17:09 05.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը: Հիշեցնենք, որ Հայաստանն ունի այստեղ 8 ներկայացուցիչ: Առայժմ առավել հաջող է հանդես գալիս Շանթ Սարգսյանը: Նա պայքարում է Մ18 խմբում: Շանթը 4 տուրից հետո ունի 3 միավոր և տեղ է զբաղեցնում առաջատարների խմբում: Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը, վաստակել են 2,5 […]
10:36 05.10.2019
Մալայզիայի բանակի զինծառայողը իր արարքով զարմացրել է ծառայակիցներին և համացանցի հազարավոր օգտատերերի: Նա բաց ձեռքերով կարողացել է սանձել 2 մետրանոց հսկայական թագավորական կոբրային: Տեսանյութից երևում է, որ նա օձերի հետ շփվելու բավականին մեծ հմտություն ունի: Իր հավասարակշռված գործողություններով զինվորը նախ ստիպել է օձին հորիզոնական դիրք ընդունել, իսկ հետո՝ բռնել գլուխը: Թագավորական կոբրաները համարվում են աշխարհի […]
10:13 05.10.2019
Դոնի Ռոստովում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ռուսական РЕН ТВ ալիքը սեփական հետաքննությունն է իրականացրել: Տարածքի բարեկարգման աշխատանքների ժամանակ բարձրավոլտ էլեկտրական մալուխից հոսանքահարվել էր շինարար Ռոման Բաբայանը: Նրա մարմնի մակերեսի 65 տոկոսն այրվել է, բայց Ռոմանը հրաշքով ողջ է մնացել: Այժմ նա գտնվում է այրվածքաբանական կենտրոնում: Պարզվել է, սակայն, որ այս կենտրոնում Ռոմանին չեն կերակրում, […]
09:30 05.10.2019
Պարզվում է` «Ռեալ» ֆուտբոլայի ակումբում գործում են կարգապահական խիստ կանոններ: Ֆուտբոլիստները պետք է ակումբի մարզաբազա ներկայանան մարզումից 45 րոպե առաջ: 5 րոպեով ուշանալը ֆուտբոլիստի համար կարժենա 250 եվրո, 15 րոպե ուշացումը՝ 500 եվրո, ավելի երկար ժամանակով ուշացումը՝ 1000 և ավելի եվրո: Իսկ եթե մարզիկը ընդհանրապես չգա մի մարզմանը և չունենա հարգելի պատճառ, ապա կտուգանվի 3000 […]
09:00 05.10.2019
Հոկտեմբերի 17-27-ը Բուխարեստում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 տարեկանների առաջնությանը կմասնակցեն Հայաստանի 21 ներկայացուցիչներ: Եվրոպայի Մ-20 տղաների առաջնությունում հանդես կգան Մոնթե Մխիթարյանը (55 կգ), Սևակ Նիկողոսյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (81 կգ), Կարեն Ավագյանը, Արա Աղանյանը (89 կգ), Հմայակ Հարությունյանը (96 կգ), Յաշա Մինասյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ): Եվրոպայի Մ-20 […]
08:34 05.10.2019
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը (69 կգ) պարտություն է կրել: Անին 0-5 հաշվով զիջել է ամերիկուհուն և դուրս մնացել հետագա պայքարից: Հիշեցնենք, որ պայքարից դուրս է մնացել նաև Անահիտ Հարոյանը (54 կգ): Այսպիսով՝ Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն […]
23:43 04.10.2019
Անգլիական «Նոթինհեմ Ֆորեսթ» ակումբի երկրպագու Բեն Բյորդը որոշել է կրոնափոխ լինել և ընդունել իսլամը: Որոշումն ընդամենը մեկ պատճառ ունի: Այդ պատճառը եգիպտացի հայտնի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահն է: «Ես երկար ճանապարհ եմ անցել ատելությունից դեպի իսլամ: Իմ կյանքում շատ մուսուլմանների հետ եմ շփվել: Այդ կրոնը դավանողներն ինձ համար հետամնաց մարդիկ էին, որոնք, իմ կարծիքով, չէին կարող […]
23:13 04.10.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել Լոս Անջելեսում բնակվող միգրանտ` 52 ամյա Էմիլի Զամորկայի մասին: Տեսանյությում նա Ջակոմո Պուչինիի օպերաներից մեկի մեներգն է կատարում մետրոյի դատարկ կառամատույցի վրա: Էմիլին դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից է արտագաղթել ԱՄՆ: Բայց կյանքն այստեղ էլ չի դասավորվել: Նա անտուն է և իր ամբողջ ունեցվածքը իր հետ է ման տալիս սուպերմարկետի մի անվասայլակում:Տեսանյութը հրապարակել […]
