22:46 08.10.2019
Համացանցում հրապարակվել է Խաչատուրյան քույրերից մեկի` հոր սպանությունից հետո ոստիկանություն կատարված հեռախոսազանգի ձայնագրությունը: Ոստիկանություն է զանգել Անգելինան և ասել, որ հայրը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ, մեծ քանակով հանգստացնող դեղեր է խմել: Անգելինան նաև նշել է, որ ինքը մյուս երկու` 19 և 17 տարեկան քույրերի հետ է եղել: Անգելինան պատմել է, որ հայրը դանակով է […]
22:34 08.10.2019
ԱՄՆ-ում Kitty Hawk ընկերությունն էլեկտրական ինքնաթիռ է ստեղծել, որը կարող է օդ բարձրանալ ուղղահայաց: Heaviside (HVSD) ինքնաթիռի քաշը մեծ չէ, այն նախատեսված է ընդամենը մեկ օդաչուի համար: HVSD-ը կարող է մինչև 322 կմ/ժ արագություն զարգացնել: Օդանավն աշխատում է 6 էլեկտրական շարժիչների և 8 պրոպելլերի միջոցով: Ընդ որում, ձայնային աղմուկը մոտ 100 անգամ քիչ է, քան […]
20:21 08.10.2019
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ովքեր չեն շնորհավորել նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնել է ռուսական РИА «Новости» գործակալությունը: «Մինչև օրվա վերջը ուղարկվածների մեջ ես չտեսա Թրամփից և Զելենսկուց ստացված շնորհավորանքներ: Կա՛մ դրանք չկան, կա՛մ հնարավոր է ուշ կհասնեն»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինը դարձավ 67 […]
19:06 08.10.2019
Ինչպես տեղեկացրել էինք, Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է «Տոկիո-2020»-ի ուղեգիր: Իր ելույթից, սակայն, մեր մարզիկը գոհ չէ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա ասել է, որ թերություններ է ունեցել և չի արել այն, ինչին, իսկապես, պատրաստ էր։ Արթուրը, սակայն, ավելացրել է, որ ամենակարևորը օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է և […]
16:16 08.10.2019
Ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը կհանձնվի երեք ֆիզիկոսի՝ Ջեյմս Փիբլզին, Դիդյե Քելոզին, Միշել Մայորին: Փիբլզը ֆիզիկական տիեզերագիտության մեջ արված հայտնագործության համար կստանա մրցանակը: Նրան կհասնի նաև նախատեսված գումարային պարգևի 50 տոկոսը: Իսկ մյուս երկու գիտնականները մրցանակը կստանան էկզոմոլորակի հայտնագործության համար: Նրանցից յուրաքանչյուրի բաժին կհասնի 9 միլիոն շվեդական կրոն կամ մոտ 900 հազար դոլար: Մրցանակի […]
15:50 08.10.2019
UFC-ի նախկին բացարձակ չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը ոչ մի կերպ չի կարող հանդարտվել ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովից կրած պարտությունից հետո: Նա անընդհատ փորձում է ռևանշ-մենամարտի համար պայմանավորվածություն ձեռք բերել Հաբիբի հետ: Իր թվիթերյան էջում Մաքգրեգորը նոր հրապարակում է արել: Նա նախ` տեղադրել է Հաբիբի հետ նախորդ տարվա մարտի տեսագրությունը, ապա վիրավորական գրառում արել` առաջարկելով «պարել» Մոսկվայում: […]
09:50 08.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի 8 ներկայացուցիչ: Հիշեցնենք՝ մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային խմբում մեդալների համար պայքարում են […]
09:11 08.10.2019
