12:57 04.05.2020
Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հայտնում է Mirror պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը բաց կթողնի հայ ֆուտբոլիստին, եթե նրա տրանսֆերից ստանա շուրջ 10 միլիոն ֆունտ սթեռլինգ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով է հանդես է գալիս «Ռոմայում»: Ավելի վաղ իտալական թիմի գլխավոր մարզիչ Ֆոնսեկան հայտնել […]
11:40 04.05.2020
Ֆրանսիական հեղինակավոր France Football-ը կազմել է Չեմպիոնների լիգայի պատմության (1992-2020 թվականներ) 50 լավագույն գոլերի ցանկը։ Լավագույն գոլ է ճանաչվել 2002 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» կազմում Զինեդին Զիդանի՝ «Բայերի» դարպասին խփած գնդակը։ Առաջին կեսի վերջնամասում Ռոբերտո Կառլոսի փոխանցումից հետո Զիդանը կիսաշրջադարձ հարվածով գնդակն ուղարկեց Հանց-Յորգ Բուտտի դարպասը։Այդ խաղում 2-1 հաշվով հաղթեց իսպանական ակումբը: All […]
10:50 04.05.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը կարող է ավարտվել Ավստրալիայում։ Կանաչ մայրցամաքի հարավարևմտյան Պերթ քաղաքը պատրաստ է ընդունել Անգլիայի առաջնության մնացած 92 խաղերը: Այս մասին գրում է Sky Sports-ը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՊԼ-ի գալիք մրցաշրջանը կարող է անցկացվել առանց հանդիսականների։ Այսօրվա դրությամբ Մեծ Բրիտանիայում COVID-19-ի դեպքերի թիվը մոտենում է 190 հազարի, իսկ մահերի թիվը՝ […]
10:40 04.05.2020
Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի եզրափակչում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ և առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։ Նորվեգացին հաղթեց երկու պարտիայում, կրեց մեկ պարտություն, մեկ պարտիա էլ ավարտվեց ոչ-ոքի։ Կիսաեզրափակչում Մագնուս Կարլսենը նույն հաշվով հաղթեց Դին Լիժենին, որին պարտվել էր խմբային փուլի վերջին տուրում: Այսպիսով, Կարլսենը դարձավ նաև մրցաշարի […]
13:54 02.05.2020
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի առցանց համահայկական համերգի շրջանակում, որը կրում է «Միասին մենք կարող ենք» խորագիրը, անցկացվելու է նաև բարեգործական աճուրդ: Դրան մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հայ և համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Նիկոլյա Անելկան, Խորեն Հովհաննիսյանը, Արթուր Աբրահամը, Վիկ Դարչինյանը, Ռոբերտ Էմմիյանն ու այլ հայտնիներ: Նրանք աճուրդի են հանել իրենց համազգեստները և […]
13:50 02.05.2020
Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) հայտարարել է, որ Շվեյցարիան հրաժարվել է անցկացնել հոկեյի Աշխարհի առաջնությունը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է մինչև 2021 թվականը: Մարտի վերջին ֆեդերացիան չեղյալ հայտարարեց 2020 թվականի Աշխարհի առաջնության անցկացումը: Մրցաշարը պետք է անցկացվեր Շվեյցարիայի Ցյուրիխ և Լոզան քաղաքներում մայիսի 8-ից 24-ը: Շվեյցարիան տնտեսական ռիսկերի պատճառով հրաժարվում է անցկացնել մրցաշարը հաջորդ տարի: […]
13:34 02.05.2020
«Ինտերում» Ժոզե Մոուրինյուի նախկին օգնական Ժոզե Մորաիշը կարծում է, որ միլանյան ակումբի փոխնախագահ Խավիեր Ձանետտին կարող է առանցքային դեր ունենալ Մեսսիի՝ «Ինտեր» տեղափոխվելու հարցում: «Կարծում եմ, որ դա հնարավոր է: «Ինտերն» ունի Ձանետտի: Սա արգենտինացի ֆուտբոլիստների համար կարևոր գործոն է: Ես հավատում եմ, որ նա կկարողանա Մեսսիի նման խաղացողին ներգրավել, եթե նրան հետաքրքրում են նոր […]
13:08 02.05.2020
Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի կիսաեզրափակչի առաջին խաղում մրցեցին ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան: Նակամուրան հաղթանակի հասավ 4-2 հաշով ու դարձավ եզրափակչի առաջին մասնակիցը: Եզրափակչի երկրորդ ուղեգիրն այսօր կվիճարկեն նորվեգացի Մագնուս Կարլսենն ու չինացի Դին Լիժենը։ Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին խաղում դարձյալ հանդիպել էին Կարլսենն ո Լիժենը, և այն ժամանակ […]
