20:35 13.10.2019
Ամերիկացի գիտնականների կանխատեսումներով՝ այս հարյուրամյակի արդեն կեսերին գլոբալ տաքացումն ու դրա հետևանքները շատ ավելի արտահայտված ու ազդեցիկ կլինեն: Ածխաթթու գազերի արտանետման ծավալների աճի հետևանքով էքստրեմալ շոգ տարածքների մակերեսը կավելանա 50-80 տոկոսով: Սա էականորեն կավելացնի նաև ջերմային սթրեսների ենթարկվող մարդկանց թիվը, կմեծանա մահացության ցուցանիշը: Մյուս խնդիրը կապված կլինի էներգոհամակարգի հետ: Հովացման համակարգերի ինտենսիվ աշխատանքի հետևանքով կավելանա […]
20:20 13.10.2019
Ամերիկյան WALB հեռուստաալիքի մեկնաբան Յոլանդա Ամադեոն առանց կեղծամի է մնացել հենց ուղիղ եթերի ժամանակ: Նրա կեղծամը գլխի վրայից պոկել է լեմուրը, որ հարցազրույցի ժամանակ նստած է եղել նրա պարանոցին: Յոլանդան հարցազրույց վերցնելիս է եղել Eudora Farms կոնտակտային կենդանաբանական այգու տնօրենից: Մեկնաբանի գլուխը մերկացնելուց հետո լեմուրը նորից գնացել է տնօրենի մոտ, բայց մի քանի վայրկյանից հետո […]
18:30 13.10.2019
Ճապոնիայի բուհերից մեկի ուսանողուհի Էիմի Խագան, որը մանկուց հետաքրքրվել է լրտեսների և գաղտնի գործակալների մասին պատմություններով, որոշել է ուսումնասիրել նաև նինձյաների պատմությունը: Համալսարանում նա նինձյաների պատմության հատուկ խմբակ է սկսել հաճախել: Մի անգամ էլ դասախոսը հանձնարարել է խմբի ուսանողներին շարադրություն գրել նինձյաների թանգարան այցի տպավորությոնների մասին՝ ընդգծելով, որ ամենաբարձր գնահատականի կարժանանա այն աշխատանքը, որը բովանդակությունից […]
12:14 13.10.2019
Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 18-ի, 13 մարդ անհետ կորած է համարվում, շուրջ 150 մարդ մարմնական վնասվածք է ստացել: Հաղորդվում է նաև, որ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել փրկարարական աշխատանքների ժամանակ: Իվակի քաղաքի տարեց մի բնակչուհի վայր է ընկել փրկարարական ուղղաթիռից: 70-ամյա կինը վայր է ընկել այն ժամանակ, երբ ուղղաթիռը գտնվել է 40 […]
11:00 13.10.2019
Շվեյցարիայում ընթանում է FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են 150-ից ավելի շախմատիստներ, այդ թվում FIDE-ի վարկանիշի բոլոր առաջատար շախմատիստները՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը: Երրորդ տուրում մեր շախմատիստներից երեքը՝ Գաբրիել Սարգսյանը, […]
10:54 13.10.2019
Սանկտ Պետերբուրգում ավարտվում է է Միխայիլ Չիգորինի դասական շախմատի հուշամրցաշարը, որին մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից առայժմ լավագույն արդյունքն ունի Մանուել Պետրոսյանը: 8-րդ տուրում նա ոչ-ոքի է խաղացել մրցաշարի առաջատար, ռուսաստանցի Իվան Բոչարովի հետ և վերջին տուրից առաջ 6,5 միավորով երրորդն է: Սամվել Տեր-Սահակյանը նույնպես պարտիան ոչ-ոքի է ավարտել: […]
10:21 13.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվեց Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում էր 8 շախմատիստ: Մեր ներկայացուցիչներից լավ արդյունք գրանցեցին (Մ18) խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը: Վերջին տուրում Շանթը ոչ-ոքի ավարտեց պարտիան, իսկ Արթուրը հաղթանակ տարավ: Վերջնարդյունքում Շանթը, վաստակելով 8,5 միավոր, դարձավ Աշխարհի փոխչեմպիոն, իսկ Արթուրը 8 միավորով զբաղեցրեց 3-րդ […]
19:29 12.10.2019
