TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ. Ծանրամարտի ԱԱ

16:06 22.09.2019

Թաիլանդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:  Այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 81 կգ քաշային ծանրորդները: Ուժեղագույնների՝ A խմբում հանդես է գալիս նաև Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունից հետո Անդրանիկը  երրորդն է: Նա արդեն նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Առաջին մոտեցմամբ նա բարձրացրել է 168 կգ կշռող ծանրաձողը, ապա երկու անգամ չի կարողացել սանձել […]

̰
Մեծ Բրիտանիայում աշխատակիցը գրասենյակում լուսավորվող ծնոտով սարդ է հայտնաբերել

23:10 21.09.2019

Մեծ Բրիտանիայի գրասենյակներից մեկում աշխատակիցը պատի վրա լուսավորվող ծնոտով սարդ է նկատել: Այս մասին հայտնել է The Mirror պարբերականը: Տղամարդը սկզբում պատի վրա անցք է նկատել, որը փակված է եղել սարդոստայնով, հետո փորձել է սարդին դուրս բերել: Քիչ հետո անցքից մոտ 3 սմ երկարությամբ սարդ է դուրս եկել, որն էլ ունեցել է լուսավորվող կանաչավուն ծնոտ: […]

̰
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

15:26 21.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ավարտին մոտեցող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում  Հայաստանի հավաքականի վերջին մարզիկն էլ զրկվեց մեդալ նվաճելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ վրացի ըմբիշին տուշեով հաղթելուց հետո 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը  1/4 եզրափակչում պարտվել էր  ուզբեկ Ռաշիդ Կուրբանովին: Վերջինս սակայն չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, այսպիսով Գրիգորյանն էլ զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Հայաստանի ազատ […]

̰
Հովհաննես Մխիթարյանը զրկվեց բրոնզի համար պայքարելու հնարավորությունից. ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

14:02 21.09.2019

Ղազախստանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարից դուրս մնաց նաև 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Նա առաջին գոտեմարտում 11-1 հաշվով պարտվել էր ամերիկացի Դոունեյ Ջեյմս Պատրիկին: Վերջինս հետագայում ևս մեկ հաղթանակ տարավ, բայց մինչև եզրափակիչ չհասավ: Այսպիսով. Մխիթարյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորությունից: Բրոնզե մեդալի համար պայքարի հույսեր է դեռ պահպանում Գրիգոր Գրիգորյանը: Նա […]

̰
Գրիգոր Գրիգորյանը պարտվեց 1/4 եզրափակչում. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

13:36 21.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը  1/4 եզրափակչում պարտվեց ուզբեկ Ռաշիդ Կուրբանովին: Ընթացավ հավասար պայքար: Գոտեմարտն ավարտվեց 8-8 հաշվով, սակայն քանի որ վերջինը միավոր էր վաստակել ուզբեկ մարզիկը, նրան էլ շնորհվեց հաղթանակը: Գրիգորյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար, եթե Կուրբանովը կարողանա հաղթել նաև հաջորդ՝ 1/2 եզրափակչում:

̰
Հովհաննես Մխիթարյանը պարտվեց. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

12:04 21.09.2019

Ղազախստանում ավարտին է մոտենում Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումների նախավերջին օրը մրցագորգ են դուրս եկել Հայաստանի վերջին երկու ըմբիշները: 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանն արդեն անցկացրել է իր գոտեմարտը և 11-1 հաշվով պարտվել է ամերիկացի Դոունեյ Ջեյմս Պատրիկին: Մխիթարյանը հնարավորություն կունենա շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, եթե ամերիկացին հասնի եզրափակիչ: Այսօր քիչ ուշ մրցագորգ […]

