TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Ցանկացած մեկը կարող է ասել, թե քրեական հետապնդումը քաղաքական հետապնդում է. Գորգիսյանը՝ Վիգեն Սարգսյանի հայտարարության մասին

14:16 26.09.2019

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարության վերաբերյալ այսօր կարծիք է հայտնել  ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա  պատասխանել է SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելն ավելի շատ քաղաքական գործընթաց է, քան իրավական, քանի որ հայտարարությունները դրան են տանում: Գորգիսյանի կարծիքով` ճիշտ կլինի, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ այդ գործերը հավուր պատշաճի արվեն, […]

̰
Այսօր մրցահարթակ դուրս կգա Սիմոն Մարտիրոսյանը. Ծանրամարտի ԱԱ

11:40 26.09.2019

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ դուրս կգա Սիմոն Մարտիրոսյանը: Հայ ծանրորդը համարվում է 109 կգ քաշային կարգում հաղթողի գլխավոր հավակնորդը: Գործող աշխարհի չեմպիոնը ամենաբարձր նախնական քաշն է պատվիրել՝ 420 կգ: Հիշեցնենք, որ նախորդ՝ 2018 թվականի  աշխարհի առաջնությանը Սիմոնը երկամարտում ցույց էր տվել 435 կգ արդյունք:  Մրցումները Հայաստանի ժամանակով կմեկնարկեն ժամը 14:55-ին:

̰
Արյունոտ տղամարդը առանց հագուստի փախել է մոսկովյան հիվանդանոցից

22:59 25.09.2019

Մոսկվայի մի բնակիչ իրեն նետել է Մոսկվա գետը, այնուհետ հայտնվել է ջրթողի կոմունիկացիոն հանգույցում: Նրան հայտնաբերելուց հետո տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներից նա փախել է, ընդ որում, առանց հագուստի: Տղամարդը փորձել է թաքնվել կոմունիկացիոն հանգույցում: Նա ամբողջությամբ արյունոտ  է եղել: Հիվանդանոցում նրան փորձել են օգնել, բայց երբ հանել են հագուստը, տղամարդը հրմշտել է բժիշկներին և […]

̰
Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե  մեդալ, պայքարը շարունակվում է. Ծանրամարտի ԱԱ

18:28 25.09.2019

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը մրցահարթակ են դուրս եկել 102 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է գյումրեցի Սամվել Գասպարյանը: Մեր մարզիկը առայժմ երրորդն է: Պոկում վարժությունում նա հաջող է իրացրել իր բոլոր մոտեցումները` հերթականությամբ բարձրացնելով 171, 175 ապա 178 կիլոգրամանոց ծանրաձողը: Այսպիսով, Սամվելը արդեն նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Նա  3 կիլոգրամով […]

̰
Յուրի Վարդանյանի հարսը դարձել է Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

17:55 25.09.2019

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանը այսօր ելույթ է ունեցել լեգենդար հայ ծանրորդ Յուրի Վարդանյանի հարսը՝ Ջեննի Լիվետ Արթուրը: Ջեննին Յուրի Վարդանյանի որդու՝ Նորայրի կինն է: Հիշեցնենք, որ Նորայրը նույնպես ծանրամարտիկ է և ժամանակին ներկայացրել  է Հայաստանի հավաքականը: Ջեննի Լիվետ Արթուրը, որը 81 կգ քաշայինների կարգում հանդես է եկել ԱՄՆ-ի կազմից, բավականին հաջող մրցելույթ է ունեցել: […]

̰
Գերմանիայում հայկական խաչքարի նկատմամբ վանդալիզմի ակտ է դրսևորվել

17:34 25.09.2019

Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել գերմանական Էրլանգեն քաղաքում: Վանդալիզմը Կաթոլիկ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի նկատմամբ է իրականացվել: Խաչքարը տեղադրվել էր 2017 թվականին մահացած գերմանացի քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Վոլֆգանգ Ֆոգելի հիշատակին: Ինչպես տեղեկացրել է Nordbayern պարբերականը, եկեղեցու աշխատակիցները սև մարմարից պատրաստված խաչքարը առավոտյան տեսել են տապալված և մեջտեղից կոտրված: Գերմանացի գործչի հիշատակին խաչքարը տեղադրել […]

