09:55 24.02.2020
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում կայացել է ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ասաուլենկայի անվան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ բռնցքամարտիկներ: Մեր տղաներից երեքը մրցանակ են նվաճել: Մրցաշարի արծաթե մեդալակիր է դարձել 57 կգ քաշային Արթուր Շախբազյանը, իսկ 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը և 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը նվաճել են բրոնզե մեդալ։
13:52 21.02.2020
Ուշագրավ միջադեպ է գրանցվել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Խետաֆե»-«Այաքս» խաղում: Հիշեցնենք, որ այս խաղում 2:0 հաշվով հաղթել է իսպանական թիմը: Դրվագներից մեկում ընդհարվել են հյուրերի հարձակվող Ռայան Բաբելը և տանտերերի պաշտպան Ալան Նյոմը: Վերջինս ընկել է խոտածածկին և բռնել ոտքը: Իր շարժումներով Նյոմը ցուցադրել է, որ շատ ուժեղ ցավ է զգում, ինչին չի հավատացել Բաբելը […]
13:44 21.02.2020
«Բարսելոնայի» հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին նորից խոսել է ակումբի տնօրեն Էրիկ Աբիդալի հետ կոնֆլիկտի մասին: «Շատերն ասում են, որ իբր ես եմ նշանակում և հեռացնում մարզիչներին: Այնպիսի տպավորություն է, որ շատ մեծ ազդեցություն ունեմ և բոլոր որոշումները կայացնում եմ ես: Ես այդ խոսակցություններից արդեն զզվել եմ: Աբիդալը մարզական տնօրեն է և նա է որոշումներ […]
12:58 21.02.2020
Կայացել են Aeroflot Open շախմատային մրցաշարի առաջին երկու տուրերը: Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է դասակարգման 3 խմբերով՝ A, B, C և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի A խմբում Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը երկու հաղթանակ է տարել և 2 միավորով առաջատարների թվում է: Մանուել Պետրոսյանը երկու տուրից հետո ունի 1,5 միավոր: Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը […]
12:56 21.02.2020
Հոկեյի ազգային լիգայի խաղերում երեկվա ամենատպավորիչ դրվագը գրանցվել է «Ֆիլադելֆիա»-«Կոլամբուս» հանդիպման ժամանակ: Օվերթայմի վերջին րոպեին «Կոլամուսի» հարձակվող Նաթհան Հերբին որոշել է ուժային հնարք կիրառել «Ֆիլադելֆիայի» հոկեիստ Կլոդ Ժիրուի նկատմամբ, որը քիչ առաջ էր հավասարեցրել հաշիվը: Ամերիկացին տապալել է կանադացուն, որից հետո «Ֆիլադելֆիայի» պաշտպան Տրևիս Սենհայմը որոշել է միջամտել և պաշտպանել հայրենակցին: Նա փորձել է վայր […]
12:48 21.02.2020
Ուշագրավ միջադեպ է գրանցվել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի «Արսենալ»-«Օլիմպիակոս» խաղից առաջ: Երեխաներից մեկը, որը ֆուտբոլիստի ձեռքը բռնած խաղադաշտ է դուրս եկել, բացման արարողությունից հետո չի կողմնորոշվել, թե ինչ պետք է անի: Եվրոպա լիգայի օրհներգից հետո նա մյուս երեխաների հետ չի հեռացել խաղադաշտից: «Արսենալի» ֆուտբոլիստները, տեսնելով մոլորված փոքրիկին, հրավիրել են նրան միասին լուսանկարվելու:
12:08 21.02.2020
Փետրվարի 23-ին Լաս Վեգասում տեղի կունենա ՌԴ-ն ներկայացնող հայազգի մարտիկ Պետրոս Անանյանի և պուերտոռիկացի Սուբրիել Մատիասի մենամարտը: Դրան ընդառաջ, IBF International վարկածով աշխարհի 2017 թվականի չեմպիոն Պետրոս Անանյանը պատմել է իր մարզավիճակի մասին, նշել, որ ֆիզիկական մարզումներից բացի, հոգեբանական պարապմունքներ է անցնում: «Հոգեբանական թրեյնինգներ եմ անում, տրամադրվում եմ: Գուցե ոմանց համար այս մեթոդներն անսովոր են: […]
11:33 21.02.2020
22-ամյա հայազգի մարտիկ Էդմեն Շահբազյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ը, պատմել է, թե ինչպես է նախապատրաստվում ամերիկացի Դերեկ Բրանսի հետ մենամարտին: Էդմենն ասել է, որ այդ մենամարտն իր կարիերայի ընթացքում ամենակարևորներից է լինելու, քանի որ հաղթանակն իրեն թույլ կտա պայքարել արդեն չեմպիոնական տիտղոսի համար: Էդմենը նաև պատմել է, թե ինչու է միշտ ութանկյուն դուրս գալիս հայկական […]
