TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Կյանքից հեռացել է անվանի ըմբիշ և մարզիչ Ստեփան Ղազարյանը

16:57 23.06.2020

84 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մարզիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Լևոնի Ղազարյանը։ Ստեփան Ղազարյանը եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի բարձրագույն  կարգի մրցավար: Ստեփան Ղազարյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 29-ին, Երևանում։ 1961-1968 թվականներին եղել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ, 1963 թվականից՝ գլխավոր մարզիչ, 1970-1987 թվականներին՝ «Սևան», 1987-1991 թվականներին՝ «Հայաստան» […]

̰
Աշխարհի առաջին ռակետն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

16:52 23.06.2020

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու նրա կինը՝ Ելենա Ջոկովիչը, վարակվել են կորոնավիրուսով։ Զադարի ցուցադրական մրցաշարում կիրակի օրը արձանագրվել էր Covid-19-ով վարակման առաջին դեպքը։ Կորոնավիրուս էր հաստատվել Գրիգորի Դիմիտրովի մոտ։ Զադարից Բելգրադ ժամանելուց հետո Ջոկովիչը և նրա ընտանիքի անդամները թեստավորվել են։ Նովակի ու նրա կնոջ թեստերի պատասխանները դրական են եղել։ Երեխաների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։ […]

̰
Զինեդին Զիդանը դարձավ 48 տարեկան

16:01 23.06.2020

Այսօր «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 48 տարեկան։ Զիդանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը ֆրանսիական «Կանն» էր։ 1989-1992 թվականների ընթացքում Զիդանը հանդես է եկել այդ թիմում։ 1992-ին նա տեղափոխվեց «Բորդո», 1996 թվականին՝ «Յուվենթուս» ու մինչև 2001 թվականը հանդես եկավ այնտեղ։ 2001 թվականին Զիդանը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ «Արքայական» ակումբի նկատմամբ նրա սերը իսկապես […]

̰
Գեղամ Ղադիմյանը Բելառուսի առաջնության ռեկորդ է սահմանել

15:54 23.06.2020

Բելառուսի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Սլուցկն» ընդունել էր Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանի «Նեմանին»: Հայ հարձակվողը խաղադաշտում անցկացրեց 81 րոպե՝ այդ ընթացքում հասցնելով դառնալ գոլային փոխանցման հեղինակ: Այս խաղը դարձել է ութերորդն անընդմեջ, որի ժամանակ հայ ֆուտբոլիստը կատարել է արդյունավետ գործողություն: Ըստ Pressball-ի՝ սա լեգեոներների շրջանում Բելառուսի առաջնության ռեկորդ է: Վերջին 8 հանդիպումներում Ղադիմյանը […]

̰
Եղիշե Մելիքյանը հնարավոր է՝ գլխավորի ակումբ, որը ներկայացնում է հետխորհրդային տարածքի երկրներից մեկը

13:40 23.06.2020

Եղիշե Մելիքյանը լքել է ուկրաինական «Լվով» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նշել է, որ շուտով կգլխավորի նոր ակումբ: «Վաղը ես հեռանում եմ Ուկրաինայից: Ես կոնկրետ առաջարկ ունեմ ակումբից, որն այնպիսի նպատակներ է դնում իր առջև, որոնք իսկապես կարող են իրագործվել: Այդ պատճառով ես ընտրեցի այս ուղին: «Ամեն ինչի մասին կիմանաք երեք […]

̰
Դե Յոնգը դժգոհ է «Բարսելոնայի» բժիշկներից

12:25 23.06.2020

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Սակայն հաղորդվում է, որ նա դժգոհ է կատալոնական ակումբի բժշկական անձնակազմից և ցանկանում է վերականգնումը շարունակել Նիդերլանդներում։ Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգը աջ ոտքի մկանային վնասվածք ունի, ինչի պատճառով դուրս է մնացել շարքից մոտ մեկ ամսով։