̰
Տաթև Հակոբյանը 10-րդն է. Ծանրամարտի ԱԱ

17:13 25.09.2019

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ էին դուրս եկել 81 կգ քաշային աղջիկները: Մեր հավաքականը այս քաշային կարգում ներկայացնում էր Տաթև Հակոբյանը: Հայ մարզուհին հանդես եկավ A խմբում և գրավեց 10-րդ տեղը: Տաթևի 6 մոտեցումներից 4-ն էին արդյունավետ: Պոկում վարժությունում Տաթևը բարձրացրել է 101, ապա 105 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում նախ սանձել […]

̰
Արոնյանը պարտվեց Վաշյե-Լագրավին և լքեց մրցաշարը. Շախմատի աշխարհի գավաթ

16:49 25.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանը պարտվեց   Վաշյե-Լագրավին: Հիշեցնենք, որ երկու դասական պարտիաները ավարտվել էին ոչ-ոքի, իսկ թայ բրեյքում ավելի ուժեղ գտնվեց ֆրանսիացին:  Մրցավեճն ավարտվեց 1,5-0,5 հաշվով: Այսպիսով, Արոնյանը լքում է մրցաշարը: Կիսաեզրափակչում Վաշյե-Լագրավը կհանդիպի Թեմուր Ռաջաբովի հետ: Մյուս կիսաեզրափակչում հանդես կգա Դին Լի Ժենը: Նրա մրցակիցը կլինի Վիտյուգով-Յու Յանջի […]

̰
Հաբիբը բացահայտել է հաջողության իր գաղտնիքը

16:08 25.09.2019

UFC մրցաշարի բացարձակ հաղթող Հաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել մեծ բարձունքների հասնել սպորտում: Հաբիբի խոսքերով` մարտիկը գոտի ձեռք բերելու համար ոչ միայն լավ մարզավիճակ պետք է ունենա, այլև ուժեղ ոգի: Մարզիկը պետք է կարողանա պատվով ընդունել նաև պարտությունները, հարգել և չթերագնահատել մրցակիցներին: Մարզիկն ընդգծել է, որ այս սկզբունքները կարևոր են ոչ […]

̰
Իսրայելի հատուկ ծառայությունները հորդորում են հրեաներին չայցելել Հայաստան և Ադրբեջան

14:03 25.09.2019

Իսրայելի Ազգային Անվտանգության ծառայությունը «տուրիստական նախազգուշացում» է հրապարակել, որում թվարկվում են այն բոլոր երկրները, ուր հրեական տոնի օրերին Իսրայելի իշխանությունները հորդորում են չայցելել: Ցուցակը գլխավորում են թշնամական համարվող վեց երկրները` Իրանը, Իրաքը, Սիրիան, Եմենը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան: Այս երկրներ այցերն արգելված են օրենքով: Վտանգավոր են համարվում նաև թշնամի երկրների հարևան պետությունները, այդ թվում չեն խրախուսվում […]

̰
Պակիստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի սարսափեցնող կադրերը հրապարակվել են համացանցում

13:14 25.09.2019

Պակիստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի սարսափեցնող կադրերը հրապարակվել են համացանցում: Ըստ նախնական տվյալների` սեպտեմբերի 24-ի առավոտյան Պակիստանի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը առնվազն 22 է: Զոհերից շատերը երեխաներ են: 700-ից ավելի վիրավոր կա: Տուժած շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն, կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Երկրաբանական ծառայությունների տեղեկություններով` 5,8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջելումա քաղաքից […]

̰
Արոնյան-Վաշյե-Լագրավ՝ թայ բրեյք. Շախմատի աշխարհի գավաթ

10:28 25.09.2019

Խանտի-Մանսիյսկում շարունակվում է Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր կկայանան 1/4 եզրափակչի լրացուցիչ  հանդիպումները երկու զույգերի միջև:  Հիշեցնենք, որ Արոնյան – Վաշյե-Լագրավ և Վիտյուգով – Յու Յանջի զույգերի հաղթողները 2 դասական պարտիաներից հետո չեն որոշվել, և այժմ կայանալու է թայ բրեյք:  Եթե 2, կամ 4, կամ 6 թայ բրեյք պարտիաների ընթացքում հաղթողը չորոշվի, ապա կկայանա «Արմագեդոն» […]

