TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

«Ռոման» ցանկանում է, որ Մխիթարյանի տրանսֆերը ձևակերպելու համար «Արսենալը» վճարի նրա աշխատավարձի մեծ մասը. ESPN

12:17 07.05.2020

«Ռոման» ցանկանում է, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձևակերպելու համար «Արսենալը» վճարի ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը, հայտնում է ESPN-ը։ Անգլիական ակումբում պայմանագրի համաձայն՝ Մխիթարյանը վաստակում է 180 հազար ֆունտ սթեռլինգ շաբաթական։ «Ռոման» պատրաստ չէ նման մեծ  աշխատավարձ վճարել խաղացողին և այդ պատճառով ֆինանսական աջակցություն են ակնկալում լոնդոնյան ակումբից։ Պարբերականը գրում է, որ «Արսենալը» ֆինանսական զիջումների կարող […]

̰
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը 1 մլն դոլար է հատկացրել Աֆրիկայում կորոնավիրուսի դեմ պայքարին

12:09 07.05.2020

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը 1 միլիոն դոլար է հատկացրել Աֆրիկայում կորոնավիրուսի  դեմ պայքարին։ Սա արդեն նրա երկրորդ   մեծ աջակցություն է վարակի դեմ պայքարին։ Ավելի վաղ Ռոջեր Ֆեդերերն ու նրա կինը 1 միլիոն շվեյցարական ֆրանկով աջակցել էին Շվեյցարիայի կարիքավոր ընտանիքներին։ «Covid-19-ը համաշխարհային առողջապահական և տնտեսական ճգնաժամ է։ Որպես հումանիտար պատասխան՝ «Ռոջեր Ֆեդերեր» հիմնադրամը 1 միլիոն ամերիկյան […]

̰
Իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ. Արթուր Ալեքսանյան

11:57 07.05.2020

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական էջի միջոցով հայտնել է, որ իր անունով գործող ֆեյսբուքյան էջի գրառման հեղինակն ինքը չէ: «Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից լրատվամիջոցները չեն դադարում շահարկումները՝ կապված ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հետ։ Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման […]

̰
Հունիսի 12-ին Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի

11:42 07.05.2020

Ֆուտբոլի Թուրքիայի առաջնության վերսկսման ժամկետների  վերաբերյալ որոշում է կայացվել: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նիհատ Օզդեմիրը հայտնել է, որ առաջնությունը կվերսկսվի հունիսի 12-ին: «Մենք նախատեսում ենք ավարտել առաջնությունն իշխանությունների աջակցությամբ։ Հույս ունենք ավարտել այն հուլիսի վերջին»,-Օզդեմիրի խոսքերն է մեջբերում Goal-ը։ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 130 հազար, իսկ մահերի թիվը՝ 3500-ը:

̰
Անգլիայում գոլերից հետո գրկախառնվելը, խոտածածկին թքելը և մարզաշապիկներով փոխանակվելը կարգելվի

11:31 07.05.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերսկսման դեպքում որոշ սահմանափակումներ կմտցվեն: The Telegraph-ի հաղորդմամբ՝ խաղից հետո կարգելվի մարզաշապիկների փոխանակումը, խոտածածկին թքելը, ջրի նույն շշերից օգտվելն ու գոլից հետո գրկախառնությունները: Այս միջոցները կներդրվեն 12 ամսով: Նախկինում նման սահմանափակումներ գործել են մարզումների ժամանակ:

̰
Որքա՞ն կկազմեն ֆուտբոլի տրանսֆերային շուկայի կորուստները

11:13 07.05.2020

Եթե եվրոպական ազգային բոլոր առաջնությունները չեղյալ հայտարարվեն, շուկան մոտ 10 մլրդ եվրոյի կորուստ կունենա: Իս եթե այս մրցաշրջանի ազգային առաջնությունների մեծ մասը հաջողվի ավարտին հասցնել, ֆուտբոլային շուկայի կորուստները կկազմեն 6,6 մլրդ եվրո։ Այս մասին հաղորդում է Financial Times թերթը։ Համավարակի և դրա հետևանքով տնտեսական ճգնաժամի պատճառով Եվրոպայի խոշորագույն ակումբները պլանավորում են կրճատել ֆուտբոլիստներ գնելու ծախսերը։ […]

̰
Եթե անգլիական թիմերը հրաժարվեն չեզոք մարզադաշտերում խաղալու մտքից, ապա նրանց արդյունքները կարող են զրոյացվել

