TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

«Ֆորմուլա-1»-ը կարող է վերսկսվել ֆինանսական մեծ կորուստներով

11:09 11.05.2020

«Ֆորմուլա-1»-ը որոշում է կայացրել մրցաշրջանի մեկնարկի մասին: Եթե ​​ֆորսմաժորային իրավիճակ չլինի, Ավստրիայում տեղի կունենա 2020 թվականի առաջին Գրան Պրին։ Այն նախատեսված է հուլիսի 5-ին: Եվրոպայում մրցաշարերը կսկսվեն ավելի շուտ, իսկ դեկտեմբերին մոտ կվերսկսվեն նաև Մերձավոր Արևելքում: Բոլոր միջոցառումները կազմակերպվելու են դատարկ տրիբունաներով, յուրաքանչյուր թիմ տեղավորվելու է առանձին հյուրանոցում: Մրցավազքերն իրականացնելն ավելի լավ է, քան դրանց […]

̰
Հենրի Սեխուդոն պաշտպանել է տիտղոսը և հայտարարել կարիերան ավարտելու մասին

11:50 10.05.2020

UFC-ի վարկածով գերթեթև քաշային կարգում տիտղոսի համար պայքարում Հենրի Սեխուդոն հաղթել է Դոմինիկ Կրուզին: Վերջինս կարողացել է դիմադրել ընդամենը 2 ռաունդ: Երկրորդ ռաունդում Սեխուդոն ծնկի հարվածով տապալել է Կրուզին, հետո ուժգին հարվածների տարափ է տեղացել Կրուզի վրա: Մրցավարը դադարեցրել է մենամարտը: Հաղթանակից հետո 33-ամյա Սեխուդոն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: AND STILL!! Invincible Henry […]

̰
Ռոնալդուի ընկերուհին նրա մարզաշապիկն աճուրդի է հանել բարեգործության նպատակով

11:43 10.05.2020

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը բարեգործական աճուրդի է մասնակցում, որի միջոցներն ուղղվելու են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։ Աճուրդի համար նախատեսված առարկաների թվում է նաև Ռոնալդուի մարզաշապիկը՝  նրա ստորագրությամբ։ «Մենք հիմա դժվար ժամանակներ ենք ապրում։ Մեր բուժանձնակազմը պետք է զինված լինի լավագույն միջոցներով։ Ահա թե ինչու եմ որոշել օգնել։  Զգեստապահարանից չորս գեղեցիկ իր եմ ընտրել, որոնց […]

̰
Գեթժին «շան տղա» է. Ֆերգյուսոնը՝ իր պարտության մասին

11:15 10.05.2020

Թեթև քաշային Թոնի Ֆերգյուսոնը մեկնաբանել է Ջասթին Գեթժիից կրած պարտությունը. «Քաշային կարգն իմ պարտության հետ կապ չունի: Գեթժին «շան տղա» է: Պետք է իրերն անվանենք իրենց անուններով: Մենք պատրաստվում էինք Խաբիբի դեմ մենամարտին, իսկ նա հարվածող չէ: Տհաճ դեպքեր լինում են: Ի՞նչ կարող ես անել,-ասել է Ֆերգյուսոնը: Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնը պարտվել է Գեթժիին 5-րդ ռաունդում:

̰
Աշխարհի քանի՞ երկրներում է ընթանում ֆուտբոլի ազգային առաջնությունը

10:37 10.05.2020

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում ընդհատված են մնում գրեթե բոլոր երկրների ֆուտբոլի ու այլ մարզաձևերի ազգային առաջնությունները: Այս օրերին ֆուտբոլային առաջնություն է ընթանում ընդամենը մի քանի երկրում: Երեկ մեկնարկել է Ֆարերյան կղզիների Պրեմյեր լիգայի առաջնությունը, իսկ մայիսի 8-ին՝ Հարավային Կորեայինը։ Ֆուտբոլային առաջնություններն այս օրերին ընթացքի մեջ են նաև Բելառուսում, Նիկարագուայում, Թուրքմենստանում և Թայվանում:

̰
Մի գաղտնիք բացեմ. մենք պատրաստվում էինք ձեռնոց նետել Լաշա Տալախաձեին. Փաշիկ Ալավերդյանը դժգոհ է, որ թույլ չեն տվել մարզվել

10:34 10.05.2020

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Սպորտ Գիլոյանի հետ» հաղորդման ժամանակ խոսել է կորոնավիրուսի  բացասական հետևանքների մասին. «Վստահեցնում եմ՝ Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների ծանրորդներն այս ընթացքում մարզվել են: Գտել են դահլիճներ, մեկուսացվել են ու մարզվել: Ես էլ ցանկանում էի նույն կերպ վարվել՝ հավաքականի հետ մեկուսացվելով Աբովյանում, բայց թույլ չտվեցին: Ինչու՞: […]

̰
Երկար սպասված մենամարտը կայացավ. Գեթժին հաղթեց Ֆերգյուսոնին

10:31 10.05.2020

ԱՄՆ-ում վերջապես կայացել է UFC-249 մրցաշարը, որի  գլխավոր մենամարտում մրցել են Թոնի Ֆերգյուսոնն ու Ջասթին Գեթժին: Խաղարկվել է  թեթև քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը: Մենամարտը տևել է 5 ռաունդ: Սկզբում առավելությունը Ֆերգյուսոնի կողմն էր, սակայն հետզհետե Գեթժին հավասարեցրել է մենամարտը, իսկ 5-րդ ռաունդի վերջում մրցավարը ստիպված է եղել կանգնեցնել մենամարտը, քանի որ Ֆերգյուսոնը գտնվում […]

̰
Այլևս 150-200 միլիոնանոց տրանսֆերներ չեն լինելու. Էդվին վան դեր Սար

10:26 10.05.2020

«Այաքսի» գործադիր տնօրեն, նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը կարծիք  է հայտնել  այն մասին, թե ինչ ֆինանսական հետևանքներ է թողնելու ֆուտբոլի վրա կորոնավիրուսի պանդեմիան։ «Մեծ ակումբները, այնպիսիք, ինչպիսիք են «Բավարիան», խոսում են, որ ֆուտբոլիստների արժեքները մյուս տրանսֆերային պատուհանից նվազելու են։ Նրանց հեշտ է խոսելը, չէ՞ որ նրանք գնորդներն են լինելու։ Այլևս չեն լինելու տրանսֆերներ 150-200 միլիոն […]

̰
Ինչ էլ որոշեն, միևնույնն է՝ չեմպիոնը «Լիվերպուլն» է. Արսեն Վենգեր

11:59 09.05.2020

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, անդրադառնալով «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի   աշխատանքին, կարծիք է հայտնել, որ բոլորի համար չեմպիոնը «Լիվերպուլն» է: «Կլոպը հրաշալի աշխատանք է տարել: Ակումբն այս տիտղոսին սպասել է 30 տարի: Եվ երբ մտածում ես, որ նրանք «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հսկայական առավելություն ունեն՝ 25 միավոր, պարզ է դառնում, որ անկախ այն […]

̰
41-ամյա հարձակվողը դարձել է Հարավային Կորեայի նոր մեկնարկած առաջնության առաջին գոլի հեղինակ

11:48 09.05.2020

Մայիսի 8-ին մեկնարկել է Հարավային Կորեայի ֆուտբոլի առաջնությունը՝ K-League-ը։ Այն անցկացվում է դատարկ տրիբունաների ներքո:  Առաջնության առաջին խաղում հանդիպել են «Չոնբուկը»՝ հիմնական ֆավորիտը, և «Սուվոնը»: Միակ գոլը խփվել է 84-րդ րոպեն: Գոլի հեղինակը 41-ամյա հարձակվող Լի Դոն Գուկն է: Վետերանն սկսել է իր կարիերան 1998-ին և երկու անգամ խաղացել Եվրոպայում. 2000-ին նրան վարձակալել էր «Վերդերը», […]

