13:12 22.04.2020
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքիր պատմություն է պատմել իր մանկության տարիներից։ «Երբ 15 տարեկան էի, մարզումներից մեկի ընթացքում խաղընկերներիս ասացի, թե մի օր լավագույնն եմ լինելու աշխարհում։ Նրանք ծիծաղեցին ինձ վրա։ Այդ ժամանակ ես անգամ «Սպորտինգի» առաջին թիմում չէի խաղում, բայց անկեղծորեն ունեի այդ հավատը, որ դա տեղի կունենա»,- Ռոնալդուի […]
12:50 22.04.2020
Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտարարել է մայիսի սկզբին խոշոր օնլայն մրցաշար անցկացնելու մասին։ Դրան մասնակցելու են շախմատային մի շարք սուպերաստղեր, այդ թվում նաև կարիերան ավարտած շախմատիստներ։ Մասնավորապես, մրցաշարին մասնակցելու են աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն ու 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդը։ Հատկանշական է, որ թե՛ Կասպարովը, թե՛ Կրամնիկը ավարտել են պրոֆեսիոնալ կարիերան։ Մրցաշարի […]
12:42 22.04.2020
«Բարսելոնա» վերադառնալու համար ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է անգամ աշխատավարձի կտրուկ կրճատմանը: Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ բրազիլացին փարիզյան ակումբում մեկ սեզոնի ընթացքում ստանում է 52 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ «Բարսելոնա» տեղափոխվելու պարագայում ստիպված կլինի կորցնել այդ գումարի կեսից ավելին՝ 30 միլիոն Եվրո: Հիշեցնենք, որ Նեմարը ՊՍԺ տեղափոխվեց 2017 թվականի օգոստոսին: ֆրանսիական ակումբը բրազիլացու դիմաց […]
12:34 22.04.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների բժիշկները մրցարջանի վերսկսման անվտանգ ծրագիր են մշակում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ըստ աղբյուրի, այն բանից հետո, երբ առաջնությունը վերսկսվի, հնարավոր է՝ ֆուտբոլիստներին ստիպեն պաշտպանիչ դիմակներ կրել: Խաղացողները նաև ստիպված կլինեն առանձին սնվել ու հրաժարվել ընդհանուր լոգարանից: Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում հետաձգվել կամ չեղարկվել են գրեթե բոլոր մարզական միջոցառումները:
12:27 22.04.2020
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվելու է Մոսկվայում, կկայանա այս տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը: Հիշեցնենք, որ այն անցկացվելու էր ապրիլի 4-12-ը, հետո տեղափոխվեց հունիս և հիմա արդեն տարեվերջ: Ավելի վաղ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան տեղեկություն էր տարածել, որ եթե նույնիսկ առաջնությունը տեղափոխվի հաջորդ տարի, ապա մրցաշարի «Եվրոպա-2020» անվանումը կպահպանվի: Մրցակարգով օլիմպիական խաղերին կմասնակցեն այն ծանրորդները, ովքեր վարկանշային […]
12:17 22.04.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ինքնամեկուսացման շրջանում ժամանակն անցկացնում է իր ընտանիքի հետ: Instagram-ի իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որում ֆուտբոլ է խաղում իր մայրիկի հետ: «Սիրե՛ք ձեր ծնողներին ու նրանց հետ ժամանակ անցկացրեց, մինչ նրանք կհեռանան այս աշխարհից»,- գրել է Պոգբան: Посмотреть эту публикацию в Instagram ωнєи уσυя мυм тєℓℓ уσυ […]
11:32 22.04.2020
Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարում կայացել է երկրորդ տուրը: Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Արագ շախմատի 4 պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ 2:2, իսկ «արմագեդոնում» հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչը: Նույն կերպ դասավարվեց նաև Դին Լիրեն-Ֆաբիանո Կարուանա դիմակայությունը: Այստեղ հաջողությունն ուղեկցեց Միացյալ նահանգների ներկայացուցչին: 2 տուրից հետո 5-ական միավորով առաջատարները Կարլսենն ու Կարուանան […]
10:36 22.04.2020
