14:27 16.01.2020
Իսպանական Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրաժարվել է փոխհատուցման գումարից, որը պետք է փոխանցվեր նրան կատալոնական ակումբի հետ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար: Բանն այն է, որ Վալվերդեի հետ պայմանագիրը դեռ մեկուկես տարի ուժի մեջ պետք է մնար, և այդ պատճառով կատալոնական ակումբը պետք է փոխհատուցեր Վալվերդեին՝ ժամանակից շուտ պայմանագիրը […]
13:56 16.01.2020
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը, որը փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսու» ակումբում, մասնակցել է ադրբեջանական «Սաբայիլ»-ի դեմ խաղին: «Ժետիսու»-ն նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Ի դեպ, հավաքի առաջին խաղում «Ժետիսու»-ն 3:1 հաշվով հաղթանակ էր տարել թուրքական «Բելեդիեսպոր»-ի նկատմամբ, իսկ Գոռ Մալաքյանը գոլ էր խփել: Հունվարի 22-ին Մալաքյանի թիմը կխաղա Ադրբեջանի գործող չեմպիոն «Քարաբաղ»-ի դեմ:
13:47 16.01.2020
«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին հրաժեշտ տալիս թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն արտասվել է: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն: Աղբյուրի փոխանցմամբ, երբ 55-ամյա մասնագետը վերջին անգամ այցելել է կատալոնական ակումբի մարզաբազա, որպեսզի վերցնի անձնական իրերն ու հրաժեշտ տա ակումբին, ֆուտբոլիստների հետ զրույցի ընթացքում չի կարողացել զսպել արցունքները: Իդեպ նշենք, որ Մեսսին, Պիկեն, Սուարեսը և թիմի շատ […]
13:14 16.01.2020
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Ռիվալդոն կոշտ քննադատության է ենթարկել կատալոնական ակումբին, արդեն նախկին գլխավոր մարզիչ Վալվերդեի նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար: Ռիվալդոն նշել է, որ ակումբի ղեկավարությունը ծայրահեղ անհարգալից վերաբերմունք է դրսևորել Վալվերդեի նկատմամբ: «Կոռեկտ չեմ համարում, երբ բանակցություններ են սկսվում նոր մարզչի հետ այն ժամանակ, երբ գործող մարզիչը դեռ աշխատում է: Այո, ֆուտբոլը […]
13:12 16.01.2020
«Մանչեսթեր Սիթի» ակումբի ֆուտբոլիստները կազմակերպել են երեկույթ։ Այս մասին գրում է անգլիական The Sun-ը։ Խնջույքը կազմակերպվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղից հետո։ Մանչեսթերցիները հաղթել էին այդ խաղում 6-1 հաշվով: Ի դեպ, երեկույթին ֆուտբոլիստների կանայք ներկա չեն եղել, փոխարենը հատուկ հրավիրվել են 22 մոդելներ Միլանից։ Երեկույթը կայացել է սպա-կենտրոններից մեկում: Այս […]
11:57 16.01.2020
Արդեն երկու ամիս է՝ «Ուրարտու» ակումբը գլխավորում է հայազգի ռուսաստանցի հայտնի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Հիշեցնենք, որ ժամանակին քննարկվում էր նրա թեկնածությունը նաև ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար, և նույնիսկ որոշ լրատվամիջոցներ հայտարարեցին, որ հենց Գրիգորյանն է լինելու հավաքականի մարզիչը: Ամեն ինչ, սակայն, այլ կերպ ընթացավ: «Ուրարտու»-ի մամուլի քարտուղարությունը հարցազրույց է վերցրել 53-ամյա մարզչից: Հարցերից […]
11:40 16.01.2020
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում «Յուվենտուս»-ը մրցեց «Ուդինեզե»-ի հետ։ Թուրինցիները ջախջախիչ հաշվով հաղթեցին մրցակցին։ Սարիի թիմի կազմում երկու գնդակ խփեց Պաուլո Դիբալան, մեկական անգամ էլ աչքի ընկան Գոնսալո Իգուայինն ու Դուգլաս Կոստան։ «Յուվենտուս»-ը հաղթեց 4-0 հաշվով ու նվաճեց քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր։ Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-«Ուդինեզե» հանդիպումը ցուցադրվել է «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերներում: Իսկ այսօր՝ […]