̰
Մրցաշրջանը վերսկսող առաջնություններին կթույլատրվի հրաժարվել VAR-ի կիրառումից

11:39 09.05.2020

Ազգային ֆուտբոլային ֆեդերացիաները, որոնց առաջնություններում ներդրվել է մրցավարների օգնության VAR տեսահամակարգը, մրցաշարերի վերսկսման դեպքում կարող են հրաժարվել դրա կիրառումից: «Առաջնություններում, որոնցում կիրառվում է VAR համակարգը, մրցաշարերի յուրաքանչյուր առանձին կազմակերպչի ցանկությամբ թույլատրվում է դադարեցնել դրա կիրառումը մրցաշրջանի վերսկսումից հետո: Սակայն այնտեղ, որտեղ կօգտագործվի VAR-ը, խաղի բոլոր կանոնները և համապատասխանաբար VAR-ի նկատմամբ պահանջները մնալու են ուժի մեջ»,- […]

̰
Հայկ Մուսախանյանի թիմը հաղթել է Բելառուսի առաջնության առաջատարին

11:09 09.05.2020

Բելառուսի առաջնության 8-րդ տուրում հյուրընկալված «Էներգետիկը» 2:1 հաշվով հաղթել է առաջատարին՝ «Սլուցկին»: Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել նաև Հայկ Մուսախանյանը, որը դեղին քարտ ստանալուց հետո՝ 71-րդ րոպեին  փոխարինվել է: Այս հաղթանակից հետո «Էներգետիկտը» 15 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է, իսկ «Սլուցկը» շարունակում է գլխավորել աղյուսակը 16 միավորով:

̰
Արդյո՞ք Արոնյանն ու «ընկերները» կկարողանան դուրս գալ եզրափակիչ. Ազգերի լիգայում այսօր կկայանան վճռորոշ հանդիպումներ

10:44 09.05.2020

Շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկությում այսօր կկայանան հիմնական փուլի վերջին 2 տուրերը: Հիշեցնենք, որ առայժմ 15 միավորով առաջին տեղում Չինաստանի հավաքականն է, որը կլինի սուպերեզրափակչի մասնակիցներից մեկը: Երկրորդ ուղեգրի համար կպայքարեն ԱՄՆ-ի և Եվրոպայի թիմերը, որոնք ունեն համապատասխանաբար 11 և 10 միավոր: Այսօրվա սկզբունքային դիմակայությունն ԱՄՆ-Եվրոպա մրցավեճն է: Եվրոպան մյուս խաղում, ամենայն հավանականությամբ, խնդիրներ չի […]

̰
Մեսսին և «ընկերները» նորից խաղադաշտում են

10:35 09.05.2020

«Բարսելոնան» աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանք։ Ակումբն առաջին մարզումն է անցկացրել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված դադարից հետո։ Ֆուտբոլիստները դուրս են եկել խաղադաշտ կորոնավիրուսի համար թեստեր հանձնելուց և բացասական արդյունքի մասին պատասխան ստանալուց հետո:  Ակումբի մամուլի ծառայությունն իր պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել ֆուտբոլիստնեի մարզումներից:  

̰
Որքա՞ն կորուստ կունենա Ռուսաստանի Պրեմիեր լիգան կորոնավիրուսի համավարակի հետևանքով

10:34 09.05.2020

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ակումբների կորուստները կկազմեն 6 միլիարդ ռուբլի: Այդ մասին հայտնում է Sports.ru-ն: Այս գնահատականը բխում է այն փաստաթղթերից, որոնք ակումբները ներկայացրել են Ռուսաստանի Պրեմիեր լիգային,  Ռուսաստանի ֆուտբոլային միությանը և երկրի սպորտի նախարարությանը: Գումարը ներառում է տոմսերի վաճառքից չստացված եկամուտները և հովանավորչական սառեցված պայմանագրերը: Միևնույն ժամանակ, Sports.ru-ն գնահատում է Ռուսաստանի ամբողջ […]