Շտուտգարտում ընթացող Մարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանը դուրս է եկել եզրափակիչ: Օղակների վարժությունում նա վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով դուրս է եկել եզրափակիչ: Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել 13-րդ տեղը։ Արթուր Դավթյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլը։ Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում զբաղեցրել է 25-րդ տեղը։ Արթուր […]
23:12 07.10.2019
ԱՄՆ-ի բնակիչ, 61- ամյա Ռիչարդ Դենիսը իր ծննդյան 61-րդ տարեդարձի օրը սպանել է փեսային: 37-ամյա Քրիստոֆեր Բերգանը Նորվեգիայից էր եկել հատուկ աներոջը շնորհավորելու համար: Նա որոշել էր անակնկալ մատուցել: Հասնելով տուն՝ Քրիստոֆերը ուժեղ թակել էր դուռը ու անմիջապես թաքնվել էր քիչ հեռու գտնվող թփերում: Երբ աները դուրս էր եկել, փեսան վայրի կենդանու ձայներ էր հանել: […]
23:08 07.10.2019
ՌԴ-ում երեխաների զանգվածային սպանության մասին փաստաթղթեր են գաղտնազերծվել: Խոսքը 214 երեխայի մասին է, որոնք սպանվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Արտաշիրիմման արդյունքները բացահայտել են, որ նացիստների կողմից սպանված երեխաները Կրասնոդարի մարզի Եյսկ քաղաքի մանկատան սաներն են եղել, որոնք զանգվածաբար հուղարկավորվել են 1943 թվականի ապրիլի 13-ին: Երեխաների մարմիններին, սակայն, կրակոցների կամ այլ զենքերի հետքեր չեն եղել, […]
22:36 07.10.2019
Դժբախտ պատահար է տեղի ունեցել ՌԴ Մոսկվայի շրջանի Բալաշիխա քաղաքում: Անցած գիշեր բնակելի տներից մեկում հայտնաբերվել են 2 ամսական երեխայի և նրա հոր դիակները: Քննությունը պարզել է, որ երեխան խեղդվել է կերակրելու ժամանակ: Ըստ հիմնական վարկածի՝ երեխայի խեղդվելուց հետո հայրը ինքնասպանություն է գործել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
22:12 07.10.2019
Ամերիկյան Delta ավիաընկերության ինքնաթիռներից մեկում առանց տոմսի և անձը հաստատող փաստաթղթերի ուղևոր է հայտնվել: Օրլանդոյից Ատալանտա թռչող ինքնաթիռի ուղևորներից մեկը օդանավ բարձրանալուց հետո տեսել է, որ իր տեղն արդեն զբաղված է: Նա պահանջել է, որ իր տեղը զբաղեցրած կինը զիջի աթոռը իրական տիրոջը: Վերջինս չի համաձայնել: Ուղևորը ստիպված է եղել կանչել բորտուղեկցորդուհիներին, որոնք ևս եկել […]
22:07 07.10.2019
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը իր կենդագրականում պատմել է, թե ինչպես է մի անգամ թագուհի Եղիսաբեթ II-ն իր աչքի առաջ ապտակել զարմիկ Լինլիին: Միջադեպը երեկույթներից մեկի ժամանակ է տեղի ունեցել: Թագուհին խնդրել է, որպեսզի Լինլին երեկույթից տուն վերադառնա և մնա քրոջ՝ լեդի Սարա Արմսթրոնգի մոտ, քանի որ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է: Լինլին, սակայն, չի ենթարկվել […]
22:00 07.10.2019
Միջադեպը տեղի է ունեցել Ղրղզստանում: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ, երգի ու ծափերի տակ քարշ տալով տանում լացող երիտասարդ աղջկան: Մի քանիսն էլ ասում են մյուսներին, որ հանկարծ բաց չթողնեն աղջկան: Փեսայի համար աղջիկ առևանգելու այս ծեսը կոչվում է ալա-կաչուու: Պարզվել է, որ աղջիկը, որին ստիպողաբար ցանկանում են ամուսնացնել, ընդամենը […]
21:35 07.10.2019
Ծովառյուծի հարձակումը ափին հանգստացողների վրա զվարճացրել է համացանցի օգտատերերին: Տեսանյութը հրապարակվել է Twitter-ում: Միա Էդվարդսը իր ընկերոջ՝ Մայքլի հետ զբոսնելիս է եղել ափով, երբ ջրից անսպասելի դուրս է եկել ծովառյուծն ու մռնչոցներով շարժվել դեպի զույգը: Միան ու Մայքլը փախել են: Պատահաբար նկարահանած կադրերը Միան տեղադրել է Twitter-ում ու մի քանի օրում այն 324 հազար հավանություն […]
