11:40 13.05.2020
Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի՝ մարզադաշտ դուրս գալը կարող է հետաձգվել: Ադամյանը, որը վնասվածք ուներ, կարող է բաց թողնել իր թիմի առաջիկա հանդիպումները: Այս մասին տեղեկացրել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: Նշվում է, մասնավորապես, որ «Հերտայի» դեմ մայիսի 16-ին կայանալիք խաղին Ադամյանի մասնակցությունը մեծ հարցականի տակ է: Վերջին անգամ Ադամյանը խաղադաշտ էր դուրս եկել […]
10:49 13.05.2020
Իտալական «Յուվենտուսի» և «Բրեշիայի» խաղացողներ Ջեորջիո Կյելինին ու Մարիո Բալոտելին հաշտվել են: Նրանց միջև կոնֆլիկտ էր ծագել խաղերից մեկի ժամանակ: Կյելինին ասել էր, որ Բալոտելին վատ մարդ է ու չի հարգում մյուսներին: Իսկ Բալոտելին պատասխանել էր, որ իրեն, գոնե, տղամարդկությունը հերիքում է մարդու երեսին ճիշտն ասելու համար: Խաղացողները հաշտվել են հեուստաշոուի ընթացքում: Բալոտելին իր ստորագրությամբ […]
10:45 13.05.2020
Պորտուգալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 4-ին: Այս մասին տեղեկացրել է Jogo պարբերականը: Հանդիպումներն անցնելու են առանց հանդիսատեսի: Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Պորտուն»: Ավելի վաղ առաջնությունները վերսկսելու մասին հայտնել էին նաև Գերմանիան և Դանիան:
09:51 13.05.2020
UFC-ն հրապարակել է մարտիկների նոր վարկանիշային աղյուակը: UFC 249 մրցաշարից հետո Ջասթին Գեթժին, ով նոկաուտի ենթարկեց Ֆերգյուսոնին, մտավ թոփ-15՝ անկախ քաշային կարգից: Նա այժմ 11-րդն է: Իսկ Թոնի Ֆերգյուսոնը կորցրեց երեք դիրք և իջավ 13-րդ տեղը: Ընդհանուր վարկանիշը գլխավորում է Ջոն Ջոնսը։ Երկրորդ տեղում Հաբիբ Նուրմագոմեդովն է, երրորդը՝ Հենրի Սեհուդոն, ապա հաջորդում են Ստիփ Միոչիչը, […]
09:40 13.05.2020
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանը կարծում է, որ բոլոր երկրներում առաջնությունները պետք է վերսկսել: «Կան շատ վարակվածներ, որոնք ոչ մի խնդիր չունեն այս ընթացքում ու իրենց շատ լավ են զգում: Երիտասարդները, առողջներն ու իմունային բարձ համակարգ ունեցողները մեծ պրոբլեմի չեն հանդիպում: Միակ բանը, որի հետ կապված է կարանտինը, այն հույսն է, որ […]
09:34 13.05.2020
«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը գեղեցիկ հնարք է ցուցադրել թիմի մարզման ժամանակ և կարողացել է շրջանցել Արթուր Միրանյանին: «Ներիր, եղբայր»,- գրել է Օզբիլիսը՝ հրապարակելով հնարքի մասին տեսանյութն իր ինստագրամյան էջում: View this post on Instagram Sorry bro???♂️ @artur_miranyan ?@433 A post shared by Aras Ozbiliz (@arasozbiliz) on May 12, 2020 […]
09:29 13.05.2020
Լիոնել Մեսսին անհատական մարզումները վերսկսելուց հետո փոխել է իմիջը՝ ամբողջությամբ սափրելով մորուքը: Ֆուտբոլիստը լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում: 32-ամյա Մեսսին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Իսպանիայի առաջնության 22 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Չեմպիոնների լիգայի 6 խաղում նա դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ View this post […]
11:45 12.05.2020
Շախմատի աշխարհի չեմպիոն, 29-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը պատասխանել է ՖԻԴԵ և Chess.com-ի անցկացրած Ազգերի գավաթի առաջին առցանց խաղարկության կազմակերպիչներին: Հիշեցնենք, որ Կարլսենը մրցաշարին մասնակցելու հրավերը չէր ընդունել։ «Շնորհակալ եմ, որ կազմակերպել եք այսքան հետաքրքիր մրցաշար և հայտնել եք, որ ապագայում ևս հրավեր կստանամ։ Սակայն ինձ ագահ ներկայացնելուց հետո, հաջորդ անգամ առնվազն եռակի շատ գումար կպահանջեմ […]
