19:05 25.02.2020
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 30-ամյա ռուս կիսապաշտպան Դմիտրի Մալյակայի հետ: Մալյական Մոսկվայի «Սպարտակի» սան է: Ֆուտբոլիստի վերջին ակումբը բելառուսական «Գոմելն» էր: «Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Դմիտրի Մալյակային:
18:41 25.02.2020
Ճապոնիայի ֆուտբոլի Բարձրագույն լիգայի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով բոլոր հանդիպումները չեղյալ են հայտարարվել անորոշ ժամանակով: Խաղերը կհետաձգվեն առնվազն մինչև մարտի 15-ը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսը տարածվում է նաև Իտալիայում: Այս երկրում արդեն 40-ից ավելի հանդիպում է հետաձգվել:
18:37 25.02.2020
Պարագվայական «Խեներալ Դիաս» ակումբի դարպասապահ Գուստավո Սերդանի մասնակցությամբ ուշագրավ միջադեպ է գրանցվել Պարագվայի առաջնության «Գուարենյայի» հետ խաղում: Խաղային դրվագներից մեկում, երբ գնդակը եղել է դարպասապահի մոտ, նա որոշել է չշտապել և, տեսնելով վրա հասնող հարձակվողին, փորձել է շրջանցել նրան: Սերդան, սակայն, խճճվել է ու գնդակը անզգուշորեն ուղարկել սեփական դարպասը, ինչը զվարճացրել է հյուրերի երկրպագուներին: Հանդիպումն […]
18:24 25.02.2020
Կրիշտիանու Ռոնալդուի որդին` Կրիշտիանու կրտսերը, գրանցվել է Instagram-ում: Առաջին գրառումից ընդամենը 13 ժամ հետո նա արդեն շուրջ կես միլիոն հետևորդ ուներ: 9-ամյա տղայի այս ցուցանիշին նպաստել է հանրահայտ հայրիկը: Ռոնալդուն հավանել է տղայի հրապարակած տեսանյութն ու նրա էջի հղումը տեղադրել է իր Storys բաժնում: minicristianoronaldo2010 անվամբ էջում Կրիշտիանու կրստերը, բացի իր հոր էջից, հետևում է […]
18:05 25.02.2020
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը վիրահատության կենթարկվի: Այս մասին հայտնել է «Հոֆենհայմի» մամուլի քարտուղարությունը: Նշվում է, որ Ադամյանը վիրահատվելու է այսօր Մուրնաու քաղաքում: Խնդիրը կապված է աջ կոճի հետ, և այն վաղուց կա: Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ բաց կթողնի Ադամյանը: Անցած շաբաթ նա դուրս եկավ մարզման, բայց բաց թողեց […]
17:05 25.02.2020
Կայացել են Aeroflot Open շախմատային մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումները: Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է դասակարգման 3 խմբերով՝ A, B, C և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի A խմբում Հայաստանը ներկայացնող Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է: Մանուել Պետրոսյանը կիսել է միավորը միանձնյա առաջատար Ռաուֆ Մամեդովի հետ: […]
13:47 25.02.2020
Անգլիական «Բրեդֆորդ» ակումբը խզել է պայմանագիրը Թայրել Ռոբինսոնի հետ: Բանն այն է, որ Ռոբինսոնը մեղադրվում է մանկապղծության մեջ: Այս մասին հաղորդել է BBC-ն: Միջադեպի մասին հայտնի է դարձել վերջերս: Ոստիկանության տվյալներով` Ռոբինսոնի ոչ միայն սեռական կապ է ունեցել մի երեխայի հետ, այլև տարածել է նրա նկարները: 22-ամյա Ռոբինսոնը Լոնդոնի «Արսենալ»-ի սան է, իսկ «Բրեդֆորդ» է […]
13:34 25.02.2020
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5 խաղ կանցկացվի դատարկ մարզադաշտերում: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան: Խոսքը վերաբերում է Ա Սերիայի 26-րդ տուրի հանդիպումներին, որոնք անցակցվելու են կորոնավիրուսի տարածման շրջաններում: Առանց հանդիսատեսի կանցկացվեն հետևյալ հանդիպումները. «Միլան» – «Ջենոա» «Պարմա» – ՍՊԱԼ «Սասուոլո» – «Բրեշիա» «Յուվենտուս» – «Ինտեր» «Սամպդորիա» – «Վերոնա»
10:28 25.02.2020