13:03 02.05.2020
Կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով սամբոյի միջազգային ֆեդերացիան որոշել է մինչև աշուն հետաձգել միջազգային օրացույցով նախատեսված բոլոր մրցաշարերը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Մրցումների անցկացման հստակ ժամկետների մասին կծանուցվի համավարակի հետ կապված սահմանափակումների վերացումից հետո։ Ավելի վաղ Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմը որոշել էր 2020թ. Եկատերինբուրգում նշանակված Եվրոպայի առաջնությունը մայիսից տեղափոխել սեպտեմբեր։ Սամբոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել […]
12:42 02.05.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը շնորհավորել է իր նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը տոնում է իր 45-րդ տարեդարձը: Դևիդ Ռոբերտ Ջոզեֆ Բեքհեմը ծնվել է 1975 թվականի մայիսի 2-ին՝ Լոնդոնում: Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ», «Պրեսթոն Նորթ-Էնդ», «Ռեալ Մադրիդ», «Միլան», «Լոս Անջելես Գալաքսի» և ՊՍԺ ակումբներում, ինչպես նաև […]
12:07 02.05.2020
ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հիշել է բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ համատեղ աշխատանքի տարիները: Էմերին փարիզյան ակումբը մարզել է 2016/18 թթ.-ի մրցաշրջաններում, բայց մասնավորապես խոսել է 2017/2018 մրցաշրջանի մասին: «Դա աներևակայելի տարի էր: Ես շատ բան իմացա՝ հետևելով նրա գործողություններին խաղերի ու մարզումների ժամանակ: Նեյմարն ունի տաղանդ և հնարավորություն այն ավելի կատարելագործելու: Կարծում եմ, […]
11:51 02.05.2020
Ռուսական Sports.ru կայքը նյութ է պատրաստել արտասովոր համարով հանդես եկած ֆուտբոլիստներից մեկի՝ 90-ական թվականներին Ֆինլանդիայի հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Միկա Լեհկոսուի մասին: Նա խաղացել է «HJK Հելսինկի» ակումբում, ապա մարզել այն ու երկու անգամ դարձրել չեմպիոն։ Խաղացողի կարիերայի ժամանակ նա հայտնի է դարձել ոչ միայն իր հիանալի խաղով, այլև անսովոր խաղային համարով։ Երբ Միկան հանդես […]
11:19 02.05.2020
Այն բանից հետո, երբ Նիդերլանդներն ու Ֆրանսիան որոշում կայացրին դադարեցնելու ֆուտբոլի ազգային առաջնությունը, հանդիպումները չվերսկսելու շուրջ սկսել են մտածել նաև հարևան պետություններում: Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը հատուկ անդրադարձել է մարզական միջոցառումներին՝ ընդգծելով, որ բոլոր մասսայական հանդիպումները, փառատոններն ու խաղերը չեն կայանա նվազագույնը մինչև օգոստոսի վերջ: Կանցլերը հատուկ անդրադարձել է Բունդեսլիգային և նշել, որ այս […]
11:03 02.05.2020
ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիսի դրությամբ շախմատիստների միջազգային վարկանիշները: Լևոն Արոնյանը պահպանել է տեղը 7-րդ հորիզոնականում: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Տասնյակում են նաև Դին Լիրենը, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովն ու Անիշ Գիրին: Հայ շախմատիստներից միակ փոփոխությունը գրանցել է Կարեն Գրիգորյանը, ով 3 կետով բարելավել է […]
14:30 01.05.2020
Հեղինակավոր Bleacher Report-ը ուշագրավ ֆոտոշարք է պատրաստել՝ ներկայացնելով, թե ինչ տեսք կունենային հանրաճանաչ ֆուտբոլիստները, եթե նրանց սանրվածքը համապատասխաներ ակումբի գույներին։ Պարբերականն իրենց ակումբներին համապատասխան գույների սանրվածքներով ներկայացրել է Մեսսիին («Բարսելոնա»), Ռոնալդուին («Յուվենտուս»), Սալահին («Լիվերպուլ»), Դե Բրյունեին («Մանչեսթեր Սիթի») , Հոլանդին («Դորտմունդ»), Մարսելոյին («Ռեալ»), Իբրահիմովիչին («Միլան»), Վիլիանին («Չելսի»), Պոգբային («Մանչեսթեր Յունայթեդ») և Օբամեյանգին («Արսենալ»):
14:24 01.05.2020