11:22 12.05.2020
Ծանրամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում՝ խստացված պայմաններում: Այս մասին ArmSport-ին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: «Հավաքը սկսել ենք մայիսի 4-ից. այն նախատեսում ենք ավարտել ամսի 24-ին: Եվս մեկ հավաք կունենանք մայիսի 27-ից: Այս անգամ 6 երիտասարդ և 10 մեծահասակ մարզիկ է մասնակցում հավաքին: «Շատ խիստ ենք: Փակված ենք, […]
11:20 12.05.2020
71 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Իկո Ագիլարը: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։ Մահվան պատճառը չի նշվում: «Ռեալի» նախագահն ու տնօրենների խորհուրդը ցավակցել են ակումբի լեգենդար ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ։ Ագիլարը «Ռեալում» հանդես է եկել 1971-1979 թվականներին, 190 խաղում խփել է 50 գոլ՝ դառնալով Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր։ Իսպանիայի հավաքականի նախկին […]
11:16 12.05.2020
ՈՒԵՖԱ-ն հերքել է բրիտանական մամուլում տարածված լուրերն այն մասին, թե եվրագավաթների որակավորման փուլերը կարող են կրճատվել: Մասնավորապես, The Times-ը գրել էր, թե քննարկվում է երկու տարբերակ՝ որակավորման փուլերն անցկացնել մեկ խաղով կամ կրճատել փուլերը և անցկացնել միայն բարձր վարկանիշով լիգաների միջև՝ մյուս ակումբներին հատկացնելով փոխհատուցում: «ՈՒԵՖԱ-ն երբեք չի դիտարկել տարբերակ, որի դեպքում երկրների առաջնությունների հաղթողները […]
11:09 12.05.2020
Իտալական «Նապոլին» շարունակում է պատրաստվել Ա Սերիայի վերսկսմանը: Թիմը երեկ մարզում է անցկացրել, որը տեսանկարահանվել է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Այս մասին տեղեկացրել է Sky Italia-ն: Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ակումբը հետևում է, որ ֆուտբոլիստները չխախտեն սոցիալական հեռավորության կանոնները: Թիմը մարզվել է 4 առանձին խմբերով: Հիշեցնենք, որ Ա Սերիայի ակումբները մայիսի 18-ից թիմային մարզումները վերսկսելու […]
10:54 12.05.2020
Ֆաբիո Կապելոն քննադատել է «Միլանի» ղեկավարությանը՝ Զվոնիմիր Բոբանի և Պաոլո Մալդինիի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունք համար։ Հիշեցնենք, որ մարտի սկզբին Բոբանը հեռացվել էր ակումբի տնօրենի պաշտոնից։ «Ինձ զզվանք է պատճառում այն, թե ինչպես են «Միլանում» վերաբերվում Բոբանին ու Մալդինիին։ Որպես տնօրեններ՝ նրանք մշտապես ցույց են տվել իրենց հավատարմությունն ու նվիրվածությունը։ Ես նույնը կանեի, ինչպես Բոբանը։ Արժանապատվությունն […]
10:46 12.05.2020
Ֆինլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յարի Լիտմանենը պատմել է, թե ինչ բարդությունների է հանդիպել կորոնավիրուսով վարակված լինելու ընթացքում: Այս մասին գրել է Cadena Cope-ը: «Երբեք ինձ այդքան վատ չէի զգացել. տաքություն, դողէրոցք և բարդ շնչառություն: Փառք Աստծո, վերջին 14 օրերի ընթացքում ինձ լավ եմ զգում»,- ասել է Լիտմանենը: Հիշեցնենք, որ Լիտմանենը համարվում է բոլոր ժամանակների լավագույն […]
10:37 12.05.2020
Անգլիական «Նյուքասլի» պաշտպան Դենի Ռոուզը մեկնաբանել է երկրի արտաքին գործերի նախարարի այն տեսակետը, որ ֆուտբոլի վերադարձը կբարձրացնի բրիտանացիների ազգային ոգին: Այս մասին գրել է Mirror-ը: «Թքած ունեմ ազգային ոգու վրա: Ամբողջ երկիրը թաթախված է վարակի մեջ, իսկ նա ազգային ոգուց է խոսում: Մարդկանց կյանքերը չի կարելի փոխարինել ֆուտբոլի հետ: Խաղալու մասին կխոսենք միայն այն ժամանակ, […]
10:27 12.05.2020