̰
Իզաբելլա Յայլյանը B խմբում 6-րդն է. Ծանրամարտի ԱԱ

11:49 21.09.2019

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ դուրս եկավ 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Մեր մարզուհին մասնակցեց առաջնությանը B խմբում: Իզաբելլան 6 մոտեցումներից 3-ն արդյունավետ օգտագործեց: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 92 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 110 կգ: Ընդհանուր՝ 202 կգ արդյունքով Իզաբելլան B խմբում զբաղեցրեց 6-րդ տեղը: Մեր մյուս մարզուհին՝ Տաթև Հակոբյանը, մրցահարթակ […]

̰
Անգլիայում մոր՝ սխալմամբ ուղարկած «սմայլը» դստեր մահվան պատճառ է դարձել

23:30 20.09.2019

33-ամյա անգլուհի Շաբինա Միան գնացել է կրկես, որտեղից էլ նկարահանած տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ սա կդառնա ողբերգության պատճառ: Շաբինայի տեղադրած տեսանյութը տեսել է նրա մայրը և փորձել է «հավանել» նշանը սեղմել: Սակայն iPad-ի հետ ինչ-որ խնդիր է առաջացել  և «հավանել» նշանի փոխարեն մայրը «չար դեմքով սմայլ» է […]

̰
Կյանքի վերջին ակնթարթները ֆիքսել է տեսախցիկը. 30-ամյա բրազիլուհին մահացել է իր հարսանիքի օրը

22:40 20.09.2019

30-ամյա բրազիլուհի, մասնագիտությամբ բուժքույր Ջեսիկա Գուեդեսը մահացել է իր հարսանիքի օրը: Ջեսիկան եղել է հղիության վեցերորդ ամսում: Հարսանիքի ուղևորվելու ժամանակ հարսանեկան Լիմուզինի սրահում Ջեսիկայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներն արձանագրել են կաթված: Անմիջապես կատարվել է կեսարյան հատում և կնոջ արգանդի հեռացում: 29 ամսական փոքրիկին, որը կշռել է ընդամենը 930 […]

̰
Ղազախստանում ՌԴ քաղաքացին մոտ 30 տարի անցկացրել է աշխատանքային գերության մեջ

19:43 20.09.2019

Ղազախստանում ՌԴ քաղաքացին մոտ 30 տարի անցկացրել է աշխատանքային գերության մեջ: Նրա անունը Դմիտրի է: Տղամարդուն հայտնաբերել է Ղազախստանի ոստիկանությունը: Պարզվել է, որ նա դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ է եկել Ղազախստան արտագնա աշխատանքի: Դմիտրիի մոտ դեռ խորհրդային անձնագիրն է եղել: Դմիտրին սկզբում աշխատել է Կոկչետավի, ապա Ալմաթիի շրջանում: Տղամարդու մասին տվյալների բացահայտումը հնարավոր է դարձել «Դամիտու» […]

̰
«Ո՞վ է հիշում այս լեգենդին». Հաբիբ Նուրմագոմեդովը՝ Ջորկաեֆի մասին

17:30 20.09.2019

Խառը մենամարտերի UFC վարկածով աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը Instagram-ի իր էջում աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի և Կլոդ Մակելելեի հետ լուսանկար է հրապարակել: «Ո՞վ է հիշում այս լեգենդներին: Ես մեծացել եմ նրանց անզուգական խաղը դիտելով: Ֆուտբոլը սպորտ է, որը հավասարը չունի և չի ունեցել: Ոչ մի սպորտաձև նույնիսկ մոտ չի կարող լինել ֆուտբոլին»,- լուսանկարի տակ […]

̰
Արոնյանը ոչ-ոքի խաղաց չինացու հետ. Շախմատի աշխարհի գավաթ

17:01 20.09.2019

Խանտի-Մանսիյսկում այսօր անցկացվում են շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ՝ 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Լևոն Արոնյանն արդեն ավարտել է պարտիան Քուանգ Լիեմ Լիի հետ: Արոնյանը խաղացել է սև խաղաքարերով, գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Վաղը կկայանա  երկրորդ հանդիպումը, եթե այն նույնպես  խաղաղ արդյունքով ավարտվի, ապա հաղթողը կորոշվի թայ բրեյքում: Այս զույգի հաղթողը կմրցի Վաշյե-Լագրավ-Սվիդլեր զույգի հաղթողի […]

