TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Անսթափ վիճակում երեխային վրաերթի ենթարկած ռուս պատգամավորը վայր է դրել մանդատը

19:30 10.10.2019

Նովորոսիյսկի քաղաքային դումայի պատգամավոր Վիտալի Բուտը հրաժարվել է մանդատից: Դուման միաձայն ընդունել է նրա որոշումը: Այսպիսով, Բուտը փորձել է պաշտպանվել ԶԼՄ-ներում և սոցկայքերում իրեն ու իր ընտանիքին ուղղվող տարատեսակ քննադատություններից: Այդ մասին խոստովանել է անձամբ Վիտալի Բուտը: Այս ամենի պատճառը օրերս տեղի ունեցած միջադեպն է: Հոկտեմբերի 4-ին Վիտալի Բուտը սեփական ավտոմեքենայով, հետիոտնի համար նախատեսված հատվածում, […]

̰
Զելենսկին սպառնացել է պաշտոնանկ անել բոլոր նախարարներին

17:52 10.10.2019

Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է պաշտոնից ազատել բոլոր նախարարներին: Նախագահին ուղղված հարցը վերաբերել է նաև Արսեն Ավակովին, պատասխանը, սակայն, Զելենսկին ընդհանրացրել է: «Նախ` ասեմ Ավակովի հետ կապված: Ես նրան ոչինչ պարտք չեմ: Կա փորձաշրջան: Մենք ուզում ենք նոր դեմքեր տեսնել ՆԳՆ-ում, և այնտեղ նոր դեմքեր կան: Ես բոլոր նախարարներին եմ […]

̰
Համացանցում հրապարակվել են Բաթումի Sheraton հյուրանոցի հրդեհի կադրերը

14:57 10.10.2019

Վրաստանի Բաթում քաղաքի Sheraton հինգաստղանի հյուրանոցում հրդեհ է բռնկվել: Հրապարակված լուսանկարում երևում է, թե ինչպես է սև ծուխ դուրս գալիս հյուրանոցի վերին հարկերից: Վնասների և տուժածների, ինչպես նաև հրդեհի պատճառների  մասին առայժմ տեղեկություն չի հրապարակվել: Ռուսական աղբյուրները նշել են, որ հյուրանոցում կան ՌԴ-ի քաղաքացիներ:

̰
Կարեն Խաչանովը պարտվել է իտալացի թենիսիստին և դուրս մնացել Շանհայի մրցաշարից

14:15 10.10.2019

ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Շանհայում անցկացվող «Մաստերս-1000» մրցաշարի շրջանակներում հանդիպել է իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ: Աշխարհի 9-րդ ռակետը հանդիսացող Խաչանովը զիջել է իտալացուն 3:6, 5:7 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 46 րոպե: Ֆոնյինին հաջորդ փուլում կմրցի Դանիիլ Մեդվեդև (ՌԴ) – Վաշեկ Պոսպիշլ (Կանադա) զույգի հաղթողի հետ: «Մաստերս-1000»-ը, որի մրցանակային ֆոնդը կազմում է […]

̰
Ինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող հանդիպել միմյանց հետ. ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը

13:46 10.10.2019

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պարզաբանել է, թե ինչու են վիճակահանությունների ժամանակ առանձնացվում  ՌԴ-ի և Ուկրաինայի, Հայաստանի և Ադրբեջանի ու այլ երկրների հավաքականները: Չեֆերինի խոսքերով` դա արվում է անվտանգության, այլ ոչ քաղաքական նկատառումներով: «Անվտանգությունը մեզ համար ամենակարևոր պայմանն է: Ցանկացած մրցաշարի համար վիճակահանություններ անցկացնելիս մենք նկատի ենք ունենում բոլոր հնարավոր վտանգները: Այնպես են կազմակերպվում վիճակահանությունները, որ […]