«Միսս Մոսկվա-2015» Օքսանա Վոևոդինան, իր նախկին ամուսնուց՝ Մալայզիայի նախկին թագավոր Մոհամմադից պահանջում է որդու նկատմամբ հայրություն ճանաչել: Համապատասխան հայցով Վոևոդինան արդեն դիմել է դատարան: ԶԼՄ-ները հայտնում են, որ գեղեցկուհին մտադիր է ստիպել Մոհամմադ V-ին ստիպել հայրությունը ճանաչել և օգնել իրեն: Գեղեցկուհին նաև ալիմենտ է պահանջում որդու համար` ամսական մոտ 30 հազար դոլարի չափով: Ավելի վաղ […]
14:45 12.10.2019
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորը սկսել է աջուձախ ջարդուփշուր անել ձեռքն ընկածն այն բանից հետո, երբ հասկացել է, որ ուշացել է չվերթից: Տղամարդու գործողությունները ֆիքսել են անվտանգության տեսախցիկները: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին: Տղամարդը, մինչ անվտանգության աշխատակիցների գալը, հասցրել է կոտրել մի քանի մոնիտոր և այլ սարքավորումներ: Զայրացած ուղևորին իրավապահը ստիպված է եղել գետնին տապալել: […]
14:30 12.10.2019
Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից առայժ լավագույն արդյունքն ունի Մանուել Պետրոսյանը: 7-րդ տուրում նա հաղթել է ՌԴ-ն ներկայացնող Եվգենի Վորոբյովին և այժմ 6 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում: Սամվել Տեր-Սահակյանը 5,5 միավորով 5-րդ հորիզոնականում է: Առաջատարը 6,5 միավորով ռուսաստանցի Իվան Բոչարովն […]
13:44 12.10.2019
Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում անցկացվելիք ձյուդոյի երիտասարդական ու պատանեկան աշխարհի առաջնությանը կմասնակցեն 3 հայ ձյուդոյիստներ: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Յուրի Իսրաելյանը (60 կգ), Երվանդ Ներսեսյանը (66 կգ) և Բորիս Շատվերյանը (81 կգ): Այժմ մեր ձյուդոյիստների երիտասարդական և պատանեկան հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ռուսաստանի Արմավիր քաղաքում, որտեղից էլ շուտով կմեկնեն Մարոկկո:
13:14 12.10.2019
Հոկտեմբերի 11-ին չեխ հայտնի երգիչ Կարել Գոտի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցել է շուրջ 50 հազար մարդ: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել Պրահայի հայտնի Ժոֆին պալատում: Կազմակերպիչները ստիպված են եղել մի քանի ժամով երկարաձգել արարողությունը, քանի որ մարդկային հոսքը շատ մեծ է եղել: Չեխիայում այս կապակցությամբ գնացքների լրացուցիչ չվերթներ են ավելացվել, իսկ մայրաքաղաքում […]
13:06 12.10.2019
Cadena Ser պարբերականի տեղեկություններով` «Բարսելոնա» ֆուտբոլային աումբը ֆանտաստիկ պայմանագիր է պատրաստում թիմի ավագ, արգենտինացի Լիոնել Մեսսիի համար: Նախ` կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր է 32-ամյա Մեսսիին առնվազն մինչև 2022 թվականը պահել ակումբում։ Դրա հետ մեկտեղ կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է արգենտինացուն 10 տարվա պայմանագիր առաջարկել։ Այս պարագայում նաև այլ գործոն կա: «Բարսելոնա»-ն այս կերպ ցանկանում է […]
11:58 12.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվում է Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին, հիշեցնենք, մասնակցում է Հայաստանի 8 ներկայացուցիչ: Մեր շախմատիստներից մեդալների համար պայքարում են միայն (Մ18) խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը: Նախավերջին` 10-րդ տուրում Շանթն ու Արթուրը հաղթանակներ են տարել: Շանթն այժմ ունի 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարայի աղյուսակի երկրորդ […]
11:30 12.10.2019
Շվեյցարիայում ընթանում է FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են 150-ից ավելի շախմատիստներ, այդ թվում FIDE -ի վարկանիշի բոլոր առաջատար շախմատիստները՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը: Երկրորդ տուրում մեր շախմատիստներից երեքը՝ […]
