21:26 27.08.2020
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը: «Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումը «Սևիլյայի» դեմ անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ […]
21:15 27.08.2020
Ո՞վ կարող է փոխարինել Մեսսիին «Բարսելոնայից» հեռանալու դեպքում: Տարբերակներից մեկը Սադիո Մանեն է: «Լիվերպուլի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Ըստ Transfermarketweb-ի՝ սենեգալցու ծառայությունները կատալոնական ակումբին առաջարկվել են նրա շրջապատի կողմից: Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը համակերպվել է Լիոնել Մեսսիի կորստի հետ և մտադիր է իրենց առաջատարին փոխարինել «Լիվերպուլի» խաղացողով: Նշվում է, որ գործարքի հավանական գումարը կարող […]
20:59 27.08.2020
Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում Հայաստանի գավաթակիր «Նոան» մրցակցի հարկի տակ 1-4 հաշվով պարտվեց «Կայրաթին»։ Հիշեցնենք, որ 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացել էր հայկական ակումբը, սակայն 4 րոպե անց տանտերերը հավասարեցրել էին այն: Այնուհետև, անկյունայինի խաղարկումից հետո «Նոայի» ֆուտբոլիստ Կովալենկոն կարողացել էր գրավել մրցակցի դարպասը, բայց մրցավարը գոլ չէր չարձանագրել՝ համարելով, որ Դենիս Դեդեչկոն փակել […]
20:31 27.08.2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին պատրաստվում է բացատրել կատալոնական ակումբից հեռանալու իր որոշման պատճառները: Այս մասին հայտնել է Goal-ը։ Ճիշտ է՝ դեռևս հստակ օր հայտնի չէ, բայց հարձակվողը ծրագրում է ներկայացնել իրադարձությունների ու իրերի դրվածքն իր տեսանկյունից, ինչպես նաև դիմել իսպանական թիմի հավատարիմ մնացած երկրպագուներին:
20:05 27.08.2020
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն պատրաստ է հրաժարական ներկայացնել, որպեսզի Լիոնել Մեսսին մնա թիմում։ Diario Sport-ը, հղում կատարելով կատալոնական TV3 հեռուստաալիքին, տեղեկացնում է, որ ակումբի նախագահը պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե արգենտինացին հրապարակայնորեն հայտարարի, որ խնդիրը Բարտոմեուի մեջ է։ Բարտոմեուն իր հերթին ցանկանում է հանդիպել Մեսսիին, որպեսզի համոզի նրան մնալ թիմում։ Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, […]
19:47 27.08.2020
Շարունակվում է Շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադան: 1/8 եզրափակչում Հայաստանի մրցակիցը Հունաստանի հավաքականն էր: Առաջին խաղում մեր շախմատիստները վստահ հաղթանակ էին տարել 4,5-1,5 հաշվով: Երկրորդ խաղում նույնպես մեր շախմատիստները հաղթանակ տոնեցին, այս անգամ 3,5-2,5 հաշվով: Իրենց պարտիաներում առավելության հասան Լևոն Արոնյանը, Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանը, Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը կիսեցին միավորները, իսկ Էլինա Դանիելյանը նորից […]
19:37 27.08.2020
Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր հերթական աշխատանքը նվիրել է Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակին: «Մեսսին պատրաստ է աղբամանը նետել «Բարսելոնայի» խաղաշապիկը»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին: Իսկ անիմացիոն ծաղրանկարում Մեսսին արդեն աղբամանն է նետում կատալոնական ակումբի մարզաշապիկը: Lionel Messi is ready to bin Barcelona once and for all . ميسي جاهز للتخلص من قميص […]
19:30 27.08.2020