̰
Այսօր մրցահարթակ դուրս կգա երկու հայ ծանրորդ. Ծանրամարտի ԱԱ

09:28 25.09.2019

Այսօր պայքարի մեջ կներգրավվի 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը: Մրցումների մեկնարկը Երևանի ժամանակով 17:25-ին է: Իսկ աղջիկների 87 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Տաթև Հակոբյանը: Նա հանդես կգա A խմբում: Մրցումների մեկնարկը՝ 14:55-ին:  Տաթևից սպասելիքները համեստ են: Լավ արդյունքի դեպքում նա կարող է միավորներ բերել հավաքականին: Իսկ ահա Սամվելը հաջող մրցելույթի դեպքում կարող է […]

̰
Նյու Յորքում Էրդողանին «ջերմ են» ընդունել, հիշել են նաև 2017-ի՝ հայերի հետ կապված միջադեպը

23:21 24.09.2019

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք ժամանած Թուրքիայի նախագահին ջերմ չեն ընդունել: Նյու Յորքի փողոցներով երթևեկող բեռնատարների վրա փակցված են եղել Էրդողանին դատապարտող պաստառներ: Նրան դատապարտել են Սիրիայում զինված խմբավորումներին օգնելու և ահաբեկիչներին հովանավորելու համար: Ինքը` Էրդողանը, Նյու Յորքում հասցրել է բացել հայտնի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի  ցուցահանդեսը և ընդունել «Սիոնիզմին դեմ […]

̰
Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան

22:58 24.09.2019

Փարիզի  «Elysées–Biarritz» կինոթատրոնում  կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է հայազգի մեծանուն երգահանին: Ֆիլմն առաջինը դիտողները Շառլի հարազատներն են ու ընկերները: Այն նկարահանվել է Շառլի անձնական արխիվի նյութերի հիման վրա: «1948 թվականին ֆրանսիական շանսոնի թագուհի Էդիթ Պիաֆը նվիրեց Շառլին իր կյանքի առաջին տեսախցիկը, որից Ազնավուրն է՛լ երբեք չբաժանվեց: 1980-ականներին այդ տեսախցիկով նկարահանած նյութը […]

̰
Արդյո՞ք Արոնյանը կհանդիպի Ռաջաբովի հետ. Շախմատի Աշխարհի գավաթ

22:11 24.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթանում է Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Ինչպես տեղեկացրել էինք, Արոնյանն այսօր սևերով մրցել է Վաշյե-Լագրավի հետ: Այս զույգի առաջին հանդիպումը, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակներով, ավարտվել էր ոչ-ոքի: Երկրորդ հանդիպումը ևս հաղթողին չի որոշել: Ամեն ինչ պարզ կլինի վաղը` թայ բրեյքից հետո: Եթե Արոնյանը կարողանա հաղթել Վաշյե-Լագրավին, ապա   կիսաեզրափակչում կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:

̰
Գագիկ Ծառուկյանը տեղը զիջել է Վարդան Ղուկասյանին. ԱԺ մոնիտորինգ

18:19 24.09.2019

Ո՞վքեր են ամենաակտիվ, ամենալուռ, ամենաշատ բացակայող ու ամենահարուստ պատգամավորները: Ներկայացվել են 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված 143 օրենքից ընդամենը 9 տոկոսի հեղինակն է խորհրդարանը, մնացածինը կառավարությունն է: Այս առումով օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև հարաբերակցությունը  նախորդների համեմատ շատ չի փոխվել: Իսկ ի՞նչ է փոխվել նոր […]

̰
Բորտուղեկցորդուհին բացահայտել է ավիաընկերությունների «կեղտոտ» գաղտնիքները

15:34 24.09.2019

Ամերիկյան Air Holywood ավիաընկերության բորտուղեկցորդուհի Ջամիլա Հարդվիկը պատմել է, թե ինչու իրենք՝ օդանավի անձնակազմը, թեյ և սուրճ չեն խմում օդանավում: Ջամիլայի խոսքերով` թեյնիկներն ու սրճեփները ավիաընկերության կանոնակարգով մաքրազերծվում են տարեկան ընդամենը չորս անգամ և դրա համար թե´ ինքը, թե´ իր գործընկերներն օդանավի սրահում երբեք այդ սուրճն ու թեյը չեն օգտագործում: Հարդվիկը նաև խորհուրդ է տվել, […]