«Բարսելոնան» կարող է շարունակել խաղացողների աշխատավարձերի կրճատման քաղաքականությունը: Այս մասին հայտնել է ESPN պարբերականը: Կորոնավիրուսի պատճառով առաջացրած ֆինանսական ծանր իրավիճակը կայունացնելու համար կատալոնական ակումբը պետք է բյուջեն կրճատի 200 միլիոն եվրոյով: Դրա ճանապարհներից մեկը աշխատավարձերի շարունակական կրճատումն է: Ակումբը կարող է խաղացողներին խնդրել աշխատավարձերի կրճատմանն ընդառաջ գնալ ոչ միայն այս մրցաշրջանի մնացած հատվածում, այլև մյուս […]
10:16 22.04.2020
Լա լիգան Instagram-ի էջում տեղադրել է Կրիշտիանու Ռոնալդուի լավագույն 5 գոլերը Մադրիդի «Ռեալի» կազմում: «Երբ Ռոնալդուն Ռոնալդուն է։ Սրանք Ռոնալդուի լավագույն 5 գոլերն են Լա լիգայում։ Թերթե՛ք` բոլորը տեսնելու համար»,-գրված է տեսանյութի նկարագրությունում։ Посмотреть эту публикацию в Instagram ?? CR7 being CR7! ?? • Are these @cristiano’s top 5 goals #LaLigaSantander? Keep sliding […]
13:45 21.04.2020
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց ըմբշամարտի բոլոր վարկանիշային մրցաշարերը տեղափոխել է հաջորդ տարի։ Եվրոպական վարկանիշային մրցաշարը պետք է անցկացվեր Բուդապեշտում մարտի 19-22-ը, համաշխարհայինը՝ Սոֆիայում ապրիլի 30-ից մայիսի 3-ը: Կորոնավիրուսի պատճառով մրցաշարերը հետաձգվեցին անորոշ ժամկետով, հետո որոշվեց դրանք անցկացնել 2021-ին: Տարիքային տարբեր խմբերի միջազգային մրցումների նոր օրացույցի հրապարակումը կախված է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված […]
13:24 21.04.2020
Չմշկորդների միջազգային միությունը (ISU) հրապարակել է լավագույն գեղասահորդների նոր վարկանշային աղյուսակը: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը զբաղեցնում է 53-րդ հորիզոնականն այդ աղյուսակում, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Արթուր Դանիելյանը 16-րդ հորիզոնականում է։ Առաջատարը օլիմպիական կրկնակի չեմպիոն ճապոնացի Յուզուրու Հանյուն է: Ռուսաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդր Սամարինը և Դմիտրի Ալիևը զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
12:57 21.04.2020
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության՝ Բունդեսլիգայի հանդիպումները կվերսկսվեն մայիսի 9-ին: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը: «Եթե հանդիպումներն անցկացվեն առանց հանդիսականի, հնարավոր կլինի վերսկսել առաջնությունը: Բոլորի համար վարակի ռիսկը նվազագույնի հասցնելու համար դա անհրաժեշտ է: Մայիսի 9-ից մրցաշարի վերսկսումը լավ նշան կդառնա միլիոնավոր ֆուտբոլասերների համար, նույնիսկ եթե տրիբունաները դատարկ լինեն»,- ասել է Շպանը: Գերմանիայի […]
12:54 21.04.2020
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Ֆուտբոլ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչով է տարբերվում իտալական ֆուտբոլը եվրոպական այն ազգային առաջնություններից, որտեղ նույնպես ինքը հանդես է եկել: «Այստեղ շատ ավելի կենտրոնացած են տակտիկայի վրա, ուժային ֆուտբոլն առանձնանում է, սակայն չի գերակշռում ինչպես Անգլիայում։ Այստեղ շատ հետաքրքիր է խաղալ ինչպես գնդակով, […]
12:36 21.04.2020
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 34 տարի առաջ փրկել է թիմակիցներից մեկի կյանքը։ Այս մասին գրել է անգլիական The Sun-ը՝ հղում անելով ֆրանսիացի լրագրող Նիկոլյա Վիլայի «Մոուրինյո. «Յուրահատուկի» հետևում» գրքին: Այդ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մոուրինյոն դեռ գործող ֆուտբոլիստ էր: Նա հանդես էր գալիս «Կոմերսիու և Ինդուստրիա» ակումբում։ Այդպես, մի օր […]
11:07 21.04.2020
Չմշկորդների միջազգային միությունը (ISU) հրապարակել է լավագույն գեղասահորդուհիների թարմացված վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը միջազգային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը: Անաստասիան 20 տարեկան է: Նա ծնվել է Մոսկվայում: Հայ գեղասահորդուհին հանդես է գալիս մենասահքով: Անաստասիան Հայաստանի եռակի չեմպիոն է: Ընդհանուր վարկանիշային աղյուսակը, որը հաշվի է առնում վերջին երեք մրցաշրջանների ISU մրցումներում անհատական […]