̰
Զելենսկին բացատրել է, թե ինչու է իր և Պուտինի անձնական հանդիպումն անհնար

13:40 10.10.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, թե ինչու է իր և Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպումն անհնար: Այդ մասին նա հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ: «Այդ մասին ոչ ոք չի խոսում, որովհետև բոլորը դեմ են»,- ասել է Զելենսկին` չմանրամասնելով, թե ում նկատի ունի: Ուկրաինայի նախագահի խոսքերով` առայժմ քննարկվում է միայն միջազգային՝ «նորմանդյան ձևաչափով» հանդիպման հնարավորությունը: Ժամկետները […]

̰
Շախմատի պատանեկան ԱԱ. Շանթ Սարգսյանը և Աստղիկ Հակոբյանը առաջատարների թվում են

11:02 10.10.2019

Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 8 ներկայացուցիչ: Մեր շախմատիստներից  առայժմ առավել հաջող են հանդես գալիս Շանթ Սարգսյանը` (Մ18) և Աստղիկ Հակոբյանը՝ (Մ14):  Նրանք 8 տուրից հետո վաստակել են 6 միավոր և տեղ են զբաղեցնում առաջատարների խմբում:  Արթուր Դավթյանը՝ (Մ18) և Մամիկոն Ղարիբյանը՝(Մ16) վաստակել են […]

̰
Այսօր մեկնարկում է Սամբոյի աշխարհի երիտասարդական ու պատանեկան առաջնությունը. Հայաստանն ունի 18 մասնակից

10:45 10.10.2019

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր կմեկնարկի սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը: Մրցումները կտևեն 5 օր: Հիշեցնենք, որ Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68 կգ), Կարեն Հովհաննիսյանը (82 կգ) և Արման Ավանեսյանը (100 կգ): […]

̰
Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը պահպանում է տեղն առաջատարների խմբում. Չիգորինի հուշամրցաշար

10:40 10.10.2019

Սանկտ Պետերբուրգում ընթանում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն առայժմ ունի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: Նա 5 պարտիաներից 4-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Մանուելը 4,5 միավորով առաջատարների թվում է: Հայ շախմատիստներից հաջող են հանդես գալիս նաև Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Հայկ […]

̰
Լեգենդար դարպասապահ Պետեր Չեխը ֆուտբոլից տեղափոխվում է հոկեյ

10:31 10.10.2019

Չեխիայի հավաքականի, Լոնդոնի «Չելսիի» և «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը կարիերան կշարունակի հոկեյում: Այդ մասին նա գրել է Թվիթերում և լուսանկար հրապարակել: 37-ամյա լեգենդար դարպասապահը հանդես կգա «Գիլֆորդ Ֆենիքս» ակումբում, որը հանդես է գալիս պատանեկան լիգայում: Նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտը։ Հոկեիստի դերում Չեխի առաջին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին։  Չեխը գրել է, որ […]

̰
Գյումրիում Հայաստան-Լիխտենշտեյն երիտասարդական հավաքականների խաղի մուտքը կլինի անվճար

10:09 10.10.2019

Հայաստանի Մ21 երիտասարդական հավաքականը վաղը և հոկտեմբերի  14-ին Եվրո-2021թ-ի ընտրական փուլի երկու հանդիպում կանցկացնի համապատասխանաբար Լյուքսեմբուրգի և Իտալիայի երիտասարդական հավաքականների հետ: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Լյուքսեմբուրգի Մ21 հավաքականի հետ խաղը  կանցկացվի Գյումրիի քաղաքային մարզադաշտում:  Մուտքը կլինի տոմսերով, սակայն անվճար: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունն արդեն հայտնել է, որ հանդիպման անվճար տոմսերը հնարավոր կլինի ստանալ […]

̰
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են Մեքսիկայում պարանով մեքենային կապած քաղաքապետին քարշ տալիս փողոցներով

23:52 09.10.2019

Մեքսիկական Լաս Մարգարիտաս քաղաքի բնակիչները քաղաքապետին պարաններով կապել են մեքենային և քարշ են տվել փողոցներով: Տեղացիները  դժգոհել են Խորխե Էսկանդոնի աշխատանքից: Մասնավորապես՝ Էսկանդոնը խոստացել է բարեկարգել փողոցները, բայց ոչինչ չի արել: Քաղաքի բնակիչները առևանգել են քաղաքապետին աշխատավայրից, դուրս են բերել և կապել են պիկապին: Ավելի ուշ տեղացիների գործողություններին միջամտել է ոստիկանությունը: Տուժել է 11 մարդ, […]