10:49 07.05.2020

ԱՊԼ-ի մարզիչների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ռիչարդ Բիվանը կարծում է, որ Պրեմիեր լիգայի արդյունքները կարող են զրոյացվել, եթե թիմերը հրաժարվեն չեզոք մարզադաշտերում խաղալու գաղափարից։ Այս մասին գրել է BBC Sport-ը։ «Այո՛, կարծում եմ այդպես կլինի։ Եթե այդպես չլինի, ապա մարզադաշտերը կլինեն լեփ-լեցուն ու սոցիալական հեռավորության կանոններին հետևելը հարցականի տակ կլինի»,- մրցաշրջանի հնարավոր չեղարկման մասին հարցին պատասխանել […]

̰
Դիբալան վերջապես բուժվել է կորոնավիրուսից

10:34 07.05.2020

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան բարեհաջող բուժվել է կորոնավիրուսից։ Իտալական ակումբը հաստատել է, որ արգենտինացու թեստը բացասական արդյունք է տվել։ Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Դիբալան 4-րդ անգամ էր թեստ հանձնել, ու այն նորից դրական արդյունք էր ցույց տվել։ Դեռ մարտի 21-ին Դիբալան հայտնել էր, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, չնայած նրան, որ հիվանդության առաջին նշանները […]

̰
Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը հունիսին վերսկսելու սցենարը հարցականի տակ է

12:24 06.05.2020

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան խոսել է Իտալիայի ֆուտբոլի առաջնության վերսկսման հնարավորության մասին: «Եթե հանգամանքները թույլ չեն տալիս վերսկսել մրցաշրջանը, ապա բոլոր սպորտային մրցաշարերը պիտի դադարեցվեն, ներառյալ ֆուտբոլը։ Եթե մրցաշարերը վերսկսվեն, ապա միայն դատարկ տրիբունաների ներքո, դրանում կասկած չկա։ Վերջին օրերին կողքից չափազանց մեծ ճնշում է գործադրվում նրանց վրա, ովքեր դիմել են կառավարությանը մրցաշրջանի վերսկսման […]

̰
Մրցաշրջանն ավարտելու համար Ֆաբիո Կապելլոն առաջարկում է ֆուտբոլիստներին 40 օրով փակել մարզաբազաներում

12:23 06.05.2020

Մադրիդի «Ռեալի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն կարծում է, որ մրցաշրջանը ավարտին հասցնելու համար ֆուտբոլիստներին անհրաժեշտ է փակել մարզաբազաներում: Այս մասին գրել է Football Italia-ն: «Աշխարհի առաջնությանը պատրաստվելիս թիմերին փակում են մարզաբազայում: Կարծում եմ ՝ այս դեպքում էլ կարելի է դիմել նման քայլի: Նրանց պետք է 40-օրով փակի տակ պահել և մարզել»,- […]

̰
Կորոնավիրուսով վարակված «Յուվենտուսի» 3 ֆուտբոլիստներից 2-ն ապաքինվել է

12:21 06.05.2020

«Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին ու կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին հաղորդել է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Խաղացողները կորոնավիրուսի վերջին թեստերի արդյունքները բացասական են եղել։ Ռուգանին ու Մատյուիդին այլևս ինքնամեկուսացման մեջ չեն ու շուտով կարող են վերադառնալ մարզումներին։ Կորոնավիրուսով դեռևս վարակված է մնում թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։ «Յուվենտուսը» 26 խաղում 63 միավոր […]

̰
Գյումրիի «Շիրակը» դեմ է առաջնության ձևաչափի փոփոխությանը

12:08 06.05.2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, ինչպես հայտնի է, այս անգամ անցկացվում է այլ ձևաչափով․ մեդալների համար կարող են պայքարել միայն վեցնյակում տեղ գտած թիմերը։ Այս ձևաչափը ֆուտբոլային գործունեություն իրականացնողների մոտ դժգոհություն էր առաջացրել, ինչից ելնելով էլ ՀՖՖ-ն դիմել է ԲԽ ակումբներին։ Սրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել նաև «Շիրակը»: «Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է Բարձրագույն […]

