13:42 12.02.2020
ՌԴ-ում մտածում են, թե ինչ անվան տակ երկիրը կարող է մասնակցել ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնությանը, որը կայանալու է Կատարում: Այս մասին հաղորդում է Sport24-ը: Աղբյուրի տեղեկություններով, եթե Ստանիսլավ Չերչեսովի սաները կարողանան հաղթահարել նախնական արգելքը և դուրս գան եզրափակիչ փուլ, ապա կարող են, օրինակ` հանդես գալ «Наши парни» («Մեր տղաները») թիմով: Ռուսաստանի ֆուտբոլայի միությունը քննարկում […]
13:08 12.02.2020
Հայտնի ամերիկացի բասկետբոլիստ Դուեյն Ուեյդը պատմել է իր 12-ամյա որդու մասին, որը որոշել է փոխել սեռը: Ազգային բասկետբոլային ասոցիացիայի եռակի չեմպիոնը հայտնել է, որ մտադիր չէ ճնշում գործադրել որդու վրա և փորձել ինչ-որ բան փոխել: «Զայոնը տղա է ծնվել, հիմա նա 12 տարեկան է: Մի անգամ նա եկավ և հայտնեց, որ լուրջ խոսակցության թեմա կա: […]
12:52 12.02.2020
Անգլիայում ֆուտբոլիստների ձեռքը բռնած խաղադաշտ դուրս եկող երեխաների թեման մեծ աղմուկ է հանել: Քննադատությունների ալիքը սկսվեց այն բանից հետո, երբ Telegraph-ը հրապարակեց գումարների չափը, որ ակումբները ստանում են այդ երեխաներից: Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբների մեծ մասը նվազագույնը 350, իսկ առավելագույնը 700 ֆունտ ստեռլինգ է ստանում ամեն երեխայից: Միայն «Արսենալում», «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Մանչեսթեր Սիթիում» և […]
11:38 12.02.2020
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին` Էդմոնդ Նազարյանը, ով 18 տարեկանում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է, որ ներդրել է ողջ ուժերը՝ ոսկե մեդալը նվաճելու համար: «Շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել ոսկե մեդալը, հատկապես մեծահասակների պայքարում: Այո՛, առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների առաջնությանը, սա իմ նորամուտն […]
11:21 12.02.2020
Կարապետ Չալյանը երեկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում տարած հաղթանակից հետո հարցազրույց է տվել vnews.am-ին: Կարապետը նշել է, որ այդ մեդալն իր համար շատ մեծ նշանակություն ունի և որ այն շատ էր պետք: Մարզիկը խոստովանել է, որ եկել էր ոսկե մեդալ նվաճելու, սակայն ինչ-որ պատճառներով դա չստացվեց, բայց բրոնզե մեդալի համար էլ է շատ ուրախ:
10:39 12.02.2020
«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը քնել է, իսկ ոստիկանները խուզարկել են նրա տունը: Խոսքը պաշտպան Սամուել Ումտիտինի մասին է: Ոստիկանները տան վրա հարձակման հետքեր են փնտրել: Այս դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերին: Անհայտ անձինք կողոպտել էին Ումտիտիի առանձնատունը: Երբ ոստիկանները ժամանել են Ումտիտիի առանձնատուն, տեսել են, որ նա տեսախաղերով է զբաղված: Ումտիտին իրավապահներին թույլ է տվել կատարել […]
22:39 11.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 77 կգ քաշայինների երրորդ տեղի համար մրցապայքարում գյումրեցի Կարապետ Չալյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող հայազգի Հայկ Մնացականյանին: Գոտեմարտն ավարտվել է 3-0 հաշվով: Այսպիսով՝ Կարապետ Չալյանը նվաճել է առաջին մեդալը Հայաստանի հավաքականի համար: Հիշեցնենք, որ Չալյանը որակավորման փուլում 11-2 հաշվով հաղթել էր Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենին, ապա […]
