13:06 12.10.2019
Cadena Ser պարբերականի տեղեկություններով` «Բարսելոնա» ֆուտբոլային աումբը ֆանտաստիկ պայմանագիր է պատրաստում թիմի ավագ, արգենտինացի Լիոնել Մեսսիի համար:
Նախ` կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր է 32-ամյա Մեսսիին առնվազն մինչև 2022 թվականը պահել ակումբում։ Դրա հետ մեկտեղ կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է արգենտինացուն 10 տարվա պայմանագիր առաջարկել։ Այս պարագայում նաև այլ գործոն կա:
«Բարսելոնա»-ն այս կերպ ցանկանում է «Մեսսի» անունը, որպես բրենդ, կապել ակումբի հետ, նույնիսկ նրա կարիերան ավարտելուց հետո։
Նշենք, որ Մեսսին կատալոնական ակումբի ամենահավատարիմ ֆուտբոլիստներից է, նա այստեղ է հանդես գալիս 2005 թվականից: Մի անգամ էլ նա խոստովանել էր, որ իրեն այլ ակումբներից երբեք առաջարկներ չեն գալիս, որովհետև բոլորը գիտեն, որ ինքը չի հեռանա «Բարսելոնա»-ից:
14:53 18.06.2025
Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներումACA-ի Գրան պրիի հաղթող, հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Fight Nights-ի շրջանակներում մենամարտ կանցկացնի, հայտարարել է լիգայի նախագահ Կամիլ Հաջիևը: Վարդանյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարիֆ Պիրաևի դեմ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին: 34-ամյա Վարդանյանն օկտագոնում 26 հաղթանակ և 4 պարտություն ունի, Պիրաևը՝ 28 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: ...
14:36 18.06.2025
Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել էՀունիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լևիկ Մ.-ին, որը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը կրկին հորդորում է փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
14:27 18.06.2025
Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՄեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ «5.6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Պիխիխյապան քաղաքից 138 կիլոմետր հարավ-արևմուտք», – ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:49-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:49-ին): Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ […] ...
14:16 18.06.2025
Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ՝ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հնարավոր […] ...
14:08 18.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
14:00 18.06.2025
Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ (Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հունիսի 19-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 20-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, […] ...