16:17 25.04.2020
Հարավային Կորեայի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի մայիսի 8-ին: Խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի: Մրցաշրջանը պետք է սկսվեր փետրվարի 29-ին, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն հետաձգվեց: 38 հանդիպման փոխարեն թիմերը կխաղան 27-ական խաղ: Եթե մրցաշրջանի ընթացքում խաղացողներից մեկի կամ մարզիչների մոտ բացահայտեն վիրուսի ախտանիշներ, ապա տվյալ թիմը հաջորդ երկու շաբաթ հանդիպումներ չի անցկացնի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, […]
16:15 25.04.2020
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր արձանի վրա կատարված վանդալային հարձակման մասին: «Ցավում եմ, բայց սա իրական մանկապարտեզ է: Եվ ի՞նչ: Ի՞նչ են շահում այդ մարդիկ: Քանդելը միշտ էլ հեշտ է, թող փորձեն մի բան կառուցել»,- ասել է Զլատան Իբրահիմովիչը: Հիշեցնենք, որ չարագործները կտրել են արձանի ոտքերը, ապա դրա վրա կապույտ վերնաշապիկ են […]
16:03 25.04.2020
Բելառուսական «Նեմանի» հարձակվող, Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանն ասել է, որ իր թիմի հաղթանակը և իր խփած գոլը «Էներգետիկ-ԲԳՈւ» թիմի դեմ խաղում, նվիրում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին: Հիշեցնենք՝ հանդիպումը կայացել է ապրիլի 24-ին և ավարտվել է 3-0 հաշվով: Կադիմյանը 66-րդ րոպեին դարձել է հանդիպման առաջին գոլի հեղինակը: «Թիմի մրցաշարային դիրքը բարելավելու համար շատ կարևոր […]
15:05 25.04.2020
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը որոշել է, որ Ուրսուլա Պապանդրեան կշարունակի կազմակերպության նախագահի պաշտոնակատարի աշխատանքը մինչև հերթական համագումարը, որը կանցկացվի համավարակի ավարտից հետո։ Այդ համագումարին էլ կընտրվի ֆեդերացիայի նոր նախագահը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ընդունեց ֆեդերացիայի ղեկավար Տամաշ Այանի հրաժարականը: 81-ամյա Այանը ֆեդերացիան ղեկավարում էր 43 տարուց ավելի: Հունվարին գերմանացի լրագրող […]
14:28 25.04.2020
«Օլիմպիակոսը» կարող է հեռացվել Հունաստանի Սուպեր լիգայից: Բանն այն է, որ ակումբի սեփականատեր Եվանգելոս Մարինակիսը կասկածվում է 2014-2015 թվականներին մի շարք պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ: Եթե դա ապացուցվի, ապա Մարինակիսը կստանա ցմահ որակազրկում ֆուտբոլում գործունեություն կատարելու համար, իսկ «Օլիմպիակոսը» կտուգանվի 3 միլիոն եվրոյի չափով և կհեռացվի Հունաստանի առաջնության բարձրագույն խմբից ու կտեղափոխվի ավելի ցածր դիվիզիոն: […]
14:18 25.04.2020
«Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին պատմել է, թե ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն օգնել իրեն հարմարվել թիմին: «Բացի նրանից, որ Կրիշտիանուն անհավանական ֆուտբոլիստ է, ֆուտբոլի պատմության մեջ լավագույններից է, նաև շատ լավ մարդ է։ Առաջին մարզումից հետո գնացի ճաշարան, ու նա ինձ առաջարկեց նստել իր հետ։ Մենք երկար խոսեցինք ու դա զարմացրեց ինձ, իմ լարվածությունն անցավ։ Կրիշտիանուն […]
14:15 25.04.2020
UFC-ի նախագահ Դանա Ուայթն ասել է, թե երբ կարող է տեղի ունենալ UFC-ի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի մասնակցությամբ հաջորդ մենամարտը։ Ուայթի խոսքերով՝ ռուսաստանցի մարզիկը ռինգ կվերադառնա սեպտեմբերին կամ հոկտեմբերին և ամենայն հավանականությամբ կմրցի Ֆերգյուսոն-Գեթժի մենամարտի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում 31-ամյա Գեթժին կփոխարինի հենց Հաբիբին, քանի որ վերջինս կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առայժմ չի […]
13:58 25.04.2020
Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մշակում է մրցաշրջանը վերսկսելու ծրագիրը։ Նախատեսված է մնացած հանդիպումները անցկացնել ընդամենը մի քանի մարզադաշտում, որտեղ, սակայն, հանդիսատեսի մուտքն արգելված կլինի: Պրեմիեր լիգայի ղեկավարությունը ակնկալում է նաև նվազեցնել ոստիկանության և բժշկական ծառայությունների ծանրաբեռնվածությունը: Անգլիայի առաջնության ակումբների բժիշկներն էլ մրցաշրջանի վերսկսման անվտանգ ծրագիր են մշակում: Այն բանից հետո, երբ առաջնությունը վերսկսվի, ֆուտբոլիստներին կարող […]
20:27 24.04.2020
Հայազգի մարզական մեկնաբան, լրագրող Նոբել Առուստամյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր տխուր օր է հայ ազգի համար՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այսօր մեծ երթեր ու ակցիաներ չեն լինի աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ապրում են այն տարիներին Օսմանյան կայսրությունից մազապուրծ եղած ու փրկված մարդկանց սերունդները: Սա է […]
19:45 24.04.2020
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը հանդես է գալիս ՌԴ հավաքականի կազմում, Instagram-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր հայերի ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Մարդկության դեմ կատարված ամենասարսափելի ոճրագործություններից մեկի հետևանքով 1.5 մլն հայ է սպանվել, իսկ շատերը ստիպված են եղել փախչել երկրից: Հիշում և սգում ենք»,- գրել է հայազգի անվանի […]
14:21 24.04.2020
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Instagram-ի իր պաշտոնական էջում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված գրառում է կատարել: «Մոռացում չկա։ Մեր խորին խոնարհումը Սրբադասված զոհերի հիշատակին։ Ձեր պայքարի շարունակությունն ապրում է մեր մեջ»,- գրել է Արթուր Ալեքսանյանը: View this post on Instagram Մոռացում չկա։ Մեր […]
14:09 24.04.2020
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի խաղարկությանը և կներկայացնի Եվրոպայի թիմը: Այս մասին հայտնել է շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Եվրոպայի թիմում ընդգրկված են նաև ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին և ուկրաինուհի Աննա Մուզիչուկը: Պահեստային խաղացողները կլինեն լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան և Նանա Ձագնիձեն Վրաստանից: Թիմի ավագը կլինի աշխարհի […]
13:43 24.04.2020
Կայացել են շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի երրորդ տուրի հանդիպումները: Առաջատարների դիմակայությունում Ֆաբիանո Կարուանան 1-3 հաշվով պարտվել է Մագնուս Կարլսենին: Յան Նեպոմնյաշչին հաղթել է Անիշ Գիրիին` 2,5-1,5: Մյուս պարտիաներում հետևյալ արդյունքներն են գրանցվել: Ալիրեզա Ֆիրուժա (Իրան) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 0,5-3,5 Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) – Լիրեն Դինգ (Չինաստան) – 2-3 Երեք տուրից հետո […]
13:10 24.04.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Մենք այս ապրիլի 24-ին ստիպված ենք մնալ տանը, բայց, միևնույն է, միասին ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եկեք հարգենք հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չենք մոռանա»,- գրել է Մխիթարյանը:
12:01 24.04.2020
Բունդեսլիգայի առաջնությունը, որը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, կվերսկսվի մայիսի 9-ին: Այս մասին գրում է Daily Mail-ը: Մինչև առաջնության վերսկսումը բոլոր ակումբների ֆուտբոլիստներն ու աշխատակիցները կորոնավիրուսի թեստ կհանձնեն: Առաջնության վերսկսումից հետո երկրպագուների թիվը տրիբունաներում խիստ կսահմանափակվի: Այն չպետք է գերազանցի 322-ը: Կորոնավիրուսով վարակվածների թիվը Գերմանիայում անցել է 153.000-ը: Վարակվածների թվով Գերմանիան աշխարհում 5-րդն է: Մահերի […]