«Բարսելոնան» դեմ չէ վաճառել թիմի եզրային պաշտպան Նելսոն Սեմեդուին: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը: Կատալոնական ակումբը 50 միլիոն եվրո է պահանջում իր պաշտպանի համար: Սակայն, միևնույն ժամանակ նշվում է, որ Սեմեդուն չի կարողացել բարձրացնել իր խաղամակարդակը և հարմարվել ակումբի դավանած ֆուտբոլին: Պորտուգալացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կգործի մինչև 2022 թվականը: Լա Լիգայի այս մրցաշրջանում Սեմեդուն մասնակցել […]
10:20 12.05.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերադարձել է Իտալիա: Այս մասին տեղեկացնում է Sky Italia-ն: Ֆուտբոլիստն այս ամիսներն անցկացրել է Շվեդիայում, որտեղ կարանտինային ռեժիմ չի գործել, և նա հնարավորություն է ունեցել լիարժեք մարզումներ անցկացնելու: Ավելի վաղ շվեդական «Համարբյուի» տնօրեն Յեսպեր Յանսոնը հայտարարել էր, որ Զլատան Իբրահիմովիչը կարող է միանալ շվեդական ակումբին, որի բաժնետոմսերի 25%-ի սեփականատերն է: «Դա […]
10:12 12.05.2020
Դանիայի առաջնությունը կվերսկսվի մայիսի 28-ին: Թիմերին մնացել է անցկացնել ընդամենը 3 տուր, որոնք կխաղարկվեն 11 օրում: Վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան հունիսի 7-ին և կսկսվեն նույն ժամին: Դանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Միտյուլանդը»: Հիշեցնենք, որ առայժմ առաջնությունները ժամանակից շուտ ավարտելու մասին հայտարարել են Նիդերլանդները և Ֆրանսիան: Եվրոպական երկրների մեծ մասը պատրաստվում է վերսկսել առաջնությունները:
09:55 12.05.2020
«Ռեալի» նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի խաղի և հնարավոր տրանսֆերի մասին։ ««Ռեալին» պետք են Մբապեի նման ֆուտբոլիստներ։ Նա երիտասարդ է և կարող է Կրիշտիանուի հետքերով գնալ։ Շատ հավանական է, որ «Ռեալը» ցանկանա ձեռք բերել նրան։ Բայց չարժե մոռանալ, որ ՊՍԺ-ի սեփականատերերը փողի կարիք չունեն, նրանք ամբիցիոզ են և ուզում են […]
09:44 12.05.2020
Իտալական «Կալյարի» ակումբի ֆուտբոլիստները հրաժարվել են ապրիլ ամսվա աշխատավարձից: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն: Ակումբի ղեկավարությունը և թիմն արդեն եկել են համաձայնության: Նշվում է, որ կորոնավիրուսի համաճարակն էականորեն ազդել է ակումբի ֆինանսական վիճակի վրա: Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունը դադարեցվել էր մարտի 9-ին: Ներկայումս ֆուտբոլիստներն անհատական մարզումներ են կատարում և նախապատրաստվում են թիմային մարզումներին, որոնք […]
09:37 12.05.2020
Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը ոտքը կոտրել է ոչ թե մարզման, այլ տան պատի փլուզման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Kurir-ը։ «Լուկան իսկապես վնասվել է, նա մի կերպ է ողջ մնացել։ Նա ընկել է պատից։ Չգիտեմ՝ ինչպես ձեզ բացատրել, ես այնքան էլ չեմ հասկանում, թե դա ինչպես է տեղի ունեցել։ Ամեն ինչ պատահական է […]
16:51 11.05.2020
Շվեդական «Համարբյուի» տնօրեն Յեսպեր Յանսոնը հայտարարել է, որ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է միանալ շվեդական ակումբին, որի բաժնետոմսերի 25%-ի սեփականատերն է: «Դա շատ լավ կլիներ մեր ակումբի համար, հատկապես հիմա: Արդյո՞ք Զլատանը կխաղա մեզ համար: Կարծում եմ, որ նման հնարավորություն կա, բայց միայն ինքը՝ Իբրահիմովիչը, կարող է հաստատ ասել այդ մասին»,- մեջբերում է Յանսոնի […]
16:44 11.05.2020
Թոնի Ֆերգյուսոնը Instagram-ում տեղադրել է մի տեսանյութ, որում պարում է հիվանդանոցում: Հիշեցնենք, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Ջասթին Գեթժիից կրած պարտությունից հետո: Նա լուրջ վնասվածքներ չէր ստացել, սակայն ախտորոշվել էր կոտրվածք: Посмотреть эту публикацию в Instagram “Recovery?Dayze” ?♂️ When You’re About To Get Discharged From The Hospital #LetMeOut ??? # MothersDayVibes PostFight #ufc249 […]