̰
Եղիշե Մելիքյանը հեռացել է «Լվովի» գլխավոր մարզչի պաշտոնից

11:51 23.06.2020

Եղիշե Մելիքյանը լքել է ուկրաինական «Լվով» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Ակումբի և հայ մասնագետի միջև պայմանագիրն ավարտվել է և չի երկարաձգվել: Այդ մասին հայտնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը։ Մելիքյանը գլխավորել էր ուկրաինական ակումբը նախորդ տարվա հոկտեմբերին: «Լվով» ՖԱ-ն հայ մասնագետի գլխավորությամբ անցկացրել է 15 հանդիպում ՈՒՊԼ-ում, տարել 3 հաղթանակ, 5 խաղ ավարտել ոչ-ոքի […]

̰
Պորտուգալացիներից լավագույնը. Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել

11:35 23.06.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը՝ խփել է Իտալիայի առաջնությունում իր 43-րդ գոլը և դարձել պորտուգալացի ֆուտբոլիստների շրջանում Ա սերիայի պատմության լավագույն ռմբարկուն: Նախկինում այդ նվաճումը պատկանում էր Ռուի Կոշտային, ով խաղացել է «Ֆիորենտինայում» (1994 – 2001) և «Միլանում» (2001 – 2006):

̰
Կորոնավիրուսի արդեն 3-րդ դեպքն է գրանցվել Խորվաթիայում անցկացված թենիսի մրցաշարում

11:30 23.06.2020

Կորոնավիրուսի արդեն 3-րդ դեպքն է գրանցվել Խորվաթիայի Զադար քաղաքում անցկացված Adria Tour ցուցադրական մրցաշարի մասնակիցների շրջանում։ Գրիգոր Դիմիտրովի և Բորնա Չորիչի դրական ախտորոշումներից հետո Covid-19 է հաստատվել նաև սերբ թենիսիստ Վիկտոր Տրոիցկիի մոտ։ Երեկ թեստավորվել է նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։ Պատասխանը հայտնի կդառնա այսօր։  Նշենք, որ Զադարի ցուցադրական մրցաշարը կազմակերպել է հենց Ջոկովիչը։

̰
Ռոնալդուն գոլ խփեց, «Յուվենտուսը» հաղթեց և ամրապնդվեց առաջին տեղում

10:46 23.06.2020

Իտալիայի «Ա» սերայի 27-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Բոլոնիային»: Չեմպիոնական պայքարում թուրինցիներին անհրաժեշտ էր հաղթել: Խաղի 23-րդ րոպեին Դե Լիխտի վաստակած 11 մետրանոցը հստակ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ առաջնությունում խփելով 22-րդ գնդակը: 13 րոպե անց Դիբալան երկրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը: 91-րդ րոպեին Դանիլոն, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից: «Յուվենտուսը» հաղթեց 2-0 հաշվով: Այս հաղթանակից […]

̰
1829 թեստից միայն մեկն է եղել դրական. ԱՊԼ-ում հերթական թեստավորումն է անցկացվել

10:38 23.06.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբները կորոնավիրուսի հերթական թեստերն են հանձնել։ Հունիսի 17-21-ը ֆուտբոլիստներն անցել են թեստավորման 10-րդ փուլը։ Այս օրերի ընթացքում թեստավորվել է 1829 մարդ, որոնց թվում են ֆուտբոլիստներ, ակումբների աշխատակիցներ։ Անցկացված թեստերից միայն մեկն է դրական եղել։ Թե որ ակումբի աշխատակցի կամ   ֆուտբոլիստի մոտ է հաստատվել Covid-19, չի հաղորդվում։ Ավելի […]

̰
Լա լիգայի երկրպագուները կվերադառնան մարզադաշտեր արդեն այս մրցաշրջանում

10:31 23.06.2020

Երկրպագուները կարող են վերադառնալ մարզադաշտեր Իսպանիայի առաջնության արդեն այս մրցաշրջանում։ Cadena Ser-ը տեղեկացնում է, որ Լա լիգան Պրիմերայի 20 ակումբների ուղարկել է ծրագիր, որը նախատեսում է երկրպագուների վերադարձ մարզադաշտեր ընթացիկ մրցաշրջանի ընթացքում։ Փաստաթղթում ասվում է, որ երկրպագուները բաժանվելու են 4 կամ 5 խմբերի։ Նրանց մուտքը մարզադաշտ թույլատրվելու է պարբերաբար։ Առաջին խումբը մարզադաշտ է մտնելու խաղի […]

