TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+35.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

«Լիվերպուլ»-ը պարտվեց Մադրիդի «Աթլետիկո»-ին. ՉԼ 1/8 եզրափակիչ

09:44 19.02.2020

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Լիվերպուլին»: Հանդիպման միակ գնդակը խաղի 4-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Սաուլ Նիգյեսը: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին, Լիվերպուլում:

̰
Սարսափելի վթար Roush Fenway Racing ավտոարշավի ժամանակ. մարզիկը ծանր վիճակում է

16:46 18.02.2020

Roush Fenway Racing-ի թիմի ավտոարշավորդ Ռայան Նյումանը ծանր վիճակում է Daytona 500 մրցավազքում տեղի ունեցած վթարից հետո: «Նյումանին տեղափոխել են բժշկական կենտրոն, այժմ նա գտնվում է ծանր վիճակում, սակայն բժիշկներն ասում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնել է Roush Fenway Racing-ի ներկայացուցիչ Սթիվ Օ’Դոնելը: Daytona 500-ի վերջին շրջանը կատարելիս Նյումանի մեքենան բախվել է […]

̰
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝  Santiago Masters մրցաշարի հաղթող

15:47 18.02.2020

Հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայում ընթացող Santiago Masters մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ճանաչվել է հաղթող: Նա 8 հնարավորից վաստակել է 7 միավոր և վերջին՝ 9-րդ տուրից առաջ անհասանելի է դարձել մյուս մասնակիցների համար:  

̰
Ի՞նչ տեսք ունի Չեմպիոնների լիգայի եզրափակչի գնդակը

14:50 18.02.2020

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկության եզրափակիչ հանդիպման գնդակը: Այն ստացել է «Istanbul 20» անունը և իրենից ներկայացնում է Ստամբուլի յուրատեսակ քարտեզը: «Գնդակի վրա պատկերված է եզրափակիչը հյուրընկալող քաղաքը, որտեղ արևելքն ու արևմուտքը միանում են իրար: Գնդակի վրա սպիտակ աստղերը զարդարում են քաղաքի կարմրավուն գունային գամման: Կենտրոնում Բոսֆորի նեղուցն է, որն անցնում […]

̰
Թուրք ֆուտբոլիստը ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ չի իրացրել երկու 11-մետրանոցներ

14:31 18.02.2020

Թուրքական «Գազիանտեպսպորի» հարձակվող Մուհամեդ Դեմիրը «Ռիզեսպորի» հետ խաղում 2 անգամ չի կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածները: Ընդ որում, նա վրիպել է մեկը մյուսի հետևից, ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ: 57-րդ րոպեին նա հարվածել է դարպասաձողին, իսկ 62-րդին գնդակը ուղարկել հանդիսատեսներին: Հետաքրքիր է, որ թիմի գլխավոր մարզիչ Մարիուս Չումուդիկեն 2-րդ 11-մետրանոցից առաջ ցույց է տվել, որ հարվածը […]

̰
Ոչ մի թիմ չպետք է անպատիժ մնա, անգամ «Մանչեսթեր Սիթին». Արսեն Վենգերի կոշտ արձագանքը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կապված սկանդալին

13:36 18.02.2020

Ֆրանսիացի լեգենդար  մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» երկարաժամկետ որակազրկման թեմային: Նրա խոսքերով` ֆինանսական խախտում կատարած ցանկացած թիմ պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: «Մանչեսթեր Սիթին» գնել է իմ բոլոր ֆուտբոլիստներին, ինչպե՞ս կարող եմ արձագանքել: Ես միշտ ասել եմ, որ ակումբների ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն լրջագույն հսկողության տակ: Կանոնը կանոն է մնում, և […]

̰
WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը ձեռքի կոտրվածքի պատճառով չի մարզվի երեք ամիս

13:18 18.02.2020

Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը ստիպված կլինի երեք ամիս չմարզվել: Պատճառը ձեռքի մատի կոտրվածքն է: Դալաքյանը հրապարակել է ռենտգեն լուսանկարը, որում հստակ երևում է կոտրվածքը: Ձեռքի կոտրվածքը Դալաքյանը ստացել էր վերջին չեմպիոնական մենամարտի ժամանակ: Վենեսուելացի Խոսբեր Պերեսի հետ 12-ռաունդանոց մրցամարտի երկրորդ ռաունդում էր նա կոտրել մատը և ստիպված եղել մնացած […]