̰
Կորոնավիրուսից մահացել է «Ռեալի» նախկին փոխնախագահը

12:02 06.05.2020

«Ռեալի» նախկին փոխնախագահ Ամադոր Սուարեսը 76 տարեկանում մահացել է կորոնավիրուսից։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Նա 40 օր տառապել է կորոնավիրուսից: Ակումբի ղեկավարոթյունը ցավակցություն է հայտնել  Ամադոր Սուարեսի մահվան կապակցությամբ։ «Մեր մտքերը Ամադորի հարազատների ու մտերիմների հետ են այս դժվարին պահին»,- ասված է «Ռեալի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Սուարեսը «Ռեալի» տնօրենի պաշտոնը զբաղեցրել […]

̰
Հանրահայտ Ռոբենը մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլ

11:59 06.05.2020

Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը կարող է վերսկսել կարիերան՝ պայմանագիր կնքելով բրազիլական «Բոտաֆոգոյի» հետ: Այս տեղեկությունը մեկնաբանել է բրազիլական ակումբի փոխնախագահ Ռիկարդո Ռոտենբերգը: «Ես կապվեցի Ռոբենի հետ, մենք նրան լավ առաջարկ արեցինք: Դա հեշտ չի լինի, քանի որ նա չի խաղացել երկար ժամանակ: Բայց եթե նա որոշի վերադառնալ, կկարողանա 4 անգամ ավելին վաստակել, քան […]

̰
Կրելով դիմակ՝ դուք մեզ բոլորիս պաշտպանում եք COVID-19-ի տարածումից. Ռոնալդուի ընկերուհու կոչը

16:21 05.05.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը, կոչ է արել դիմակ կրել կորոնավիրուսի համավարակի պայմաններում: «Կրելով դիմակ՝ դուք մեզ բոլորիս պաշտպանում եք COVID-19-ի տարածումից: Մենք կարող ենք կրճատել վարակումների թիվն ու փրկել աշխարհը այսպիսի հասարակ գործողությամբ: Խնդրո՛ւմ եմ, եկե՛ք տարածենք այս հաղորդագրություն-կոչը: Միասին մենք կարող ենք հաղթել»,- գրել է Ռոդրիգեսն ու  լուսանկար հրապարակել:  

̰
Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 15-ից. Reuters

16:10 05.05.2020

Գերմանիայում ֆուտբոլային մրցաշրջանը շուտով կվերսկսվի: Այս տեղեկատվությունը հայտնել է Reuters գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ երկրի իշխանությունները որոշել են թույլատրել գերմանական ակումբներին վերսկսել առաջնությունը:  Նախատեսվում է, որ գերմանական ակումբները կշարունակեն խաղալ մայիսի 15-ից: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի մայիսի 6-ին՝ Գերմանիայի կառավարության նիստում: Խաղերն անցկացվելու են դատարկ տրիբունաներով մարզադաշտերում: Հունգարիայի ֆուտբոլի առաջնությունը ևս կշարունակվի: Մայիսի 23-ին կկայանա երկրի գավաթի […]

̰
Ալեքսանդր Կարապետյանն առաջարկում է Հենրիխ Մխիթարյանին տեղափոխվել «Սոչի»

16:05 05.05.2020

Ռուսական «Սոչի» ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ասել է, որ Հենրիխ Մխիթարյանին հրավիրել է ռուսական ակումբ: «Ես գրեցի նրան մոտ երկու շաբաթ առաջ: Քննարկեցինք նրա հնարավոր տեղափոխությունը «Զենիթ»: Նա ասաց, որ ինչպես ես, ինքը ևս այս մասին իմացել է համացանցից: Հետո ես նրան հրավիրեցի «Սոչի»: Հենրիխը պատասխանեց, որ մենք արդեն ունենք ուժեղ թիմ, […]

̰
«Գահերի խաղը» սերիալի հսկա դերասաններից մեկը դուրս կգա ռինգ

14:57 05.05.2020

Իսլանդացի դերասան  Հաֆտոր Բյորնսոնը կմասնակցի բռնցքամարտի հանդիպման և կմրցի բրիտանացի իր գործընկեր Էդդի Հոլի դեմ: Այս մասին հայտարարել է Բյորնսոնը Instagram-ի իր էջում: Բյորնսոնը և Հոլը նաև պրոֆեսիոնալ մարզիկներ են: Հոլը հաղթել է 2017 թվականին «Մոլորակի ամենաուժեղ մարդ» մրցաշարում, իսկ Բյորնսոնը նույնը կրկնել է 2018 թվականին։ Բյորնսոնը սահմանել էր ծանրաձող բարձրացնելու նոր ռեկորդ՝  501 կգ:  […]

