16:42 21.06.2020
«Բարսելոնան» և Լիոնել Մեսսին սկսել են բանակցությունները պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ: Այս մասին հաղորդում է Marca-ն։
Բանակցությունները տեղի են ունեցել «Բարսելոնայի» նախագահի և Մեսsիի հոր միջև։ Կողմերը համաձայնության են եկել կետերի մեծ մասի վերաբերյալ։Ակումբն առաջարկել է երկու տարով երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչները դեմ չեն այդ տարբերակին։ Այսինքն նոր պայմանագրով՝ Մեսսին «Բարսելոնայում» կմնա մինչև 2023 թվականի ամառ։ Միաժամանակ նշվում է, որ ինչպես նախորդ պայմանագրերի դեպքում, նոր պայմանագրով ևս Մեսին կունենա ցանկացած պահի պայմանագիրը միակողմանի խզելու իրավունք։ Վերջին կետը միակն է, որ Մեսսիի համար քննարկելի չէ, քանի որ ֆուտբոլիստը չի ցանկանում պայմանագրով կապված լինել թիմին, այլ ուզում է, որ յուրաքանչյուր մրցաշրջանից հետո ինքը որոշի՝ ցանկանո՞ւմ է շարունակել ելույթը, թե՞ ոչ։ Ստացվում է, որ Մեսսին կարող է հեռանալ թիմից այն պահին, երբ դա նպատակահարմար գտնի։ Նոր պայմանագրով Մեսսիի աշխատավարձի չափը չի բարձրացվի։ Սա պայմանավորված կլինի կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում տիրող տնտեսական ծանր իրավիճակով։
Շուտով կողմերը կքննարկեն պայմանագրի եզրափակիչ դրույթները։ Այս պահին դժվար է ասել, թե երբ կավարտվեն բանակցությունները, սակայն աղբյուրը հայտնում է, որ բոլոր կողմերն ուրախ են սկսված բանակցությունների փաստով ու ցանկանում են, որ գործարքը կայանա։
18:18 21.08.2025
Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ ՕհանյանՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...
17:55 21.08.2025
Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...
17:50 21.08.2025
Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանքԱրթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...
17:40 21.08.2025
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...
17:38 21.08.2025
Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներՕգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...