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է Goal-ը: Նշվում է, որ ֆրանսիացին բաց կթողնի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները: Պոգբայի փոխարեն Ֆրանսիայի հավաքական կհրավիրվի «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ՝ Տանգայ Նդոմբելեն, նույնպես վարակվել է Covid-19-ով:
19:05 27.08.2020
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչ «Նոան» հյուրընկալվել է «Կայրաթին»: Ղազախական ակումբը 8-րդ անգամ անընդմեջ մասնակցում է Եվրոպա լիգայի խաղարկությանը: Իսկ ահա երևանյան ակումբը առաջին անգամ է հանդես գալիս եվրագավաթներում: Առաջին խաղակեսից հետո 2-1 հաշվով առջևում են տանտերերը, ընդ որում՝ առաջինը հաջողության է հասել հայկական թիմը: 8-րդ րոպեին հաշիվը բացել է Կիրիլ […]
18:50 27.08.2020
Շարունակվում է շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադան: 1/8 եզրափակչում Հայաստանի մրցակիցը Հունաստանի հավաքականն է: Առաջին խաղում մեր շախմատիստները վստահ հաղթանակ են տարել 4,5-1,5 հաշվով: Հաղթանակներ են գրանցել Լևոն Արոնյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանը իր պարտիան ավարտել է ոչ ոքի, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն է կրել: Քիչ հետո կմեկնարկի Հայաստան-Հունաստան երկրորդ հանդիպումը: Հիշեցնենք, […]
18:50 27.08.2020
Հրապարակվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների համար: Հենրիխ Մխիթարյանը տեղեկացրել է, որ առաջիկա խաղերին մասնակցելու համար չի կարող միանալ հավաքականին: Այս մասին հայտնել է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: Փոխարենը հավաքական է հրավիրվել 7 նորեկ, այդ թվում՝ Վահան Բիչախչյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը […]
18:35 27.08.2020
Մեսսիի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Արգենտինացի հարձակվողին ձեռք բերելու հիմնական հավակնորդ համարվում է «Մանչեսթեր Սիթին» և, ըստ ESPN-ի, ինքը` Մեսսին նույնպես հակված է տեղափոխվել անգլիական այդ ակումբ: Հայտնի է դարձել, որ նախօրեին Մեսսին զրուցել է Նեյմարի հետ, որը չորս տարի շարունակ Լիոնելի հետ հանդես է եկել «Բարսելոնայում»: Զրույցի ընթացքում Մեսսին Նեյմարին ասել է, որ պատրաստվում […]
17:49 27.08.2020
Շարունակվում է շախմատի համաշխարհային օնլայն Օլիմպիադան: Այսօր ընթանում են 1/8 եզրափակչի հանդիպումները: Երկու դիմակայություններում հաղթողն արդեն որոշվել է: Հունգարիա-Գերմանիա և Չինաստան-Ուկրաինա խաղերում հավասար պայքար է ընթացել, և հաղթողը որոշվել է Արմագեդոն պարտիաների արդյունքում: Այսպիսով, 1/4 եզրափակչի ուղեգիր են նվաճել Հունգարիայի և Ուկրաինայի հավաքականները, որոնք կմրցեն համապատասխանաբար ԱՄՆ-ի և ՌԴ-ի ընտրանիների հետ: Քիչ անց կմեկնարկի նաև […]
17:45 27.08.2020
Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչ «Նոան» կհյուրընկալվի Կամո Հովհաննիսյանի «Կայրաթին»: Ղազախական ակումբը 8-րդ անգամ անընդմեջ կմասնակցի Եվրոպա լիգայի խաղարկությանը: Իսկ ահա երևանյան ակումբը առաջին անգամ հանդես կգա եվրագավաթներում: 2015/16 մրցաշրջանում «Կայրաթը» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում արդեն հանդիպել է հայկական ակումբի՝ այդ ժամանակվա Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Ալմաթիում կայացած խաղում տանտերերը հաղթեցին […]
16:57 27.08.2020
