TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Տիգրան Հարությունյանը ճանաչվեց Aeroflot open-ի B մրցաշարի հաղթող

11:44 28.02.2020

Մոսկվայում ավարտվեց Aeroflot open շախմատի միջազգային մրցաշարը: Ա խմբում հանդես եկավ Մանուել Պետրոսյանը, առաջատարներից հետ մնաց կես միավորով և 6 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Գաբրիել Սարգսյանը վաստակեց 5,5 միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը՝ 4,5-ական միավոր: B խմբում հաջող հանդես եկավ Տիգրան Հարությունյանը: Նա տարավ 5 հաղթանակ, 4 խաղ ավարտեց ոչ-ոքի, 9 հնարավորից վաստակեց […]

̰
«Ինտեր»-ը դատարկ մարզադաշտում հաղթեց «Լյուդոգորեց»-ին և դուրս եկավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ

11:32 28.02.2020

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Լուդոգորեցին» ու կարողացել  կամային հաղթանակ տանել 2-1 հաշվով: Կորոնավիրուսի պատճառով այս խաղն ընթացել է դատարկ մարզադաշտում: 26-րդ րոպեին Օլիվերա Սոուզան առաջ է մղել բուլղարական թիմին, սակայն 6 րոպե անց Քրիստիանո Բիրային խփել է պատասխան գնդակը: «Ինտերի» կազմում հաղթական գնդակը խփել է Ռոմելու Լուկակուն: […]

̰
«Արսենալ»-ը դրսում հաղթելուց հետո սեփական հարկի տակ պարտվեց «Օլիմպիակոս»-ին և դուրս մնաց Եվրոպա լիգայից

11:17 28.02.2020

Լոնդոնում Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում մրցեցին «Արսենալն» ու հունական «Պանատինաիկոսը»:  Հունաստանում 1-0 հաշվով հաղթեց լոնդոնյան ակումբը, իսկ պատասխան հանդիպումն անցավ լարված: 53-րդ րոպեին Պապե Աբու Սիսեն առաջ մղեց հյուրերին: Հիմնական ժամանակում հաշիվը չփոխվեց: Լրացուցիչ ժամանակի 23-րդ` (113-րդ)  րոպեին Օբամեյանգը գեղեցիկ  հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1:1, իսկ խաղի նախավերջին՝ 119-րդ րոպեին հունական ակումբն Էլ Արաբիի […]

̰
«Այաքս»-ի և «Խետաֆե»-ի մարզիչները վիճել են խաղի ժամանակ

10:46 28.02.2020

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Այաքս»-«Խետաֆե» պատասխան խաղի ժամանակ գլխավոր մարզիչներ Էրիկ Տեն Հագն ու Պեպե Բորդալասը լեզվակռվի են բռնվել: Իսպանական ակումբի մարզիչը վիճել է տանտերերի պաշտպան Դեյլի Բլինդի հետ, ինչին խառնվել է Տեն Հագը: Այս խաղում հաղթել է «Այաքսը»՝ 2-1 հաշվով, սակայն սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթելու շնորհիվ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ է դուրս […]

̰
Ջոկովիչը գովել է Կարեն Խաչանովին

22:24 27.02.2020

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Դուբայի մրցաշարի 1/4 եզրափակչում կմրցի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ: Ջոկովիչը խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել Կարենի հասցեին: «Նա գերազանց տղա է և շատ հզոր խաղացող։ Նրա տեղը լավագույն հնգյակում կամ տասնյակում է։ Մենք Խաչանովի հետ հետաքրքիր հանդիպումներ ենք ունեցել։ Հույս ունեմ, որ լավ պատրաստ կլինեմ […]

̰
Արման Թորոսյանը վաղը դուրս կգա ռինգ

21:54 27.02.2020

Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արման Թորոսյանը վաղը Սանկտ Պետերբուրգում «Նոկաուտի թագավորները» մրցաշարի շրջանակներում կմրցի Ռուսաստանը ներկայացնող Հուսեյն Բեյսանգուրովի հետ: Թորոսյանը նշել է, որ ի սկզբանե պլանավորել էր մրցաշարի մասնակցել Անգլիայում, սակայն չի հասցրել ստորագրել գործարքը և դրանից ուրախ է: Բռնցքամարտիկն ասել է, որ Ռուսաստանում մրցաշարի մասնակցելն ավելի լավ տարբերակ է:  «Այստեղ կարելի է գեղեցիկ բռնցքամարտ […]

