17:31 15.02.2020
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակը տոնեց: 1/4 եզրափակչում նա 7-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Իվան Բիլեյչուկի նկատմամբ: Մինչ այդ, որակաորման փուլում Արսենը 6-0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին: Այսպիսով, Արսենը դուրս եկավ կիսաեզրափակիչ:
16:46 15.02.2020
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից: Հայ ըմբիշը գոտեմարտեց Ուկրաինան ներկայացնող Իլյա Արչայայի հետ և հաղթեց 7։5 հաշվով: 1/4 եզրափակչում Մխիթարյանը կմրցի Սան Մարինոն ներկայացնող Միլս Նազեմ Ամինի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ հաղթանակներով են մեկնարկել նաև 61 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն […]
16:07 15.02.2020
Այսօր երեկոյան ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 6:4 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ժիմչուկ Ռինչինաույի նկատմամբ: Քառորդ եզրափակչում նա 5-0 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Անատոլի Բուրույանին, իսկ կիսաեզրափակչում 3-6 հաշվով պարտվել թուրք Սուլեյման Աթլիին։ […]
15:53 15.02.2020
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգում, որակավորման փուլում, Մարզպետ Գալստյանը 15-2 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Ռիչկոին: Մարզպետն այս հաղթանակից հետո դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի Հունաստանը ներկայացնող Անգելոս Կոուկլարիսի հետ:
15:35 15.02.2020
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում, որակավորման փուլում, Արսեն Հարությունյանը հաղթել է Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին: Գոտեմարտն ավարտվել է 6։0 հաշվով։ Այսպիսով, Արսեն Հարությունյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Բիլեյչուկի հետ:
13:52 14.02.2020
Խառը մարտերի աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին պատկանող մարտական ակումբի մարզիկներից մի քանիսը կդատապարտվեն 20 ամսվա ազատազրկման: Ըստ ռուսական լրատվամիջոցների` 2017 թվականին ակումբի անդամները կազմակերպված հարձակում են գործել ռուսաստանցի սամբիստ Շամիլ Կուրոմագոմեդովի վրա: Ըստ հետաքննության տվյալների` հարձակումը ինչ-որ օլիգարխ է պատվիրել, սակայն հարձակվողները չեն կարողացել ամբողջությամբ կատարել պատվերը և սպանել սամբիստին: Նրանք միջին ծանրության վնասվածքներ են […]
13:48 14.02.2020
Պրահայի «Բոհեմիանս 1905» ֆուտբոլային ակումբը ժառանգության մասին անսպասելի նորություն է ստացել: Տարեց մի երկրպագու իր ամբողջ ունեցվածքը կտակել է սիրելի թիմին: Յան Հոուդեկը մահացել է 71 տարեկանում, 2018 թվականին: Նա ծանր հիվանդ էր: Կտակի մասին հայտնի է դարձել միայն հիմա: Հոուդեկը ակումբին է կտակել Պրահայում գտնվող բնակարանն ու 7 միլիոն կրոն դրամական միջոցները: «Ես կուզեի […]
13:44 14.02.2020
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս կգան 57 կգ, 65 կգ ,70 կգ 79 կգ և 97 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Այդ քաշային կարգերում Հայաստանը համապատասխանաբար կներկայացնեն Միհրան Ջաբուրյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Գևորգ Մխեյանը, Արման Ավագյանը և Սարգիս Հովսեփյանը: Իսկ վաղը մրցագորգ դուրս կգան նաև Եվրոպայի անցած տարվա […]
12:59 14.02.2020