̰
Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը՝ միանձնյա առաջատար. «Կասպյան գավաթ»

13:09 18.02.2020

Իրանում շարունակվում է «Կասպյան գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 7 երկրների 200-ից ավելի շախմատիստներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստներ՝ գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը և Լևոն Բաբուջյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Երիցյանը,  Մարիամ և Աստղիկ Հակոբյանները։ 6 տուրերից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Գևորգ Հարությունյանը։ Լևոն Բաբուջյանը և Սիրանուշ […]

̰
Գնդակը մնացել էր ջրափոսում, իսկ ֆուտբոլիստը, դա չտեսնելով, «խփած գոլն» էր տոնում

12:55 18.02.2020

Ֆուտբոլի Հյուսիսային Իռլանդիայի առաջնության ներքևի դիվիզիոններից մեկում զավեշտալի դեպք է գրանցվել: 27-րդ տուրի «Պորտադաուն»-«Քուինս Յունիվերսիթի» հանդիպման ժամանակ ֆուտբոլիստին հարվածից հետո թվացել է, որ գնդակը հայտնվում է դարպասում: Բայց թե ինչ է տեղի ունեցել իրականում, ֆուտբոլիստը չի տեսել, քանի որ թվացյալ գոլից հետո շրջվել է ու տոնել «հաջողությունը»:  Իսկ գնդակը դարպասից ընդամենը մի քանի սանտիմետրի վրա […]

̰
Ռոնալդուի ընկերուհին ցուցադրել է իր՝ շուրջ 1 միլիոն եվրո արժողությամբ զարդերը

12:34 18.02.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը, Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել` պարծենալով իր ձեռքի թանկարժեք զարդերով: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիոն եվրո: Ամենաթանկը կապույտ շափյուղայով և ադամանդներով մատանին է, որի արժեքը 800 հազար եվրո է: Ռոդրիգեսը նաև կրում է ավելի քան 40 հազար եվրո արժողությամբ ժամացույց և ապարանջան` գրեթե 30 հազար […]

̰
Ոտքով նոկաուտ և կոտրված աթոռներ. գերդրամատիկ խաղ Ռումինիայի առաջնությունում

11:56 18.02.2020

Ռումինիայի առաջնության 25-րդ տուրի՝ Բուխարեստի «Դինամոյի» և «Ստյաուայի» միջև հանդիպմանը «Դինամոյի» երկրպագուները աթոռ են նետել «Ստյաուայի» հարձակվող Ֆլորին Տենասեի ուղղությամբ: Առաջին խաղակեսին ավելացված 8-րդ րոպեին, երբ նա պատրաստվել է անկյունայինն իրացնելու, տրիբունաներից նետված աթոռն ընկել է նրա հենց կողքը: Տենասեն կոտրված աթոռը նետել է մի կողմ և հանգիստ իրացրել անկյունայինը, որից հետո «Ստյաուան» վաստակել է […]

̰
Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար դարպասապահը

21:32 17.02.2020

Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Գարրի Գրեգը: Գրեգը այն եզակի մարդկանցից էր, որ ողջ էր մնացել Մյունխենի ավիաաղետից, որը տեղի ունեցավ 1958 թվականի փետրվարի 6-ին:  Դարպասապահը կարողացել էր դուրս գալ ինքնաթիռից և օգնել մյուսներին: Այդ դեպքից արդեն երկու շաբաթ անց նա կարողացավ դուրս գալ խաղադաշտ և գնդակ բաց չթողնել «Շեֆիլդ […]

̰
Մրցավարն ընկել է նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկի հետ

18:53 17.02.2020

Թաիլանդական բռնցքամարտի Muay Thai Super Champ մրցաշարի ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել: Կամբոջացի բռնցքամարտիկ Սո Սավարատխանան խորը նոկաուտի է ենթարկել թաիլանդցի Նեյմար Պաեմինբուրիին: Երկրորդ ռաունդում Սավարատխանան արմունկով ուժգին հարված է հասցրել Պաեմինբուրիի ծնոտին: Վերջինս վայր է ընկել, սակայն նրա հետ ընկել է նաև մրցավարը: Ընկնելու պահին նա հասցրել է բռնել Պաեմինբուրիի գլուխը, որպեսզի այն չդիպչի […]