̰
«Բավարիան» դարձավ 120 տարեկան

19:06 27.02.2020

Այսօր «Բավարիա» ֆուտբոլային ակումբը դարձավ  120 տարեկան: «Բավարիան» Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբն է և աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը: Ըստ ՖԻՖԱ-ի` «Բավարիան» զբաղեցրել է 3-րդ տեղը XX դարի լավագույն ֆուտբոլային ակումբների ցանկում: «Բավարիան» 29 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 19 անգամ` գավաթակիր, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում:

̰
Ըստ իտալական լրատվամիջոցների` Մխիթարյանն այսօր խաղադաշտ դուրս կգա «Ռոմայի» մեկնարկային կազմում

18:49 27.02.2020

Մխիթարյանը «Գենտի» դեմ խաղի մեկնարկային կազմում է: Այս մասին գրել են մի շարք իտալական ԶԼՄ-ներ: Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Գենտը» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Ռոմային»: Իտալական պարբերականները ներկայացրել են հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը, և բոլոր վարկածներով Մխիթարյանը այդ կազմում է: Մեկնարկային կազմը ըստ IL MESSAGGERO-ի՝ Պաու Լոպես, Սանտոն, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով, Քրիստանտե, […]

̰
Մանուել Պետրոսյանը կարող է պայքարել մեդալի համար. Aeroflot Open

15:10 27.02.2020

Կայացան Aeroflot Open շախմատային մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի A խմբում Հայաստանը ներկայացնող բոլոր 4 շախմատիստները՝  Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղացին: 8-րդ տուրից հետո Մանուել Պետրոսյանն ունի 5,5 միավոր և կիսում է 3-10 տեղերը` առաջատարներից հետ մնալով կես միավոր: Գաբրիել Սարգսյանն ու Շանթ Սարգսյանն ունեն 4,5-ական, իսկ Հայկ […]

̰
Նեյմարը արհամարհական պահվածքով պատասխանել է Թոմաս Տուխելին

15:04 27.02.2020

Ֆրանսիական L’Équipe-ը գրում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խախտել է ֆրանսիական ակումբի կարգուկանոնը: Նա «Դիժոնի» դեմ հանդիպումը բաց թողնելուց հետո չի ներկայացել մարզման ու գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին ասել է, որ հանգստի կարիք ունի։ Աղբյուրը նշում է, որ Նեյմարի պահվածքի հավանական պատճառներից մեկն այն է, որ Տուխելը «Դիժոնի» դեմ խաղից հետո հայտարարել է, թե վստահ […]

̰
Ալեսանդրո Դել Պիերոյի Հայաստան այցի պատճառը հայտնի է

14:46 27.02.2020

Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյի Հայաստան այցի պատճառը հայտնի է: Ռուսական Metaratings.ru կայքը տեղեկացրել է, որ իտալացին մտադիր է եղել Ռուսաստան մեկնել, սակայն կորոնավիրուսի պատճառով չի կարողացել վիզա ստանալ ո’չ Միլանում, ո´չ Ջենովայում: Դրանից հետո նա մեկնել է Լոս Անջելես, այստեղ էլ նրան խորհուրդ են տվել գնալ Հայաստան, ստանալ ռուսական վիզա […]

̰
Չեմպիոնների լիգայի նախորդ օրվա հանդիպումների լավագույն դրվագը

14:35 27.02.2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի նախորդ օրվա հանդիպումներում լավագույն դրվագ ՈւԵՖԱ-ն համարել է «Լիոնի» ֆուտբոլիստ Հուսեմ Աուարի դրիբլինգը: Նա իր տուգանային հրապարակի հարևանությամբ շրջանցեց «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային: ? Момент дня ? Ауар. И голевую отдал, и кинул в домик Дибале ? ? @HoussemAouar #ЛигаЧемпионов | @Mastercard pic.twitter.com/TgAmOCrXxu — UEFA.com на русском (@UEFAcom_ru) February 26, 2020