̰
Լա լիգան մտածում է՝ ինչպես առանց հանդիսականի խաղերը դարձնել ավելի գրավիչ

10:30 09.05.2020

Իսպանիայի առաջնության վերսկսման պարագայում բոլոր հանդիպումներն անցնելու են առանց հանդիսականների: Եվ Լա լիգան դիտարկում է տարբերակներ, թե ինչպես կարող է առավել գրավիչ դարձնել խաղերn առանց հանդիսականի։ Օրինակ՝ տարբերակներից մեկն այն է, որ հանդիպման ընթացքում երկրպագուների կողմից Twitter-ում տեղադրված գրառումները տեղ գտնեն մարզադաշտի լուսատախտակների և գովազդային վահանակների վրա: Հիշեցնենք, որ նախատեսվում է Լա լիգան վերսկսվել հունիսի […]

̰
Գերմանացի երկրպագուների հնարամիտ լուծումը. ինչպես «ներկա» լինել տրիբունայում

10:16 09.05.2020

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունն ամենաշուտը կվերսկսվի եվրոպական թոփ-5 լիգաներից: Հիշեցնենք, որ դա տեղի կունենա մայիսի   16-ին: Գերմանական ակումբները շարունակում են մարզումները՝ նախապատրաստվելով մցրաշրջանի վերսկսմանը։ Նախապատրաստվում են նաև երկրպագուները: Մյունխենգլադբախի «Բորուսիայի» երկրպագուներն, օրինակ, հնարամիտ քայլի են դիմել։ Նրանք իրենց դեմքով լուսանկարներ են տեղադրել մարզադաժտի տրիբունաներում, ինչը մարդկանց ներկայության պատրանք է ստեղծում։

̰
Արոնյանի «թիմը» նահանջում է. Ազգերի լիգա

10:14 09.05.2020

Շախմատի ազգերի լիգայի առցանց խաղարկության 7-րդ տուրում Եվրոպայի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվել է Չինաստանի հավաքականին: Առաջին խաղում Եվրոպայի հավաքականը ևս պարտվել էր չինացիներին՝ 1-3 հաշվով: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս անգամ սպիտակներով ոչ ոքի է խաղացել Յի Վեյի հետ։ Շախմատիստները ոչ-ոքի էին խաղացել նաև առաջին շրջանում։ 8-րդ տուրում էլ Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հնդկաստանի […]

̰
Վերլուծվել են հանդիսականների պարագայում տարբեր մարզաձևերի մրցումների կազմակերպման ռիսկերը

14:49 08.05.2020

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և այլ մարզական կառույցներ մասնակցել են կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո մարզական միջոցառումների անվտանգ կազմակերպման առաջարկությունների մշակմանը։ ՄՕԿ-ն ու ԱՀԿ-ն վերլուծել են հանդիսականների պարագայում տարբեր մարզաձևերի մրցումների կազմակերպման ռիսկերը։ Ըստ այդմ՝ հնարավորություն կտրվի կազմել միջոցառումների ցանկ՝ մրցումների անվտանգ անցկացման համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պարբերաբար տված տեղեկատվությունը որոշիչ դեր […]

̰
Կորոնավիրուսի 6 նոր դեպք իտալական «Ֆիորենտինայում»

14:31 08.05.2020

«Ֆիորենտինան» պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսի հայտնաբերման 6 նոր դեպքի մասին։ Վարակակիրներից երեքը ֆուտբոլիստներ են, մյուս երեքը՝ աշխատակիցներ։ Անուններ, սակայն, ակումբը չի հրապարակել։ Նշվում է, որ վարակակիրները մեկուսացվել են, իսկ թիմի մյուս անդամներն այսօր արդեն կանցնեն մարզումների: Դրանք առայժմ կանցկացվեն  անհատական ծրագրով։ Հիշեցնենք, որ ապրիլին «Ֆիորենտինայի»  ֆուտբոլիստներից կորոնավիրուսով վարակվել, հետո ապաքինվել էին Պեցելյան, Վլախովիչն ու Կուտրոնեն։