̰
Արսեն Հարությունյանը պատմել է հույն ըմբիշին հաղթելու մասին. vnews.am

13:39 17.02.2020

Հռոմում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդաալ նվաճելուց հետո Արսեն Հարությունյանը հարցազրույց է տվել vnews.am կայքին: Մարզիկը նշել է, որ այս առաջնությանը բոլոր գոտեմարտերը շատ ազատ է վարել, 4 գոտեմարտերից երեքում միավոր չի տվել մրցակիցներին: Արսենը պատմել է նաև մեդալի համար անցկացրած գոտեմարտի մասին: Հատկանշական է, որ հույն ըմբիշին Արսենը հաղթել է 10-0 հաշվով, […]

̰
Ռասիստական վիրավորանքների պատճառով «Պորտու»-ի ֆուտբոլիստն ինքնակամ հեռացել է դաշտից

13:38 17.02.2020

«Պորտու»-ի  կիսապաշտպան Մուսա Մարեգան Պորտուգալիայի առաջնության խաղում ռասիստական վիրավորանքների է ենթարկվել «Վիտորյա Գիմարայեշի» երկրպագուների կողմից: Խաղն ավարտվել է «Պորտու»-ի հաղթանակով՝ 2-1: Միջադեպը տեղի է ունեցել, երբ Մարեգան խփել է հաղթական գնդակը: Տանտերերի երկրպագուները սկսել են  վիրավորանքներ հնչեցնել ֆուտբոլիստի հասցեին, ինչից հետո Մարեգան դիմել է մրցավարին: Վերջինս Մարեգային դեղին քարտ է ցույց տվել: Մարեգան դժգոհել է […]

̰
Դևիդի փոխարեն Տոտենհեմ. շվեդ երկրպագուն անունը փոխել է` ի պատիվ անգլիական ակումբի

12:51 17.02.2020

Շվեդ ֆուտբոլային երկրպագու Դևիդ Լինդը հայտարարել է, որ անունը փոխել է` ի պատիվ անգլիական ակումբի: Այսուհետ Դևիդի փոխարեն նրան կանվանեն Տոտենհեմ: Շվեդիայի օրենսդրությամբ արգելվում է այնպիսի անուն կրել, որը անհամատեղելի է Շվեդիայի հետ: Այնուամենայնիվ, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուց անմիջապես հետո Լինդը բողոքարկել է դատարանում այս կետը, և ի վերջո նրա պահանջը բավարարվել է: «Այնպիսի […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կարգախոսը հայտնի է

12:38 17.02.2020

Տոկիոյի Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպչական կոմիտեն որոշել է խաղերի կարգախոսը: Այն հնչում է այսպես. «Զգացմունքների միավորմամբ» (United by emotion): Խաղերի կազմակերպչական կոմիտեն կարգախոսի մասին նաև տեսահոլովակ է հրապարակել: «Շատ շուտով կգա այն պահը, երբ ամբողջ աշխարհը կցանկանա կիսել իրենց զգացողությունները մրցաշարի վերաբերյալ: Եվ «Տոկիո-2020»-ի կազմակերպիչները որոշեցին օգտագործել այս նշանաբանը` խաղերը հաջող անցկացնելու համար»,- ասված […]

̰
Մարզիչն իր թիմի ֆուտբոլիստին հարվածելու համար հեռացվել է դաշտից

12:02 17.02.2020

Իտալական «Գրոսետո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հարվածել է իր ֆուտբոլիստին փոխարինումից հետո ու դրա համար կարմիր քարտ ստացել: Միջադեպը տեղի է ունեցել իտալական D Սերիայի` «Գրոսետո»-«Մոնտերոսի» խաղի ժամանակ: 75-րդ րոպեին «Գրոսետոյի» գլխավոր մարզիչ Մագրինին որոշել է փոխարինել կիսապաշտպան Ռիկարդո Կրետելային: Կրետելան գոհ չի մնացել փոխարինումից, ինչն էլ մարզչին դուր չի եկել ու նա  հարվածել է […]

