19:12 10.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը շարունակում է հաջող մրցելույթները Կարապետ Չալյանը: 77 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը նախ` 11-2 հաշվով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենին, ապա 1/8 եզրափակչում 3-1 հաշվով հաղթել սերբ Վիկտոր Նեմեսին և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ էլ 5-2 հաշվով առավելության է հասել բելառուս Պավել Լյախի նկատմամբ: Այսպիսով, […]
17:58 10.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը այսօր մրցագորգ դուրս եկած 5 հայ ըմբիշներից 4-ն անհաջող մեկնարկեցին: Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) 1/4 եզրափակչում 1-7 հաշվով զիջեց ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին, Սահակ Հովհաննիսյանը (63 կգ) 1/8 եզրափակչում 0-8 հաշվով պարտվեց վրացի Լևանի Կավջարաձեին, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) 1/8 եզրափակչում 1-3 հաշվով պարտվեց վրացի Տորնիկե Ձամաշվիլիին, և […]
17:49 10.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը շարունակում է հաջող մրցելույթները Կարապետ Չալյանը: 77 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը նախ` 11-2 հաշվով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենին, ապա 1/8 եզրափակչում 3-1 հաշվով հաղթել սերբ Վիկտոր Նեմեսին և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի բելառուս Պավել Լյախի հետ:
15:25 10.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է 10 ըմբիշ: Արդեն մրցագորգ է դուրս եկել 77 կգ քաշային կարապետ Չալյանը: Որակավորման փուլում գյումրեցի ըմբիշը 11-2 հաշվով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենին: Այսօր նաև մրցագորգ դուրս կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), որի մրցակիցը 1/4 եզրափակչում կլինի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին, […]
12:14 10.02.2020
Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում «Մոնպելյեն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Սենտ-Էտիենին»: 25-րդ րոպեին միակ գոլը խփել է Էնդի Դելորը: 41-րդ րոպեից տանտերերը մնացել են 10 ֆուտբոլիստով: Վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել Սոլոմոն Սամբիան: Հիշեցնենք, որ «Մոնպելյե» ակումբի գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանն է: Նրա գլխավորած թիմը այժմ […]
12:10 10.02.2020
Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը հաջող է ելույթ ունեցել ԱՄՆ-ում կայացած «Azarian Team Cup» ամենամյա մրցաշարին, որը նվիրված է լեգենդար Ալբերտ Ազարյանին: Գագիկ Խաչիկյանը 17 տարեկանների պայքարում 3 մեդալ է նվաճել՝ նժույգթափերում զբաղեցնելով առաջին, պտտաձողի վրա վարժությունում՝ երկրորդ, իսկ բազմամարտի արդյունքով՝ երրորդ տեղը: Ազատ վարժությունում ևս Գագիկ Խաչիկյանը մոտ է եղել մեդալ […]
11:58 10.02.2020
Իտալական Վիարեջո քաղաքում այս օրերին անցկացվում է ավանդական կարնավալներից մեկը, որում շատ հայտնի մարդիկ ներկայացված են հսկա կերպարներով: Այդ հայտնիներից մեկն էլ Կրիշտիանու Ռոնալդուն է, ով վերածվել է հսկա Iron Man-ի: Կարնավալի հյուրերն ակտիվորեն լուսանկարներ և տեսանյութեր են տարածում սոցիալական ցանցերում ՝ Ռոնալդուի հսկա պատկերով: Maestoso @Cristiano ? #carnevalediviareggio pic.twitter.com/I4SId0KRda — Deborah 3️⃣7️⃣ ⚪️⚫️ (@Deborahpiac) […]
11:53 10.02.2020
Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում Փարիզի ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Լիոնին»: Խաղն ավարտվել է ՊՍԺ-ի հաղթանակով՝ 4-2: Փարիզյան թիմի խփած երրորդ գոլը որպես ինքնագոլ գրանցվել է «Լիոնի» պաշտպան Ֆերնանդո Մարսալի հաշվին: Հյուրընկալվող թիմի ֆուտբոլիստների գործողությունները, ու հատկապես Մարսալի եզրափակիչ շեշտակի հարվածը խաղային այդ դրվագում շատ զավեշտալի են թվում:
11:38 10.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է 10 ըմբիշ: Այսօր մրցագորգ դուրս կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), որի մրցակիցը 1/4 եզրափակիչում կլինի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին, Սահակ Հովհաննիսյանը (63 կգ) 1/8 եզրափակիչում կգոտեմարտի վրացի Լևանի Կավջարաձեի հետ, Կարապետ Չալյանը (77 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենի […]
11:28 10.02.2020
Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը պատմել է, թե ինչպես է ընդգրկվել ՌԴ հավաքական, որը մասնակցելու է աշխարհի առաջնությանը: «Որոշումը կայացրել են իմ մարզիչները և ֆեդերացիան: Նրանք նաև հարցրեցին իմ կարծիքը: Մենք համաձայնեցինք: Ես շատ ուրախ եմ, որ նման որոշում կայացվեց: Աշխարհի գավաթին կլինեն ավելի ուժեղ մարզիկներ: Ինձ համար դա նոր բան կլինի: Նպատակը մաքուր […]
10:50 10.02.2020
Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրում մրցել են երկու միլանյան թիմեր: «Ինտերն» ընդունել էր «Միլանին»: 40-րդ րոպեին հաշիվը բացել է Անտե Ռեբիչը, իսկ 46-րդ րոպեին Իբրահիմովիչը երկրորդ գնդակն է ուղարկել «Ինտերի» դարպասը: 51-րդ ու 53-րդ րոպեներին տանտերերը երկու գոլ են խփել ու հավասարեցրել հաշիվը. աչքի են ընկել Բրոզովիչն ու Վեսինոն: 70-րդ րոպեին Դե Վրեյը խփել է […]
10:42 10.02.2020
Ուկրաինան ներկայացնող հայազգի Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը մինչև 50,8 կգ քաշայինների կարգում: Չեմպիոնական մենամարտում նա պարտության է մատնել վենեսուելացի Խոսբեր Պերեսին: Ամբողջ մարտը անցել է Դալլաքյանի առավելությամբ: 12 ռաունդանոց մենամարտում երեք դատավորներն էլ հաղթանակը շնորհել են Դալաքյանին `118: 110, 117: 111 և 117: 111:
10:30 10.02.2020
UFC մարտիկ Վալենտինա Շևչենկոն աշխարհի չեմպիոնական մենամարտում պարտության է մատնել ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի Քեթլին Չուկագյանին: UFC 247 մրցաշարի թեթևագույն քաշային կարգում Շևչենկոն պահպանել է չեմպիոնական տիտղոսը: 31-ամյա Վալենտինան բացահայտ առավելություն է ունեցել Չուկագյանի նկատմամբ և հաղթել է երրորդ ռաունդում: Վալենտինան 3-րդ անգամ պահպանեց չեմպիոնությունը և կարիերայի ընթացքում տոնեց 19-րդ հաղթանակը:
10:03 10.02.2020
ՖԱՖ-ի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ըստ որի` Դիեգո Ռոսսի Մարաշլյանի հարազատ եղբայրը՝ Նիկոլասը, ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի հավաքականում: Նիկոլասը հիմա հանդես է գալիս Ուրուգվայի ուժեղագույն ակումբներից մեկի՝ «Պենյարոլի» Մ-19 տարեկանների թիմում: Այս ակումբում է խաղացել նաև ավագ Մարաշլյանը։ 1 ամսից կլրանա Նիկոլասի 18-ամյակը։ ՀՖՖ-ն քայլեր է ձեռնարկում Հայաստանի Մ- […]
09:53 10.02.2020
Բրազիլիայի երիտասարդական հավաքականը կմասնակցի Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչին: Ընտրական մրցաշարի խմբային փուլի վերջին խաղում բրազիլացիները, որոնք ներկայիս օլիմպիական չեմպիոններն են, հաղթեցին Արգենտինայի հավաքականին՝ 3:0: Բրազիլացիները խմբում վաստակեցին 5 միավոր և արգենտինացիներից հետո դուրս եկան Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ: Ուրուգվայի հավաքականը դուրս մնաց մրցաշարից, չնայած նրան, որ վերջին խաղում 3-1 հաշվով հաղթեց Կոլումբիայի ընտրանուն: […]
09:30 10.02.2020
Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրում «Բետիսը» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» հետ: 6-րդ րոպեին Կանալեսը 11 մետրանոց հարվածով առաջ մղեց տանտերերին: 3 րոպե անց Դե Յոնգը հավասարեցրեց հաշիվը, իսկ 26-րդ րոպեին Նաբիլ Ֆեքիրը 2-րդ անգամ առաջ մղեց «Բետիսին»: 48-րդ րոպեին Բուսկետսը հաշիվը դարձյալ հավասարեցրեց: 72-րդ րոպեին արդեն «Բարսելոնան» առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Լանգլեն: […]
11:50 08.02.2020
Գերմանիայում վերջին օրերին լուրեր են շրջանառվում, թե «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է «Բավարիա» տեղափոխվել: Մյունխենյան ակումբի նախագահ Հերբերտ Հաիները, սակայն, կտրականապես բացառել է Ռոնալդուի տեղափոխությունը: «Իհարկե, հասկանալի է, որ մամուլում շատ են շրջանառվող անունները, բայց Ռոնալդուի տրանսֆերն անհնար է. նա չափազանց ծեր է մեզ համար: Լերոյ Սանեի հետ կապված` ոչինչ չեմ բացառում»,- ասել է […]
11:40 08.02.2020
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում Սերխիո Ռամոսն անձնական վիրավորանք է հասցրել Մարտին Էդեգորին: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ դրվագներից մեկում 21-ամյա խաղացողը խախտել է խաղի կանոնները Ռամոսի նկատմամբ, իսկ իսպանացին պատասխանել է հետևյալ բառերով․ «Է՛յ, Էդեգոր, դու շան տղա ես»: Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռեալը» պարտվել է 3-4 հաշվով ու դուրս մնացել […]
11:23 08.02.2020
Ֆուտբոլային լեգենդար դարպասապահ Պետր Չեխը փայլուն մրցելույթներ է ունենում հոկեյի անգլիական երկրորդ լիգայում: «Գիլդֆորդ Ֆենիքս» ակումբում հանդես եկող Չեխը հավակնում է լիգայի՝ հունվարի լավագույն խաղացողի կոչմանը: 37-ամյա Պետր Չեխը հոկեյում նորամուտը նշել է 2019 թվականի հոկտեմբերին: Հիշեցնենք, որ նա ֆուտբոլիստի կարիերան ավարտել է, սակայն կապը չի կտրել ֆուտբոլի հետ: Նա տնօրենի և տեխնիկական խորհրդականի պաշտոններ […]
11:16 08.02.2020
Չնայած «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ հարաբերությունների լարվածությանը՝ Լիոնել Մեսսին չի պատրաստվում ամռանը փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդել է Sky Sports-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա արգենտինացին դեռևս ցանկանում է ելույթ ունենալ կատալոնական ակումբի կազմում։ Մեսսին ուզում է թիմում մնալ գոնե մինչև գործող պայմանագրի ժամկետի լրանալը։ «Բարսելոնայի» հետ Մեսսիի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի […]
11:00 08.02.2020
Օլիմպիական խաղերի ընտրական փուլի հարավամերիկյան շրջանի եզրափակիչ խմբային փուլի 2-րդ տուրում Բրազիլիայի Մ23 հավաքականն ընդունել էր Ուրուգվայի հավաքականին: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Հանդիպման 40-րդ րոպեին զավեշտալի գոլ է գրանցվել։ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ գլխով կատարած հարվածից հետո գնդակը որսացել է ուրուգվայցիների դարպասապահն ու հետո անփույթ շարժումով այն ուղարկել սեփական դարպասը:
10:55 08.02.2020
Whoscored պարբերականը ներկայացրել է «Ռոմա»-«Բոլոնիա» խաղում ֆուտբոլիստների գնահատականն ու վիճակագրությունը։ Հենրիխ Մխիթարյանը, ով խփել է հռոմեացիների գոլերից մեկը, բարձր՝ 7․6 գնահատականն է ստացել։ Մխիթարյանը 1 հարված է կատարել մրցակցի դարպասին, ինչն էլ գոլի է վերածվել։ Նա նաև 3 սրող փոխանցում է կատարել, իսկ առհասարակ Մխիթարյանի կողմից կատարած 43 փոխանցումների ճշգրտությունը 90․7 % է կազմել։ Մխիթարյանը […]
10:51 08.02.2020