̰
Կասկած կա, որ Ջեքի Չանը վարակվել է կորոնավիրուսով

13:39 27.02.2020

Կասկած կա, որ հայտնի մարզիկ և դերասան Ջեքի Չանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է US Hola կայքը: Հաղորդվում է, որ 65-ամյա դերասանը Հոնկոնգում այցելել է մի երեկույթ, որտեղ 60-ից ավելի մարդ է եղել: Հետագայում պարզվել է, որ այդ մարդկանցից մի քանիսը վարակված են կորոնավիրուսով: Նրանք հիմա կարանտինում են: Անձամբ Ջեքի Չանը և նրա […]

̰
Չնայած պարտությանը` Ռոնալդուն վստահ է, որ ՉԼ հաջորդ փուլ կանցնի «Յուվենտուսը»

13:08 27.02.2020

Չնայած «Լիոնից» առաջին խաղում կրած պարտությանը` Ռոնալդուն վստահ է, որ ՉԼ հաջորդ փուլ կանցնի «Յուվենտուսը»: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կայացած հանդիպումը ավարտվել էր տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով: «Դա մեր ուզած արդյունքը չէր, բայց Չեմպիոնների լիգայի խաղերը միշտ դժվար են լինում: Մենք ունենք 90 րոպե Թուրինում և վստահ ենք, որ հաջորդ փուլ մենք ենք անցնելու»,- գրել է […]

̰
Կարեն Խաչանովը հաղթեց Դուբայի մրցաշարի երկրորդ փուլում և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

12:48 27.02.2020

Դուբայում ընթացող Dubai Duty Free tennis championships 2020 մրցաշարում կայացել է 1/8 եզրափակչի 4-րդ հանդիպումը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը 2 սեթում՝ 6:3, 6:4 հաշվով առավելության է հասել Դենիս Նովակի նկատմամբ: Խաղը տևել է 1 ժամ 14 րոպե: Սա այս մրցաշարում Խաչանովի երկրորդ հաղթանակն էր: Քառորդ եզրափակչում Խաչանովը կմրցի Ջոկովիչ-Կոլշրայբեր զույգի հաղթողի հետ:

̰
Ալեսանդրո Դել Պիերոյի` Հայաստան այցի մասին ՀՖՖ-ն տեղեկություն չունի

12:35 27.02.2020

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն իր Instagram-ի story էջում տեսանյութ էր տեղադրել Երևանի տեսարանով, որում երևում է նաև Արարատ լեռը: Տեսանյութն ուղեկցվում է «Բարի լույս, Երևան» գրառմամբ: Ի՞նչ առիթով է Դել Պիերոն այցելել Երևան կամ արդյո՞ք այցելել է և տեսանյութի հեղինակը հենց նա է, դեռ պարզ չէ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի […]

̰
«Լիոն»-ը նվազագույն առավելությամբ հաղթեց «Յուվենտուս»-ին. ՉԼ 1/8 եզրափակիչ

10:50 27.02.2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիոնն» ընդունեց «Յուվենտուսին»: Խաղն ավարտվեց լիոնցիների հաղթանակով՝ 1-0: 31-րդ րոպեին ֆրանսիացիների եզրային գրոհն ավարտեց Լուկա Տուզարը: Երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ էին թուրինցինեռրը, սակայն առավելությունը գոլի վերածել չկարողացան: Հանդիպման վերջնամասում Դիբալան գրավեց «Լիոնի» դարպասը խաղից դուրս վիճակից: Հաշիվը մնաց նույնը: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին, Թուրինում:

̰
«Ռեալ»-ը պարտվեց սեփական հարկի տակ. ՉԼ 1/8 եզրափակիչ

10:21 27.02.2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»:  Արքայական ակումբը ոչ միայն չհաղթեց, այլ նույնիսկ հավասար հաշիվը չկարողացավ պահպանել: Այս խաղի բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում: 60-րդ րոպեին իսպանացիները բացեցին հաշիվը: Գոլի հեղինակն Իսկոն էր: 78-րդ րոպեին Ժեզուսը   հավասարեցրեց հաշիվը, իսկ մի քանի րոպե անց Ստերլինգը խախտեց կանոններն […]