Ռուսաստանը կօգնի Չինաստանին, եթե կորոնավիրուսի պատճառով մարզական միջոցառտումներ հետաձգվեն: Այս մասին հայտնել է ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը: «Եթե անհրաժեշտություն լինի Չինաստանի փոխարեն որևէ մարզական միջոցառում անցկացնելու, ապա մենք դա կանենք, կօգնենք: Կարծում եմ կորոնավիուսի հետ կապված խնդիրը հնարավոր կլինի լոկալիզացնել և դա չի ազդի սպորտի զարգացման վրա»,- ասել է ռուս նախարարը:
12:49 14.02.2020
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն հերքել է լուրերն այն մասին, թե գտնվում է դեպրեսիվ վիճակում: Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Պելեի որդին տեղեկացրել էր, որ հայրը տնից դուրս չի գալիս, մեկուսացել է, չի շփվում մարդկանց հետ դեպրեսիայի պատճառով, որը առողջական խնդիրների հետևանք է: «Շնորհակալություն ձեր անհանգստությունների և աղոթքների համար: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: […]
11:51 14.02.2020
ՌԴ ֆուտբոլային միության գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչովը հայտարարել է, որ «Արարատ-Մոսկվա» ակումբը, որը հանդես էր գալիս Ռուսաստանի առաջնության երկրորդ խմբու, դադարեցրել է իր գործունեությունը պարտքերի պատճառով: «Արարատ-Մոսկվա» ակումբն այլևս գոյություն չունի: «Մենք կարող ենք արձանագրել, որ «Արարատ-Մոսկվա» ակումբն այլևս գոյություն չունի: Ակումբը հսկայական պարտքեր ուներ և դրա պատճառով զրկվեց լիցենզիայից»,-նշել է Ռոգաչովը: Նա նաև […]
10:58 14.02.2020
Հայկական «Գանձասար Կապան» և չինական «Շենչժեն» ֆուտբոլային ակումբների ընկերական հանդիպումը մնացել է անավարտ: Թիմերը հանդիպել են Իսպանիայում՝ հայկական ակումբի ուսումնամարզական հավաքի շրջանակներում: Ինչպես հայտնել է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, խաղը ժամանակից շուտ ընդհատվել է չինացի ֆուտբոլիստների ագրեսիվ պահվածքի պատճառով: «Խաղի առաջին կեսում չինական ակումբն աչքի ընկավ ագրեսիվ պահվածքով, երկրորդ խաղակեսում այդ ագրեսիան ավելացավ: Մրցավարը ստիպված […]
10:49 14.02.2020
Անգլիական Soccerex ընկերությունը գնահատել է ֆուտբոլային ակումբները` ըստ ֆինանսական ներուժի: Ամենամեծ ֆինանսական ներուժ ունեցող ակումբը ճանաչվել է ՊՍԺ-ն, որն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիից»: Ընկերությունը գնահատել է այնպիսի ֆինանսական ցուցանիշներ, ինչպիսիք են ակումբների խաղային և նյութական ակտիվները, ընթացիկ կանխիկ գումարը, սեփականատերերի հավանական ներդրումները և այլն: Առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ 1. ՊՍԺ 2. «Մանչեսթեր Սիթի […]
09:49 14.02.2020
Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում «Միլանն» ընդունել էր «Յուվենտուսին»։ Սա կիսաեզրափակիչ առաջին հանդիպումն էր։ Հաշիվը բացվեց 61-րդ րոպեին։ «Միլանին» առաջ մղեց Անտե Ռեբիչը։ Իսկ 72-րդ րոպեին «Միլանը» մնաց 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց Տեո Էրնանդեսը։ Խաղավերջում Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Մարզիչն, ի դեպ, 11 մետրանոց նշանակեց խաղային […]
09:39 14.02.2020
Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանը, որը հունվարի վերջին «Ալաշկերտից» տեղափոխվեց «Ժետիսու»՝ ղազախական ակումբի հետ մինչև տարվա վերջ պայմանագիր կնքելով, արդեն հեռացել է թիմից: Այս մասին հայտնել է ղազախական sport.inform կայքի խմբագիր Այդին Կոժախմետը: «Մի քանի անգամ լսել եմ «Ժետիսուի» գլխավոր մարզչի՝ Դմիտրի Օգայի կողմից ֆուտբոլիստների նկատմամբ բռնապետական մոտեցումների մասին: Դաշտում կարգապահության հետ կապված ամեն […]