̰
Կարգելվի նույնիսկ խոսելը. այսօր մեկնարկում է Հրվ. Կորեայի ֆուտբոլի առաջնությունը

14:09 08.05.2020

Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով  Հարավային Կորեայի ֆուտբոլի առաջնության ժամանակ կմտցվեն նոր սահմանափակումներ: Խաղացողներին կարգելվի թքել խաղերի ժամանակ, մեկմեկու ձեռք սեղմել և խոսել՝ կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Թիմերի անձնակազմերից պահանջվելու է օգտագործել բժշկական դիմակներ և ձեռնոցներ: Յուրաքանչյուր խաղացող և պաշտոնյա անցել է թեստավորում: Նույնիսկ  մեկ խաղացողի հիվանդանալու դեպքում ամբողջ  թիմը երկու շաբաթով կրկին […]

̰
Արդյո՞ք Խորեն Բայրամյանը կգա Հայաստանի հավաքական, թե՞ կնախընտրի Չերչեսովի թիմը

13:49 08.05.2020

Հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը, խոսելով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին, անդրադարձել է հնարավոր նոր անուններին, մասնավորապես Խորեն Բայրամյանին: Որքան ես գիտեմ, Խորեն Բայրամյանը կարող է նույն ճանապարհով գնալ, ինչ Կորյանը: «Ռոստովի» խաղացողն առաջարկ է ստացել Հայաստանից և մտածելու ժամանակ է խնդրել: Լսել եմ, որ Ստանիսլավ Չերչեսովը, ոչ պաշտոնական խոսակցություններում, արդեն մեկ տարի է՝ ակնարկում է «Ռոստովի» […]

̰
«Ինտերը» և «Միլանը» կունենան նոր մարզադաշտ

13:39 08.05.2020

«Ինտերը» և «Միլանը» ներկայացրել են Սան Սիրոյի տարածքում նոր մարզադաշտ կառուցելու նախագիծը:  Ընդհանուր համալիրը կկառուցվի 106 հազար քառակուսի մետր տարածքի վրա: Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 1 միլիարդ եվրո: Ծրագիրը նախատեսում է նոր մարզադաշտ, ինչպես նաև զվարճանքի կենտրոն, մարզադահլիճ, սահադաշտով զբոսայգի և սպորտային թանգարան: Սպորտային ծառայությունների մեծ մասն անվճար կլինի Միլանի և հարևան բնակավայրերի […]

̰
Ես պաշտում եմ նրանցից յուրաքանչյուրին. Հեկտոր Հերերան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին

13:29 08.05.2020

«Աթլետիկոյի» կիսապաշտպան Հեկտոր Հերերան խոսել է Մեսսիի և Ռոնալդուի մասին և ընտրություն կատարել նրանց միջև: «Սա լավագույն դիմակայությունն է աշխարհում: Ես հարգում և պաշտում եմ նրանցից յուրաքանչյուրին: Նրանք պատմության մեջ երկու լավագույն ֆուտբոլիստներն են: Նրանք իրենց խաղի համար արժանի են հարգանքի և հիացմունքի: Բայց ես կընտրեմ Մեսսիին՝ նրա բնական տաղանդի պատճառով: Ես չեմ նսեմացնում Կրիշտիանուի […]

̰
Ռամոսը ոստիկաների օգնությամբ շնորհավորել է 6-ամյա որդու ծննդյան օրը

13:17 08.05.2020

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ոստիկանները շնորհավորում են նրա որդու 6-ամյակը։ Ոստիկանական ուժերը ձայնային ազդանշաններով մոտեցել են Ռամոսի տանը։ Ռամոսը դուրս է եկել հոբելյարի և ընտանիքի մյուս անդամների հետ և ծափերով ողջունել իրավապահներին, վերջիններս էլ փոխադարձ ծափահարություններով շնորհավորել են փոքրիկին: Ավելի վաղ  Ռամոսը ֆուտբոլի համաշխարհային մյուս աստղերի հետ […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը 1 օրում 3 անգամ խախտել է կարանտինի ռեժիմը