̰
Մանուել Պետրոսյանը մնում է առաջատարների խմբում. Aeroflot Open

13:02 26.02.2020

Կայացել են Aeroflot Open շախմատային մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները: Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է դասակարգման 3 խմբերով՝ A, B, C և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի A խմբում Հայաստանը ներկայացնող Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Շանթ Սարգսյանը հաղթել է: Այժմ Մանուել Պետրոսյանը ունի 5 միավոր և կիսում է 2-9  […]

̰
Կորոնավիրուսի պատճառով հնարավոր է` հետաձգվի նաև ԵՎՐՈ-2020-ը

12:53 26.02.2020

Կորոնավիրուսի պատճառով կարող է հետաձգվել նաև ԵՎՐՈ-2020-ը: ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվեն ասել է, որ առայժմ  սպասողական վիճակ է: «Մենք հետևում ենք բոլոր երկրներում կորոնավիրուսի հետ կապված զարգացումներին: Մարզական ճանապարհը կփակվի, միայն եթե իրավիճակը վատթարանա»,- ասել է Միշել Ուվեն:

̰
Հայտնի հրուշակագործը քանդակել է Ռոնալդուի՝ իրական չափերով շոկոլադե արձանը

12:52 26.02.2020

Հայտնի հրուշակագործ Ժորժե Կարդոզոն քանդակել է Կրիշտիանու Ռոնալդուի արձանը: Այն ամբողջությամբ շոկոլադից է: Կարդոզոն, որը հայտնի է ավելի շատ հենց շոկոլադե քանդակներով, շուրջ 10 օր է ծախսել իր նոր արվեստի գործի վրա: Հատկանշական է, որ Կրիշտիանու Ռոնալդուի արձանը համապատասխանում է ֆուտբոլիստի իրական չափերին: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» կհյուրընկալվի ֆրանսիական «Լիոնին»: Chocolate Ronaldo: […]

̰
Խաղային օրվա լավագույն դրվագ է համարվել Լիոնել Մեսսիի հնարքը

12:48 26.02.2020

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունն ընտրել է Չեմպիոնների լիգայի նախորդ խաղային օրվա լավագույն դրվագը: Այն գրանցվել է «Նապոլի»-«Բարսելոնա» խաղում: Լավագույնը համարված հնարքի հեղինակը Լիոնել Մեսսին է: Момент дня в исполнении Лионеля Месси. Красота! ? ⁣#ЛигаЧемпионов | @Mastercard pic.twitter.com/PpKNV6ooot — UEFA.com на русском (@UEFAcom_ru) February 25, 2020

̰
Կորոնավիրուսի պատճառով Բուլղարիան հրաժարվել է անցկացնել հոկեյի աշխարհի պատանեկան առաջնությունը

12:01 26.02.2020

Կորոնավիրուսի պատճառով Բուլղարիան հրաժարվել է անցկացնել հոկեյի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այս երկրում պետք է կայանային առաջնության В խմբի հանդիպումները: Այս խմբում ընդգրկված են Ավստրալիայի, Խորվաթիայի, Նիդերլանդների, Իսպանիայի և Բուլղարիայի հավաքականները: Առաջնությունն անցկացնելուց հրաժարվելու որոշումն ընդունել է Բուլղարիայի հոկեյի ֆեդերացիան: Հատկանշական է, որ այս առաջնությունն ի սկզբանե պետք է կայանար Չինաստանում, սակայն էլի կորոնավիրուսի պատճառով տեղափոխվեց […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Տոկիոյի օլիմպիական խաղերը հնարավոր է հետաձգվեն

11:39 26.02.2020

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող է հետաձգվեն: «Ամեն ինչ կորոշվի մինչև մայիս: Դրանից հետո սկսվելու է խաղերի նախապատրաստության վերջնական փուլը: Լուծվելու է սննդի հարցը, ավարտվելու է օլիմպիական ավանի կառուցումը: Եվ եթե նախապատրաստության այս փուլին ինչ-որ բան խանգարի, ապա կմտածենք չեղարկման մասին: ՄՕԿ-ը թույլ չի տա խաղերի անցկացում համաճարակի պայմաններում»,- ասել է Միջազգային օլիմպիական […]