15:58 04.10.2019
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Հարոյանը (54 կգ) պայքարը սկսել է 1/16 եզրափակչից և 0:5 հաշվով պարտվել է գերմանացի Ուրսուլա Գոթլոբին: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի մեջ կմտնի նաև Անի Հովսեփյանը (69 կգ): Հիշեցնենք, որ երեկ Եվրոպայի երիտասարդական առաջնության գործող չեմպիոն Անուշ Գրիգորյանը (51 կգ) 3-2 հաշվով հաղթել էր ամերիկուհուն […]
13:52 04.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին հայտավորված է 62 երկրի 465 շախմատիստ: Հիշեցնենք, որ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային […]
12:48 04.10.2019
Հնդկաստանում անհայտ անձինք գողացել են Մահաթմա Գանդիի դիափոշին: Միջադեպը տեղի է ունեցել ազգային-ազատագրական պայքարի առաջնորդի ծննդյան 150-ամյակի տռոնակատարությունների ժամանակ: Մահաթմա Գանդիի դիափոշու սափորը պահվել է հատուկ տարածքում: Առավոտյան տեղի աշխատակիցը նկատել է, որ սափորը չկա, իսկ Գանդիի նկարով պաստառը վնասված է: Պաստառի վրա հանցագործները գրել են «դավաճան» բառը: Հնդկաստանում ազգայնականների որոշ խմբեր մինչև հիմա Գանդիին […]
12:30 04.10.2019
Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը Երևանում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենք ցանկանում են ընկերական խաղ կազմակերպել Հայաստանի և Ավստրալիայի հավաքականների միջև: Ավստրալահայերը մեծ ցանկություն ունեն տեսնելու Հենրիխ Մխիթարյանին և Հայաստանի հավաքականի մյուս խաղացողներին Սիդնեյի խոշորագույն մարզադաշտում: Այդ մասին ասել է Ավստրալիայի հայ համայնքի ղեկավար Հայ Կայսերյանը: […]
12:26 04.10.2019
Ուկրաինայի Լվով քաղաքի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարոել ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը: Կոշտ վայրէջքի հետևանքով կան զոհեր: Ինքնաթիռը իսպանական Վիգոյից ուղևորվում էր Լվով: «Նախնական տվյալներով զոհեր կան: Վթարային վայրէջքը կատարվել է վառելիքի վերջանալու պատճառով: Սկսվել է հետաքննություն»,- հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիյը: Ավելի ուշ տեղեկություն է հրապարակվել, որ օդանավում եղել է 8 մարդ: 5-ը […]
10:53 04.10.2019
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, 2020-ի նախագահական ընտրությունների թեկնածու Ջոզեֆ Բայդենի գրասենյակում քննադատել են Դոնալդ Թրամփի՝ Բայդենի հանդեպ հետաքննություն սկսելու փորձերը: Գրասենյակի ներկայացուցիչ Քեյթ Բեդինգֆիլդն ասել է, թե Թրամփի վարչակազմն «ազատ անկման», իսկ անձամբ Թրամփը հիստերիկ ջղաձգումների մեջ է: Դրանից մի քանի ժամ առաջ Թրամփը հայտարարել էր, թե ուզում է Բայդենի նկատմամբ հետաքննություն սկսվի թե՛ Ուկրաինայի, թե՛ […]
10:34 04.10.2019
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում այսօր մեկնարկում Մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Այն կտևի 10 օր: Հայաստանի հավաքականն այս առաջնությունում կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը: Մեր մարզիկները հավաքականի մարզիչ ու մրցավար Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ մեկնել են Գերմանիա Թբիլիսիից, որտեղ վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացրել: Նշենք, որ մեր հավաքականը ներկայացուցիչ ունի նաև կանանց մրցաշարում: Շտուտգարտում Հայաստանի դրոշի […]