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ՊՍԺ-ին պաշտոնապես հռչակեց Ֆրանսիայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով Լիգա 1-ի այս մրցաշրջանը ամփոփվել է արդեն խաղացած 28 տուրերի արդյունքներով, մինչդեռ պետք է խաղարկվեր 38 տուր: Չեմպիոն հռչակվել է մրցաշարային աղյուսակի առաջատար ՊՍԺ-ն, փոխչեմպիոն՝ «Մարսելը», երրորդ տեղն է զբաղեցրել «Ռենը»։ Երեք թիմերն էլ Ֆրանսիան կներկայացնեն Չեմպիոնների լիգայի մյուս խաղարկությունում։ Իսկ […]
14:12 01.05.2020
ՀՖՖ Գործկոմի հերթական նիստից հետո ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հարցազրույց է տվել «Առաջին ալիքին»: Ազարյանը պատասխանել է մի շարք հարցերի, նշել, որ ՈՒԵՖԱ-ից ստացված գումարներով հնարավոր կլինի 2-3 ամսվա ընթացքում ակումբների վիճակը կայուն պահել: «Առաջիկա 10-15 օրերի ընթացքում պարզ կդառնա, թե ինչ աջակցություն կարող են ստանալ ակումբները ՖԻՖԱ-ի կողմից: Ինչ վերաբերում է հետագա զարգացմանը, […]
14:02 01.05.2020
Իտալական Corriere dello Sport-ի տեղեկություններով՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր մասնակիցը լինել այն տեղեկատվության տարածմանը, թե թիմի հարձակվող Պաուլո Դիբալան նորից վարակվել է կորոնավիրուսով։ Պարբերականը հղում է արել անանուն աղբյուրներին և նշել, որ Դիբալայի մասին տեղեկությունը իսպանական լրատվամիջոցներին են հասցրել Ռոնալդուի շրջապատի մարդիկ, ընդամենը այն պատճառով, որ Կրիշտիանուն առայժմ չի ցանկանում վերադառնալ Իտալիա մրցաշրջանի […]
13:22 01.05.2020
2005 թվականի մայիսի 1-ին «Բարսելոնայի» հիմնական կազմում Լիոնել Մեսսին խփեց իր առաջին գոլը: Դա տեղի ունեցավ հանրահայտ «Նոու Կամպ» մարզադաշտում՝ «Ալբասետեի» հետ տնային խաղում, որն ավարտվեց 2-0 հաշվով: Հատկանշական է, որ Մեսսին իր առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» լեգենդ և այն ժամանակվա առաջատար Ռոնալդինյոյի փոխանցումից հետո: Լեոնել Մեսսին կատալոնական ակումբի կազմում մինչ օրս անցկացրել է 718 […]
13:06 01.05.2020
«Տոկիո-2020»-ի ճակատագիրը դեռ անհայտ է, իսկ Պեկինը պատրաստվում է արդեն 2022 թվականի ձմեռային Օլիմպիադային: Պեկինի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն հայտարարել է մեդալների և ջահի նախագծային աշխատանքների մրցույթ։ Մեդալները պետք է համահունչ լինեն օլիմպիական արժեքներին և նպատակներին: Նմուշները պետք է գեղեցիկ տեսքից բացի համապատասխանեն չինական մշակույթի և արվեստի չափանիշներին։ Մեդալների դիզայնը պետք է արտացոլի […]
12:58 01.05.2020
Marca-ի համաձայն՝ 11 մետրանոց հարվածներ իրացնող լավագույն ֆուտբոլիստը աշխարհում «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարն է: Բելգիացին իր կարիերայի ընթացքում 11-մետրանոց 56 հարված է կատարել և դրանցից ընդամենը 7-ը չի ավարտվել դարպասի գրավմամբ: Ազարի ճշգրիտ կատարոմները 88% են կազմում: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ազարի թիմակից Կարիմ Բենզեման, իսկ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եզրափակում է լավագույն եռյակը: «Բարսելոնայի» […]
12:49 01.05.2020
Տեղի ունեցան շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի խմբային փուլի վերջին՝ յոթերորդ տուրի պարտիաները: Յան Նեպոմնյաշչին 3:2 հաշվով հաղթեց իրանցի Ալիրեզա Ֆիրուջային: Եզրափակիչ փուլի մյուս հանդիպումներում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտվեց Դին Լիժենին (1:3): Ֆաբիանո Կարուանան պարտվեց Անիշ Գիրիին (1,5: 2,5), Հիկարու Նակամուրան հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին (3:2): 7-րդ տուրից հետո Լիժենն ու Նակամուրան ունեն 15-ական […]
12:13 01.05.2020
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ավարտել է հետաքննությունը 298 ռուս մարզիկների նկատմամբ: Նրանցից յուրաքանչյուրը կասկածվում է հակադոպինգային կանոնների խախտման մեջ: Տվյալները ստացվել էին Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում: WADA-ի փորձագետների կողմից հավաքված ամբողջ տեղեկատվությունն ուղարկվում է 27 միջազգային մարզական ֆեդերացիաների: Մարզիկների պատժի մասին որոշումը կկայացնի ֆեդերացիաների ղեկավարությունը: Հունվարին WADA-ի հետաքննությունների բաժանմունքի ղեկավար Գյունտեր Յունգերը հայտարարել էր, որ կազմակերպությունը […]