22:40 11.10.2019
Գերմանիայի «Այֆել» ազգային պարկում մի ագռավ է հայտնվել, որը կարողանում է նմանակել մարդկային լեզուն: Արտասովոր թռչնի մասին տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը: Տեսանյութում ագռավը կրկնօրինակում է գերմաներեն mein schätzchen (իմ թանկագին) արտահայտությունը: Պարկի աշխատակիցների խոսքերով՝ ագռավին գտել են փողոցում, նրա թևը կոտրված է եղել: Աշխատակիցները ագռավին խնամելու ընթացքում նաև սովորեցրել են բառեր ու արտահայտություններ արտաբերել: […]
19:00 11.10.2019
ՌԴ երեք կին քաղաքացիներ, որոնք կալանքի տակ են գտնվել Պակիստանի «Գադդանի» բանտում, սպանել են կին վերակացուին: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ը: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուս կանանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել կանխամտածված սպանության հոդվածով: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` կանայք ձերբակալվել էին 2018 թվականի հոկտեմբերին Կվետա քաղաքում` իրանա-պակիստանական սահմանը ապօրինի հատելու ժամանակ: Կանայք […]
18:45 11.10.2019
Չինացի զինագործները մարտական թռչող ափսե են ստեղծել, որը նման է չբացահայտված թռչող օբյեկտի (ՉԹՕ): Նոր ռազմական տեխնիկան ներկայացվել է China Helicopter Exposition 2019 ցուցահանդեսին: Մարտական թռչող ափսեն կարող է երկու օդաչու տեղավորել: Հաղորդվում է նաև, որ թռչող ափսեն հնարավորություն ունի մինչև 650 կմ/ժ արագություն զարգացնել:
14:15 11.10.2019
Ղրղըզստանում մեկնարկել են քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին 2013 թվականին ապօրինի ազատ արձակելու գործով նախնական դատական լսումները: Այս գործով մեղադրյալների թվում է Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ու ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչպես տեղեկացրել է Աթամբաևի պաշտպանը, նախկին նախագահը չի ներկայացել նախնական լսումներին: Հիշեցնենք, որ Աթամբաևը ձերբակալվեց օգոստոսի 8-ին երկօրյա դիմադրությունից հետո: Աթամբաևը նախնական […]
12:50 11.10.2019
Հրապարակվել են (IBF) և (WBC) վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Էրոլ Սպենսի սարսափելի ավտովթարի կադրերը: Դրանցում երևում է, թե ինչպես է մեծ արագությամբ ընթացող Սպենսի Ferrari-ն մի քանի պտույտ անում օդում և մխրճվում հարակից արգելապատնեշներին: Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, Դալլասում: Նշվում է, որ բռնցքամարտիկը կորցրել է մեքենայի կառավարումը: Վթարի ընթացքում Սպենսը դուրս է թռչել […]
11:35 11.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 8 ներկայացուցիչ: Մեր շախմատիստներից առայժմ առավել հաջող է հանդես գալիս Շանթ Սարգսյանը` (Մ18): Շանթը 9-րդ տուրում հաղթել է Իրանը ներկայացնող Արյան Ղոլամիին, 7 միավորով այժմ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Նա կես միավոր է զիջում միանձնյա առաջատար հնդիկ գրոսմայստերին: Արթուր […]
10:11 11.10.2019
Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը պահպանում են տեղն առաջատարների խմբում: 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Ռովեն Վոգելին, իսկ Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Վիտալի Սիվուկի հետ: Սամվելն ու Մանուելը 6 հնարավորից վաստակել են 5 միավոր […]
09:57 11.10.2019