10:50 21.02.2020
«Ալաշկերտ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը գլխավորեց ղազախական «Ատիրաուն»: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։ 44-ամյա հայ մասնագետը միացել է թիմին, որն այս օրերին գտնվում է Թուրքիայում, և անցկացրել է իր առաջին մարզումը։ Նշենք, որ Ոսկանյանի օգնականը ևս հայ մասնագետ է՝ Մանուկ Սարգսյանը, ով նախկինում Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի օգնականն էր։
10:40 21.02.2020
«Էյբարի» գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը 25-րդ տուրում՝ «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ, պատասխանել է հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ Մեսսին «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայում կայանալիք խաղից առաջ հանգստանա և չմասնակցի իր թիմի հետ խաղին: «Չեմ կարծում, որ Մեսսին կհանգստանա: Այդ սրիկան խաղադաշտում էլ է հանգստանում։ Նա գիտի, թե երբ է պետք խաղին ներգրավվել, և […]
09:28 21.02.2020
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Գենտին»: Խաղն ավարտվել է իտալական ակումբի հաղթանակով՝ 1-0: Հանդիպման միակ գնդակը խաղի 13-րդ րոպեին խփել է հռոմեացիների հարձակվող Կարլես Պերեսը, որը հունվարին էր համալրել «Ռոմայի» կազմը: Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» սկզբում պահեստայինների նստարանին էր և փոխարինվել է 79-րդ րոպեին: Պատասխան խաղը կկայանա Բելգիայում, փետրվարի […]
23:02 20.02.2020
Խառը մենամարտերի ամերիկացի մարտիկ, գերծանրքաշային Թայրել Ֆորչունը պատմել է, թե ինչպես է կլինիկական մահ տարել մրցումներից առաջ: Թայրելը նշել է, որ ցանկացել է 12 կգ քաշ գցել և դա պետք է աներ ընդամենը 5-6 օրում: Օրական մի քանի անգամ նա վազք է կատարել երկար տարածություններ: Մի անգամ էլ հենց վազքի ժամանակ ուշաթափվել է: «Բերանիցս փրփուր […]
22:16 20.02.2020
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ամփոփել է 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդի համար անցկացված մրցույթի արդյունքները: 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդի կոչմանն արժանացել է վրացի գերծանրքաշային Լաշա Տալախաձեն: Նրա օգտին քվեարկել է 17084 մարդ: Երկրորդ տեղը 5514 ձայնով զբաղեցրել է հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Երրորդը՝ 2169 ձայնով, չինացի Լյույ Սյաոցյունն է: 2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը դարձել […]
21:55 20.02.2020
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմի կիսապաշտպան Դելե Ալիի պահվածքին «Լեյպցիգի» դեմ հանդիպմանը: Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը տնային խաղում զիջել էր նվազագույն հաշվով, իսկ Ալին փոխարինումից հետո աչքի էր ընկել նյարդային և ոչ հաճելի պահվածքով: «Ես կարծում եմ, որ նա բարկացած էր ոչ թե ինձ վրա, այլ իր և իր խաղի։ Նա հասկացել […]
21:44 20.02.2020
Գերմանական «Հոֆենհայմի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը սկսել է մարզվել ընդհանուր թիմի հետ: Այս մասին տեղեկացրել է գերմանական ակումբի ֆեյսբուքյան էջը: Հիշեցնենք, որ Ադամյանը վերջին անգամ խաղադաշտ էր մտել այս ամսվա սկզբին: «Բայերի» դեմ հանդիպմանը Ադամյանը փոխարինման էր մտել, սակայն որոշ ժամանակ անց ինքն էլ էր փոխարինվել վնասվածքի պատճառով։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սարգիս […]
21:00 20.02.2020
Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող կանանց թենիսի W15 Heraklion միջազգային մրցաշարում հայաստանցի Անի Ամիրաղյանը կարողավցավ հասնել մինչև 1/8 եզրափակիչ: 1/8 եզրափակչում Անին մրցել է WTA-ի վարկանիշային աղյուսակի 456-րդ հորիզոնականը զբաղեցնող 20-ամյա իտալուհի Տատայնա Պյերիի հետ և պարտվել 2:6, 4:6 հաշվով: 26-ամյա Անին պայքարը սկսել էր որակավորման փուլից: Հայ թենիսիստուհին նախ 6:2,6:3 հաշվով հաղթել էր 18-ամյա հոլանդուհի […]
20:30 20.02.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին գնահատել է «Բարսելոնայի»՝ Չեմպիոնների լիգան հաղթելու հնարավորությունները: «Եթե ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում, պետք է շատ աճենք: Այս պահին մենք պատրաստ չենք հաղթել այդ մրցաշարում: Պետք է ավելի կայուն խաղ ցուցադրենք, մեր խաղում նորություն մտցնենք, հիմար սխալներ թույլ չտանք, որոնք արդեն մեկ տարի է, ինչ թույլ ենք տալիս և չկրկնենք «Ռոմայի» […]
17:52 20.02.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր ներկայիս մարզավիճակի ու ապագայի մասին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն: «Ես 33 տարեկան եմ, բայց ինձ երիտասարդ եմ զգում: Կարծում եմ` ավելի լավ մարզավիճակում եմ, քան նախորդ տարիներին: Իհարկե, որոշ բաներ այնքան հեշտ չեն տրվում, որքան 20 տարեկանում, բայց կուտակված փորձի հաշվին կարելի է հաղթահարել այդ դժվարությունները: Շատերը ասում […]
10:48 20.02.2020
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատալանտան» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց «Վալենսիային»։ «Ատալանտայի» կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Հանս Հաթեբուրը, մեկական անգամ էլ աչքի ընկան Յոսիպ Իլիչիչն ու Ռեմո Ֆրոյլերը։ «Վալենսիայի» միակ գոլը խփեց ռուսաստանցի Դենիս Չերիշևը։ Պատասխան խաղը կկայանա մարտի 10-ին: Ուշագրավ է, որ «Վալենսիայի» մարզիչը խոստացել է այդ խաղում հաղթահարել «Ատալանտայի» արգելքը: «Մենք […]
16:10 19.02.2020
Մեկնարկել է Aeroflot Open շախմատային հայտնի մրցաշարը: Այն անցկացվում է դասակարգման 3 խմբերով՝ A, B, C և բաղկացած է 9 տուրից: Այսօր կայանում են առաջին տուրի հանդիպումները: Մրցաշարի A խմբում Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը: Գաբրիելը, ի դեպ, երկրորդ վարկանիշն ունի այս մրցաշարում: Եվս 9 հայ շախմատիստ հանդես կգա […]
14:42 19.02.2020
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը փետրվարի այսօրվանից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքը կշարունակվի մինչև մարտի 7-ը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասել է, որ հիմնական նպատակը աղջիկների ընդհանուր ֆիզպատրաստականության որակները բարելավելն է: Ծաղկաձորյան հավաքից հետո մարզումները կշարունակվեն Երևանում, ապա հավաքականը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ապրիլի 3-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությունը: Արտաշես Ներսիսյանի խոսքերով՝ հույս կա, որ Իզաբելա […]
13:58 19.02.2020
Ռեգբիի Ազգային լիգայի (NRL) աստղ Ռոուեն Բակստերը ողջ-ողջ այրվել է սեփական մեքենայի մեջ: Այս մասին հայտնել է Sportbox-ը: Մեքենայում են եղել նաև նրա երեք անչափահաս երեխաները: Ականատեսների պատմելով՝ կրակի բռնկման ժամանակ մեքենայից հասցրել է դուրս գալ Բակստերի կինը` Խաննա Բակստերը: Խաննան բարձր գոռացել է, թե ամուսինը նրա վրա բենզին է լցրել: Նշվում է, որ կինը […]
13:40 19.02.2020
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն, ընտրել է Չեմպիոնների լիգայի նախորդ օրվա խաղերի լավագույն դրվագը: Այն գրանցվել է «Բորուսիա»-ՊՍԺ խաղի ժամանակ: ՈՒԵՖԱ-ն ընտրել է այն պահը, երբ «Բորուսիա»-ի խաղացող Զեյդոն Սանչոն գնդակն անցկացնում է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերրատիի ոտքերի արանքով: Հիշեցնենք, որ այս խաղում 2:1 հաշվով առավելության էր հասել գերմանական ակումբը: ? This cheeky nutmeg by […]