Ֆրանսիական L’Equipe ամսագիրը հրապարակել է եվրոպական թոփ-5 լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը։ Բոլորից շատ վաստակում է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին։ Արգենտինացին ամսական 8,3 միլիոն եվրո է վաստակում։ Երկրորդ տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է՝ ամսական 4,5 միլիոն եվրո աշխատավարձով: Երրորդը ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվողը Նեյմարն է, ով ստանում է ամսական 3 միլիոն եվրո։ Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների լավագույն ութնյակը […]
10:49 08.02.2020
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել Ինսթագրամի իր էջում։ «Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ ներգրավված են եղել իմ կյանքի այս գեղեցիկ ճանապարհորդությանը։ Մեծ պատիվ էր ֆուտբոլ խաղալ ու լինել շատ տեղերում, դառնալ հայ սրտով։ Ես ուղղակի հույս ունեմ, որ ինչ-որ կերպ երջանկություն եմ պարգևել այն մարդկանց, ովքեր տրիբունաներից հետևել […]
09:58 08.02.2020
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխել է սանրվածքը։ Պորտուգալացի մասնագետը սափրել է գլուխը։ Լուսանկարը տեղադրված է եղել Ժոզե Մոուրինյոյի վարսավիրի էջում, սակայն րոպեներ անց հեռացվել է։ Լուսանկարը, սակայն, մնացել է մեկ այլ օգտատիրոջ թվիթերյան էջում: The Shaven One ✂️? pic.twitter.com/y8MfmCgVBU — Metro Sport (@Metro_Sport) February 7, 2020
09:47 08.02.2020
Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակներում «Ռոման» ընդունել էր «Բոլոնիային»։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում էր։ Խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Ռիկարդո Օրսոլինին։ 22-րդ րոպեին «Ռոման» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Ինքնագոլ գրանցեց Ստեֆանո Դենսվիլը։ Չորս րոպե անց «Բոլոնիան» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկավ Մուսա Բարոուն։ Երկրորդ կեսի մեկնարկում […]
14:18 07.02.2020
Իտալացի նկարիչ Ֆաբրիցիո Բիրիմբելին յուրօրինակ նախագիծ է ներկայացրել, որտեղ արվեստի և գիտության համաշխարհային գործիչներին պատկերել է ֆուտբոլի ազգային հավաքականների մարզաշապիկներով: Օրինակ` Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով է պատկերել Սալվադոր Դալիին, որին հանճար էին անվանում, նաև խելագար ու էքսցենտրիկ: Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկով նկարիչը պատկերել է հոլանդացի Վինսենտ վան Գոգին, որը փորձում է ամեն ինչ լսել մեկ ականջով. նկարում […]
13:54 07.02.2020
Տոկիոյում այս տարվա ամռանը կայանալիք Օլիմպիադայի կազմկոմիտեն ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվի չինական կորոնավիրուսի հնարավոր ազդեցության խնդիրներով: Հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի վտանգի առումով Օլիմպիադան անցկացնելու դժվարություն չկա: «Մենք այնպես պետք է անենք, որ և՛ հանրությունը, և՛ մարզիկներն ապահով և անվտանգ լինեն»,- ասել է Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահը:
13:45 07.02.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մարզման ժամանակ վիճել է թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի 2 խաղացողների վեճի պատճառն ընդամենը խաղային դրվագն է եղել, երբ երկուսն էլ պայքարել են գնդակի համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին վիճել է նաև Ժերար Պիկեի հետ, իսկ դրանից առաջ նա կոպիտ պատասխան էր տվել ակումբի […]
13:41 07.02.2020
Ֆորմուլա-1-ի բազմակի չեմպիոն, գերմանացի Միխայել Շումախերի կողմից փորձարկված Ferrari-ի առաջին բոլիդը հանվել է վաճառքի: Շումախերը բոլիդը փորձարկել է 1995 թվականին: Հիշեցնենք, որ 50-ամյա Շումախերը Ֆորմուլա-1-ի 7-ակի հաղթող է։ 2013-ի դեկտեմբերին Շումախերը ընկել էր լեռնադահուկով սահելիս և ստացել գլխուղեղային ծանր վնասվածք, որի հետևանքով ընկել էր կոմայի մեջ։ Նրա առողջական վիճակի մասին տվյալներ ընտանիքը չի հայտնում։