11:56 08.05.2020

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը 1 օրվա ընթացքում 3 անգամ խախտել է Մեծ Բրիտանիայում հայտարարված կարանտինի  ռեժիմը։ Այս մասին հաղորդել է The Sun-ը։ Մայիսի 6-ին Ուոքերը դուրս է եկել Փրեսթբերիում գտնվող իր տնից, մեկնել է Ռոտերեմ և հյուրընկալվել քրոջը, ով ցերեկույթ էր կազմակերպել։ Դրանից հետո Ուոքերն ուղևորվել է Շեֆֆիլդ և այցելել ծնողներին, իսկ երեկոյան ընկերոջ […]

̰
Հնարավոր է, որ շուտով Կորյանը խաղադաշտ դուրս գա Հենրիխ Մխիթարյանի հետ. Նոբել Առուստամյան

11:47 08.05.2020

Հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանն ասել է, որ «Խիմկիի» հարձակվող Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում. «Ժամանակին՝ դեռ «Վիտես» տեղափոխվելուց առաջ, Արշակ Կորյանը համարվում էր «Լոկոմոտիվի» հույսը: Այժմ նա «Խիմկիի» հետ նվաճել է ՌՊԼ-ի ուղեգիր, և ավելի հետաքրքիր է, որ նա որոշել է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում:  Կորյանն ազգությամբ հայ է, խաղացել է Ռուսաստանի […]

̰
Հնարավոր է՝ Քոնոր Մաքգրեգորը հուլիսին դուրս գա ռինգ

11:24 08.05.2020

UFC-ի իռլանդացի մենամարտիկ Քոնոր Մաքգրեգորը հնարավոր է՝ իր հաջորդ մենամարտը անցկացնի հուլիսին: Այս մասին ESPN-ին ասել է Քոնորի մենեջեր Օդի Ատարը: Ըստ նրա՝ Քոնորին հետաքրքիր է, թե ինչպես կանցկացվեն մայիսյան մրցաշարերը UFC -ում, իսկ հետո նա  կքննարկի հուլիսին մենամարտ անցկացնելու հավանականությունը: «Չնայած Քոնորը կցանկանար պայքարել լի տրիբունաների ներքո, բայց նա հասկանում է իրավիճակը: Եթե նրան […]

̰
Իմ ժամանակը Լոնդոնում ավարտվել է, ես ցանկանում եմ մնալ Հռոմում. Մխիթարյանը դիմել է «Արսենալին»

12:42 07.05.2020

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ Հռոմում: Այս ուղղությամբ արդեն աշխատում է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան: Հռոմեական ակումբն այս պահին 2 նպատակ ունի՝ պահպանել Քրիս Սմոլինգին և Հենրիխ Մխիթարյանին: Առաջինի պարագայում ամեն ինչ ավելի բարդ է, քան Հենրիխի պարագայում: Հայ ֆուտբոլիստն անձամբ է տեղեկացրել անգլիական ակումբին, որ ցանկանում է մնալ Հռոմում: Ֆոնսեկայի համար Մխիթարյանը կարևոր խաղացող […]

̰
Ե՞րբ կարող է վերսկսվել Չեմպիոնների լիգան

12:37 07.05.2020

ՈւԵՖԱ-ն ցանկանում է Չեմպիոնների հետաձգված  հանդիպումներն անցկացնել օգոստոսին։ RMC Sport-ի փոխանցմամբ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Յուվենտուսի» ու «Լիոնի» միջև պատասխան հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 8-ին, սանիտարական բոլոր նորմերի առկայության պայմաններում, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի առաջին հանդիպումը 1/4 եզրափակիչում կարող է կայանալ օգոստոսի 10-ից 12-ը։ Այս մասին ՈւԵՖԱ-ն հայտնել է եվրոպական ակումբների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ […]

̰
BACK_TO_TOP