̰
ՌԴ-ում երիտասարդ կինը հասցրել է բռնել բարձրահարկ շենքից ընկնող երեխային

23:22 09.10.2019

ՌԴ Տյումենի մարզում բժշկական քոլեջի ուսանողուհին կարողացել է բռնել բազմահարկ շենքի պատուհանից ընկած երեխային: Աննա Տիտյանենկոն պատմել է, որ քայլելիս է եղել Պարովոզնայա փողոցով ու նկատել է, որ հարակից շենքի երրորդ հարկի պատուհանից երեխա է վայր ընկնում: Հեռավորությունը մեծ չի եղել, Աննան չի հապաղել, նետել է պայուսակները և անմիջապես վազել պատուհանի տակ, և վերջին ակնթարթին […]

̰
Գիտնականները Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում հազվադեպ երևույթ են նկարահանել

23:02 09.10.2019

Նորվեգացի գիտնականները Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում հազվադեպ երևույթ են նկարահանել:  Գիտական խմբի սուզորդների տեսադաշտում հսկայական չափսերի դոնդողանման պարկ է հայտնվել:  Մասնագետները պարզել են, որ պարկի ներսում կաղամարի 10 ձու կա և, փաստորեն, պարկը պաշտպանիչ դեր է տանում: Գիտնականների խոսքերով՝ նման երևույթները շատ բացառիկ են: Այս երևույթը, սակայն, դեռ լուրջ ուսումնասիրված չէ և հրապարակումներում նկարագրությունից բացի այլ՝ […]

̰
Չինաստանում կես կիլոմետրանոց երկնաքեր են կառուցել

22:32 09.10.2019

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում  կես կիլոմետրանոց երկնաքեր են կառուցել:  CITIC Tower-ը Պեկինի ամենաբարձրահարկ շինությունն է, նաև աշխարհի ամենաբարձրահարկ շենքերի տասնյակում է: Այն նախագծել է ամերիկյան Kohn Pedersen Fox դիզայներական ընկերությունը: Այս ընկերության կառուցած 4 երկնաքերները աշխարհի 10-ը ամենաբարձրների թվում են: Կոնկրետ այս երկնաքերի ճշգրիտ բարձրությունը 528 մետր է: Շենքն ունի 109 հարկ: Տեսքը շատ արտասովոր է: […]

̰
ԱՄՆ-ում փեսացուն բանկ է կողոպտել ամուսնական մատանի գնելու համար

17:44 09.10.2019

Ամերիկյան Տեխաս նահանգում փեսացուն ամուսնական մատանի գնելու համար բանկ է կողոպտել: Հիթ Էդվարդ Բամպուսը  ներխուժել է Citizens State Bank և գումար պահանջել: Բանկի աշխատակցին նա զգուշացրել է, որ զինված է: Պահանջած գումարը ստանալուց հետո տղամարդն արագ հեռացել է: Ավելի ուշ նա իր հարսնացուին խոստովանել է արարքի մասին և ասել, որ այդ քայլին է գնացել, քանի […]

̰
Ուշագրավ միջադեպ ֆուտբոլի առաջնությունում. մրցավարը չի կարողացել օգտվել VAR համակարգից

17:10 09.10.2019

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային առաջնությունում, որտեղ ներդրված է մրցավարների կողմից վիճելի իրավիճակներում կրկնությունները դիտելու VAR համակարգը: Առաջնության «Ալ Նասրի» և «Ալ Ֆաթեհ» ակումբների հանդիպմանը, վիճելի իրավիճակներից մեկի ժամանակ, երբ մրցավարը մոտեցել է VAR համակարգին, պարզվել է, որ այն չի աշխատում: Ավելի ուշ քննությունը պարզել է, որ մարզադաշտի աշխատակիցն անջատել է […]