16:32 11.05.2020
Այսօր մահացել է «Ատալանտայի» 19-ամյա ֆուտբոլիստ Անդրեա Ռինալդին։ Այս մասին հայտնել է Football Italia-ն: Խաղացողը մահացել է ուղեղի անևրիզմայից։ Երեք օր առաջ նա տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք, իսկ այսօր առավոտյան մահացել է։ 19-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես էր գալիս D սերիայի «Լենյանո» ակումբում։
14:52 11.05.2020
Սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տևական դադարից հետո վերսկսել է մարզումները։ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, մեջբերելով հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքերը, նշում է, որ մարզիկները պահպանում են հիգիենիկ կանոնները։ Գլխավոր մարզիչն ասել է նաև, որ գոհ է մարզիկներից։ Նրանք որոշակի աշխատանք տանը կատարել են և այժմ աստիճանաբար վերագտնում են իրենց ունակությունները, վերականգնվում են ընդհանուր և հատուկ […]
13:45 11.05.2020
Հարավկորեացի հարձակվող Չո Ժե Վանը երկրի առաջնության առաջին տուրի՝ «Սեուլի» հետ խաղում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: Խաղն ավարտվել է «Կանվոնի» հաղթանակով՝ 3-1 հաշվով: Հյուրերը 36-րդ րոպեին առաջ են անցել հաշվի մեջ: Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը վերականգնել են հաշվի հավասարակշռությունը, իսկ վճռորոշ գոլը 85-րդ րոպեին կրնկով կատարած ֆանտաստիկ հարվածով խփել է Չո Ջե Վանը: Մեկ […]
13:28 11.05.2020
Չինաստանի շախմատի հավաքականը հաղթեց Ազգերի գավաթի խաղարկությունում: Որոշիչ խաղում չինացի շախմատիստները ոչ-ոքի խաղացին ԱՄՆ-ի հավաքականի հետ: Մրցաշարի կանոնների համաձայն, վերջնական հաղթանակը շնորհվեց այն թիմին, որը խմբային փուլում առաջին տեղն էր գրավել: Սուպերեզրափակչի պարտիաներում հետևյալ արդյունքները գրանցվեցին. Դին Լիժեն – Հիկարու Նակամուրա – 0,5:0,5 Ֆաբիանո Կարուանա – Վեյ Յի – 1:0 Յու Յանյ – Ուեսլի Սո […]
13:20 11.05.2020
2019/20 մրցաշրջանի եվրագավաթային խաղերը կարող են ավարտին հասցվել օգոստոսի մինչև վերջ, հայտնում է Mirror-ը: Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի խաղերը կարող են անցկացվել օգոստոսի 2-ից 7-ը, քառորդ եզրափակչինը՝ 13-ից 16-ը, կիսաեզրափակիչներինը՝ 20-ից 23-ը: Եվրոպա լիգայի եզրափակիչը նախատեսվում է անցկացվել օգոստոսի 27-ին, Չեմպիոնների լիգայինը՝ օգոստոսի 29-ը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ են արդեն […]
13:17 11.05.2020
Թոնի Ֆերգյուսոնը, որ Ջասթին Գեթժիի հետ մրցավեճից հետո հոսպիտալացվել է, ստացել է ակնակապիճային ոսկրի կոտրվածք: Այդ մասին հայտարարել է UFC-ի նախագահ Դենի Ուայթը, իսկ ինքը՝ Ֆերգյուսոնը, Instagram-ում տեղադրել է լուսանկար: Ավելի վաղ նշել էինք, որ Ֆերգյուսոնը մարտից հետո տեղափոխվել է հիվանդանոց և բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չի ստացել: Посмотреть эту публикацию в Instagram […]
11:18 11.05.2020
Հաբիբ Նուրմագոմեդովն աջակցել է ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնին՝ UFC 249 մրցաշարում Ջասթին Գեթժիին պարտվելուց հետո: «Ինչ էլ որ լինի, արդեն անցյալում է: Թո՛նի, հուսով եմ, որ ամեն ինչ կարգին է քո և քո ընտանիքի հետ: Երբ քո որդին մեծանա, նա հպարտ կլինի քեզանով», – Twitter-ում գրառում է կատարել Հաբիբը: Հիշեցնենք, որ UFC-249 մրցաշարի Թոնի Ֆերգյուսոն-Ջասթին Գեթժի […]