11:58 24.04.2020
Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է կրկին անցնել կամավորի աշխատանքի: Նա մրգեր, բանջարեղեն և այլ պարենամթերք է մատակարարելու առավել խոցելի սոցիալական խմբերին: «Տոտենհեմ» ակումբի պահեստ բերված պարենը կբաշխվի նրանց, ովքեր տուժել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամից: «Ահա մեր ուսումնական կենտրոնի պարտեզը, թարմ մրգերն ու բանջարեղենն այստեղ աճեցնում են այն ռեստորանի համար, որտեղ […]
11:56 24.04.2020
FourFourTwo մարզական ամսագիրը հրապարակել է անցած 25 տարիների լավագույն ֆուտբոլիստների ցուցակը: Առաջին տեղում «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին է: Երկրորդ տեղում «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: Լավագույն եռյակը եզրափակում է «Յուվենտուսի», «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը: Լավագույն հնգյակում են նաև բրազիլացիներ Ռոնալդոն և Ռոնալդինյոն: Այդ ցուցակից […]
11:53 24.04.2020
Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսը նշել է իր ծննդյան 33-ամյակը և հումորային տեսանյութ տեղադրել «Ինստագրամի» իր էջում։ Տեսանյությում Լուիսը նստած է սեղանի մոտ, նրա առջև մեծ տորթ է դրված, իսկ կողքին կանգնած երգում են նրա 4 «կլոնները»։ «Մի Դավիդը բավական չէ, որպեսզի շնորհակալություն հայտնի ձեր շնորհավորանքների և հաղորդագրությունների համար։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է «Արսենալի» […]
11:30 24.04.2020
Ֆրանսիական «Մոնպելյեի» կիսապաշտպան Ջունիոր Սամբիան կորոնավիրուսի ախտանշաններով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: 23-ամյա կիսապաշտպանն այս շաբաթ է տեղափոխվել հիվանդանոց: Նրա մոտ եղել են շնչառության և մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ: Վերակենդանացման բաժանմունք նրան տեղափոխել են ապրիլի 23-ին՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով: «Մոնպելյեն» այդ մասին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ առանց հաստատելու […]
11:23 24.04.2020
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին ՝ Ջորջինա Ռոդրիգեսը, տնային մարզում է անցկացրել: Մարզման տեսանյութը նա հրապարակել է Instagram-ի իր էջում: Հիշեցնենք, որ 25-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը Ռոնալդուի 4-րդ երեխայի մայրն է: Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսի պատճառով Ռոնալդուն իր ընտանիքի հետ մեկուսացած է պորտուգալական Մադեյրայում: View this post on Instagram La […]
16:22 23.04.2020
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ղեկավարությունը դիտարկում է մրցաշարը մեկ քաղաքում, մասնավորապես Լաս Վեգասում շարունակելու տարբերակը: Հիշեցնենք, որ NBA-ի մրցաշրջանը դադարեցվեց այն բանից հետո, երբ «Յուտա Ջազի» բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս։ Նա արդեն ապաքինվել է։ Նշվում է, որ NBA-ը մրցաշրջանը վաղաժամ ավարտելու ծրագիր չունի։
16:17 23.04.2020
ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է կանանց Եվրոպայի 2021 թվականի առաջնությունը 2022 թվականի ամառ տեղափոխելու մասին։ Մրցաշարը կանցկացվի Անգլիայում, հուլիսի 6-ից 31-ը։ ՈՒԵՖԱ-ի այս որոշումը պայմանավորված էր տղամարդկանց «Եվրո-2020»-ը 2021 թվական տեղափոխելու հանգամանքով։ «Ընդունելով «Եվրո-2020»-ը տեղափոխելու մասին բարդ որոշումը, հաշվի ենք առել, որ այն կազդի կանանց «Եվրո-2021»-ի վրա։ Մենք դիտարկել ենք բոլոր տարբերակներն ու նախ և առաջ […]
15:57 23.04.2020
Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդոն նկարահանվել է ինքնամեկուսացման մասին հումորային տեսանյութում։ Չեմպիոնների լիգայի օրհներգի ներքո Ռոնալդոն խոհանոցում վիճակահանություն է անցկացրել՝ օգտագործելով մանդարիններ ու խնձորներ։ Վիճակահանության արդյունքներով՝ սպասք լվանալը բաժին է հասել հենց ֆուտբոլիստին։ «Բարդ վիճակահանություն էր»,- գրել է Ռոնալդոն տեսանյութի մեկնաբանությունում։ Посмотреть эту публикацию в Instagram By the looks […]
15:48 23.04.2020
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը Պրիմերայի և Սեգունդայի (երկրորդ լիգայի) ակումբներին տեղեկացրել է այն մասին, որ Իսպանիայի իշխանությունները հնարավոր է՝ զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ հանդիսականներով հանդիպումները չեղարկեն մինչև 2021 թվականը: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական խորհրդարանի պատգամավորներն աջակցել են երկրում արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 9-ը ներառյալ երկարաձգելու առաջարկին:
15:41 23.04.2020
Չեխիայի հոկեյի հավաքականի նախկին դարպասապահ, լեգենդար Դոմինիկ Հաշեկը հայտնել է, որ ցանկանում է ապագայում երկրի նախագահ դառնալ։ Այս մասին հաղորդում է չեխական Isport պարբերականը։ «Դա պարզապես ակնթարթային միտք չէ։ Ես իսկապես մտածում եմ ապագայում Չեխիայի նախագահ դառնալու մասին։ Իհարկե, ամեն ինչ կարող է փոխվել, բայց հիմա դիտարկում եմ նախագահական պայքարին միանալու հնարավորությունս»,- ասել է 55-ամյա […]
10:42 23.04.2020
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուի Սահան կարծում է, որ ակումբը զիջել է իր դիրքերը: Այս մասին գրում է The Sun-ը: «Այս ակումբը միշտ եղել է հաղթողների շարքում և պայքարել տիտղոսների համար: Այստեղ խաղացել են բարձրակարգ ֆուտբոլիստներ: Այժմ իրավիճակը բոլորովին այլ է: «Յունայթեդում» հիմա էլ կան տաղանդավոր տղաներ, բայց նրանք չեն կարողանում օգտագործել իրենց ներուժը: […]
10:30 23.04.2020
«Ֆորմուլա-1»-ի Ferrari թիմի նախկին ղեկավար Մաուրիցիո Արիվաբենեն կորոնավիրուսի համավարակի տարածման հենց առաջին օրերից աշխատանքի է անցել շտապօգնության ծառայությունում: Նա շտապօգնության մեքենա է վարում կամավոր հիմունքներով: Այս մասին հայտնել է իտալացի լրագրող Լեո Թուրինին: «Արիվաբենեն այդ մասին ոչ մեկին չի ասել, բայց հենց սկզբից նա աշխատում է որպես շտապօգնության մեքենայի վարորդ»,- ասել է Թուրինին: Արիվաբենեն Scuderia […]
09:46 23.04.2020
ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են այսօրվանից վերսկսել մարզումները: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև: Նշենք, որ մինչ այդ ակումբները թեստավորում են անցել: Մասնավորապես նշվել է, որ «Նոայի» և «Ուրարտուի» ֆուտբոլիստները, բժշկական, սպասարկող ու ադմինիստրատիվ կազմերն անցել են COVID-19 թեստերը, բոլորի թեստերի պատասխանները եղել են բացասական: […]
09:42 23.04.2020
Արթուր Ալեքսանյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է մարզվում Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում: Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց ըմբշամարտի բոլոր վարկանիշային մրցաշարերը տեղափոխել է հաջորդ տարի։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը ArmSport-ին տված հարցազրույցում նշել է, […]
09:41 23.04.2020
Գործակալ Իվան Լե Մին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու հավանականության մասին: «Պարզ է, որ Կիլիանը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է երկու տարի, ու կարծես նա չի պատրաստվում այն երկարաձգել։ Կիլիանը դառնալու է աշխարհի լավագույն հարձակվողը։ Նա ցանկանում է խաղալ աշխարհի լավագույն ակումբում, որը, իհարկե, «Ռեալն» է։ […]