21:37 11.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը փայլուն հանդես եկավ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին` Էդմոնդ Նազարյանը: Եզրափակիչ գոտեմարտում 18-ամյա Էդմոնդը հաղթել է ռուսաստանցի Վիտալի Կաբալոևին և դարձել Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը Բուլղարիայի հավաքականի մարզիչն է, նրա որդին էլ ներկայացնում է այս երկրի հավաքականը: Էդմոնդը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ […]
20:53 11.02.2020
Իտալիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը երրորդ հաղթանակը տարավ Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Կիսաեզրափակչում նա 8-1 հաշվով հաղթեց ֆինն ըմբիշ Մատտի Էլիաս Կուոսմանենին: Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշը նախ` 1/8 եզրափակիչ գոտեմարտում 7-1 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին, իսկ 1/4 եզրափակչում Արթուրը 9-0 հաշվով առավելության էր հասել […]
20:30 11.02.2020
Համացանցում հրապարակվել է դաղստանցի ըմբիշի սարսափելի վնասվածքի տեսանյութը. նա կոտրել է պարանոցը: Միջադեպը տեղի է ունեցել Պետերբուրգում անցկացվող միջազգային մրցաշարի ժամանակ: Հաջիմուրադ Մագոմեդովը հնարքը կիրառելու ընթացքում անհաջող վայրեջք է կատարոմ, ինչի հետևանքով կոտրվում է նրա պարանոցը: Այդ պահին մարզիկը սարսափելի ձայներ է արձակում: Մարտն անմիջապես դադարեցվում է: Մագոմեդովը պարալիզացված վիճակում տեղափոխվում է հիվանդանոց: Վերջին տեղեկություններով՝ […]
20:20 11.02.2020
Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 67 կգ քաշայինների կիսաեզրափակչում Կարեն Ասլանյանը ցավալի պարտություն կրեց ռուսաստանցի Նազիր Աբդուլաևից: Կարենն ընդամենը մեկ միավորով զիջեց մրցակցին, գոտեմարտն ավարտվեց 3-4 հաշվով: Այսպիսով՝ Կարենը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք՝ Կարեն Ասլանյանը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3-1 հաշվով պարտության էր մատնել շվեդ Օսկար Սիմոն Էրլանդսոնին, ապա 1/8 […]
20:05 11.02.2020
Իտալիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը շարունակում է իր հաջող ելույթները Գևորգ Ղարիբյանը /60 կգ/: Հայ մարզիկը դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա բացարձակ առավելությամբ՝ 8-0 հաշվով հաղթել է էստոնացի Հելարի Մաեգիսալուին: Հիշեցնենք, որ որակավորման փուլում Գևորգը 9-1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպասովին, ապա 1/4 եզրափակչում 8-0 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի […]
19:05 11.02.2020
Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը երկրորդ հաղթանակը տարավ Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Գյումրեցի ըմբիշը նախ` 1/8 եզրափակիչ գոտեմարտում 5-1 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին, իսկ 1/4 եզրափակչում Արթուրը 3-0 հաշվով առավելության հասավ բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի նկատմամբ: Կիսաեզրափակչում Արթուրը կմրցի էստոնացի Մատտի Էլիաս Կուոսմանենի հետ:
19:01 11.02.2020
Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն իր երրորդ հաղթանակը տարավ Կարեն Ասլանյանը /67 կգ: 1/4 եզրափակչում նա 10-1 հաշվով պարտության մատնեց սերբ Մեյտ Նեմեշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ռուսաստանցի Նազիր Աբդուլաևի հետ: Հիշեցնենք՝ Կարեն Ասլանյանը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3-1 հաշվով պարտության էր մատնել շվեդ Օսկար Սիմոն Էրլանդսոնին, ապա 1/8 եզրափակչում […]
18:52 11.02.2020
Իտալիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը շարունակում է իր հաջող ելույթները Գևորգ Ղարիբյանը /60 կգ/: Որակավորման փուլում 9-1 հաշվով բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպասովին հաղթելուց հետո Գևորգը 1/4 եզրափակչում հանդիպեց ադրբեջանցի Մուրադ Բազարովի հետ: Գևորգի առավելությունն ակնհայտ էր՝ 8-0: Այսպիսով, հայ մարզիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի էստոնացի Հելարի Մաեգիսալուի հետ:
18:11 11.02.2020
Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը պայքարի մեջ մտավ նաև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Գյումրեցի ըմբիշը փայլուն անցկացրեց 1/8 եզրափակչի գոտեմարտը և 5-1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին: 1/4 եզրափակչում Արթուրը կմրցի բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ:
17:48 11.02.2020
Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մրցագորգ են դուրս եկել 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշները: Կարեն Ասլանյանը /67 կգ/, ով որակավորման փուլում 3-1 հաշվով պարտության էր մատնել շվեդ Օսկար Սիմոն Էրլանդսոնին, հաղթել է նաև 1/8 եզրափակչում: Նա 9-1 հաշվով առավելության է հասել […]
15:56 11.02.2020
Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր մրցագորգ են դուրս եկել 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշները: Մեր տղաներից երկուսն արդեն ավարտել են առաջին գոտեմարտերը: Գևորգ Ղարիբյանը /60 կգ/, որակավորման փուլում 9-1 հաշվով հաղթել է բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպասովին, իսկ Կարեն Ասլանյանը /67 կգ/ 3-1 հաշվով պարտության է […]
15:10 11.02.2020
Չնայած նրան, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Ռոման» չի ցանկանում գնել, հայ ֆուտբոլիստը հաջող մրցաշրջան է անցկացնում հռոմեական ակումբի կազմում, եթե, իհարկե, հաշվի չառնենք վնասվածքները: Պարզվում է` Մխիթարյանը միջին արդյունավետությամբ հռոմեական ակումբի լավագույն ռմբարկուն է: Նա գոլի հեղինակ է դառնում միջինը 162 րոպեն մեկ: Ներկայումս Հենրիխի հաշվին 10 խաղում 4 գոլ է գրանցված: Համեմատության համար նշենք, […]
13:38 11.02.2020
Խառը ոճի ռուս մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն պատասխանել է բոլոր նրանց, ովքեր քննադատել են իրեն ալկոհոլը չարաշահելու համար: Հիշեցնենք, որ հունվարին Եմելյանենկոն դարձյալ հայտնվեց սկանդալի մեջ: Նա ծեծկռտուք էր հրահրել Անապայում, ինչի հետևանքով ստիպված եղավ 7 օր անցկացնել մեկուսարանում: «Այն մարդիկ, որոնք քննադատում են իմ վարքը, պարփակված մարդիկ են: Ոչ մի վատ բան չկա այն ամենի […]
13:36 11.02.2020
Հայաստանի հավաքականի թեկնածու Իվան Յագանը կխաղա ֆիննական «Մարիեհամն» ակումբում: Այս տեղեկությունը հաստատվել է արդեն պաշտոնապես: Ակումբի տնօրեն Պիտեր Մատտիսոնն արդեն կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի թեկնածուի մասին: «Մեզ դուր եկավ Իվանի խաղը, երբ նա մեզ մոտ փորձաշրջան էր անցնում: Նա դեռ լիարժեք մարզավիճակում չէ, սակայն մեծ ներուժ ունի: Միանգամից երևաց, որ նա եվրոպական բարձր մակարդակում […]
13:12 11.02.2020
Ըստ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի` Հենրիխ Մխիթարյանը հստակ չգիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան այս մրցաշրջանի ավարտից հետո: Մասնավորապես, The Sun-ը գրում է, որ «Ռոման» չի պատրաստվում գնել Մխիթարյանի տրանսֆերը: Պարբերականը գրում է, որ 23 միլիոն եվրոն 31-ամյա ֆուտբոլիստի համար շատ է: Ստացվում է` լոնդոնյան ակումբը պետք է նոր ակումբ գտնի Մխիթարյանի համար, քանի որ […]
10:44 11.02.2020
Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր մրցագորգ դուրս կգան ևս 5 հայ ըմբիշներ՝ Գևորգ Ղարիբյանը /60 կգ/, Կարեն Ասլանյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը /72 կգ/, Ռուբեն Ղարիբյանը /82 կգ/ և Արթուր Ալեքսանյանը /97 կգ/: Հիշեցնենք, որ երեկ մրցագորգ դուրս եկած մեր 5 ըմբիշներից 4-ը պարտվեցին հենց առաջին գոտեմարտերում, և քանի որ հետագայում պարտություն […]
10:28 11.02.2020
Պարզվում է՝ արգենտինական առաջնությունում կարելի է ֆուտբոլ խաղալ նաև բանան ուտելով: Հենց այդպիսի փաստ է գրանցվել արգենտինական Սուպերլիգայի 19-րդ տուրի` «Ռասինգ» – «Ինդեպենդյենտե» հանդիպմանը: Ավելյանեդա քաղաքը ներկայացնող երկու թիմերի համար խաղը շատ ծանր ընթացք է ունեցել. միանգամից 4 կարմիր քարտ է գրանցվել: Չիլիացի Մարսելո Դիաս Ռոխասը, ըստ երևույթին, հանդիպման ընդմիջման ընթացքում չի հասցրել ուտել բանանը […]
10:15 11.02.2020
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի որդին՝ Էդինյոն, խոսել է հոր առողջական վիճակի մասին։ Նա նշել է, որ հայրը հիմա ամաչում է իր վիճակից և չի ցանկանում երևալ հասարակության մեջ: «Պատկերացրե՛ք, նա ֆուտբոլի արքան է, միշտ եղել է չափազանց ազդեցիկ դեմք ֆուտբոլի աշխարհում, իսկ հիմա չի կարողանում նորմալ քայլել։ Նա ամաչում է, չի ցանկանում փողոց դուրս գալ, […]
09:50 11.02.2020
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը դարձյալ փոխել է սանրվածքը։ Մի քանի օր առաջ նա մազերը վարդագույն էր ներկել, իսկ հետո որոշեց ազատվել մազերից ընդհանրապես: Բրազիլացի հարձակվողը Instagram-ի իր էջի story բաժնում լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է, որ սափրել է գլուխը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ևս սափրել էր գլուխը։
23:59 10.02.2020
ՌԴ Կիրով քաղաքի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Խուրամշինը, որին մեղադրել են մանկապղծության մեջ, դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել է РИА «Новости» գործակալությունը: Դեպքը, որով մեղադրվել է Խուրամշինը, տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերին: Նա սեռական ոտնձգության է ենթարկել 11-ամյա մի երեխայի: Ինչպես հաղորդվում է ՌԴ Կիրովի շրջանի քննչական կոմիտեի պաշտոնական կայքում, Խուրամշինին […]
23:25 10.02.2020
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին մեղադրել են VIP մարմնավաճառության ցանց բացելու մեջ: Այս մասին տեղեկացրել է UOL Esporte պարբերականը: Համապատասխան հայցը դատարան ներկայացնելու է բրազիլուհի մոդել Նաջիլա Տրինդադեն, որն ավելի վաղ Նեյմարին մեղադրում էր բռնաբարության մեջ: Տրինդադեն նշել է, որ մեծ թվով կանայք համացանցային կապի միջոցով Բրազիլիայից ուղևորվում են Ֆրանսիա, որտեղ նրանց օգտագործում են որպես մարմնավաճառներ: […]
23:14 10.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 77 կգ քաշայինների կիսաեզրափակչում Կարապետ Չալյանը 0-3 հաշվով պարտվել է ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: Այսպիսով՝ Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ 77 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը նախ` 11-2 հաշվով հաղթել էր Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենին, ապա 1/8 եզրափակչում 3-1 հաշվով հաղթել սերբ Վիկտոր Նեմեսին և դուրս […]
22:51 10.02.2020
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է գլուխը սափրելու պատճառները: «Ժամանակ առ ժամանակ ես սիրում եմ նման բան անել: Երբեմն ուզում եք զգալ այս սառնությունը ձեր գլխին և փոխվել: Բայց այս անգամ մի փոքր այլ է: Ես քնել էի վարսավիրանոցում, և երբ արթնացա, տեսա, որ մազերս սարսափելի են թվում: Դրանից հետո խնդրեցի, որ իմ գլուխը […]