̰
Սա խելահեղություն է. «Բարսելոնան» 400 միլիոն է պահանջում Ֆատիի համար

23:53 22.06.2020

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» հրաշամանուկ Անսու Ֆատիի ծառայություններով, իսկ Daily Express-ը գրում է, որ մանկունիանցիները մտադիր են ռեկորդային գնով ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին. «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Ֆատիին, բայց «Բարսելոնան» կվաճառի նրան միայն հրաժարագնով, որը կազմում է 400 միլիոն եվրո: Մանչեսթերում դա համարում են խաղադրույք՝ ապագայի համար»,- գրում է պարբերականը: Նշվում է, որ […]

̰
Մխիթարյանի և Կլյուվերտի փոխանակման շուրջ բանակցությունները շարունակվում են. ընդամենը 2 մլն եվրո ու փոխանակումը կկայանա

23:48 22.06.2020

«Ռոմայի» ու «Արսենալի» բանակցությունները Ջասթին Կլյուվերտի և Հենրիխ Մխիթարյանի փոխանակման շուրջ շարունակվում են, չնայած մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ամեն ինչ կարող է ձախողվել։ Իտալական Calciomercato-ն հայտնում է, որ «Արսենալը» ցանկանում է ուղիղ փոխանակում կատարել, գումար չավելացնել հոլանդացի խաղացողի տրանսֆերի դիմաց։ Սակայն հռոմեական ակումբը պահանջում է ևս մի քանի միլիոն ավելացնել։ Ընդամենը 2 մլն եվրո […]

̰
Որո՞նք են ՀՀ բարձրագույն խմբի 24-րդ տուրի լավագույն 3 գոլերը

23:27 22.06.2020

VBet-ը ներկայացրել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի 3 լավագույն գոլերը: Լավագույններից երրոդը ճանաչվել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլիշիչի գնդակը, երկրորդ հորիզոնականում «Նոա»-ի խաղացող  Դանու Սպատառուի գնդակն է, իսկ առաջին տեղում՝ «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեի գնդակը:

̰
Երևում է՝ Բեյլը թքած ունի «Ռեալի» վրա. Վալդանո

23:18 22.06.2020

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահը մեկնաբանել է ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի ու «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի միջև հարաբերությունները. «Այս շրջանում Զիդանին բոլորը պետք են, բայց երևում է, որ նա Բեյլին այդ ցուցակում չի ներառել: Երևում է՝ Բեյլը թքած ունի իր ակումբի վրա»,- ասել է Վալդանոն: Բեյլը 2013-ից «Ռեալում» է: Նրա  պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի […]

̰
Մեսսին ու Գրիզմանը դարձյալ վիճաբանել են

23:07 22.06.2020

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել  Մեսսին ու Անտուան Գրիզմանը վիճաբանել են թիմի առավոտյան մարզման ժամանակ: Այս մասին հայտնում է իսպանական Diario Gol-ը։ Բանը հասել է նրան, որ ֆուտբոլիստներին հանգստացնելու համար խառնվել են Կիկե Սետյենն ու օգնականները: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Մեսսին ու Գրիզմանը վիճաբանում են: Ֆրանսիացու և արգենտինացու հարաբերությունները լարված են Գրիզմանի՝ «Բարսելոնայում» գտնվելու […]

̰
Որո՞նք են աշխարհի ամենաբարդ մարզաձևերը. ESPN

18:36 22.06.2020

ESPN-ի մասնագետները կազմել են ամենաբարդ մարզաձևերի ցանկը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել 10 ցուցանիշ՝ դիմացկունություն, ուժ, էներգիա, արագություն, ճարպկություն, ճկունություն, նյարդեր, ամրություն, աչքերի և ձեռքերի շարժման հավասարակշռություն և վերլուծական ունակություններ: Թոփ տասնյակում տեղ են զբաղեցրել բռնցքամարտը, հոկեյը, ամերիկյան ֆուտբոլը, բասկետբոլը, ըմբշամարտը, արևելյան մարտարվեստը, թենիսը, մարմնամարզությունը, բեյսբոլը, ֆուտբոլը:

̰
25-ամյա բրիտանացի մոտոարշավորդը մահացել է մրցումների ժամանակ

18:25 22.06.2020

Բրիտանացի մոտոարշավորդ Բեն Գոդֆրին դժբախտ պատահարի զոհ է դարձել: No Limits Trackdays մրցաշարի ժամանակ Գոդֆրիի մոտոցիկլետը բախվել է մրցակցի մոտոցիկլետին, ինչի հետևանքով 25-ամյա արշավորդը ընկել է և կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացել: «Բենը ֆանտաստիկ տղա էր: Նա շատ ընկերասեր էր, միշտ ժպիտ էր պարգևում բոլորին: Մեր մտքերը նրա ընտանիքի հետ են»,- ասել է մրցման տնօրեն […]

̰
Անպարտելի Մեյվեզերի ռեկորդը գերազանցված է

18:24 22.06.2020

Թաիլանդը ներկայացնող 34-ամյա բռնցքամարտիկ Վանհենգ Մենայոտին հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Այսպիսով, նա գերազանցել է անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի արդյունքը՝ 50 մենամարտ, 50 հաղթանակ, 27-ը՝ նոկաուտով: Թաիլանդցի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 54-0 արդյունքով: Ցածրագույն քաշային կարգում հանդես եկող Մենայոտին դեռ 2018-ին էր գերազանցել Մեյվեզերի ռեկորդը, երբ տարել էր 51-րդ հաղթանակը, սակայն նրան պետք էր պարտությունների […]

̰
Ջորջինա Ռոդրիգեսը հերթական լուսանկարն է հրապարակել՝ այս անգամ ֆերմերուհու տեսքով

14:46 22.06.2020

Թուրինի «Յուվենտուսի»  առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նոր հրապարակում է կատարել Instagram-ի իր էջում: 26-ամյա մոդելը լուսանկարին կից գրել է՝ «Ֆերմերը»: Ավելի վաղ Ջորջինա Ռոդրիգեսը համատեղ լուսանկար էր հրապարակել իր և Ռոնալդուի երեխաների հետ:  

̰
Քոնոր Մաքգրեգորը լուսանկար է հրապարակել կնոջ և երեխաների հետ

14:17 22.06.2020

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը նոր հրապարակում է կատարել Instagram-ի իր էջում: 32-ամյա մարզիկը լուսանկար է հրապարակել կնոջ և 2 երեխաների հետ: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Մաքգրեգորը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:   Посмотреть эту публикацию в Instagram   Happy Father’s Day to all the fathers out there, especially […]

̰
Ո՞վ է վճարել ռուս վաստակավոր մարզչի բուժման համար

14:04 22.06.2020

Վերջերս ԽՍՀՄ և Ռուսաստանի թեթև ատլետիկայի վաստակավոր մարզիչ, 77-ամյա Եվգենի Զագորուլկոն խոսել էր իր առողջական խնդիրների մասին: Պարզվել էր, որ նա լուրջ հիվանդ է և բուժման համար գումարի կարիք ունի: Զագորուլկոյին անմիջապես արձագանքել էր «Ռուբինի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին, որը ֆինանսական օգնություն էր ցուցաբերել հեղինակավոր մարզչին: Ի դեպ, Սլուցկին նախկինում անձամբ չի ճանաչել մարզչին, կապ […]

̰
Ռամոսը ճանաչվեց Լա լիգայի պատմության ամենաարդյունավետ պաշտպան

14:03 22.06.2020

«Սոսիեդադի» դարպասը 11 մետրանոցից ուղարկած գնդակը պատմական դարձավ «Ռեալի» 34-ամյա ավագի համար։ Սա Ռամոսի 68-րդ գոլն էր Լա լիգայում։ Այս ցուցանիշով նա դարձավ Լա լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն պաշտպանների շրջանում։ Նախկինում ամենաարդյունավետ պաշտպանի կոչումը կրում էր Ռոնալդ Կումանը՝ 67 գոլով։ Ռամոսը 2 տուր առաջ հավասարվել էր Կումանին, իսկ այսօր արդեն գերազանցեց նրա ցուցանիշը։ Ռամոսը […]