̰
Արոնյանն ու Վաշյե-Լագրավը կրկին ոչ-ոքի խաղացին, հաղթողը կորոշի թայ բրեյքը. Շախմատի աշխարհի գավաթ

14:54 24.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթանում են Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հանդիպումները: Արոնյանն այսօր սևերով մրցում էր Վաշյե-Լագրավի հետ: Այս զույգի առաջին հանդիպումը, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակներով, ավարտվել էր ոչ-ոքի:  Երկրորդ հանդիպումը ևս հաղթողին չորոշեց: Ամեն ինչ պարզ կլինի վաղը` թայ բրեյքից հետո: Հաղթողը կիսաեզրափակչում կմրցի Ջեֆրի Քսյոնգ-Թեյմուր Ռաջաբով զույգի հաղթողի հետ: Այս զույգի երկրորդ հանդիպումը դեռ չի […]

̰
Հաղթանակած Հակոբ Մկրտչյանի լուսանկարը՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական էջին.  Ծանրամարտի ԱԱ

12:00 24.09.2019

Հաղթանակած Հակոբ Մկրտչյանի լուսանկարը հայտնվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի գլխավոր էջին: Հիշեցնենք, որ մեր մարզիկներից Հակոբ Մկրտչյանը երեկ դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ դրա նախորդ օրն Անդրանիկ Կարապետյանը նվաճել էր փոքր բրոնզե մեդալ: Մեր հավաքականն առայժմ ունի մեկ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ և նոր մեդալներ նվաճելու մեծ հնարավորություններ: Թաիլանդում ընթացող Ծանրամարտի […]

̰
Արոնյանն այսօր սևերով կխաղա Վաշյե-Լագրավի հետ. Շախմատի աշխարհի գավաթ՝ 1/4 եզրափակիչ

11:57 24.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթանում են Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հանդիպումները: Արոնյանն այսօր սևերով կխաղա Վաշյե-Լագրավի հետ: Այս զույգի առաջին հանդիպումը, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակներով, ավարտվել է ոչ-ոքի:  1/4 եզրափակչի մյուս՝ Գրիշչուկ- Դին Լի Ժեն, Վիտյուգով-Յու Յանջի, Ջեֆրի Քսյոնգ-Թեյմուր Ռաջաբով առաջին հանդիպումները ևս ավարտվել են ոչ-ոքի: Երկրորդ ոչ-ոքիի դեպքում զույգերը հաղթողին կորոշեն թայ բրեյքի միջոցով:

̰
Անգլիայում կովերը ոտնատակ են տվել և սպանել 87-ամյա կնոջը

23:18 23.09.2019

Անգլիայի Սասսեքս կոմսությունում կովերի հոտը ոտնատակ է տվել և սպանել 87-ամյա կնոջը: Այս մասին հաղորդել է բրիտանական Daily Mail-ը: Կովերը հարձակվել են ծեր կնոջ վրա հունվարի 7-ին, սակայն այս գործով քննությունն ավարտվել է ընդամենը 2 օր առաջ: Ըստ քրեական գործի` կովերը հարձակվել են կնոջ վրա, երբ վերջինս զբոսնելիս է եղել իր շան հետ: Կովերի հարվածից […]

̰
Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը աշխարհի չեմպիոն. Ծանրամարտի ԱԱ

19:22 23.09.2019

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ էին դուրս եկել երկու հայ ծանրորդներ: 89 կգ քաշայինների կարգում մեդալների համար պայքարում էին Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: A խմբում հայտավորված էր 11 ծանրորդ: Պոկում վարժությունից հետո 167 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը չորրորդն էր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ սանձել է 204 կգ կշռող […]

̰
Պոկում վարժությունից հետո Հակոբ Մկրտչյանը 4-րդն է. Ծանրամարտի ԱԱ

18:50 23.09.2019

Թայլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ են դուրս եկել երկու հայ ծանրորդներ: 89 կգ քաշայինների կարգում մեդալների համար պայքարում են Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: A խմբում հայտավորված է 11 ծանրորդ:  Արդեն ավարտվել են մրցումները «պոկում»  վարժությունում: Հակոբ Մկրտչյանը բարձրացրել է 163 կգ, ապա 167 կգ կշռող ծանրաձողը, իսկ 170 կիլոգրամանոց […]