09:19 04.10.2019
Հայաստանի ֆուտբոլի Մ-19 ազգային հավաքականի 7 ֆուտբոլիստ զրկվել է տարկետման իրավունքից: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների մեջ փոփոխություններ են մտցվել: Ըստ այդ, 7 ֆուտբոլիստ զրկվել է տարկետման իրավունքից, քանի որ նրանք այլևս չեն կարող համարվել նշված հավաքականի անդամ: Տարկետման իրավունքից զրկված ֆուտբոլիստներն են՝ Դանիել Արթուրի Պետոյան, Հարություն Աբրահամի Հարությունյան, Սարգիս […]
09:08 04.10.2019
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել: Առաջին իսկ փուլում Անուշը բավականին բարդ մրցակից ուներ: Եվրոպայի մինչ7 22 տարեկանների չեմպիոնը 3:2 հաշվով հաղթել է ամերիկացի Հեվեն Գարսիային և դուրս է եկել 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ մեր հավաքականն աշխարհի առաջնությանն ունի 3 մասնակից: Ռինգ […]
10:31 03.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին հայտավորվել է 62 երկրի 465 շախմատիստ. Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային խմբում մեդալների […]
23:55 02.10.2019
Պարզվում է՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում մարզական միջոցառումների եթեր հեռարձակումը ևս ենթարկվում է կանանց շորեր կրելու պարտադիր կանոններին: Կատարում այս օրերին ընթացող թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության մրցումների հեռարձակման ժամանակ չի երևում բաց մարմնով որևէ իգական սեռի ներկայացուցիչ: Մարմնի բաց մասերը փակվում են սև գույնով: Twitter-ում հրապարակված այս տեսանյութը քննարկումների մեծ թեմա է դարձել: Շատերը քննադատում են […]
23:23 02.10.2019
Դժբախտ պատահար է գրանցվել Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում: Ռամի աստվածության մոտիվներով բեմական ներկայացումներից մեկի ժամանակ դերասանը, որը կախարդի դեր է տարել, հանկարծակի այրվել է: Դերասան Անկիտ Կումարի ձեռքին ջահ է եղել, որի կրակից պատահաբար բռնկվել է դերասանի հագուստը: Հանդիսատեսներից մի քանիսն անմիջապես հասել են օգնության: Միանգամից մարել կրակը չի հաջողվել: Անկիտին տեղափոխել են հիվանդանոց, պարզվել […]
21:16 02.10.2019
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինտոնը CNN-ին տված հարցազրույցում պատմել է իր կյանքում գործած երկու ամենախիզախ արարքների մասին: «Ամենախիզախ արարքն իմ կյանքում այն էր, որ ես չբաժանվեցի Բիլից: Իսկ հասարակության, քաղաքականության մեջ նախագահական ընտրապայքարի մեջ ներգրավելն էր»,- ասել է Հիլարին: Հիշեցնենք, որ 1993 թվականին Հիլարիի ամուսինը՝ Բիլ Քլինտոնը դարձավ ԱՄՆ-ի 42-րդ նախագահը: […]
20:15 02.10.2019
Հայաստանի ծանրամարտի հավաքականը ուժեղ կազմով կմասնակցի հոկտեմբերի 17-27-ը Բուխարեստում կայանալիք Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությանը։ Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9, իսկ Մ23 տարեկանների առաջնությունում՝ 8 ծանրորդ: Մրցաշարին կմասնակցեն նաև 5 աղջիկ ծանրորդներ: Մ23 տարեկանների առաջնության մասնակիցների թվում կլինեն աշխարհի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը, ինչպես նաև անցած աշխարհի առաջնությանը մասնակցած Սամվել Գասպարյանն ու […]
19:04 02.10.2019
SHANTNEWS-ի տաղավարում այսօր հյուրընկալվել է Ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Նա պատմել է իր առաջիկա անելիքների մասին: Հարցին, թե աշխարհի չեմպիոնը երբևէ մտածե՞լ է քաշային կարգը փոխելու և վրացի գերծանրքաշային Լաշա Տալախաձեի հետ մրցելու մասին, Սիմոնը պատասխանել է, որ հիմա իր գերնպատակը օլիմպիական ոսկին նվաճելն է: Հիշեցնենք, որ Սիմոնը, ըստ էության, չեմպիոն դարձավ հրում […]