Շվեյցարիայում մեկնարկել է FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են 150-ից ավելի շախմատիստներ, այդ թվում FIDE -ի վարկանիշի բոլոր առաջատար շախմատիստները՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը: Առաջին տուրում մեր շախմատիստներից միայն […]
23:16 10.10.2019
Ամերիկյան Իլինոյս նահանգում 9 տարեկան երեխան մեղադրվում է 5 մարդու սպանությաքն մեջ: Այս տարվա ապրիլին տղան հրդեհել է մեքենայի կցորդիչը, որում եղել են ծեր կին և տղամարդ ու երեք երեխա: Տղայի արարքի հետևանքով կցորդիչում գտնված 5 հոգին էլ մահացել են: Հրդեհի հետևանքով նաև երկու մարդ է տուժել: Հետաքննությունը պարզել է, որ տղան մեքենայի կցորդիչը միտումնավոր […]
22:49 10.10.2019
Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Իրանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Կամբոջայի հավաքականին։ Հանդիպումը ուշագրավ էր և, ըստ էության, պատմական էր նախևառաջ նրանով, որ 40 տարվա դադարից հետո իրանցի կանայք հնարավորություն ունեցան դարձյալ մարզադաշտ այցելելու։ ՖԻՖԱ-ի մեծ ջանքերի շնորհիվ Իրանի կառավարությունը թույլատրել է կանանց այցելել ֆուտբոլային խաղերի։ Իրանի հավաքականը գերխոշոր հաշվով […]
22:25 10.10.2019
Բանգլադեշի ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա մի տղամարդու, որը ստիպողաբար սափրել է իր 23-ամյա կնոջ գլուխը: Այս մասին հայտնել է AsiaOne լրատվական գործակալությունը: Բաբլու Մոնդալը որոշել է կնոջը սափրել այն բանից հետո, երբ առավոտյան կնոջ պատրաստած նախաճաշի մեջ մազ է գտել: Բաբլուն սկզբում մի լավ բարկացել է, հետո վերցրել է ածելին և սկսել է սափրել կնոջ […]
22:16 10.10.2019
Ուկրաինայի Ռովնո քաղաքում 12 տարեկան աղջիկը ծննդաբերել է և հրաժարվել երեխայից: Նորածնին կտեղափոխեն մանկատուն: Այս մասին տեղեկացրել է Ռովնոյի ծննդատունը: Բժիշկների տվյալներով՝ երեխան ծնվել է առողջական խնդիրներով և նրան հատուկ խնամք է հարկավոր: Հաղորդվում է նաև, որ մայրը հրաժարվել է երեխայից ծննդատնից դուրս գրվելուց անմիջապես հետո: Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել 16 տարեկանը չլրացած անձի […]
22:11 10.10.2019
Խառը մենամարտեր մրցաձևում Հայաստանը ներկայացնող Ռաֆայել Աբրահամյանը, որ օրերս անցկացրած մենամարտի առաջին ռաունդում գրեթե խեղդել էր թուրք մրցակցին, խոստովանել է, որ հաղթանակի ամբողջ հոնորարը տրամադրել է նրա բուժմանը։ Հիշեցնենք, որ մրցաշարին մեկնելուց առաջ թուրք մարզիկ Բաթուհան Աքդումանը սոցկայքերից մեկում գրել էր, որ գնում է հայի գլխի հետևից։ Իր տարածած տեսանյութում Ռաֆայելն ասել է, որ վատ […]
21:50 10.10.2019
ՌԴ սոցիոլոգիական հետազոտություններով զբաղվող ընկերություններից մեկը հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել: Սոցիոլոգները փորձել են պարզել թե ՌԴ ո՞ր քաղաքի բնակիչներն են ամենաշատը հայհոյում համացանցում: Բացառիկ առաջատարը, պարզվում է, Պսկովի շրջանի Դնո քաղաքն է:10 հազար բնակչից 1138-ը համացանցում շփվում է հայհոյանքների լեզվով: Հաջորդ տեղերում Կրասնոդարն է և Կունգուրը: Այս քաղաքները, սակայն, մի քանի անգամ զիջում են Դնոյին: […]
21:14 10.10.2019
Ռուսաստանում հնարավոր է՝ շատ շուտով սկսեն տուգանել ծխող երեխաների ծնողներին: Համաապատասխան օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացրել է ՆԳՆ-ը: Եթե նախագիծն ընդունվի, ապա ծխող երեխաների ծնողները ստիպված կլինեն ամեն անգամ իրավապահ մարմինների կողմից անչափահասի ծխելու փաստը արձանագրելու դեպքում վճարել 5000 ռուբլի տուգանք կամ անցկացնեն կալանավայրում 15 օր: Օրինագիծը, սակայն, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ոչ բոլորն […]