̰
Սարգիս Ադամյանն այս մրցաշրջանում այլևս չի խաղա

11:27 26.02.2020

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը երեկ վիրահատությունից հետո ասել է, որ այս մրցաշրջանում հավանաբար այլևս չի խաղա: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Սարգիս Ադամյանը խոսել է ապաքինման ժամկետների մասին: «Վնասվածքը ստացել էի խաղերից մեկի ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ կոճիս վրա կրկնակի պատռվածք կար: […]

̰
Ես նորից կծեծեմ Քոնորին, եթե ինձ մեծ գումար վճարեն. Մեյվեզեր

11:24 26.02.2020

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի անպարտելի չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը հայտնել է իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու իր պայմանների մասին։ «Ես կհամաձայնեմ նորից մենամարտել Քոնորի հետ, եթե  ինձ մեծ գումար վճարեն կանխիկով: Ես նորից կծեծեմ Քոնորին»,- ասել է Մեյվեզերը: Հիշեցնենք, որ մարզիկները ռինգում հանդիպել են 2017թ -ին: Այն ժամանակ 43-ամյա ամերիկացին նոկաուտի էր ենթարկել իռլանդացուն:

̰
«Բավարիա»-ն Լոնդոնում ջախջախեց «Չելսի»-ին. ՉԼ 1/8 եզրափակիչ

10:30 26.02.2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի  շրջանակներում «Չելսին» ընդունել էր «Բավարիային»: Խաղն ընթացավ գերմանական ակումբի անվիճելի առավելությամբ և ավարտվեց 0-3 հաշվով: Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում: Երկու անգամ աչքի ընկավ Գնաբրին, մեկ գոլ էլ խփեց Լևանդովսկին: Ի դեպ, սա  Լևանդովսկու 11-րդ գնդակն էր Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում: 31-ամյա ֆուտբոլիստը շրջանցեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, որի հաշվին […]

̰
«Բարսելոնան» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ. ՉԼ 1/8 եզրափակիչ

09:48 26.02.2020

Չեմպիոների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Նապոլին» ընդունել էր «Բարսելոնային»: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով:  30-րդ րոպեին հաշիվը բացել են իտալացիները: Գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Մերտենսը: 57-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Գրիզմանը: 88-րդ րոպեին Վիդալը զգուշացվեց դեղին քարտով, 1 րոպե անց ևս մեկ անգամ խախտեց կանոններն ու հեռացվեց խաղադաշտից:  Պատասխան հանդիպումը կկայանա Իսպանիայում, մարտի 18-ին:

̰
Քոբի Բրայանթի կինն ուղղաթիռի կործանման համար մեղադրել է նաև հայ օդաչուին

21:59 25.02.2020

Քոբի Բրայանթի այրին՝ Վանեսսա Բրայանթը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ Island Express Helicopters ընկերության, որը շահագործել է այն ուղղաթիռը, որի վթարի հետևանքով զոհվեցին Քոբին, նրա 13-ամյա աղջիկը ու ևս 7 մարդ: Այս մասին հայտնել է Los Angeles Times պարբերականը: Հայցը Լոս Անջելեսի բարձրագույն դատարան ներկայացրել են Վանեսսայի փաստաբանները: Ըստ փաստաթղթի՝ տեղի ունեցածի համար մեղքի բաժին […]

̰
Ռուս մարտիկին պարտություն է գրանցվել սատանայի մասին երգի պատճառով

19:29 25.02.2020

Հետաքրքիր միջադեպ է գրանցվել Վորոնեժում անցկացված խառը մենամարտերի մրցաշարի ժամանակ: Ռյազան քաղաքը ներկայացնող մարտիկ Միխայիլ Կորոբկովին, որն ակնհայտորեն հաղթել էր մենամարտում, պարտություն է գրանցվել: Երբ մրցավարը բարձրացրել է մրցակցի ձեռքը, ամբողջ դահլիճը սկսել է վիրավորական արտահայտություններ վանկարկել մրցավարների և կազմակերպիչների հասցեին: Քիչ հետո ռինգ է դուրս եկել մրցաշարի ղեկավարներից մեկը և բացատրել, թե ինչու է […]

̰
BACK_TO_TOP