̰
Աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 23 տարեկան

11:49 17.02.2020

Ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն այսօր` փետրվարի 17-ին դարձավ 23-րդ տարեկան: Հիշեցնենք` Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 2018 և 2019 թվականներին, 2019-ին նաև Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր է դարձել, 2016-ին Ռիոյի օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել: 2019 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունը կատարելիս սահմանել է աշխարհի ռեկորդ՝ գլխավերևում […]

̰
Անչափահաս աղջիկը Բալոտելիից 100 հազար եվրո է պահանջել, որպեսզի չբացահայտի իրենց սեռական կապը

10:46 17.02.2020

Իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին անչափահաս աղջկա կողմից շանտաժի է ենթարկվել, երբ խաղալիս է եղել «Նիցի» կազմում: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Բալոտելին աղջկա հետ հանդիպել է, երբ նա 17 տարեկան է եղել: Սակայն աղջիկը նրան խաբել է՝ ասելով, որ անչափահաս չէ: Երբ նրանց միջև սեռական հարաբերություն է եղել, աղջիկը ֆուտբոլիստին ասել է իր […]

̰
«Յուվենտուս»-ի հատուկ նվերը 100-ամյա երկրպագուին

10:45 17.02.2020

Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուս»-«Բրեշիա» խաղին ներկա է եղել թուրինցիների 100-ամյա երկրպագու Սիլվիո Ֆասսոնը: Ակումբը 100-ամյա երկրպագուին անվանական մարզաշապիկ է նվիրել, որի խաղային համարի տեղը գրված է եղել 100: Ակումբի թվիթերյան էջում գրառում է կատարվել. «Հիանալի հանդիպում ենք մաղթում, պարո՛ն Սիլվիո Ֆասսոն: Յուրահատուկ երկրպագու, 100 տարեկան երկրպագու»: Buon #JuveBrescia al signor Silvio Fasson. Un […]

̰
ՌԴ-ում տղամարդն ընկերուհուն նետել է գետը, հետո փորձել է փրկել ու խեղդվել է

16:13 16.02.2020

Պետերբուրգում տղամարդը Ֆոնտանկա գետն է նետել ընկերուհուն, հետո զղջացել է, փորձել է փրկել նրան ու ինքն է ջրահեղձ եղել:  Ռուսական աղբյուրները հայտնել են, որ նա եղել է հարբած վիճակում: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր: Կնոջը փրկել են անցորդներն ու ոստիկանության աշխատակիցները: 48-ամյա կնոջը տեղափոխել են հիվանդանոց ցրտահարված վիճակում, իսկ տղամարդու դին ջրասուզակները հայտնաբերել են […]

̰
«Լիվերպուլ»-ը 17-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

15:45 16.02.2020

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում  հետնապահ «Նորվիչը» ընդունել էր «Լիվերպուլին»։ Յուրգեն Կլոպի թիմը նվազագույն հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը խփել է Սադիո Մանեն։ Սա «Լիվերպուլի» 17-րդ անընդմեջ հաղթանակն էր Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկությունում։ «Լիվերպուլը» 76 միավոր ունի ու գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

̰
Մոսկվայի Սուրբ Նիկոլայի տաճարում երիտասարդը դանակով հարձակվել է սպասավորների վրա

14:41 16.02.2020

Հարձակում Մոսկվայի կենտրոնում: 26-ամյա տղամարդը դանակով հարձակվել է Սուրբ Նիկոլայի տաճարի սպասավորների վրա: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ կիրակնօրյա ժամերգությունից առաջ: Ականատեսների պատմելով՝ տղամարդը մուտք է գործել տաճար ու արագ քայլերով մոտեցել խորանին: Նկատելով, որ երիտասարդի  գործողությունները ադեկվատ չեն, նրան է մոտեցել գլխավոր սպասավորը: Երիտասարդը հանել է դանակը ու հարձակվել նրա վրա: Նրան, սակայն, […]

