20:54 20.01.2020
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ավարտվեց շախմատի կանանց Հայաստանի առաջնությունը: Փայլուն հանդես եկավ Մարիա Գևորգյանը: Առաջին տուրում կրած պարտությունից հետո նա տարավ 8 անընդմեջ հաղթանակ ու 8 միավորով անհասանելի դարձավ մյուսների համար: Առաջին տուրում նրան պարտության մատնած Սուսաննա Գաբոյանը 7 միավորով դարձավ առաջնության փոխչեմպիոն: 3-4 տեղերը կիսեցին Մարիա Կուրսովան և Աննա Խաչատրյանը:
20:48 20.01.2020
Ազգությամբ հայ, ռուսաստանցի 16-ամյա գեղասահորդ Արթուր Դանիելյանը, որ վերջերս դարձել էր ՌԴ փոխչեմպիոն, այցելել է Հայաստան և կիսվել իր տպավորություններով: Արթուրը խոսել է նաև հայերեն լեզվի իմացության մասին: «Վերջերս եմ եղել Հայաստանում, իսկ դրանից առաջ շատ շուտ, Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտի բացման ժամանակ: Բայց հայերեն խոսում եմ, մեր ընտանիքում երկու լեզուներով էլ խոսում են առանց […]
19:40 20.01.2020
Կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգում 4 հարց էր: Նախ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ներկայացրել է հաշվետվություն ազգային հավաքականում իր կատարած աշխատանքի վերաբերյալ: Կայացել է քննարկում, ՀՖՖ Գործկոմի անդամները հարցեր են ուղղել Աբրահամ Խաշմանյանին: Հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն, ՀՖՖ Գործկոմը որոշել է հաշվետվությանն անդրադառնալ և դրան տալ ամբողջական գնահատական ՀՖՖ […]
19:02 20.01.2020
Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքում ջիու-ջիթսու մարզաձևի բաց առաջնության ժամանակ զանգվածային ծեծկռտուք է սկսվել: Այն սկսվել է մարզիկների միջև, սակայն կռվարարներին բաժանելու փոխարեն ծեծկռտուքին են միացել նաև մարզիչներն ու հանդիսատեսը: Նրանցից մեկն էլ նկարահանել է այս ամենն ու հրապարակել «Թվիթեր» միկրոբլոգում: Массовая драка произошла на открытом турнире по джиу-джитсу – соревнования среди детей и взрослых проходили в […]
17:47 20.01.2020
Համացանցում քննարկումների թեմա է դարձել «Յուվենթուս»-«Պարմա» հանդիպման այն դրվագը, երբ Ռոնալդուն համբուրում է Դիբալային: Հիշեցնենք, որ այդ խաղում Թուրինի ակումբը հաղթել էր 2-1 հաշվով, և երկու գոլերի հեղինակն էլ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն էր: Իր գոլերից երկրորդը Ռոնալդուն խփեց Պաուլո Դիբալայի փոխանցումից հետո, որից հետո արգենտինացու հետ գրկախառնվելով ՝ վազեց անկյունային դրոշի առջև` գոլը տոնելու համար: […]
14:05 20.01.2020
Ավստրալիայի թենիսի բաց առաջնության կազմակերպիչները որոշել են մի շարք խաղեր հետաձգել անձրևի պատճառով: Այսօր՝ հունվարի 20-ին նախատեսված բոլոր հանդիպումները տեղափոխվել են վաղը: Հետաձգված հանդիպումների թվում է նաև ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանի մրցավեճը հույն Մարիա Սակկարիի հետ: Australian Open թենիսի բաց առաջնությունը կշարունակվի մինչև փետրվարի 1-ը: Մրցանակային ֆոնդը կազմում է 43 միլիոն դոլար: Հիշեցնենք, […]
13:43 20.01.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիա» ակումբի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, որը փորձաշրջան էր անցնում ղազախական «Ժետիսու»-ում, վերադարձել է Հայաստան ու միացել իր թիմին: Այս մասին տեղեկացրել են հայկական ակումբի մամուլի ծառայությունից: Գոռ Մալաքյանը «Ժետիսու»-ին էր միացել Թուրքիայի հավաքի շրջանակներում, որի ընթացքում 2 ընկերական խաղի էր մասնակցել, նաև աչքի ընկել խփած գնդակով: Մալաքյանը գոլի հեղինակ էր դարձել […]
13:36 20.01.2020
Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի կենտրոնական տանը ավարտին է մոտենում Հայաստանի շախմատի առաջնությունը: Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները: Նախավերջին տուրում առաջատար Սամվել Տեր-Սահակյանը պարտվել է գյումրեցի Մամիկոն Ղարիբյանին: Հաղթանակներ են տարել նաև Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Ոչ-ոքի է ավարտվել Փաշիկյան-Անդրիասյան պարտիան: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի. Սամվել Տեր-Սահակյան՝ 5.5 Հայկ […]
13:13 20.01.2020
Լաս Վեգասում կայացել է UFC առաջնության Մաքգրեգոր-Սերոնե մենամարտը, որին սպասում էր ամբողջ աշխարհը: Շատերի կարծիքով՝ հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ուներ Սերոնեն, սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Մաքգրեգորը հաղթեց, ավելին, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ մենամարտը կարող է տևել ընդամենը 40 վայրկյան: Ագրեսիվ իռլանդացին հենց առաջին վայրկյաններից նետվեց գրոհի, իսկ նրա՝ ոտքով հուժկու հարվածից […]
13:06 20.01.2020
Լոզանում շարունակվում են ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերը: Հունվարի 19-ին 1, 5 կմ արագավազքում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 16-ամյա Սպարտակ Ոսկանյանը 87 մասնակիցների պայքարում գրավել է 78-րդ տեղը: Հայ մարզիկը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ փուլ: Դրա համար նա պետք է տեղ զբաղեցներ առաջին երեսուն դահուկորդների շարքում: Մեր դահուկորդը, սակայն, դեռ չի ավարտել մրցելույթները: Հունվարի 21-ին […]
11:57 20.01.2020
Տոկիո-2020-ի որակավորման փուլում Ուրուգվայի Մ 23 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մրցել է Պարագվայի թիմի հետ: Հանդիպումը կայացել է ուրուգվայական Արմենիա քաղաքում: Ուրուգվայցիները նվազագույն հաշվով հաղթանակ են տարել. միակ գոլը խփել է հայազգի Դիեգո Ռոսի Մարաշլյանը: Ուրուգվայի Մ23 տարեկանների հավաքականն ընդգրկված է B խմբում ու առաջին տուրից հետո Բրազիլիայի հավաքականի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: B խմբում […]
10:26 20.01.2020
Ֆրանիսական Նիցցա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանը նվաճել է ոսկե մեդալ: Արթուրը 97 կգ քաշային կարգում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին, քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթել է Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայինին, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ: Եզրափակչում […]
10:19 20.01.2020
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա սերիայի 20-րդ տուրի «Պարմա»-ի դեմ խաղում հերթական անգամ աչքի է ընկել: Նա բացել է խաղի հաշիվը: 34-ամյա պորտուգալացին վերջին 7 խաղերում խփել է արդեն 10 գնդակ: Ռոնալդուն «Յուվենտուս-ի» առաջին ֆուտբոլիստն է 2005 թվականից հետո, ով Ա սերիայի 7 անընդմեջ խաղերում գոլ է խփում։ 2005 թվականին Դավիդ Տրեզեգեին էր հաջողվել […]
09:52 20.01.2020
Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Գրանադա»-ին։ Այս հանդիպումն առաջինն էր Կիկե Սետյենի համար՝ որպես կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ։ Խաղը շատ ծանր դասավորվեց տանտերերի համար։ «Բարսելոնա»-ն երկար ժամանակ չէր կարողանում բացել հանդիպման հաշիվը։ 69-րդ րոպեին Խերման Սանչեսը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից՝ թողնելով «Գրանադա»-ին 10 ֆուտբոլիստներով։ Եվ միայն դրանից հետո […]
09:51 20.01.2020
Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրում «Ռոմա»-ն մրցակցի հարկի տակ մրցեց «Ջենոա»-ի հետ: Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Հենրիխ Մխիթարյանը դեռ չի մասնակցում ակումբի խաղերին: «Ռոմա»-ն հաշիվը բացեց արդեն 6-րդ րոպեին. աչքի ընկավ Ունդերը: 44-րդ րոպեին Բիրաշին գրավեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 0-2: Մեկ րոպե անց Պանդևը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1:2, իսկ 75-րդ րոպեին Ջեկոն երրորդ գնդակն […]