Հայաստանի հավաքականի առաջատարն ընդգրկվել է Ա Սերիայի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Հիշեցնենք, որ WhoScored-ը Մխիթարյանի խաղը գնահատել էր 8,6 միավոր` հնարավոր 10-ից, իսկ երկրպագուների քվեարկությամբ Մխիթարյանը ճանաչվել էր «Լեչեի» դեմ հանդիպման լավագույն խաղացող։ Ա Սերիայի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականն այսպիսի տեսք ունի: Հատկանշական է, որ խորհրդանշական հավաքականում 11 ֆուտբոլիստներից 8-ը ներկայացնում են «Ռոման», իսկ Մխիթարյանը […]
10:21 25.02.2020
Թուրքիայի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Ֆեներբախչեն» սկզբունքային խաղում 1-3 հաշվով զիջել է «Գալաթասարային»։ «Ֆեներբախչեի» երկրպագուները չեն համակերպվել պարտության մտքի հետ և խաղից հետո հարձակվել են ակումբի նախագահ Ալի Քոչի վրա: Սկսվել է ծեծկռտուք, որին ստիպված միջամտել են մարզադաշտի անվտանգության աշխատակիցները: Ուշագրավ է, որ վերջին 21 տարիներին «Ֆեներբախչեն» առաջին անգամ պարտություն կրեց «Գալաթասարայից» տնային […]
10:11 25.02.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակներում «Լիվերպուլն» ընդունեց «Վեսթ Հեմին» և հաղթեց 3-2 հաշվով: Հատկանշական է, որ խաղի ընթացքում լիվերպուլցիները պարտվում էին 1-2 հաշվով, սակայն Մոհամեդ Սալահի և Մանեի գոլերի շնորհիվ կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակի հասնել: Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակեց 79 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Արդեն […]
10:08 25.02.2020
Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ինտեր»-«Լյուդոգորեց» հանդիպումը, կորոնավիրուսի տարածմանը նպաստելու մտավախությամբ պայմանավորված, կանցնի առանց հանդիսականների: ՈՒԵՖԱ-ն համապատասխան գրությամբ նամակ է ուղարկել ակումբներին: Խաղը կկայանա փետրվարի 27-ին: Վերջին օրերին Իտալիան դարձել է կորոնավիրուսի 4-րդ խոշոր կենտրոնը: Երկրում հիվանդների թիվը հասել է 300-ի, զոհվել է 7 մարդ:
21:54 24.02.2020
Անգլիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում մինչև 12 տարեկան ֆուտբոլիստներին արգելվել է մարզումների ժամանակ գնդակին հարվածել գլխով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հրապարակվել են հետազոտությունների արդյունքներ, ըստ որոնց` պարզվել է, որ ֆուտբոլիստները նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մոտ երեք անգամ ավելի հաճախակի են մահանում, քան ֆուտբոլով չզբաղվողները: Պարզվել է նաև, որ նրանց մոտ հինգ անգամ ավելանում են Ալցհեյմերի […]
21:38 24.02.2020
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Դուբայում մեկնարկած մրցաշարի առաջին փուլում: Խաչանովը 7:6 (7:2), 6:1 հաշվով պարտության է մատնել Ղազախստանը ներկայացնող Միխայիլ Կուկուշկինին: Հանդիպումից հետո Խաչանովը խոստովանել է, որ հաղթանակը հեշտ չի տրվել: Նա նշել է, որ առաջին փուլը միշտ բարդ է ստացվում: Նշենք, որ Դուբայի հայտնի մրցաշարի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն […]
20:46 24.02.2020
«Ռոմայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է «Լեչչեի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիոն տեսանյութը: Այն արդեն մեծ թվով դիտումներ է գրանցել: Հիշեցնենք, որ Մխիթարյանը ստացել էր ամենաբարձր գնահատականներից մեկը` 8,63 ու նաև քվեարկության արդյունքում խաղի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել: Հիշեցնենք, որ «Լեչչեի» հետ խաղում Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
19:29 24.02.2020
ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի թեթև ատլետ Ալիսոն Հալվերսոնը ՀՀ քաղաքացիություն է ստացել և այժմ ցանկանում է ներկայացնել Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում: «Ես պաշտոնապես Հայաստանի քաղաքացի եմ: Հպարտ եմ դրա համար: Ավելի քան 100 տարի առաջ իմ նախնիներից շատերը զրկվել են իրենց կյանքից անասելի եղանակներով: Պապիկս դժվարությամբ կարողացել էր փրկվել երիտասարդ աղջկա շորեր հագնելով: Առանց իմ նախնիների […]
19:25 24.02.2020
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Նապոլի»-ն փետրվարի 25-ին հյուրընկալելու է «Բարսելոնա»-ին: Իտալական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները և ամբողջ աշխատակազմը Նեապոլ ժամանելուց հետո մարմնի ջերմաստիճանի ստուգման են ենթարկվելու: Եթե որևէ մեկի մոտ բարձր ջերմաստիճան արձանագրվի, ապա նա անմիջապես տեղափոխվելու է հիվանդանոց: Անվտանգության այսպիսի քայլերի պատճառ է դարձել Իտալիայում կորոնավիրուսի տարածումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, […]
19:23 24.02.2020
Միջադեպը գրանցվել է ՌԴ Պրիվոլժսկի դաշնային շրջանի հոկեյի պատանեկան ակումբների գավաթի խաղարկության ժամանակ: Տոլյատի քաղաքի երկու մանկական թիմերի՝ «Լադա»-ի և «Վոլգար»-ի սաները իսկական ծեծկռտուք են հրահրել խաղադաշտում: Խաղի մեջ գտնվող կռվարարներին շատ արագ միացել են նաև պահեստայինների նստարաններին նստած պատանի հոկեյիստները: Մարտը տևել է մի քանի րոպե: Հանդարտեցնել կրքերը չեն կարողացել ո´չ մրցավարները, ո´չ մարզիչները: […]
19:22 24.02.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Հենրիխ Մխիթարյանին և Քրիս Սմոլինգին: «Մխիթարյանը վնասվածքներ ուներ, բայց վերադարձից հետո ապացուցում է, թե որքան որակյալ ֆուտբոլիստ է: Ես և ակումբն ուզում ենք, որ նա մնա»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագի տրանսֆերային իրավունքները […]
17:34 24.02.2020
Ուշագրավ միջադեպ է գրանցվել Հյուսիսային Մակեդոնիայի առաջնության 20-րդ տուրի` «Մակեդոնիա ԳՊ»-«Ակադեմիա Պանդև» խաղում: Դրվագներից մեկում, երբ հաշիվը 0:0 է եղել, գնդակը հյուրերի խաղացողից դուրս է եկել կողային գծից: Գնդակը խաղի մեջ մտցնելուց հետո տանտերերի ֆուտբոլիստը տիրել է նրան ու նետվել գրոհի: Խաղացողին փորձել է խանգարել մրցակիցը, որն այդ ընթացքում ձեռքը մեկ այլ գնդակ է վերցրել […]
17:29 24.02.2020
Հունահռոմեական ոճի պատանի հայ ըմբիշները Բելառուսում մասնակցել են միջազգային մրցաշարի և նվաճել 6 մեդալ՝ 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե: Մրցաշարի հաղթող է դարձել 60 կգ քաշային Դավիթ Ջոթյանը, արծաթե մեդալներ են նվաճել Սասուն Կարապետյանը` 51 կգ, Արմեն Սուքիասյանը` 55 կգ, Սուրեն Աղաջանյանը` 60 կգ և Վիգեն Նազարյանը` 92 կգ: Բրոնզե մեդալակիր է դարձել […]
16:17 24.02.2020
Նորվեգիայում ավարտվել է Կրագերո Ռեզորթ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 94 շախմատիստ։ Մրցաշարում գերազանց է հանդես եկել 16-ամյա պատանի գյումրեցի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը։ Նա տարել է 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտել է ոչ-ոքի և 7,5 միավորով անհասանելի է դարձել մյուս մասնակիցների համար: Մամիկոն Ղարիբյանը լրացրել է նաև գրոսմայստերի նորմա և 28 կետով բարելավել է անհատական […]
14:08 24.02.2020