̰
Կաջոյանն ու Բերիանիձեն զրկվեցին բրոնզի համար պայքարելու հնարավորությունից. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

16:54 20.09.2019

Ղազախստանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը նույնպես անհաջող դարձավ հայ ըմբիշների համար: 74 կգ քաշային  Վարուժան Կաջոյանը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն  պարտություններից հետո սպասում էին, թե ինչ արդյունքներ կգրանցեն իրենց հաղթած մարզիկները: Եթե վերջիններս հասնեին եզրափակիչ, ապա Կաջոյանն ու Բերիանիձեն հնարավորություն կունենային մասնակցելու սփոփիչ գոտեմարտերին, սակայն նրանց հաղթած ըմբիշները […]

̰
Ցավազրկողներ օգտագործելուց հետո բրիտանուհու արյան գույնը մուգ կապույտ է դարձել

15:44 20.09.2019

Նյու Յորքի 25-ամյա բնակչուհու արյունը մուգ կապույտ գույնի է դարձել այն բանից հետո, երբ նա ցավազրկող դեղահաբեր է օգտագործել: Նշվում է, որ նա մեծ քանակությամբ բենզոկաինով ցավազրկող է օգտագործել, ինչի հետևանքով էլ առաջացել է մետեմոգլոբինեմիա, այսինքն` արյան մեջ մետեմոգլոբինի բարձր առկայություն: Անալիզներ ընդունելիս բժիշկները շոկի են ենթարկվել հիվանդի արյան գույնից: Նրա մաշկը և եղունգները նույնպես […]

̰
Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Բռցքամարտի ԱԱ

15:37 20.09.2019

Եկատերինբուրգում այսօր տեղի են ունենում Բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ հասած միակ բռնցքամարտիկն էր, քիչ առաջ մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող Քեյշաուն Դևիսի հետ: Մրցավարների տարաձայն որոշմամբ` հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկը: Այսպիսով, երկրորդ անգամ անընդմեջ Բաչկովը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

̰
3 հայ ըմբիշներ Աշխարհի առաջնությունում մրցանակակիրներ են դարձել այլ երկրների հավաքականներում

13:54 20.09.2019

Ղազախստանում ավարտված Հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում երեք հայ ըմբիշներ մրցանակակիրներ են դարձել` ելույթ ունենալով այլ երկրների հավաքականներում: Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող Ստեփան Մարյանյանը 63 կգ քաշայինների կարգում դարձել է փոխչեմպիոն: 72 կիլոգրամ քաշայինների կարգում Աշխարհի առաջնության արծաթե մեդալ է նվաճել Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը: Նույն քաշային կարգում էլ Բուլղարիայի հավաքականը ներկայացնող Հայկ Մնացականյանը նվաճել […]

̰
Այսօր կմեկնարկի Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլը

13:45 20.09.2019

Խանտի-Մանսիյսկում այսօր կկայանան շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ՝ 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Լևոն Արոնյանը կմրցի Քուանգ Լիեմ Լիի հետ: 1/8 եզրափակիչ փուլի մյուս զույգերն են՝ Դին Լիժեն-Ալեքսեենկո, Դուդա Յան-Կշիշտոֆ-Շոնգ Ջեֆֆրի, Վաշյե-Լագրավ-Սվիդլեր, Վիտյուգով-Սո, Նեպոմնյաշչի-Յու Յանջի, Ռաջաբով-Մամեդյարով, Գրիշչուկ-Դոմինգես: Արոնյանը հաղթելու դեպքում 1/4 եզրափակչում կմրցի Վաշյե-Լագրավ-Սվիդլեր զույգի հաղթողի հետ:  

̰
Վարուժան Կաջոյանը պարտվեց 1/8 եզրափակչում. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