15:06 17.01.2020
Հոլանդացի մոտոարշավորդ Էդվին Ստրավերը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նա վթարի էր ենթարկվել «Դաքար» ավտոարշավի 11-րդ փուլում: Ստրավերը կորցրել է մեքենայի կառավարումը և ընկել: Սանիտարական ուղղաթիռը նրան տեղափոխել է հիվանդանոց: Ստրավերի կինը հայտնել է, որ նրա մոտ 10 րոպե տևողությամբ սրտի կանգ է արձանագրվել, բայց բժիշկներին հաջողվել է նրան վերակենդանացնել: Նրա մոտ պարանոցի ողերից մեկի […]
14:59 17.01.2020
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է ռուս-իսպանական ծագում ունեցող մոդել Լուիզա Կրեմլյովային, որը «Միլան» ակումբի պաշտպան Թեո Էրնանդեսին դեռ 2017 թվականին մեղադրում էր բռնաբարության մեջ: Դատարանը մոդելի դեմ գործ է հարուցել՝ զրպարտության և կեղծ ցուցմունքի հոդվածով: Կրեմլյովային սպառնում է ազատազրկում: Գործը փակվել էր 2017 թվականի հունիսին, իսկ 2019-ի հունվարին դատարանը մերժել էր Կրեմլյովայի բողոքարկումը: Հրապարակման համաձայն՝ ֆուտբոլիստի […]
14:03 17.01.2020
Լոզանում շարունակվում են ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը: Հունվարի 19-ին 1,5 կմ արագավազքում կմրցի Հայաստանի ներկայացուցիչ, 16-ամյա աշոցքցի Սպարտակ Ոսկանյանը: Իսկ հունվարի 21-ին նա կպայքարի 10 կմ մրցատարածության դասական ոճում: Նշենք, որ Լոզանում, նախորդ խաղերի համեմատ, մասնակից երկրների թիվը ութով ավելացել է: Հայտավորվել են 79 երկրների 14-18 տարեկան 1872 մարզիկներ: Պատանեկան օլիմպիական խաղերը կավարտվեն հունվարի […]
13:37 17.01.2020
Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբի սեփականատերեր Գրիգորի և Իգոր Սուրկիսները Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան հայց են ներկայացրել ընդդեմ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի: Ներկայացված հայցում Սուրկիս եղբայրները նշել են, որ Պորոշենկոն չի կատարել իր պարտավորությունները: Նա պարտավորվել էր գնել ուկրաինական «1+1» հեռուստաալիքի՝ Սուրկիս եղբայրների բաժնետոմսերը: Գործարքը գնահատվել էր 125 միլիոն եվրո: Փաստաթուղթը Պորոշենկոն անձամբ էր ստորագրել, […]
12:48 17.01.2020
Ազգային Հոկեյի լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Վաշինգտոն Քեփիթլզ»-«Նյու Ջերսի Դևիլզ» հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել վաշինգտոնցիների ավագ Ալեքսանդր Օվեչկինի հետ: «Նյու Ջերսի Դևիլզ»-ի հարձակվող Մայլզ Վուդը պատահաբար մականով հարվածել է Օվեչկինի դեմքին, ինչից հետո նրա մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել: Օվեչկինը անմիջապես հեռացել է հանդերձարան, այնտեղ նրան բժշկական օգնություն են ցուցաբերել, որից հետո […]
11:06 17.01.2020
Խառը մենամարտերի մարզիկ Դոնալդ Սերոնեն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր մտքերով և խոսել հաղթելու իր հնարավորությունների մասին: «Հուսով եմ՝ Մաքգրեգորը պատրաստ է: Ես անհամբերությամբ սպասում եմ այս մենամարտին և մտածում եմ միայն հաղթանակի մասին: Եթե հաղթեմ, ապա ընտանիքիս հետ կմեկնեմ երկար արձակուրդի: Այս մենամարտն ամենաեկամտաբերը կլինի […]
10:31 17.01.2020
«Ռոմա»-ի հաղթանակով ավարտվեց Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլը, և արդյունքում կազմվեցին Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի զույգերը: Այսպիսով՝ Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում կհանդիպեն հետևյալ զույգերը՝ «Նապոլի» — «Լացիո» «Յուվենթուս» — «Ռոմա» «Ինտեր» — «Ֆիորենտինա» «Միլան» — «Տորինո»։ Հիշեցնենք, որ բոլոր այս հանդիպումները կարող եք դիտել «Շանթ» և «Շանթ պրեմիում» ալիքների ուղիղ եթերում:
09:55 17.01.2020