15:00 15.01.2020
Վալենսիայում գտնվող «Մեստալիա» հայտնի մարզադաշտը քանդվելու է: 1923 թվականին կառուցված մարզադաշտը, որը ամենահինն է Լա լիգայում, չի հասնի հարյուրամյակին, քանի որ ապամոնտաժումը նախատեսված է 2022 թվականին: Մարզադաշտի տեղում կկառուցվի 5 խոշոր երկնաքեր: Նոր մարզադաշտը կկառուցվի այլ տեղում` քաղաքի կենտրոնին ավելի մոտ, սակայն դրա նախագիծը դեռ վերջնական մշակված չէ: «Մեստալիա»-ն Իսպանիայում վերջին տարիներին քանդվող 2-րդ մարզադաշտը […]
14:56 15.01.2020
Անգլիական «Վեսթ Հեմ» ակումբի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը թիմակից Դեկլան Ռեյսի ծննդյան տարեդարձը շնորհավորելու ուշագրավ ձև է մտածել: Նա մտել է մեծ լվացքի մեքենայի մեջ, հետո, երբ Դեկլանը անցնելիս է եղել դրա կողքով, դուրս է թռչել և վախեցրել հոբելյարին: View this post on Instagram Happy birthday Deccers! Enjoy your day mate ???? @declanrice A […]
13:46 15.01.2020
Փարիզի ՊՍԺ ակումբի հարձակվող Նեյմարը գաղտնի սիրային կապի մեջ է ռուս մոդել Կատերինա Սաֆարովայի հետ: Այս մասին տեղեկացրել է բրիտանական The Sun-ը` նշելով, սակայն, որ տեղեկությունը տրամադրած աղբյուրը չի ցանկացել բացահայտվել: «Հասարակական վայրերում նրանք ներկայանում էին իբրև ընկերներ, բայց շատերը գիտեն նրանց սիրային կապերի մասին»,- նշել է անանուն աղբյուրը: Ի դեպ, Կատերինան նաև ներկա է […]
13:12 15.01.2020
«Ֆորմուլա-1»-ի կրկնակի հաղթող, իսպանացի ավտոարշավորդ Ֆեռնանդո Ալոնսոն վթարի է ենթարկվել «Դաքար» ավտոարշավի 10-րդ փուլում: Միջադեպը տեղի է ունեցել մրցատարածության սկզբնամասում: Ալոնսոն կորցրել է մեքենայի կառավարումը, և այն կողաշրջվել է: Անձնակազմը, սակայն, կարողացել է շարունակել ավտոարշավը: 9 փուլից հետո Ալոնսոյի անձնակազմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: Աղյուսակի առաջին տեղը զբաղեցնող Կառլոս Սայնսի անձնակազմից Ալոնսոյի անձնակազմը […]
13:04 15.01.2020
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության վարկանշային փուլը դարձյալ դադարեցվել է անտառային հրդեհների և օդի աղտոտման պատճառով: Արդեն երկրորդ օրն անընդմեջ կազմակերպիչները ստիպված են դադարեցնել մրցաշարի անցկացումը: Հիշեցնենք` երեկ խաղի ժամանակ Սլովենիայի ներկայացուցիչ Դալիլա Յակուպովիչի մոտ հազի նոպա էր սկսվել: Նշվում է, որ չեղարկվել են նաև մարզումները: Անտառային հրդեհները Ավստրալիայի տարածքում մոլեգնում են 2019 թվականի հոկտեմբերից: Ներկայումս […]
12:45 15.01.2020
Միլանի «Ինտեր»-ն Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում ընդունել էր «Կալյարի»-ին: Միլանցիները հաղթել են 4-1 հաշվով: «Ինտեր»-ի կազմում երկու գոլի հեղինակ է դարձել Ռոմելու Լուկակուն, ևս մեկական գոլ են խփել Բորխա Վալերոն և Անդրեա Ռանոկիան: Հյուրերի կազմում աչքի է ընկել Քրիստիան Օլիվան: Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերը» կխաղա «Ատլանտա» – «Ֆիորենտինա» զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ «Ինտեր»-«Կալյարի» […]
10:42 15.01.2020
«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն շնորհակալություն է հայտնել ակումբի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին: «Դուք հեռացաք՝ թիմին տողնելով առաջին տեղում ու 2 տարվա ընթացքում 2 անգամ հաղթելով Լա լիգան: Ձեր գլխավորությամբ մարզվելն ինձ համար երջանկություն էր: Հույս ունեմ, որ Ձեր մոտ ամեն ինչ լավ կլինի: Միշտ հաճելի է կյանքում խաչվել այնպիսի մարդու հետ, ինչպիսին Դուք եք: […]
19:07 14.01.2020