13:10 19.02.2020
Ծագումով հայ ամերիկացի հայտնի թենիսիստ Անդրե Աղասիին մեղադրել են կարիերայի ընթացքում արգելված խթանիչներ օգտագործելու մեջ: Այս մասին գրում է իսպանական Marca պարբերականը: Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանշային աղյուսակի նախկին առաջին համարի վերաբերյալ այս հայտարարությամբ է հանդես եկել չիլիացի թենիսիստ Մարսելո Ռիոսը, որը նույնպես կարիերայի ընթացքում գլխավորել է ATP աղյուսակը: Նրա խոսքերով՝ պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան իմացել […]
12:46 19.02.2020
Ամերիկացի հայտնի մարզիչ Խավիեր Մենենդեսն իր կանխատեսումներն է արել Հաբիբ Նուրմագոմեդով-Թոնի Ֆերգյուսոն մենամարտի վերաբերյալ: Մենդեսը ներկայումս Նուրմագոմեդովին նախապատրաստում է Ֆերգյուսոնի հետ մենամարտին: Հատկանշական է, որ Նուրմագոմեդովն ու Ֆերգյուսոնը կարող էին հանդիպել 4 անգամ` 2015-ին, 2016-ին, 2017-ին և 2018-ին, սակայն ամեն անգամ մենամարտը չէր ստացվում: «Նա անհավանական կոորդինացիա և շատ վտանգավոր արմունկներ ունի: Բացառիկ ոչ ստանդարտ […]
12:45 19.02.2020
Ռուսաստանի հավաքականից հանդես եկող հայազգի թենիսիտ կարոն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մարսելի մրցաշարի երկրորդ փուլ: Հենց առաջին խաղում աշխարհի 17-րդ ռակետը համարվող Խաչանովը պարտվել է Սլովենիայի ներկայացուցիչ Ալյաժ Բեդենեին: Հանդիպումն ավարտվել է 6:4, 4:6, 5:7 հաշվով և տևել է 2 ժամ 23 րոպե: Մարսելի թենիսի մրցաշարը կավարտվի փետրվարի 23-ին: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում […]
11:32 19.02.2020
Ինչքա՞ն գումար է Ռոնալդուն ամսական հատկացնում իր սիրելիին՝ Ջորջինա Ռոդրիգեսին: Իսպանական Viva la vida հաղորդաշարի ընթացքում հայտնել են, որ պորտուգալացին ամսական 50-100 հազար եվրո է տալիս Ջորջինային: Սակայն, ըստ ամենայնի, Ջորջինան գումարը ծախսելու տեղ առանձնապես չունի: Նա ժամանակի մեծ մասն անցկացնում է Թուրինի իրենց տանն ու խնամում է երեխաներին:
11:20 19.02.2020
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի մեկնող մարզիկների հետ։ «Ինչպես հայտնի է, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այս պահին ունի Տոկիո-2020-ի 2 ուղեգիր։ Մարզչական խորհրդի որոշմամբ՝ ամառային օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն 77 կգ քաշային Կարապետ Չալյանը և 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը»,- նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ […]
10:32 19.02.2020
Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսին» դիտարկում է Լիոնել Մեսսիին ձեռք բերելու հնարավորությունը: Լրագրող Ջոն Ռոխասն է պատմել այդ մասին: Արգենտինայում ակտիվորեն քննարկվում են լուրերը, որ Մեսսիի հոր հետ կապվել են «Լոս Անջելես Գելաքսիից»՝ պարզելու, թե ինչպե՞ս է կատալոնական ակումբում տիրող իրավիճակն ազդել Լիոնելի վրա, և արդյո՞ք նա հավանական է համարում MLS-ում կարիերան շարունակելը:
09:52 19.02.2020
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիա» – ՊՍԺ խաղում ուժեղ էին գերմանացիները: Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ կեսում։ 69-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Էրլինգ Հոլանդը։ 75-րդ րոպեին Նեյմարը հավասարեցրեց հաշիվը, սակայն երկու րոպե անց Հոլանդը խփեց իր երկրորդ գոլն այս խաղում և 10-րդը լիգայի այս խաղարկությունում։ Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց 2-1 հաշվով։