21:21 07.10.2019
Սանկտ Պետերբուրգում ընթանում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից երեքը՝ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Հայկ Երիցյանն առաջին երկու տուրերում հաղթանակներ են տարել և առաջատարների թվում են: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում Սամվել Տեր-Սահակյանն է, որն այս մրցաշարում երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստն է: […]
20:00 07.10.2019
Հոկտեմբերի 10-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացնելու է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68 կգ), Կարեն Հովհաննիսյանը (82 կգ) և Արման Ավանեսյանը (100 կգ): Պատանիների առաջնությունում մեր երկիրը ներկայացնելու […]
19:30 07.10.2019
Սոցկայքերի աստղ Սահար Թաբարը սարսափեցրել է համացանցը: Նա համարվում է Անջելինա Ջոլիի իրանցի կրկնօրինակը: Նա անդադար նկարներ է տեղադրում ցանցում: Նկարներում տարբեր հերոսների սարսափեցնող կերպարներով է, իսկ մեկնաբանություններում գրում են, թե նա արդեն 50-ից ավելի պլաստիկ վիրահատության է ենթարկվել: Իրանի նման երկրում, սակայն, նման նախաձեռնությունները չեն խրախուսվում: Թաբարին, ի վերջո, ձերբակալել է ոստիկանությունը, այն բանից […]
18:08 07.10.2019
Ամերիկյան Ֆլորիդայի «Բիգ Սայփրես» արգելոցում հսկայական վագրաձև պիթոն է հայտնաբերվել: Նրա երկարությունը 5,6 մետր է, իսկ քաշը` 44 կիլոգրամ: Արգելոցի աշխատակիցների կարծիքով` սա աշխարհում ամենամեծ պիթոններից մեկն է: Մուգ վագրաձև պիթոնները հիմնականում հանդիպում են Հարավարևելյան Ասիայում: Նրանց միջին երկարությունը հասնում է 3,7 մետրի և բացառիկ դեպքերում հանդիպում են նաև 5 մետրը գերազանցող տեսակներ: Ֆլորիդայում այս […]
17:22 07.10.2019
ՀՀ հավաքականի և գերմանական «Հոֆենհայմ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Ադամյանը տուրի բացահայտումը դարձավ, երբ առաջին անգամ դուրս գալով «Հոֆենհայմ»-ի հիմնական կազմ` խփեց երկու գոլ, այն էլ «Բավարիա»-ի դարպասը: Այս հաջողությունից հետո նա համաշխարհային ԶԼՄ-երի ուշադրության կենտրոնում հայտնվեց: Մասնավորապես, ռուսական Sports.ru կայքը հոդված է հրապարակել նրա մասին` գրելով, որ […]
17:17 07.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի 8 ներկայացուցիչ: Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային խմբում մեդալների համար պայքարում են գրոսմայստեր […]
16:36 07.10.2019
Իսպանական «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին այս սեզոնում իր առաջին գնդակը խփեց: Մեսսին աչքի ընկավ «Սևիլյա» ակումբի դեմ խաղում, որն ավարտվեց 4-0 հաշվով: Այս սեզոնում իր առաջին գնդակով Մեսսին նոր ռեկորդ սահմանեց: Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը XXI դարում, ով Լա Լիգայում գնդակներ է խփում 16 սեզոն անընդմեջ: Իր առաջին գնդակը Լա Լիգայում Մեսսին խփել է […]
16:34 07.10.2019
Գերմանիայում ավարտված գարեջրի ամենամյա «Օքթոբերֆեստ» փառատոնը նոր ռեկորդներ է գրանցել: Այս մասին հայտնում է DW լրատվական ալիքը: Փառատոնի երկու շաբաթների ընթացքում ոստիկանությունը 774 հարբած վարորդի է տուգանել: Նրանցից 414-ը երթևեկել են էլեկտրաինքնագնաց հեծանիվներով: Փառատոնի մասնակիցները խմել են 7,3 մլն լիտր գարեջուր, կերել են 124 ցուլ և 29 ոչխար: Փառատոն է այցելել 6,3 միլիոն մարդ: Երկու […]