19:28 13.02.2020
Շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ ֆուտզալի «Եվրո 2022»-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ընտրանին կմրցի Բուլղարիայի հավաքականի հետ, որտեղ էլ տեղի կունենա զույգի առաջին հանդիպումը։ Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է վիճակահանության և սպասվող հանդիպումների մասին։ «Անկախ վիճակահանության արդյունքից՝ եթե ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, ապա պետք է պատրաստ լինեինք մրցել […]
18:45 13.02.2020
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ցույց է տվել իր մարզաշապիկների հավաքածուն: Այստեղ այն մարզաշապիկներն են, որոնք արգենտինացին ստացել է այլ խաղացողների կողմից: Խոսքը մարզաշապիկների մասին է, որոնցով, որպես կանոն, խաղի ավարտից հետո փոխանակվում են մրցակից թիմերի ֆուտբոլիստները: Հավաքածուում կան, օրինակ, Սեսկ Ֆաբրեգասի, Յայա Տուրեի, Ռաուլի, Իկեր Կասիլիասի, Ֆրանչեսկո Տոտտիի, Կունա Ագուի մարզաշապիկները: Լուսանկարները […]
15:15 13.02.2020
Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի ու Եվրոպայի արդեն հնգակի չեմպիոնը, հերթական տիտղոսը նվաճելուց հետո հարցազրույց տալով vnews.am կայքին, նշել է, որ մինչև օլիմպիական խաղերը կմասնակցի ևս մեկ միջազգային մրցաշարի, հետո արդեն կսկսի ինտենսիվորեն պատրաստվել Տոկիո-2020-ին: Արթուր Ալեքսանյանը խոստովանել է, թե զգում է, որ էլի ավելացնելու տեղ ունի: Ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա Արթուրի խոսքերով` երբեք հեշտ […]
14:33 13.02.2020
Իտալիայում չեմպիոնական մեդալը նվաճելուց հետո հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը հարցազրույց է տվել vnews.am կայքին: Գևորգը խոստովանել է, որ լավ մարզավիճակում է եղել, չնայած վնասվածքները փոքր-ինչ զգացնել են տվել: Գևորգը նաև ասել է, որ գոտեմարտերից առաջ ինքնազգացողության որոշակի վատացում է մոտը եղել, ինչը կապված է եղել սննդի հետ, սակայն մինչև առաջին գոտեմարտը ամեն ինչ կարգավորվել: […]
14:21 13.02.2020
«Ռեալի» Վալդեբեբաս մարզաբազայում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ավտովթարի է ենթարկվել: Նա պատահաբար հարվածել է ակումբի աշխատակիցներից մեկի մեքենային: Զիդանն ու մյուս մեքենայի վարորդը՝ Իգնասիո Ֆերնանդեսը, որոշել են թղթաբանական հարցերը լուծել հեռախոսազանգերի միջոցով, փոխարենը՝ տեղում սելֆի են արել ու հեռացել դեպքի վայրից: «Ես միանգամից ճանաչեցի Զիդանին ու ասացի նրան, որ կցանկանայի այլ առիթով ծանոթանալ իր […]
13:50 13.02.2020
The Sun-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Օդիոն Իգալոյին արգելել են մարզվել ակումբի բազայում, կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով: Իգալոն էլ ստիպված մարզվում է անհատապես։ Բանն այն է, որ Իգալոն ժամանել է Մանչեսթեր Չինաստանից, և անգլիական ակումբն այս որոշումը կայացրել է անվտանգությունն ապահովելու համար:
13:32 13.02.2020
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին զույգի առաջին հանդիպմանը միմյանց դեմ մրցել են Միլանի «Ինտերն» ու «Նապոլին»։ Հանդիպման միակ գնդակը խփվել է երկրորդ կեսում։ «Նապոլիի» կազմում գոլի հեղինակ է դարձել Ֆաբիան Ռուիսը։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին Նեապոլում։