̰
Եվրոպայի չեմպիոնուհին մահացել է 30 տարեկան հասակում

13:55 22.06.2020

Կյանքից հեռացել է օդամղիչ ատրճանակ  մարզաձևում հրաձգության Եվրոպայի չեմպիոնուհի Բոբանա Վելիկչովիչը: 30-ամյա մարզուհին 20 օր առաջ ծննդաբերել էր, որից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Վերջին շաբաթվա ընթացքում նա գտնվել է կոմայի մեջ: Հաղորդվում է, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Փետրվարին կայացած Եվրոպայի առաջնությունում սերբ մարզուհին նվաճել էր 2 ոսկե մեդալ՝ թիմային և […]

̰
Մարադոնան չի նվաճել Մեսսիի նվաճած տիտղոսների նույնիսկ մեկ տոկոսը. Խոսե Լուիս Չելավերտ

13:44 22.06.2020

Պարագվայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը համեմատել է Դիեգո Մարադոնային և Լիոնել Մեսսիին: «Մեսսին, անկասկած, մոլորակի լավագույն խաղացողն է: Մարադոնան չի նվաճել Մեսսիի նվաճած տիտղոսների նույնիսկ մեկ տոկոսը»,- Չելավերտի խոսքերն է մեջբերում Marca-ն: Իր կարիերայի ընթացքում Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսի», «Բարսելոնայի», «Նապոլիի», «Սևիլիայի» և «Նյուելս Օլդ Բոյսի» կազմում: Արգենտինայի հավաքականի կազմում […]

̰
9-րդ անգամ անընդմեջ. Բուլղարիայի չեմպիոնը ևս հայտնի է

13:43 22.06.2020

Բուլղարիայի առաջնության 27-րդ տուրում «Լուդոգորեցը», հաղթելով «Բերոյե» ակումբին 9-րդ   անգամ անընդմեջ,  դարձավ այդ երկրի չեմպիոն: «Լուդոգորեցը» վաստակեց 65 միավոր և անհասանելի դարձավ մրցակիցների համար: «Լուդոգորեցը» չեմպիոնական տիտղոսների թվով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը ՝ զիջելով Սոֆիայի ԲԿՄԱ-ին  և «Լևսկիին», որոնք չեմպիոններ են դարձել համապատասխանաբար 31 և 26 անգամ:

̰
Զիդանը գերազանցեց Դել Բոսկեին, բայց դեռ շատ հեռու է Մունյոսի արդյունքից

13:32 22.06.2020

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Ռեալի» հաղթանակը  Զինեդին Զիդանի համար 134-րդն էր՝ որպես մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ և այդ ցուցանիշով նա դուրս եկավ ակումբի պատմության մեջ երկրորդ հորիզոնական՝ գերազանցելով Վիսենտե դել Բոսկեին, որի ցուցանիշը 133 հաղթանակ է: «Ռեալի» մարզիչների շարքում ռեկորդակիր է Միգել Մունյոսը, որը տարել է 357 հաղթանակ:

̰
Թենիսի մրցաշարի եզրափակիչը չեղարկվել է. մրցաշարի մասնակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

13:19 22.06.2020

Զադարի թենիսի ցուցադրական  մրցաշարի եզրափակիչը, որում միմյանց դեմ մրցելու էին Նովակ Ջոկովիչն ու Անդրեյ Ռուբլյովը, չեղարկվել է։ Պատճառն այն է, որ մրցաշարին մասնակցած բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը հայտարարել է, որ COVID-19-ի իր թեստի պատասխանը դրական է եղել։ Թենիսիստների շրջանում սա վարակման առաջին դեպքն է։  

̰
Հայտնի է Խորվաթիայի 2019/2020 մրցաշրջանի չեմպիոնը

13:07 22.06.2020

Խորվաթիայի առաջնության ավարտից 6 տուր առաջ Զագրեբի «Դինամոն» ապահովեց երկրի չեմպիոնի տիտղոսը: Անցած տուրում «Դինամոն» ոչ-ոքի խաղաց «Գորիցայի» հետ և առաջնության ավարտից վեց տուր առաջ 19 միավորով գերազանցելով  իր ամենամոտ մրցակցին դարձավ անհասանելի: «Դինամոն» 21-րդ անգամ դարձավ Խորվաթիայի չեմպիոն: Այս չեմպիոնությունը ակումբի համար 14-րդն է վերջին 15 տարվա ընթացքում: Միակ բացառությունը 2016/17 մրցաշրջանն էր, երբ […]

̰
BACK_TO_TOP