̰
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշյե-Լագրավի հետ. Աշխարհի գավաթ՝ 1/4 եզրափակիչ

16:33 23.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթանում են Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հանդիպումները: Լևոն Արոնյանն առաջին պարտիայում սպիտակներով ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Վաղը՝ պատասխան խաղում, Արոնյանը կխաղա սևերով: Այս պահի դրությամբ ոչ-ոքի արդյունքով ավարտվել է նաև Ջեֆրի Քսյոնգ-Թեյմուր Ռաջաբով պարտիան: Արոնյան-Վաշյե-Լագրավ զույգի հաղթողը կիսաեզրափակչում կմրցի հենց այս զույգի հաղթողի հետ:  

̰
Արոնյան-Վաշյե-Լագրավ (ուղիղ). Աշխարհի գավաթ՝ 1/4 եզրափակիչ

15:16 23.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթանում են Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հանդիպումները: Արոնյանը առաջին պարտիայում սպիտակներով է խաղում Վաշյե-Լագրավի հետ: Օնլայն տարբերակով պարտիային կարող եք հետևել այստեղ՝  https://www.chessbomb.com/arena/2019-fide-world-cup/5-1-Aronian_Levon-Vachier_Lagrave_Maxime 1/4 եզրափակչի մյուս զույգերն են՝  Գրիշչուկ – Դին Լի Ժեն, Վիտյուգով – Յու Յանջի, Ջեֆրի Քսյոնգ – Թեյմուր Ռաջաբով:

̰
Ճապոնիայում հզոր թայֆունի հետևանքով 30 մարդ է տուժել

15:03 23.09.2019

Ճապոնիայում «Տապա» հզոր  թայֆունի հետևանքով 30 մարդ է տուժել: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը: Թայֆունի հիմնական հարվածը հասել է Օկինավա և Կյուսյու կղզիներին: Կյուսյու կղզում առանց էլեկտրականության է մնացել շուրջ 50 հազար տուն, ևս շուրջ 10 հազար տուն հոսանքազրկվել է Հոնսյու կղզում: Իսկ Տոկիոյում մոտ 500 հազար տուն հոսանքազրկվել է էլեկտրալարերի կտրվելու հետևանքով: Ճապոնիայի […]

̰
Իրանի պատվիրակության անդամներին չեն տրամադրել վիզաներ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու համար

11:30 23.09.2019

ՄԱԿ-ի 74-րդ գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մեկնող իրանական պատվիրակության մի քանի անդամների չեն տրվել ամերիկյան վիզաներ, իսկ մյուս անդամների ԱՄՆ-ում տեղաշարժի մասով սահմանափակումներ են մտցվել: «Եթե ԱՄՆ-ը հրաժարվում է վիզաներ տրամադրել ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին, ապա դա ՄԱԿ-ի օրենքների կոպիտ խախտում է»,- մեկնաբանել է իրանցի փորձագետը: Նշվում է նաև, որ Իրանի մյուս՝ վիզաներ ստացած պատվիրակները պետք […]

̰
Այսօր մրցահարթակ դուրս կգա 2 հայ ծանրորդ. Ծանրամարտի ԱԱ

10:29 23.09.2019

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ դուրս կգան երկու հայ ծանրորդներ: 89 կգ քաշայինների կարգում մեդալների համար կպայքարեն Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: A խմբում հայտավորված է 11 ծանրորդ: Դատելով նրանց պատվիրած նախնական քաշերից՝ պետք է ենթադրել, որ չափազանց լարված մրցապայքար է սպասվում: Գրեթե բոլոր ծանրորդները շատ մոտ նախնական քաշեր են […]

̰
Անդրանիկ Կարապետյանը ձախողեց հրում վարժությունը և բավարարվեց փոքր բրոնզե մեդալով. Ծանրամարտի ԱԱ

16:31 22.09.2019

Թաիլանդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Ուժեղագույնների՝ A խմբում հանդես եկող 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում երրորդ տեղը գրավելուց հետո ձախողեց հրում վարժությունը:  Նա երեք անգամ չկարողացավ սանձել 195 կգ կշռող ծանրաձող և ստացավ 0:  Այսպիսով Կարապետյանը չկարողացավ նաև վարկանիշային միավորներ բերել հավաքականին:

̰
BACK_TO_TOP