18:39 02.10.2019
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր ամփոփել է Թաիլանդում կայացած աշխարհի առաջնության արդյունքները։ Հայաստանի հավաքականն առաջնությունում նվաճել է երկամարտի 4 մեդալ՝ 2 ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե: Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը նվաճել է 12 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե: Մարզիչը ասել է, որ մեր հավաքականը 103 պետությունների հավաքականների […]
15:58 02.10.2019
Նյու Յորքի իշխանությունները խտրականության դեմ պայքարին ուղղված նոր օրենք են ընդունել: Այսուհետև կարգելվի օգտագործել «անլեգալ միգրանտ» բառակապակցությունն այն անձանց նկատմամբ, ովքեր չունեն ԱՄՆ քաղաքացիություն: Օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության և ստիպված կլինեն մինչև 250 հազար դոլար տուգանք վճարել: Օրենքը տարածվում է պետական կառույցների, հասարակական վայրերի աշխատակիցների և գործատուների վրա: Նոր օրենքով տվյալ խմբերի անձանց նաև արգելվում […]
13:57 02.10.2019
Մահացել է խորհրդային շրջանի հայտնի չեխ երգիչ Կարել Գոտը: Նա 80 տարեկան էր: Պատճառների մասին դեռ հստակ տեղեկատվություն չկա: Սակայն ընդամենը օրեր առաջ երգիչը խոստովանել էր, որ իր մոտ սուր լեյկեմիա է ախտորոշվել և ինքը բուժում է ստանում Պրահայի կլինիկաներից մեկում: Կարել Գոտը իր կարիերան սկսել էր 1950-ականներից: Նրան համարում էին չեխական փոփ երաժշտության թագավոր, […]
10:54 02.10.2019
Իրանում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) օգտին լրտեսություն կատարելու համար մեղադրվող քաղաքացու նկատմամբ դատարանը մահվան վճիռ է կայացրել: Նույն մեղադրանքով ևս երկու քաղաքացի դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, ևս մեկը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու համար: Իրանական կողմը հրաժարվել է բացահայտել մահվան դատապարտված քաղաքացու ինքնությունը: Իսկ ԱՄՆ-ի օգտին լրտեսություն կատարելու […]
09:36 02.10.2019
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի 3 ներկայացուցիչ: Առաջնությունը կկայանա ՌԴ Ուլան-Ուդե քաղաքում: Մեր հավաքականը գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Ուլան-Ուդե: Մրցումները կմեկնարկեն վաղը: 51 կգ քաշային կարգում հանդես կգա Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային կարգում՝ Անահիտ Հարոյանը և 69 կգ քաշային կարգում՝ Անի Հովսեփյանը:
23:59 01.10.2019
Air Canada ավիաընկերության ուղևորուհին բողոքել է, որ բորտուղեկցորդուհիները իրեն չեն թողել օգտվել օդանավի զուգարանից, ինչի հետևանքով նա ստիպված է եղել բնական կարիքը հոգալ սրահում: 26-ամյա իռլանդուհին Կոլումբիայից թռչելիս է եղել Դուբլին: Թռիչքը 2 ժամով հետաձգվել է, սակայն այդ ընթացքում ուղևորներն օդանավում են եղել: Իռլանդուհին մի քանի անգամ մոտեցել է բորտուղեկցորդուհիներին և խնդրել, որ իրեն թողնեն […]
23:52 01.10.2019
Ամերիկյան Կանզաս նահանգի Էլկ Սիթի այգում կայծակի հարվածից վազորդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վազորդը մոտ է եղել 50 կմ վազքատարածության վերջնագծին: Այս մասին հաղորդել է BBC News-ը: 33-ամյա Թոմաս Սթենլիին անմիջապես փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել, բայց անարդյունք: Նա մահացել է ստացած վնասվածքներից: Սթենլին ուներ կին և 3 երեխա: Նրա […]