10:55 21.04.2020
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է կարանտինի մասին, խոսել նաև հետագայում Պորտուգալիա վերադառնալու հնարավորություններից: «Ես հեռացա Պորտուգալիայից 2004 թվականին: Կան մարդիկ, ովքեր սպասում են, որ ես մի օր վերադառնամ` հավաքականը մարզելու համար: Ես հիմա չեմ կարող պատասխանել` դա երբևէ կլինի՞, թե՞ ոչ: Մի օր գուցե կգլխավորեմ Պորտուգալիայի հավաքականը: Ես 57 տարեկան եմ, մարզչի համար […]
10:51 21.04.2020
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարողացել է փողկապ կապել սովորել: Մի շաբաթ առաջ նա խոստովանել էր, որ արդեն 52 տարեկան է, բայց դեռ փողկապ կապել չգիտի և կարանտինում ազատ ժամանակը կоգտագործի նաև այդ բացը լրացնելու համար: Սակայն ֆուտբոլային մասնագետին դրա համար մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ պահանջվեց։ Որպեսզի Կլոպի նոր ձեռքբերումը կասկած չհարուցի, նա Թվիթերի […]
10:23 21.04.2020
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին և համեմատություններ արել: Կրիշտիանուն ֆուտբոլի պատմության մեջ իր խփած գնդակներով և կայուն խաղով կմնա լավագույններից մեկը, ինչպես Մեսսին: Բայց պետք է որ Կրիշտիանուին զայրացնի, երբ ասում են, որ այդ ես եմ իրական Ռոնալդոն»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում AS-ը։ Նշենք, որ և՛ Ռոնալդոն, և՛ Ռոնալդուն […]
10:18 21.04.2020
«Ֆիորենտինայի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն պատմել է, թե ինչպես է բուժվել կորոնավիրուսից։ «Իմ շատ ընկերներ զանգում էին ինձ, անհանգստանում առողջությանս համար։ Շնորհակալ եմ նրանց աջակցության համար։ Մարտի սկզբին ինձ մոտ բարձր ջերմություն ու կոկորդի ցավ կար։ Թեստ արեցի ու պարզվեց, որ վարակվել եմ կորոնավիրուսով։ Սկզբում վախեցած էի։ Սա վարակ է, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի, […]
14:42 20.04.2020
Իտալուհիները ցուցադրել են, թե ինչպես կարելի է ինքնամեկուսացման ընթացքում ոչ միայն զբաղմունք ունենալ, այլև լավ մարզավիճակ պահպանել։ Աղջիկները բարձրացել են տարբեր շենքերի տանիքներ ու թենիս խաղացել։ Գնդակը նրանք մի շենքի տանիքից մյուսն են ուղարկել, հետո հակառակը և այդպես շարունակ: Տեսանյութը համացանցի հիթ է դարձել:
14:33 20.04.2020
Բրիտանական FourFourTwo ամսագիրը կազմել է ԱՊԼ-ի բոլոր ժամանակների վատագույն ֆուտբոլիստների ցուցակը, որում ներառված է 50 ֆուտբոլիստ: Հրատարակության վարկանիշում առաջին տեղը բաժին է հասել «Սաութհեմփթոնի» նախկին հարձակվող Ալի Դիային: 1996-ի նոյեմբերին Դիայի ներկայացուցիչը համոզել է ակումբի մարզիչ Գրեմ Սունեսին, որ Դիան «Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեայի զարմիկն է: Մի քանի օր անց Դիան պայմանագիր է ստորագրել […]
14:24 20.04.2020
Transfermarkt-ը հրապարակել է 2004 թվականից առ այսօր ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայազգի և Հայաստանում հանդես եկած ֆուտբոլիստների ցանկը: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ 1․ Հենրիխ Մխիթարյան, ամենաբարձր տրանսֆերային արժեքը եղել է 37 մլն եվրո, նրա ակումբն այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդն» էր: Այս արժեքի գրանցման օրը՝ 01․08․2016 2․ Յուրա Մովսիսյան. ամենաբարձր տրանսֆերային արժեքը՝ 10 մլն եվրո, […]
14:10 20.04.2020
«Տոտենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն կարանտինի ընթացքում որոշել է հանգստանալ ծովափում՝ տանից դուրս չգալով: Instagram-ում արգենտինացին միացրել է հավելված, որն իրական պատկերը փոխում է ծովափի տեսարանի, որից հետո նա հանել է իր շապիկը և ցույց տվել, թե իբր արևային լոգանք է ընդունում: Ջովանիի այս մտահղացումն ընկերները ողջունել են: ?️ @LoCelsoGiovani at the end of training […]