̰
Մեսսին համոզված է, որ չկա ֆուտբոլիստ, որը կարող է վատ բան ասել իր մասին

16:46 09.10.2019

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին, պատասխանելով Mundo Deportivo-ի լրագրողի հարցերին, նշել է այն մարզիչներին, որոնց հետ աշխատել է և լավագույնն է համարել իր կարիերայի ընթացքում: Մեսսին տվել է Խոսեպ Գվարդիոլայի և Լուիս Էնրիկեի անունները: Ինչ վերաբերում է հարցին, թե ում հետ երբեք չէր ցանկանա կրկին հայտնվել նույն թիմում, Մեսսին պատասխանել է, որ նման մարդ […]

̰
ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է, նոյեմբերից նույնիսկ աշխատավարձեր չի կարողանա վճարել

14:59 09.10.2019

ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:  Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը հաշվարկված է 2,94 միլիարդ դոլարի համար: Առաջին անգամ կազմվում է ոչ թե երկու, այլ մեկ տարվա բյուջեի նախագիծ: Գուտերեշի խոսքերով` կառույցը ստիպված է մեծ տնտեսումների գնալ՝ սառեցնել որոշ նախագծեր, հետաձգել արդեն ծրագրված միջոցառումների մի մասը, հրաժարվել աշխատակիցների […]

̰
Պիկեն ասել է, որ ալերգիա ունի «Ռեալ»-ի մարզաշապիկից և դրա համար երբեք չի հագել այն

14:16 09.10.2019

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ երբեք չի հագել իր թիմի ամենասկզբունքային մրցակցի՝ Մադրիդի «Ռեալ»-ի մարզաշապիկը: Պիկեն ասել է, որ լավ է խաղում, երբ իրեն սուլում են, քանի որ լավ խաղով ավելի շատ է նյարդայնացնում հակառակորդի երկրպագուներին: Պիկեն հավանաբար նկատի է ունեցել նախևառաջ «Ռեալ»-ի երկրպագուներին: Ինչ վերաբերում է մարզաշապիկներին, ապա «Ռեալ»-ի  ֆուտբոլիստների […]

̰
Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի» ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն է

13:43 09.10.2019

Հայաստանի հավաքականի և «Սոչի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Կարապետյանը սեպտեմբերին գոլի հեղինակ է դարձել «Դինամո» ակումբի դեմ խաղում, նաև գոլով է աչքի ընկել Հայաստան-Իտալիա հանդիպման ժամանակ: Ներկայումս Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության խմբային փուլի հերթական խաղերին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի […]

̰
Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը առաջատարների խմբում է. Չիգորինի հուշամրցաշար

12:40 09.10.2019

Սանկտ Պետերբուրգում ընթանում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից առայժմ ամենալավ արդյունքն ունի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: Նա 4 պարտիաներից 3-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Մանուելը 3,5 միավորով առաջատարների թվում է: Հայ շախմատիստներից հաջող են հանդես գալիս նաև Սամվել Տեր-Սահակյանը, Արմեն Միքայելյանը […]

̰
Ինչո՞ւ էր ժամանակին Մեսսին փորձում հեռանալ «Բարսելոնա»-ից

12:16 09.10.2019

Լիոնել Մեսսին խոստովանել է, որ իր կարիերայում եղել է մի շրջան, երբ ինքը ցանկացել է հեռանալ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից: Խնդիրը, սակայն, ակումբի հետ կապված չի եղել, այլ Իսպանիայի հարկային մարմինների: Մեսսին ասել է, որ իրեն վատ էին վերաբերվում և այդ ժամանակ մտածել է հեռանալ ոչ միայն ակումբից, այլ ընդհանրապես Իսպանիայից։ El Mundo Deportivo լրատվականին տված […]

̰
Լևոն Գեղամյանը դարձել է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնության քառակի չեմպիոն

11:58 09.10.2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Գեղամյանը հռչակվել է վետերանների աշխարհի չեմպիոն: Այս մասին տեղեկացրել է  Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Թբիլիսիում ընթացող ԱԱ-ում  Շիրակի մարզը ներկայացնող  ըմբիշը 88 կգ քաշային կարգի Մ-45 տարեկանների խմբում հաղթել է 3 գոտեմարտ և արդեն 4-րդ անգամ նվաճել վետերանների աշխարհի չեմպիոնի կոչումը:  