12:59 13.02.2020
«Բիրմինգհեմի» կիսապաշտպան Յուդ Բելինգհեմը հայտնվել է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ 16-ամյա Բելինգհեմի համար պայքարում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Բարսելոնան» և «Ռեալը»: Այս ձմեռ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ էր վճարել 30 միլիոն ֆունտ ստերլինգ 16-ամյա կիսապաշտպանի համար: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» մտադիր են «Բիրմինգհեմին» առաջարկել 35 միլիոն ֆունտ սթեռլինգ և ևս 15 միլիոն ֆունտ սթեռլինգ: […]
12:42 13.02.2020
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում շարունակվում է թենիսի ATP 500 շարքի մրցաշարը։ 1/8 եզրափակչում ՌԴ-ից հանդես եկող հայազգի Կարեն Խաչանովը ուժերն է չափել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դենիել Էվանսի հետ։ Կարենը պարտվել է 6-4, 3-6, 4-6 հաշվով: Անակնկալ պարտությամբ է մեկնարկել նաև ՌԴ-ն ներկայացնող մեկ այլ թենիսիստ` մրցաշարի առաջին համար Դանիլ Մեդվեդևը։ Նա երկու սեթում 3-6, 4-6 հաշվով […]
12:25 13.02.2020
Գողացել են «Սան-Պաուլոյի» պաշտպան Դանի Ալվեսի մեքենան։ Այս մասին հայտնում է Globo Esporte-ը։ Դեպքը տեղի է ունեցել Սան-Պաուլոյի Պինեյրոս շրջանում երեքշաբթի գիշերը: Հատկանշական է, որ 36-ամյա բրազիլացու մեքենան գողացել են հսկվող ավտոկայանատեղիից: Աղբյուրի տեղեկություններով՝ անհայտ անձը ներխուժել է ավտոկայանատեղի, սպառնացել է տարածքի հսկիչներին ու անվտանգության աշխատակիցներին և գողացել մեքենան։ Ալվեսը դիմել է ոստիկանություն։
14:10 12.02.2020
Բրիտանացի ծանրքաշային բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին խոստովանել է, որ ամեն կիրակի մտածում է ինքնասպանության մասին: «Ամեն շաբաթ ես խելահեղ մարզումներ եմ անցկացնում, սպառում եմ ինձ ամբողջությամբ, առավոտները երկար վազում եմ, երեկոները հասցնում եմ երեխաների հետ զբաղվել կամ որևէ այլ բան անել: Իսկ հենց գալիս է կիրակին, իմ մոտ ինքնասպանություն գործելու տրամադրություն է առաջանում` անկախ նրանից, ես […]
14:08 12.02.2020
ՌԴ երրորդ ռակետ, հայազգի Կարեն Խաչանովը հաղթել է Ռոտերդամի մրցաշարի առաջին փուլում: Նա մրցել է իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ և առավելության հասել 6-3, 6-3 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 17 րոպե: Հաղթանակից հետո «Ինստագրամի» իր էջում Խաչանովը գրել է. «Լավ սկիզբ է»: 1/4 փուլ դուրս գալու համար Խաչանովը մրցելու է բրիտանացի Դանիել Էվանսի հետ: […]
14:06 12.02.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմ համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում: ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում: Հայաստանի հավաքականի […]
13:46 12.02.2020
Ալեքսանդր Եմելյանենկոն «Ախմատ» մարտական ակումբի նախագահ Աբուզայիդ Վիսմուրադովի հետ գրազ է եկել, որ մեկ տարի չի օգտագործելու ալկոհոլ: Գրազի տեսանյութը հայտնվել է ակումբի «Ինստագրամ»-ի էջում: Եթե հանկարծ Եմելյանենկոն պարտվի գրազը, ապա ստիպված կլինի Վիսմուրադովին փոխանցել Ռամզան Կադիրովի նվիրած մեքենան: «Գրազը տեղի ունեցավ Ալեքսանդրի նախաձեռնությամբ: Նա ինձ խոստացավ, որ չի խմի առնվազն մեկ տարի: Բոլորս գիտենք, […]