11:32 07.10.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ երեխաներին դաստիարակելու հարցում երբեմն նաև ուժային մեթոդների է դիմել և նույնիսկ «հայրական գոտի»-ով դաս տվել որդուն: «Լավ գոտին երբեմն նաև օգտակար է երեխայի համար, իհարկե՝ ոչ բոլորի: Վիկտորը մեծն է, նրան հաճախ էր գոտին բաժին հասնում: Դիման միջնեկն է, նա դա տեսնում էր և արդեն նույնի կարիքը չէր […]
10:44 07.10.2019
Մերձմոսկվայում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա: Այրվել է երկու բնակարան: Դրանցից մեկում ապրել է 1983 թվականին ծնված կին՝ իր 3 տարեկան տղայի հետ: Իսկ մյուս բնակարանում եղել են 1 տարեկան, 3 և 5 տարեկան երեխաներ: Նրանց փրկել չի հաջողվել: Եվս 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Հրդեհը բռնկվել […]
10:29 07.10.2019
Լեհաստանում կայացած բռնցքամարտի մրցաշարի ժամանակ կանանց WBO վարկածով չեմպիոն Եվա Բրոդնիցկան դժվարությամբ է կարողացել պաշտպանել իր տիտղոսը: Նրա մրցակիցը հայտնի բռնցքամարտիկ Լուկաս Մատիսսեի քույրն էր՝ Էդիտը, ով գրագետ մարտ անցկացրեց և պարտվեց մրցավարների տարաձայն որոշմամբ: Ամենահետաքրքիրը, սակայն, ոչ թե այս մրցամարտն էր, այլ մինչ այդ տեղի ունեցածը: Նախորդ օրը Եվան կշռման արարողությանը դուրս էր եկել […]
10:12 07.10.2019
Փարիզում փողոցային կռվի ժամանակ սպանվել է «Ռեդ Սթար» ակումբի 15-ամյա ֆուտբոլիստ Քյուի Յիքիկմազը։ Այս մասին հաղորդում է ակումբի թվիթերյան էջը։ Պատանի ֆուտբոլիստը նոր էր համալրել ակումբի շարքերը: «Ռեդ Սթարը» իր պաշտոնական հաղորդագրությունում նշում է, որ ցավում է նրա մահվան կապակցությամբ, իր խորին ցավակցություններն է հղում Քյուիի ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին: RMC Sport պարբերականի տվյալներով՝ ֆուտբոլիստը […]
21:57 06.10.2019
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ գլոբալ տաքացման հետևանքով համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կբերի կոյուղատար համակարգերում վթարների: Դրանք կարող են շարքից դուրս գալ նաև հորդառատ անձրևների և երաշտների հետևանքով: Միայն Մայամիի շրջանում 25 տարիների ընթացքում կարող է շարքից դուրս գալ սեպտիկ համակարգերի 64 տոկոսը: Դրանց մեծ մասն ափամերձ շրջաններում է և կմնա ջրի […]
21:09 06.10.2019
Ամերիկացի գիտնականների խումբը կարծում է, որ Մարս մոլորակի առաջին «բնակիչներ»-ը պետք է դառնան մանրէներն ու սնկերը: Գիտնականների մեկ այլ խումբ էլ դեմ է այս մոտեցմանը` պնդելով, որ Մարսը արհեստական մանրէներով «բնակեցնել»-ը կխանգարի ուսումնասիրություններին, որոնք տալու են հավերժ դարձած հարցի պատասխանը` կա՞ արդյոք կյանք Մարսի վրա: Ավելին, գիտնականների այս խումբը համոզված է, որ Մարս ուղարկվող տիեզերական […]
20:02 06.10.2019
Չինաստանում մի տղամարդ կեղծ հարսանիք է կազմակերպել դրամական նվերներ ստանալու համար, սակայն կեղծ հարսնացուին հրաժարվել է վարձահատույց լինել: Չինացին հարսնացուին, այսպես ասած, վարձակալել է մեկ շաբաթով և պարտավորվել է նրան գումար վճարել 7 օրվա համար, բացի դրանից՝ հոգալ նրա սննդի և բնակության ծախսերը: Շաբաթվա երրորդ օրը տեղի է ունեցել պայմանավորված շինծու հարսանիքը, որի ժամանակ 39-ամյա […]