մարիո Պաշալիչի՝ 26-րդ րոպեին խփած գնդակի: Սակայն խաղի ամենավերջում տեղի ունեցավ անհավանականը: Խաղի բառացիորեն վերջին վայրկյաններին խփած երկու գնդակի շնորհիվ կիսաեզրափակիչ դուրս եկավ ՊՍԺ-ն: 90 և 93-րդ րոպեներին գոլերի հեղինակ դարձան Մարկինյոսը […]

̰
«Լոռին» կքննարկի 2020/21 մրցաշրջանին մասնակցելու նպատակահարմարությունը. ակումբը խաղադաշտ դուրս չի գա ԲԽ-ի առաջին տուրի խաղում

21:32 12.08.2020

«Լոռի» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ թիմը խաղադաշտ դուրս չի գա Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/21 մրցաշրջանի առաջին տուրի՝ «Ուրարտուի» հետ օգոստոսի 17-ին նշանակված խաղում: «Հարգելի ֆուտբոլասերներ, ինչպես արդեն տեղյակ եք, «Լոռի» ՖԱ 19 ներկայացուցիչներ՝ ներառյալ ֆուտբոլիստներ, մարզիչներ, աշխատակազմի և ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հուլիսին վարակվել էին կորոնավիրուսով և ավելի քան երկու շաբաթ […]

̰
Հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը Եվրոպա լիգայում

21:11 12.08.2020

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների ժամանակացույցը։ Հայկական 3 ակումբները խաղադաշտ են դուրս գալու օգոստոսի 27-ին, տարբեր ժամերի։ Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոան» Ղազախստանում մրցելու է «Կայրաթի» հետ: Խաղը կմեկնարկի ժամը 18։00-ին։ Այդ հանդիպման ավարտից հետո՝ ժամը 20:00-ից, Երևանում կայանալու է «Ալաշկերտի» խաղը մակեդոնական «Ռենովայի» հետ։ Ֆուտբոլային օրը կեզրափակի «Շիրակը», որը 22։30-ից […]

̰
«Շիրակից» բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել. Տիգրան Վիրաբյան

20:08 12.08.2020

Գյումրիի «Շիրակի» նորընտիր նախագահ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ընդծելով, որ իր համար մեծ պատիվ է ստանձնել իր քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը. «Վստահ եմ, որ «Շիրակի» լեգենդար երկրպագուների, մարզչական ու մասնագիտական անձնակազմի հետ միասին կկարողանանք ստեղծել մի ամուր թիմ, որի կորիզը կկազմեն Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի սաները։ Մենք ստեղծում ենք մի միջավայր,որտեղ «Շիրակի» […]

̰
BACK_TO_TOP