̰
Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար «Բարսելոնան» ստիպված է ֆուտբոլիստներ վաճառել

11:49 09.10.2019

Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար «Բարսելոնային» անհրաժեշտ է մինչև մրցաշրջանի ավարտն իրականացնել մի քանի խոշոր վաճառք: Այս մասին գրել է իսպանական ESPN լրատվական գործակալությունը: Կատալոնական ակումբն առնվազն 124 միլիոն եվրոյի խնդիր ունի: Թե որ ֆուտբոլիստները կհանվեն վաճառքի, դեռ հստակ չէ: Ակումբի ղեկավարությունը մեծ հույսեր է կապում Ֆիլիպե Կոուտինյոյի հետ: Եթե նրա տրանսֆերը կայանա, ապա ակումբի խնդիրը […]

̰
Պարտություն «ֆուտբոլային» հաշվով. Կանանց ֆուտբոլի Մ-19 ԵԱ

10:36 09.10.2019

Հայաստանի ֆուտբոլի կանանց Մ-19 հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ հանդիպումն է անցկացրել։ Մեր մարզուհիները մրցել են Բոսնիա և Հերցեգովինայի կանանց Մ-19 հավաքականի հետ: Այս անգամ մեր մարզուհիները պարտվել են 0-3 հաշվով: Չնայած այս հանգամանքին՝ 0-3 հաշվով պարտությունը կարելի է ընթացիկ մրցաշարում լավագույն ցուցանիշը համարել Հայաստանի հավաքականի համար: Բանն այն է, որ առաջին […]

̰
«Մասիս» ֆուտբոլային ակումբը կասկածվում է պայմանավորված խաղ կազմակերպելու մեջ. shamshyan.com

10:12 09.10.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, համաձայն որոնց՝ «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և  պամանավորվածության մյուս […]

̰
Երկու ամերիկացի կալանավորվել են կոկորդիլոսին գարեջուր խմեցնելու համար

23:53 08.10.2019

ԱՄՆ-ի երկու բնակիչներ կոկորդիլոս են բռնել և ստիպողաբար գարեջուր խմեցրել: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսին: 22-ամյա Նոա Օսբորնը և 27-ամյա  Թիմոտի Կեպկեն բաց ձեռքերով բռնել են կոկորդիլոսին, հետո սկսել են կատաղեցնել կենդանուն: Կոկորդիլոսը կծել է տղաներից մեկի ձեռքը, որից հետո երիտասարդները որոշել են գարեջուր խմեցնել կոկորդիլոսին, ապա ազատ են արձակել: Այս ամենը, պարզվում է, տեսանկարահանել […]

̰
Բանկոմատը կողոպտել փորձող տղամարդու կյանքի վերջին վայրկյանները հայտնվել են համացանցում

23:40 08.10.2019

Արտակարգ պատահար է տեղի ունեցել այսօր ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքում: 37 տարեկան տղամարդը փորձել է կողոպտել «Սբերբանկի» բանկոմատը, սակայն հանցագործությունը ողբերգությամբ է ավարտվել: Իր գործողությունների ժամանակ նա գազաբալոն է օգտագործել, որն էլ հանկարծակի պայթել է: Տղամարդը տեղում մահացել է: Տեղի ունեցածը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները: Պարզվել է նաև, որ հանցագործը մենակ չի եղել: Նա կադրերում չի […]

̰
Գեղեցկուհի Օքսանան խոստովանել է, որ ստիպված է եղել վաճառել Մալայզիայի նախկին թագավորի նվիրած մատանին

23:28 08.10.2019

Ռուս գեղեցկուհի Օքսանա Վոևոդինայի և Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ի ամուսնալուծության թեման նորից ակտիվ քննարկվում է համացանցում: Հիշեցնենք՝ զույգն ամուսնացավ անցած նոյեմբերին, իսկ ապրիլին արդեն նախկին թագավորը հայտարարեց, որ հեռանում է կնոջից: Այդ ժամանակ «Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը 4 ամսական հղի էր: Հետո նա ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել վաճառել ամուսնական […]

̰
BACK_TO_TOP