Բունդեսլիգայի խաղերը մինչև այս մրցաշրջանի ավարտը կանցկացվեն առանց երկրպագուների: Այս մասին տեղեկացնում է AFP-ին: Կորոնավիրուսի համավարակն է դարձել նման որոշման պատճառ: Վերջին շրջանում նորից կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է նկատվում: Նշվում է, որ առնվազն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գերմանական խաղադաշտերը դատարկ են լինելու: Հիշեցնենք՝ մինչ այդ Բունդեսլիագում հայտարարել էին, որ աշնանը հնարավոր կլինի խաղերն […]
11:59 27.08.2020
Լրագրող Տանկրեդի Պալմերին Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է մինչև 200 միլիոն եվրո վճարել 33-ամյա Մեսսիի համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին չի մնա «Բարսելոնայում», եթե անգամ ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հրաժարական ներկայացնի։
11:51 27.08.2020
Շարունակվում է շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադան: Այսօր տեղի կունենան 1/8 եզրափակչի հանդիպումները: Հայաստանը կխաղա Հունաստանի հետ, Լեհաստանը՝ Բուլղարիայի, Չինաստանը՝ Ուկրաինայի, Հունգարիան՝ Գերմանիայի հետ: Հույներին հաղթելու դեպքում մեր շախմատիստները կհանդիպեն Հնդկաստանի ընտրանու հետ: Իսկ եթե հաղթեն նաև այդ խաղում, ապա հնարավոր է հանդիպեն Ադրբեջանի ընտրանու հետ, եթե վերջինս կարողանա հաղթել Բուլղարիա-Լեհաստան զույգի հաղթողին:
22:51 26.08.2020
Իտալական «Միլանի» մարզական տնօրեն Պաուլո Մալդինին հայտարարել է, որ ակումբը ցանկանում է շարունակել համագործակցությունը Զլատան Իբրահիմովիչի հետ: «Մենք ցանկանում ենք առաջիկայում նոր պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ և ջանք չենք խնայում հնարավորինս շուտ համաձայնության հասնելու համար»,- Մալդինիի խոսքը փոխանցում է Sky Italia-ն: Հունվարից «Միլանում» հանդես եկող Իբրահիմովիչը Իտալիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում մասնակցել է 19 հանդիպման, […]
22:40 26.08.2020
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» յուրատեսակ պայմանագիր է առաջարկել Լիոնել Մեսսիին: Այս մասին գրել է ESPN-ը: Պայմանագիրը երկարաժամկետ է և մի հետաքրքիր կետ ունի: Ըստ այդ կետի` Մեսսին հնարավոր է ինչ-որ պահի ստիպված լինի տեղափոխվել ԱՄՆ-ի առաջնության` MLS-ի «Նյու Յորք Սիթի» ակումբ: Ըստ պայմանագրի` նաև Մեսսին պետք է ներկայացնի ակումբը որպես դեսպան City Football-ում: «Մանչեստեր Սիթին» մտադիր […]
22:30 26.08.2020
Marca-ն գրում է, որ «Ռեալում» երկու կարծիք կա Մեսսիի՝ հնարավոր հեռացման վերաբերյալ։ Ակումբում կարծում են, որ սա կատալոնացիներին հնարավորություն կտա բոլորովին նոր նախագիծ կառուցել թիմում, ինչը օգուտ կլինի «Բարսելոնային»։ Մյուսներն էլ մտածում են, որ Մեսսիի հեռանալը կարող է հարված լինել, որից կատալոնացիները մի քանի տարի չեն կարողանա ուշքի գալ։ Ամեն դեպքում, «Ռեալում» գտնում են, որ […]
22:20 26.08.2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ցանկանում է հեռանալ, ու այդ որոշումը փոփոխման ենթակա չէ, այս տեղեկությունը տարածել է իսպանական մի քանի պարբերական։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները նույնպես այն կարծիքին են, որ Մեսսիի հարցով հետ ճանապարհ չկա. նա հեռանալու է, ու ամեն ինչ դեռ նոր-նոր է սկսվում։ Մեսիի ստորագրության համար պայքարում են «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն, իսկ ֆուտբոլիստը գերադասում է […]
22:06 26.08.2020