̰
Չինաստանում մահապատիժ կսահմանվի կորոնավիրուսով դիտավորյալ վարակելու համար

14:19 16.02.2020

Չինաստանում մահապատիժ կսահմանվի կորոնավիրուսով դիտավորյալ վարակելու համար: Չինաստանի կառավարության ընդունած որոշումը վերաբերում է բոլոր այն մարդկանց, որոնց մոտ հաստատվել է հիվանդությունը, սակայն նրանք խուսափում են կարանտինից կամ բուժումից, և ըստ էության, վտանգ են ներկայացնում շրջապատի համար: Ներկայումս կարանտինում են հայտնվել նույնիսկ չինական թղթադրամները՝ յուանները: Կենտրոնական բանկը ստիպված է եղել ևս 600 միլիարդ յուան թողարկել, իսկ […]

̰
Հաքերները կոտրել են «Բարսելոնա»-ի Twitter-ի էջը և գրություն տարածել Նեյմարի մասին

13:43 16.02.2020

«Բարսելոնայի» Twitter-ի էջը հաքերական հարձակման է ենթարկվել:Սա պարզ է դարձել, երբ կատալոնական ակումբի էջում գրառում է կատարվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին. «Մենք մի քանի անձնական հաղորդագրություն ենք կարդացել: Ամենայն հավանականությամբ, Նեյմարը վերադառնում է»,- ասվում է ակումբի «տարածած» հաղորդագրության մեջ: Ավելի ուշ, «Բարսելոնան» կարողացել է վերականգնել էջերը և հետևյալ գրությունն է հայտնվել. «Բարսելոնայի» «Թվիթերի» […]

̰
«Ռոմա»-ն պարտվեց, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

13:40 16.02.2020

Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Ատալանտա»-ն հյուրընկալել էր «Ռոմային»։ Հանդիպման հաշիվը առաջին կեսի վերջում բացել է «Ռոմա»-ն: Մրցակցի պաշտպանի սխալից օգտվելով գոլի հեղինակ է դարձել  Էդին Ջեկոն։ Երկրորդ կեսում՝ 50-րդ րոպեին, հաշիվը հավասարեցրել է Խոսե Պալոմինոն։ 59-րդ րոպեին խորվաթ Մարիո Պաշալիչը փոխարինման դուրս գալուց վայրկյաններ անց երկրարդ գնդակն է ուղարկել «Ռոմա»-ի դարպասը: Խաղն ավարտվեց «Ատալանտայի» […]

̰
Գևորգ Մխեյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

22:46 15.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգ  Մխեյանը 7-9 հաշվով պարտվեց մոլդովացի Միխաիլ Սավային: Հիշեցնենք, որ Գևորգը երկու սփոփիչ գոտեմարտ էր անցկացրել և երկուսում էլ հաղթել էր: Նախ` 12-2 հաշվով առավելության էր հասել   Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ, ապա  7-3 հաշվով պարտության մատնել ուկրաինացի Օլեքսեյ Բորուտանին: […]

̰
Միհրան Ջաբուրյանը պարտվեց բրոնզի համար պայքարում. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

21:39 15.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 3-րդ տեղի համար մրցապայքարում Միհրանը Ջաբուրյանը 0-10 հաշվով պարտվեց Սերբիան ներկայացնող Ստեվան Անդրիա Միչիչին: Հիշեցնենք, որ Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 6:4 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ժիմչուկ Ռինչինաույի նկատմամբ: Քառորդ եզրափակչում նա 5-0 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Անատոլի Բուրույանին, իսկ կիսաեզրափակչում` 3-6 հաշվով […]

̰
«Հոֆենհայմ»-ը պարտվեց «Վոլֆսբուրգ»-ին․ Ադամյանը խաղադաշտ դուրս չեկավ

21:12 15.02.2020

Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրում  «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլֆսբուրգին»։ «Հոֆենհայմը» 2-3 հաշվով պարտվեց մրցակցին։ «Վոլֆսբուրգի» կազմում հեթ-տրիկ գրանցեց Վաութ Վեգորսթը։ «Հոֆենհայմի» գոլերը խփել են Քրիստոֆ Բաումգարտները և Անդրեա Կրամարիչը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տանտերերի հայտացուցակում էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ: Ադամյանը նոր է ապաքինվել կոճի վնասվածքից։

̰
BACK_TO_TOP