Կայացել են Aeroflot Open շախմատային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները: Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է դասակարգման 3 խմբերով՝ A, B, C և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի A խմբում Հայաստանը ներկայացնող Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակներ են տարել, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Շանթ Սարգսյանը պարտվել է: 5 տուրից հետո Մանուել Պետրոսյանը ունի 4 […]
13:43 24.02.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության: 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Յուրչենկոն ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է հավաքականում հանդես գալու հրավերն ընդունելու մասին: «Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում: Կարծում եմ՝ հավաքականում խաղալը ցանկացած մարզիկի կարիերայի գագաթնակետն է: Դա նոր հորիզոն է, […]
13:33 24.02.2020
Մադրիդի «Ռեալի» 2-րդ թիմի կիսապաշտպան Ռոդրիգոն կարմիր քարտ է ստացել Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի «Սան Սեբաստիան դե լոս Ռեյեսի» դեմ հանդիպման ժամանակ: 87-րդ րոպեին բրազիլացին գոլի հեղինակ է դարձել, որից հետո շատ բուռն է տոնել իր հաջողությունը, և ընդ որում՝ հենց մրցակցի դարպասապահի առջև: Սա դուր չի եկել մրցավարին և նա 2-րդ դեղին քարտն է ստացել […]
11:52 24.02.2020
«Լեչչեի» նկատմամաբ տարած հաղթանակից հետո Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին: Նա նշել է, որ իրեն ամեն ինչ դուր է «Ռոմայում»: «Կտեսնենք, թե իմ ապագան ինչ կլինի: Դեռ շատ շուտ է, «Արսենալն» ու «Ռոման» կխոսեն այդ մասին: Հիմա մենք պետք է մտածենք հաջորդ երեք ամիսների մասին: Բայց այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս` […]
11:35 24.02.2020
WBC վարկածով ծանր քաշային կարգում աշխարհի նոր չեմպիոն կա: Նա Թայսոն Ֆյուրին է, ով չեմպիոնական մարտում հաղթել է Դեոնտայ Ուայլդերին: Ի դեպ, հաղթանակից հետո Ֆյուրին հենց ռինգում երգել է Դոն Մակլինի American Pie երգը։ Լաս Վեգասում տեղի ունեցած մենամարտին հետևել է շուրջ 15 հազար հանդիսատես: Մենամարտն ավարտվել է 7-րդ ռաունդում, երբ Ուայլդերի մարզիչը սրբիչ է […]
11:34 24.02.2020
Whoscored պարբերականը ներկայացրել է «Ռոմայի» ֆուտբոլիստների գնահատականը «Լեչչեի» հետ խաղում: Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասին, որն էլ գոլի է վերածվել: Ընդհանուր առմամբ նա 54 փոխանցում է կատարել, որոնցից 2-ը` առանցքային: Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը 83.3 % է կազմել: Իսկ, ընդհանուր առմամբ, Մխիթարյանը 73 անգամ է դիպչել գնդակին: Մխիթարյանի գնահատականը 8,63 է: Նրանից բարձր գնահատականի արժանացել […]
11:22 24.02.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Լեչչեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով: Հատկանշական է, որ նա առանձնացրել է հատկապես Մխիթարյանի խաղը: «Ուրախ եմ, որ մենք երկրորդ խաղն անընդմեջ գոլ բաց չենք թողնում. թիմի առջև դրված խնդիրը տղաները հիանալի կատարեցին, բոլորը լավ խաղացին: Հիանալի տեսք ուներ Մխիթարյանը. նա հիանալի փոխանցումներ էր կատարում ու ճիշտ որոշումներ […]
11:13 24.02.2020
Լաս Վեգասում կայացած բռնցքամարտի երեկոյին մենամարտել են Ռուսաստանը ներկայացնող հայազգի Պետրոս Անանյանը և պուերտո-ռիկացի Սուբրիել Մաթիասը: Դատավորների միաձայն որոշմամբ` 10 ռաունդանոց մենամարտում հաղթել է Անանյանը: Իսկ մենամարտից հետո Անանյանն Instagram-ի իր էջում զետեղել է հաղորդագրություն՝ նշելով, որ հաղթանակը նվիրել է բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևին, ով մահացել էր 2019-ի հուլիսի 23-ին՝ Մաթիասի դեմ IBF վարկածով աշխարհի չեմպիոնի […]