Մահացել է աշխարհի ամենածեր հոկեյիստը: Այս մասին հայտնել է Star Tribune-ը: Մարկ Սերտիչը 99 տարեկան էր: Նա Գինեսի գրքի ռեկորդակիր է: Օրերս Սերտիչը ուղեղի կաթված էր տարել, որից հետո այլևս չկարողացավ վերականգնվել: Վերջին անգամ Սերտիչը սահադաշտ էր դուրս եկել այս տարվա հուլիսին: Նա ծրագրել էր մասնակցել նաև Կալիֆոռնիայում նախատեսված վետերան հոկեյիստների մրցաշարին, որը, սակայն, չկայացավ […]
21:59 26.08.2020
Աշխարհի չեմպիոն Պեդրո Ռոդրիգեսը, որը համալրել է իտալական «Ռոմայի» կազմը, իր առաջին հարցազրույցում բարձր է գնահատել Մխիթարյանին: «Ես ուզում եմ հաղթել, տիտղոս նվաճել «Ռոմայի» համար: Սա լավ մարտահրավեր է, դժվար, բայց ոչ անհնարին: Այստեղ շատ լավ խաղացողներ կան, լավագույնները՝ Ջեկոն, Միկին, մյուսները ևս լավ փորձ ունեն: Կարող ենք պայքարել ու մրցակցել այլ թիմերի հետ տիտղոսների […]
21:47 26.08.2020
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն չի խոչընդոտի «Բարսելոնայից» Լիոնել Մեսսիի հեռանալուն: Այս մասին հաղորդել է El Pais-ը: Աղբյուրը նշել է, որ ՖԻՖԱ-ում չկան առարկություններ և կոնկրետ ինչ-որ միջադեպերի վերաբերյալ փաստարկներ, որոնք կխանգարեն Մեսսիի հեռանալուն: Վերջին 15 տարիների ընթացքում թե՛ ՖԻՖԱ-ն, թե՛ մարզական արբիտրաժային դատարանը` CAS-ը, չեն միջամտել նման իրավիճակներում:
21:41 26.08.2020
«Նոայի» մարզիչ Վլադիմիր Ժապալաուն, որը փաստաթղթերով ներկայացված է որպես գլխավոր մարզիչ, ինչպես նաև թիմի ավագ Վլադիսլավ Կրյուչկովը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում «Կայրաթի» դեմ արտագնա հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտնել են իրենց սպասելիքների մասին: «Սա մեզ համար, ինչպես և մրցակցի դեպքում է, սկզբունքային խաղ է լինելու: Վաղը կտեսնենք՝ ով ինչի է […]
21:15 26.08.2020
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բանակցությունները Լիոնել Մեսսիի հոր` Խորխեի հետ: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Տանկրեդի Պալմերին: Հիշեցնենք, որ արգենտինացին կատալոնական ակումբի կազմում է հանդես գալիս 2003 թվականից: Ավելի վաղ նշել էինք, որ Մեսսին որոշել է օգտվել իր պայմանագրի այն կետից, ըստ որի` նա կարող է միակողմանիորեն խզել պայմանագիրը յուրաքանչյուր սեզոնի […]
21:02 26.08.2020
Վանաձորի «Լոռին» հայտարարել է նոր ձեռքբերման մասին: «Լոռի» է տեղափոխվել պորտուգալացի կիսապաշտպան Ֆերնանդո Կամոես դե Արաուժոն։ 23-ամյա Ֆերնանդոն «Բենֆիկայի» սան է, որտեղ խաղացել է մինչև 15 տարեկանը։ Պատանեկան կարիերան շարունակել է «Սպորտինգում» եւ «Գիմարայեշում»։ Խաղացել է նաև «Ֆամալիկաո», «Էշտորիլ», «Կովա Պիեդադե» ակումբներում։
20:46 26.08.2020
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» վաղը սեփական հարկի տակ ուժերը կչափի մակեդոնական «Ռենովայի» հետ: Այսօր կայացել է երևանյան թիմի պաշտպան Տարոն Ոսկանյանի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը: «Մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա: Դրանից հետո կպլանավորենք մեր հետագա անելիքները: Մեզ երկար ճանապարհ է սպասվում և գլխավորը վաղվա խաղն է: Յուրաքանչյուր […]
20:25 26.08.2020
«Բարսելոնան» նոր նամակ է ստացել ֆաքսով: Այն ուղարկել են կատալոնական թիմի նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի փաստաբանները: Նրանք «Բարսելոնային» խնդրել են տրամադրել այնպիսի փաստաթուղթ, որը օրինականացնում է Սետյենի և ակումբի միջև համագործակցության դադարեցումը: Առայժմ ոչ Սետյենը, ոչ էլ նրա օգնականները չեն կարող իրենց համար նոր թիմ գտնել, քանի որ պաշտոնապես չեն տեղեկացվել պաշտոնանկության մասին: Սետյենը […]