12:45 20.09.2019

Ղազախստանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր տեղի են ունենում 70, 74, 92 և 125 կգ քաշային ըմբիշների գոտեմարտերը: 74 կգ քաշային կարգում հանդես եկող Վարուժան Կաջոյանը քիչ առաջ 1/8 եզրափակչի իր երկրորդ  գոտեմարտում 4-10  պարտվեց Ումրաինան ներկայացնող Վասիլ Միխայլովին: Կաջոյանը կկարողանա շաունակել պայքարը բրենզե մեդալի համար, եթե Միխայլովը հասնի մինչև եզրափակիչ:  Սպասումների մեջ […]

̰
Վարուժան Կաջոյանը հաղթեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

11:17 20.09.2019

Ղազախստանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր տեղի են ունենում 70, 74, 92 և 125 կգ քաշային ըմբիշների գոտեմարտերը: 74 կգ քաշային կարգում հանդես եկող Վարուժան Կաջոյանը քիչ առաջ 1/16 եզրափակչի իր առաջին գոտեմարտում 10-2 հաշվով հաղթել է Լիտվան ներկայացնող Անդրիուս Մազեյկային և դուրս է եկել 1-8 եզրափակիչ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իր […]

̰
Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում կմրցի ամերիկացու հետ. Բռնցքամարտի ԱԱ

10:38 20.09.2019

Եկատերինբուրգում այսօր տեղի կունենան Բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ հասած միակ բռնցքամարտիկն է, կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Քեյշաուն Դեվիսի հետ: Այս զույգի հաղթողը եզրափակիչ մենամարտում կմրցի Էնդի Կրուզ Գոմես (Կուբա) – Մանիշ Կաուշիկ (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ:

̰
Լևան Բերիանիձեն պարտվեց. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

10:32 20.09.2019

Ղազախստանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցագորգ են դուրս եկել 70, 74, 92 և 125 կգ քաշային ըմբիշները: Արդեն կայացել են որակավորման փուլի գոտեմարտերը: 125 կգ քաշայինների կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն մրցել է ուկրաինացի Ալեքսանդր Խոցյանովսկիի հետ և պարտվել է 2-3 հաշվով: Բերիանիձեն հնարավորություն կունենա շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, եթե Խոցյանովսկին […]

̰
Այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշ. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

09:36 20.09.2019

Ղազախստանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցագորգ դուրս կգան 70, 74, 92 և 125 կգ քաշային ըմբիշները: Այս քաշային կարգերից երկուսում հանդես կգան նաև Հայաստանը ներկայացնող ըմբիշները: 74 կգ քաշային Վարուժան Կաժոյանը 1/16 եզրափակչի իր առաջին գոտեմարտում կմրցի Լիտվան ներկայացնող Անդրիուս Մազեյկայի հետ, իսկ 125 կգ քաշայինների կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն որակավորման […]

̰
Վլադիկավկազում խանդի հողի վրա տղամարդը հենց տեսախցիկների առջև դանակահարել է նախկին կնոջը

23:59 19.09.2019

Արտառոց այս դեպքը տեղի է ունեցել Վլադիկավկազում: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է 31-ամյա Վադիմ Տեխովը դանակահարում նախկին կնոջը, որն աշխատում է գեղեցկության սրահներից մեկում: Սկզբում Տեխովը վերցնում է նախկին կնոջ հեռախոսը, ապա՝ գրպանից հանում դանակը և սկսում հարվածներ հասցնել նրան, այդ թվում՝ գլխի և պարանոցի շրջանում: Ականատեսներն անմիջապես շտապօգնություն են կանչել: 22-ամյա կինը […]