13:53 20.04.2020
Մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարսլենի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարը։ Առաջին տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները․ ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին պարտվել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Չորս պարտիաների ընդհանուր արդյունքով Կարուանան հաղթել է 2,5-1,5 հաշվով: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 3-1 հաշվով հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին: Աշխարհի չեմպիոն, Նորվեգիայի ներկայացուցիչ Մագնուս Կարլսենը լրացուցիչ խաղում 3-2 […]
13:23 20.04.2020
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը պատասխանել է երկրպագուների և լրագրողների կողմից առավել հաճախ տրվող հարցերին: ՌՊԼ-ի ղեկավարությունը նշել է, որ դիտարկում են տարբեր օրացուցային տարբերակներ ընթացիկ և հաջորդ մրցաշրջանների համար: Ներկա դրությամբ նախատեսվում է վերսկսել առաջնությունը հունիսի կեսից մինչև հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում: Մրցաշրջանը վերսկսելու ամսաթիվը կախված է կորոնավիրուսի տարածումից և իշխանությունների հրահանգներից: Ինչ վերաբերում […]
13:12 20.04.2020
Բելգիական «Անդերլեխտի» ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին կորոնավիրուսի համավարակի ընթացքում կապի դուրս չի գալիս ակումբի ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 32-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ և դադարել է կապի դուրս գալ: «Ինստագրամի» միկրոբլոգում նա վերջին գրառումը կատարել է ապրիլի մեկին: Նշվում է, որ բելգիական ակումբը կարող է միակողմանիորեն խզել պայմանագիրը ֆուտբոլիստի […]
12:40 20.04.2020
Ամերիկացի մարտիկ Թոնի Ֆերգյուսոնը հայտարարել է, որ UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը պետք է ավարտի իր կարիերան: Ավելի վաղ Նուրմագոմեդովը հրաժարվել էր մասնակցել UFC 249 մրցաշարին, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով չէր կարող դուրս գալ ՌԴ սահմաններից: Չնայած դրան, չկայացավ նաև Ֆերգյուսոն-Գեթժի մենամարտը: «Կարծում եմ` նա գիտի, որ հեռանալու ժամանակն է: Հարցը UFC-ի մեջ չէ, այլ […]
12:18 20.04.2020
Իտալական «Լեչչեի» հարձակվող Ջանլուկա Լապադուլան համոզված է, որ կորոնավիրուսը շուտով կնահանջի: «Իտալացիները վերջին օրերին սկսել են հավատալ, որ այս աղետը շուտով կհեռանա: Մարդիկ ուզում են վերադառնալ բնականոն կյանքի: Ամռանը ոչ ոք չի պատրաստվում տանը նստել: Մենք դեռ ողջ ենք, և դա հրաշալի է: Կորոնավիրուսը ստիպված է զիջել դիրքերը. հիմա մեր ժամանակն է»,- ասել է Լապադուլան: […]
11:38 20.04.2020
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը խոսել է ֆուտբոլի վրա կորոնավիրուսի համաճարակի ազդեցության մասին: Բլատերը ողջունել է ՈՒԵՖԱ-ի այն պնդումները, որ ազգային առաջնությունները պետք է շարունակվեն, նույնիսկ եթե հանդիպումները պետք է անցկացվեն առանց հանդիսականների: «Համոզված եմ, որ համաճարակը կազդի ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոյի գաղափարների վրա՝ Աշխարհի գավաթի խաղարկությունը ևս 16 թիմով ընդլայնելու վերաբերյալ: Այժմ այդ […]
13:41 18.04.2020
Իտալական La Gazzetta dello Sport պարբերականն իր հերթական համարում անվանել է Ա սերիայի այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են կարևոր դերակատարություն ունենալ մրցաշարի եզրափակիչ հատվածում: Նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Թերթի հրապարակած ամբողջական ցուցակը հետևյալն է. Կրիշտիանու Ռոնալդու, Չիրո Իմոբիլե, Ռոմելու Լուկակու, Աարոն Ռեմսի («Յուվենտուս»), Խոակին Կորեա («Լացիո»), Ստեֆանո Սենսի («Ինտեր»), Ռուսլան Մալինովսկի («Ատալանտա»), Հենրիխ […]