̰
Ի՞նչ պայմանով  Մբապեն կհամաձայնի մնալ ՊՍԺ-ում

14:41 05.05.2020

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կերկարաձգի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ միայն մեկ պայմանով, եթե նոր պայմանագրում նշվի «Ռեալ» կամ այլ ակումբ տեղափոխվելու համար փոխհատուցման գումարի կետ: Այս մասին հայտնել է As պարբերականը: 21-ամյա ֆրանսիացու նոր պայմանագրում, այսպես կոչված, «կլաուսուլան» ակնկալվում է որ հավասար կլինի 222 միլիոն եվրոյի: Հենց այդ գումարն էր, որ փարիզյան ակումբը վճարեց Նեյմարի […]

̰
Լևոն Արոնյանը մասնակցում է այսօր մեկնարկող Ազգերի գավաթի առցանց թիմային մրցաշարին

14:27 05.05.2020

Այսօր մեկնարկում է շախմատի Ազգերի գավաթի առցանց թիմային մրցաշարը։ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով մրցաշարում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի հավաքականները: Հայաստանի հավաքականն այս մրցաշարին չի մասնակցի: Նախնական փուլում մրցակիցները կխաղան շրջանաձև մրցակարգով, որից հետո երկու լավագույն թիմերը լրացուցիչ մրցամարտում կորոշեն հաղթողին։ Մրցումները կավարտվեն մայիսի 10-ին։ Լևոն Արոնյանը Եվրոպայի հավաքականում […]

̰
Ռոման Բերեզովսկին դեռ չի կարողանում վերադառնալ Հայաստան

14:12 05.05.2020

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին չի կարողանում Ռուսաստանից վերադառնալ Հայաստան՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասել է ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Նա հայտնել է, որ թիմի հետ մարզումները Բերեզովսկին անցկացնում է հեռավար կարգով: «Ֆուտբոլիստները սկսել են մարզվել, բայց Ռոման Բերեզովսկին ու ևս մի քանի հոգի, ցավոք, չեն կարողանում վերադառնալ […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» ինքնաթիռը համավարակի պայմաններում օգտագործվում է անհրաժեշտ ապրանքների տեղափոխության համար

14:03 05.05.2020

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի ինքնաթիռը կորոնավիրուսի համավարակի պայմաններում օգտագործվում է նաև անհրաժեշտ ապրանքների տեղափոխության համար: Daily Mail-ը գրում է, որ վերջերս այդ ինքնաթիռով 24 տոննա միս է Սուդանից տեղափոխվել ԱՄԷ: Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ էր ուղարկել Հայաստան՝ աջակցելու նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Այս օգնությունը Հայաստան էր […]

̰
Անգլիացի բժիշկները չեն ուզում պատասխանատվություն ստանձնել ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսով  վարակման համար

13:48 05.05.2020

Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների բժիշկներն անհանգստացած են մրցաշրջանը վերսկսելու ծրագրերով: Այս մասին հայտնում է BBC-ն: Բժիշկները չեն ցանկանում իրենց վրա պատասխանատվություն վերցնել ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսով վարակման համար: Նրանք Պրեմիեր լիգային խնդրել են հստակեցնել, թե բժշկական արձանագրություններն ինչպես են կազմվելու, նաև ինչպես են ապահովվելու ֆուտբոլիստների թեստավորումներն  ու անվտանգությունը: ԱՊԼ-ն բանակցություններ է վարում ապահովագրական ընկերությունների հետ՝ ակումբների և […]

̰
Ռոնալդուն վերջապես վերադարձավ Իտալիա

10:38 05.05.2020

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջապես վերադարձավ Իտալիա, հայտնում է Football Italia-ն։ Նրա անձնական Gulfstream G200 ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրինում երկուշաբթի երեկոյան։ Ռոնալդուն կենթարկվի երկշաբաթյա պարտադիր կարանտինի, ինչից հետո՝ մայիսի 18-ին, կկարողանա վերսկսել մարզումները թիմի հետ։ Հիշեցնենք, որ Իտալիայի իշխանությունները թույլատրել են ֆուտբոլային թիմերին մայիսի 4-ից վերսկսել մարզումները։ 35-ամյա պորտուգալացին լքել էր Թուրինը մարտին, […]