̰
Օդանավի հրամանատարը հարբել է և բաց թողել չվերթը

23:50 19.09.2019

AZUR аir ավիաընկերության օդաչուներից մեկը հայտնվել է բարդ իրավիճակում: Իր հանգստյան օրերին օդաչուն բավականին շատ ալկոհոլ է օգտագործել, ապա վիճաբանության մեջ մտել և ծեծկռտուք հրահրել Տյումենի օդանավակայանում: Այստեղից նա որպես ուղևոր պետք է թռչեր Սուրգուտ, որտեղից էլ արդեն որպես օդանավի հրամանատար պետք է թռչեր Թուրքիա: Հայհոյանքներից և ծեծկռտուք հրահրելուց հետո օդաչուին տեղափոխել են Տյումենի Ռոշչինո […]

̰
Արսեն Հարությունյանը ևս զրկվեց սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորությունից. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

16:02 19.09.2019

Ղազախստանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեր երկու առաջատար ըմբիշներն էլ անհաջողության մատնվեցին: Նախ` պայքարը լքեց 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, իսկ քիչ առաջ հայտնի դարձավ, որ հնդիկ ըմբիշ Կումար Ռավին պարտվել է կիսաեզրափակիչ մենամարտում: Սա նշանակում է, որ Արսեն Հարությունյանը, ով իր հերթին 1/8 եզրափակչում պարտվել էր հնդիկին, զրկվում է սփոփիչ գոտեմարտերին […]

̰
Հիմա կա համատարած ընկալում, որ կոռուպցիան վտանգավոր է, առաջ չկար, եկե՛ք ռեալ լինենք. Խոսրով Հարությունյան

15:34 19.09.2019

ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսում իր դիտարկումներն է ներկայացրել ներկայիս տնտեսական և քաղաքական  իրողությունների շուրջ: Հարությունյանը նշել է մի շարք ուղղություններ, որոնց մասով կառավարության գործունեությունը բացասական է համարում: Նշել է նաև իր տեսանկյունից կառավարության գործունեության դրական միտումները: Իսկ ի՞նչ կարծիք ունի նախկին վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության […]

̰
Արսեն Հարությունյանը պարտվեց հնդիկ ըմբիշին. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

14:06 19.09.2019

Ղազախստանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշայինների մրցապայքարի 1/8 եզրափակչում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը զիջեց հնդիկ Կումար Ռավիին: Գրանցվեց արտասովոր հաշիվ՝ 6-18: Հարությունյանը կկարողանա շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, եթե Ռավին հասնի եզրափակիչ: Ի դեպ, սփոփիչ գոտեմարտերի հնարավորությունից արդեն զրկվել է Վազգեն Թևանյանը: Նա 1/16 եզրափակչում պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն […]

̰
Արսեն Հարությունյանը հաղթեց վրացի ըմբիշին. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

13:36 19.09.2019

Ղազախստանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցագորգ դուրս եկավ 57 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը: 1/16 եզրափակչում մեր մարզիկը  9-4 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Օթարի Գոգավային: 1/8 եզրափակչում Հարությունյանը կմրցի հնդիկ  Կումար Ռավինի հետ, որը 11-0 հաշվով հաղթել էր կորեացի ըմբիշին: Այդ գոտեմարտը կկայանա քիչ հետո:  

̰
Վազգեն Թևանյանը պարտվեց ճապոնացի ըմբիշին. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

11:19 19.09.2019

Ղազախստանում մեկնարկել է Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 57 կգ և 65 կգ քաշային ըմբիշները: Այս քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում են, համապատասխանաբար, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վազգենն իր առաջին գոտեմարտում 5-3 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Գոռ Հովհաննիսյանին: Հաջորդ՝ 1/16 եզրափակչում, սակայն, […]

̰
Վազգեն Թևանյանն առաջին գոտեմարտը հաղթեց. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

10:34 19.09.2019

Ղազախստանում մեկնարկել է Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 57 կգ և 65 կգ քաշային ըմբիշները: Այս քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում են, համապատասխանաբար, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: Վազգենն արդեն անցկացրել է իր առաջին գոտեմարտը և 5-3 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Գոռ Հովհաննիսյանին: Վազգենը դուրս է եկել […]

̰
BACK_TO_TOP