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում «Պարմա»-ն սեփական հարկի տակ մրցեց «Ռոմա»-ի հետ։ Հանդիպման հաշիվը բացեց Նիկոլա Կալինիչը` 49-րդ րոպեին եզրափակելով Պելեգրինիի ճշտգրիտ փոխանցումը: Իսկ երկրորդ խաղակեսի 79-րդ րոպեին Պելեգրինին կրկնապատկեց հաշիվը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը: «Ռոման» հաղթեց 2:0 հաշվով և նվաճեց քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր […]
23:10 16.01.2020
Խառը մենամարտերի 2-րդ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը Լաս Վեգասում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ հաղթելու է առաջիկա մենամարտում: «Հարգում եմ Սերոնեին և վաղուց եմ հետևում նրա մենամարտերին: Նա շատ ուժեղ մրցակից է, սակայն նոկաուտի եմ ենթարկելու նրան: Շատ մեծ աշխատանք եմ տարել մենամարտից առաջ: Վաղուց հրաժարվել եմ ալկոհոլից […]
20:01 16.01.2020
Խորեն Հովհաննիսյանը կնշանակվի ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական: Նրա թեկնածությունը կքննարկվի և, ամենայն հավանականությամբ, կհաստատվի ՀՖՖ գործկոմի առաջիկա նիստի ժամանակ: Նշանակման մասին Խորեն Հովհաննիսյանը հայտնել է Armsport.am-ի հետ զրույցում: Նշենք, որ հունվարի 10-ին Խորեն Հովհաննիսյանը նշանակվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան:
18:14 16.01.2020
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություններում: Այս որոշումն ամրագրված է Ռուսաստանի սպորտի նախարարության` «Ռուսաստանի հավաքականներում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստների մասնակցության սահմանափակման մասին հաստատման» հրամանում: Այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից: Այսպիսով՝ 2020/21 մրցաշրջանից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ֆուտբոլիստները կդադարեն լեգեոներ համարվել Ռուսաստանում: Հիշեցնենք, որ այսօրվա […]
16:11 16.01.2020
«Ալ-Սադ» ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է «Բարսելոնա»-ն գլխավորելու առաջարկը մերժելու իր որոշումը: Հիշեցնենք, որ կարիերայի մեծ մասն իսպանացի ֆուտբոլիստն անցկացրել է հենց կատալոնական ակումբում: «Այո´, ես իսկապես առաջարկ եմ ստացել «Բարսելոնա»-ից, բայց ես այն չընդունեցի, քանի որ դեռ վաղ է, որ ես գլխավորեմ այդ թիմը: Սակայն ապագայի համար դա մնում է իմ երազանքը»,- […]
16:04 16.01.2020
Շվեդիայում շարունակվում են վանդալների հարձակումները «Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանի վրա: Այն տեղադրված է Մալմյո քաղաքում` նույնանուն ակումբի մարզադաշտի մոտ: Ամեն հարձակումից հետո Իբրահիմովիչի արձանը զրկվում էր ինչ-որ հատվածից, իսկ հիմա արձանից միայն ոտքերն են մնացել: Մամուլը վանդալիզմը կապում է ֆուտբոլիստի կողմից շվեդական «Համարբյու» ակումբի 25% բաժնեմասը գնելու հետ: Հիշեցնենք, որ այս ակումբը համարվում է […]
15:52 16.01.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հրավիրվել է «Իմ քայլը» խմբակցության գրասենյակ` քննարկումների: Մինչ շենք մտնելը լրագրողները մի քանի հարց են տվել նախարարին, մասնավորապես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և Արցախի խնդրի շուրջ բանակցային գործընթացի շարունակության մասին: Լրագրողներից մեկը հարցը ձևակերպելիս արտգործնախարարին ասել է «Պարո´ն Զոհրաբյան»: Արտգործնախարարը ժպտալով պատասխանել է. «Պարոն […]
15:00 16.01.2020
Հունվարի 19-ին Լաս Վեգասում կկայանա UFC -ի տարվա առաջին առաջնությունը, որի կենտրոնական մարտում միմյանց դեմ դուրս կգան իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը և ամերիկացի Դոնալդ Սերրոնեն: Մինչ առաջնության մեկնարկը տեղի է ունեցել մամուլի ասուլիս, նաև ավանդական հայացքներով մենամարտը: Մաքգրեգորի և Սերրոնեի հայացքներով մենամարտը հանգիստ է անցել, առանց միջադեպերի, ինչը հազվագյուտ երևույթ է սկանդալային իռլանդացու պարագայում: Ի դեպ, […]