11:06 01.05.2020
«Ռոմայի» մամուլի ծառայությունը թվիթերյան գրառում է կատարել, որում բելառուսական «Սլուցկ» ակումբն անվանել է շաբաթվա թիմ: Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունը Եվրոպայում միակն է, որը չի դադարեցվել կորոնավիրուսի պատճառով, իսկ «Սլուցկն» այդ առաջնության առաջատարն է: «Շաբաթվա մեր թիմը «Սլուցկն» է: Մինսկի թիմը գրավում է առաջին տեղը Բելառուսի Պրեմիեր լիգայում, որը միակ ակտիվ պրոֆեսիոնալ լիգան է Եվրոպայում: Կորոնավիրուսի […]
11:13 30.04.2020
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի հաջորդ տարվա կազմակերպումը բարդ խնդիր կլինի, եթե մինչ այդ կորոնավիրուսի պատվաստանյութ չլինի։ Նման մտահոգոթյուն է հայտնել է Ճապոնիայի բժիշկների ասոցիացիայի ղեկավար Յոշիտակե Յոկոկուրան: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ «Իմ կարծիքով, եթե մենք չունենանք արդյունավետ պատվաստանյութ, դժվար կլինի անցկացնել օլիմպիական խաղերը: Ես չեմ ասում, որ խաղերը չպետք է անցկացվեն, ես […]
10:52 30.04.2020
Կայացավ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի 6-րդ տուրը: Յան Նեպոմնյաշչին թայ-բրեյքում պարտվեց Մագնուս Կարլսենին, իսկ Ալիրեզա Ֆիրուժան հաղթեց Անիշ Գիրին: 6-րդ տուրի արդյունքները հետևյալն են՝ Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) – Մագնուս Կարլսեն – 2:3 Ալիրեզա Ֆիրուջա (Իրան) – Անիշ Գիրի (Նիդեռլանդներ) – 2,5:1,5 Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Լիժեն Դին (Չինաստան) – 3:2 Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) […]
10:28 30.04.2020
ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստում մի շարք որոշումներ են կայացվել: Մասնավորապես, որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվել է Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե: Սահմանված ժամկետներում Փորձագիտական կոմիտեն պետք է ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ծավալի ներքին հետաքննություն՝ պայմանավորված խաղերի հետ կապված հարցերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հավաքագրի հնարավոր ապացույցներ և մանրամասն հաշվետվություն ներկայացնի Գործադիր կոմիտեին: […]
10:18 30.04.2020
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հստակ դիրքորոշում է հայտնել ազգային առաջնությունը վերսկսելու հարցում: Նա պնդել է, որ մրցաշրջանը պետք է խաղարկվի ամեն գնով: «Քանի դեռ ես մնում եմ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ես երբեք չեմ դադարեցնի մրցաշրջանը, քանի որ դա կնշանակի իտալական ֆուտբոլի մահ: Ես պաշտպանում եմ բոլոր կողմերի շահերը, բայց հրաժարվում եմ համաձայնել […]
10:12 30.04.2020
ESPN-ը ներկայացրել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկը: Ընտրությունը կատարվել է մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների շրջանում: Առաջին տեղում ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է: Լավագույն եռյակում են նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ 1. Կիլիան Մբապե (Ֆրանսիա) 2. Ջեյդոն Սանչո (Անգլիա) 3. Տրենտ […]
10:10 30.04.2020
Հայկական արմատներով ամերիկացի նախկին թենիսիստ, Մեծ սաղավարտի մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին նշել է ծննդյան 50-ամյակը։ Անդրե Աղասին ծնվել է 1970 թվականի ապրիլի 29-ին, Լաս Վեգասում: Նա Էմանուել «Մայք» Աղասիի և Էլիզաբեթ Դեդլիի չորրորդ և վերջին երեխան է։ Հայրը՝ Էմանուել Աղասին, բռնցքամարտիկ էր, ծնված Թեհրանում՝ հայկական ընտանիքում։ Էմանուելը մասնակցել է 1948 […]