̰
Կադիմյանի հերթական գոլը Բելառուսի առաջնությունում

14:58 04.05.2020

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 7-րդ տուրում «Նեմանը», որտեղ հանդես է գալիս հայ հարձակվող, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, մրցակցի հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց ԲԱՏԷ-ին: Հյուրերի միակ գնդակը խփել է հայ հարձակվողը: Այս գոլը Կադիմյանի համար 4-րդն էր ընթացիկ առաջնությունում: Այդ խաղից հետո «Նեմանը» 8 միավորով նահանջեց 14-րդ հորիզոնական:

̰
Ռոնալդ Կումանը հոսպիտալացվել է

14:56 04.05.2020

Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ լեգենդար Ռոնալդ Կումանը հոսպիտալացվել է: Այս մասին գրում է Goal.com պարբերականը: Կումանի մոտ ի հայտ են եկել սրտի խնդիրներ: Նա հոսպիտալացվել է Ամստերդամի հիվանդանոցներից մեկում։ Նրա գործակալ Ռոբ Յանսենի խոսքերով՝ Կումանի առողջական վիճակը բժշկական միջամտությունից հետո գնահատվում է կայուն։ Ռոնալդ Կումանը ծնվել է 1963 թվականին: Նա երկու անգամ ճանաչվել […]

̰
Ռոնալդուն չի կարողանում վերադառնալ Իտալիա

14:54 04.05.2020

ANSA լրատվական գործակալության տեղեկություններով` Կրիշտիանու Ռոնալդուն դժվարություններ ունի Թուրին վերադառնալու հարցում: Հիշեցնենք, որ նա գտնվում է պորտուգալական Մադեյրայում և կղզու իշխանություններն արգելել են օդային հաղորդակցություններն այլ երկրների հետ։ Ռոնալդուն Մադրիդից չարտերային չվերթ է պատվիրել, որը ոչ մի կերպ չի կարողանում գալ Մադեյրա։ Այժմ Ռոնալդուն սպասում է կղզու իշխանությունների թույլտվությանը Իտալիա վերադառնալու համար։

̰
Եգիպտական ակումբի տարբերանշանը լավագույնն է աշխարհում. Marca

14:25 04.05.2020

Իսպանական Marca պարբերականը կազմել է 50 ֆուտբոլային ակումբների ցանկ, որոնց տարբերանշանները ներկայացվել են մրցույթի: 50 տարբերանշանների թվում էին նաև «Ռեալի», «Բարսելոնայի», «Այաքսի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Բավարիայի», «Դորտմունդի Բորուսիայի», իտալական «Ռոմայի» և «Միլանի» տարբերանշանները: Իսկ լավագույնը ճանաչվել է եգիպտական «Ալ-Ահլի» թիմի տարբերանշանը, որը հավաքել է 3,1 միլիոն ձայն: Երկրորդ տեղում «Ռաջա Կասաբլանկայի» տարբերանշանն է՝ 3 միլիոն […]

̰
Հանուն «Բարսելոնա» վերադառնալու Նեյմարը պատրաստ է հրաժարվել իր աշխատավարձի կեսից

14:15 04.05.2020

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող  Նեյմարը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման գնալ՝ հանուն «Բարսելոնա» վերադառնալու:  Այդ մասին հայտնում է Mundodeportivo-ն։ Նշվում է, որ Նեյմարը հանուն կատալոնական ակումբ տեղափոխվելու կհրաժարվի երկարաձգել ՊՍԺ-ի հետ թարմացված պայմանագիրը, որով նա կարող է յուրաքանչյուր մրցաշրջանում 38 միլիոն եվրո վաստակել: Դրա պատճառով ՊՍԺ-ն կարող է իջեցնել բրազիլացու տրանսֆերային գինը: Նաև նշվում է, որ […]

̰
Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը 2021-ից տեղափոխվեց 2022 թվական

13:59 04.05.2020

Լողի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության տեղափոխման մասին: Հատկանշական է, որ այս առաջնությունն ի սկզբանե նախատեսված էր ոչ թե այս, այլ 2021 թվականի ամռանը ճապոնական Ֆուկուոկա քաղաքում։ Հիմա որոշվել է այն անցկացնել 2022-ի մայիսի 13-29-ը: Ֆեդերացիայի նախագահ Ջուլիո Մագլիոնեն նշել է, որ աշխարհի առաջնության անցկացման վայրը կմնա նույնը: Մագլիոնեն նաև իր երախտագիտությունն […]

̰
BACK_TO_TOP