Օլիմպավանում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի և Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները։ Բուլղարացի ըմբիշները հաճախ են այցելում Հայաստան։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչն օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն է: Թիմերի ներկայացուցիչները նաև միմյանց հետ փորձնական գոտեմարտեր են անցկացնում, իսկ առաջիկայում նրանք մասնակցելու են խոշոր միջազգային մրցաշարի: Հայ ըմբիշներից […]
18:58 14.01.2020
«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիին մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացումը կատալոնական ակումբից: «Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Դուք հրաշալի անձնավորություն և պրոֆեսիոնալ եք, որը մեծ հաջողությունների կհասնի իր հետագա կարիերայում: Գրկում և հաջողություն եմ մաղթում ձեզ»,- գրել է Մեսսին սոցիալական ցանցի իր էջերում: Հիշեցնենք, որ Վալվերդեն 2017 թվականից է գլխավորել «Բարսելոնա» ակումբը: Նրա […]
17:38 14.01.2020
Ինչո՞ւ Էռնեստո Վալվերդեն հեռացվեց «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Իսպանական Cadena Ser պարբերականը գրում է, որ հունվարի 13-ին, ակումբի ղեկավարները` նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, տնօրեն Խավյեր Բորդասը և գործադիր տնօրեն Օսկար Գրաուն, ժամանել են թիմի մարզաբազա`մասնագետի հետ հանդիպման: Վալվերդեին նրանք ասել են, որ ակումբի վրա ճնշում է գործադրվում, ինչպես նաև հերքել են տարածված շշուկներն այն մասին, […]
17:25 14.01.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: «Լավագույն ֆուտբոլիստին» և «Լավագույն մարզչին», ինչպես և նախորդ տարի, ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: «2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը 30 խաղացող է հավակնում: «Լավագույն մարզչի» կոչմանը հավակնում է 8 մասնագետ: Քվեարկությունը կտևի մինչև հունվարի 24-ը:
16:04 14.01.2020
Շարունակվում է Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը: «Շանթ» հեռուստաընկերությունն այսօր և առաջիկա երկու օրերին կցուցադրի 1/8 եզրափակչի ամենաուշագրավ հանդիպումները: Այսօր՝ հունվարի 14-ին` ժամը 23։40-ից «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում կարող եք դիտել 1/8 եզրափակչի «Ինտեր»-«Կալյարի» հանդիպումը: Վաղը՝ հունվարի 15-ին` ժամը 23։40-ից կարող եք հետևել «Յուվենթուս»-«Ուդինեզե» հանդիպմանը, իսկ հունվարի 16-ին` ժամը 00։10-ից «Շանթ»-ի և «Շանթ […]
15:55 14.01.2020
Աֆրիկայի ամենահարուստ մարդը` Ալիկո Դանգոտեն, ցանկանում է գնել «Արսենալ»-ը: Պարզվում է՝ 62-ամյա նիգերիացին վաղուց լոնդոնյան թիմի երկրպագու է: «Սա այն թիմն է, որը ես երբևէ կցանկանայի ձեռք բերել: Բայց ես հիմա խոսում եմ իմ նախագծերում մոտ 20 մլրդ եվրո ներդնելու մասին, ու ես ցանկանում եմ կենտրոնանալ դրանց վրա: Մինչև 2021 թվականը կավարտեմ այդ գործերն ու […]
14:51 14.01.2020
Հրապարակվել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը՝ ըստ եկամուտների: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի ամենահարուստ ակումբների ցուցակը գլխավորել է «Բարսելոնա»-ն: 2018/19 մրցաշրջանում կատալոնական ակումբը ստացել է 840.8 միլիոն եվրո եկամուտ և դարձել մայրցամաքի առաջին թիմը, որը հատել է 800 միլիոն եկամտի շեմը: Եվրոպայի ամենահարուստ 10 ակումբներն են՝ «Բարսելոնա» – 840.8 միլիոն եվրո, «Ռեալ» – 757.3 միլիոն […]
14:38 14.01.2020
Շարունակվում է Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցում է 10 մարզիկ՝ Զավեն Անդրիասյանը, Արման Մելիքյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Երկու տուրից հետո 2 միավորով միանձնյա առաջատարը Արման Փաշիկյանն է: Սամվել Տեր-Սահակյանը ունի 1,5 միավոր:
13:53 14.01.2020
Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի հարձակվող Ֆյոդոր Սմոլովը շուտով կամուսնանա: Այսպիսի տեղեկություն են տարածել ռուսական մի շարք լրատվամիջոցներ: Ամենաուշագրավն այն է, որ 29-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի 17-ամյա թոռնուհին է` Մարիա Յումաշևան: Հարսանիքը կկայանա հաջորդ տարի, երբ Մարիան ավարտի դպրոցը և դառնա չափահաս: Աղբյուրները նշում են, որ Սմոլովը լավ հարաբերությունների մեջ է աղջկա ընտանիքի […]
13:30 14.01.2020
Իսպանական լրատվամիջոցները հիշեցրել են «Բարսելոնա»-ի նոր մարզիչ Կիկե Սետյենի արձագանքը Լիոնել Մեսսիի հետ առաջին հանդիպման ժամանակ: «Մի անգամ` Գվարդիոլայի հրավերից հետո, ես հնարավորություն ստացա դիտել Մեսսիի մարզումը դաշտի եզրից: Ես մոտեցա նրան և խնդրեցի, որ նա շարունակի խաղալ մինչև 60 տարեկանը կամ գոնե մինչև իմ մահը»,- ասել է ժամանակին Սետյենը իսպանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։
13:16 14.01.2020
13 տարի առաջ հենց այս օրը Մխիթարյանը նորամուտը նշեց ՀՀ հավաքականում: 2007 թվականի հունվարի 14-ին` Պանամայի հավաքականի դեմ ընկերական խաղում, Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ ազգային թիմում: Այն ժամանակ Մխիթարյանը դեռ 17 տարեկան էր: Այդ օրը նա մարզադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկին, իսկ մեր հավաքականը 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի […]
12:51 14.01.2020
«Բարսելոնա»-ն ակումբի YouTube-ի պաշտոնական ալիքով ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին: Նա իսպանացի է, 61 տարեկան է: Ժամանակին գլխավորել է «Ռասինգ», «Պոլիդեպորտիվո», «Լոգրոնիես», «Լուգո», «Լաս Պալմաս», «Բետիս» ակումբները և Հասարակածային Գվինեայի հավաքականը: Ի դեպ, կարիերան Սետյենը սկսել է լողափնյա ֆուտբոլում: «Ռասինգ»-ում նա հայտնի է «Մաեստրո» մականունով: Երկու անգամ անձամբ գոլ է խփել «Բարսելոնա»-ի […]
12:00 14.01.2020
«Բարսելոնա»-ի երկրպագուները ցնծությամբ են ընդունել 55-ամյա Էռնեստո Վալվերդեի` թիմից հեռանալու մասին նորությունը: Վալվերդեն 2017 թվականից էր գլխավորում «Բարսելոնա»-ն: Նրա գլխավորությամբ ակումբը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկական անգամ էլ հռչակվել է Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի հաղթող: Չեմպիոնների լիգայում կատալոնացիները դուրս են մնացել 1/4 և կիսաեզրափակիչներից` պարտվելով «Ռոմա»-ին (4:1, 0:3) և «Լիվերպուլ»-ին (3:0, 0:4) հաշիվներով: […]
10:43 14.01.2020
Թուրքական ֆուտբոլի լեգենդ Հաքան Շյուքուրը հայրենիքում խնդիրներ ունի իշխանությունների հետ: Ներկայում նա ԱՄՆ-ում տաքսու վարորդ է: 48-ամյա Շյուքուրը հերթական անգամ դժգոհություն է հայտնել Էրդողանի իշխանությունից: «Ես պետք է աշխատեմ, որովհետև ոչինչ չունեմ: Էրդողանն ինձնից խլել է ամեն ինչ. ազատության, գործունեության իրավունք, աշխատանք: Իմ կնոջ խանութի ուղղությամբ քարեր էին նետվում, երեխաներս սպառնալիքներ էին ստանում Թուրքիայում: Հայրս […]
23:43 13.01.2020
ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կոչ է արել ՌԴ իշխանություններին կրճատել արձակուրդները: «Այդ օրերին մարդիկ ուղղակի անգործության են մատնված, ոմանք հարբեցողությամբ են զբաղվում: Ամանորյա և մայիսյան արձակուրդները պետք է կրճատել»,- ասել է Գորբաչովը: Նա հիշեցրել է, որ իր իշխանության ժամանակ ԽՍՀՄ-ում երկար արձակուրդներ չեն եղել, ինչը դրական է ազդել հասարակական կյանքի վրա: Ավելի վաղ, արձակուրդները […]