17:15 16.09.2019
Ղազախստանում ընթացող Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պարտություն կրեց կիսաեզրափակիչ գոտեմարտում: Նա 2-5 հաշվով զիջեց Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքս Բյուրբերգ Կեսսիդիսին: Վաղը Չալյանը կպայքարի բրոնեզե մեդալի համար: Նրա մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ մենամարտերի արդյունքում: Ավելի վաղ Կարապետ Չալյանը 4-2 հաշվով հաղթել էր ճապոնացի ըմբիշ Յաբիկու Շոեին, այնուհետև 1/8 եզրափակչում 9-0 հաշվով […]
13:53 16.09.2019
Ղազախստանում ընթացող Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում իր երրորդ հաղթանակը տոնեց Կարապետ Չալյանը: Նա դժվարին պայքարում 5-4 հաշվով պարտության մատնեց բելառուս ըմբիշ Պավել Լյախին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ավելի վաղ Կարապետ Չալյանը 4-2 հաշվով հաղթել էր ճապոնացի ըմբիշ Յաբիկու Շոեին, այնուհետև 1/8 եզրափակչում 9-0 հաշվով առավելության էր հասել վենեսուելացի Ռիվաս Էսպինոզայի նկատմամբ: […]
13:07 16.09.2019
Ղազախստանում ընթացող Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում իր երկրորդ հաղթանակը տոնեց Կարապետ Չալյանը: Նա 9-0 հաշվով առավելության հասավ վենեսուելացի Ռիվաս Էսպինոզայի նկատմամբ: Այսպիսով, Չալյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի բելառուսցի Պավել Լյախի հետ: Հիշեցնենք, որ իր առաջին գոտեմարտում Կարապետ Չալյանը 4-2 հաշվով հաղթել էր ճապոնացի ըմբիշ Յաբիկու Շոեյին:
12:40 16.09.2019
Դժբախտ պատահար է տեղի ունեցել Ղազախստանում: Ալմա Աթա-Կոստանայ երթուղին իրականացնող գնացքը հարվածել է ավտոբուսին: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ավտոբուսը ընթացել է Եկատերինբուրգ-Ալմա Աթա մայրուղով: 2449-րդ կիլոմետրին, երկաթգծի հետ հատման հատվածում, ավտոբուսի վարորդը խախտել է անվտանգության կանոնները և չհետևելով ձայնային և լուսային ազդանշաններին` դուրս է եկել երկաթգծերի վրա: Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է ավտոբուսի […]
11:30 16.09.2019
Ղազախստանում ընթացող Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս եկան 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: Ղարիբյանն անհաջողության մատնվեց հենց առաջին գոտեմարտում: Նա 0-7 հաշվով զիջեց ուզբեկ ըմբիշ Էլմուրատ Տասմուրադովին: Իսկ Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեց․ 4-2 հաշվով նա առավելության հասավ ճապոնացի ըմբիշ Յաբիկու Շոեյի նկատմամբ: Չալյանը կշարունակի պայքարը 1/8 […]
10:48 16.09.2019
Ղազախստանում ընթացող Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցագորգ դուրս կգան 60կգ քաշային Գևորգ Ղարիբյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը: Մեր մարզիկները կսկսեն պայքարը 1/16 եզրափակչից, իսկ որակավորման փուլի գոտեմարտերն արդեն մեկնարկել են: Հիշեցնենք նաև, որ այսօր կկայանան մի քանի եզրափակիչ գոտեմարտեր, և դրանցից մեկում հնարավոր է հանդես գա Արթուր Ալեքսանյանը: Ինչպես երեկ տեղեկացրել էինք, […]
10:39 16.09.2019
Խանտի-Մանսիյսկում ընթացքող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլում Լևոն Արոնյանը կմրցի Մաքսիմ Մատլակովի հետ: Առաջին պարտիայում, որը կկայանա այսօր, սպիտակներով հանդես կգա Արոնյանը: Այս փուլում հաջողության հասնելու դեպքում Արոնյանը կմրցի Վլադիսլավ Արտեմև-Քուանգ Լիեմ Լի զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ նախորդ փուլում մրցապայքարը լքել էր Սերգեյ Մովսեսյանը: Դինգ Լիժենի հետ դասական պարտիաները ոչ-ոքի ավարտելուց հետո Մովսեսյանը […]
09:42 16.09.2019
Եկատերինբուրգում ընթացող Բռնցքամարտի աշխարհի առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչ, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն իր առաջին մենամարտում հաղթանակ է տարել և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Ինչպես տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը, Սարգսյանի մրցակիցը՝ ամերիկացի Ադրիան Տիլմանը, դուրս չի եկել ռինգ, և հաղթանակ է շնորհվել հայ մարզիկին: Այսպիսով, քառորդ եզրափակչի համար կպայքարի Հայաստանի 5 բռնցքամարտիկ: […]
23:52 29.08.2019
Իսպանական Տեներիֆե քաղաքում 15 տարեկան անչափահասը զբոսաշրջիկների աչքի առաջ դանակահարել է իր ծնողներին և ժայռից թռել մոտ 15 մետր խորությամբ ձորը: Ծնողներին և տղային ծանր վիճակում հոսպիտալացրել են: Տղայի արաքի հստակ պատճառը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նա հոգեկան խնդիրներ և անկայուն հոգեվիճակ ունի: Հիվանդանոցում վերահսկողություն է սահմանված: Տղան գտնվում է ոստիկանների հսկողության տակ:
22:58 29.08.2019
Արգենտինայում ականատեսներից մեկը տեսանկարահանել է փղի մռութով խոճկորների: Կենդանիներն ունեցել են կախ ընկած ականջներ և կնճիթ, սակայն բերանը բացակայել է: Այս մասին պատմել է Daily Star պարբերականը: Ականատեսը նաև պատմել է, որ մուտանտ խոճկորներին նկատել է աղբարկղի մոտ: Նրանք ծնվելուց հետո ապրել են ընդամենը մի քանի րոպե: Կենսաբաններն առայժմ դժվարանում են նշել նման անոմալիայի պատճառը: […]
22:46 29.08.2019
Ապագայում մարդիկ շաբաթվա մեջ կաշխատեն ընդամենը 12 ժամ` 3 օր, 4-ական ժամով: Սա հնարավոր կլինի շնորհիվ տեխնիկական առաջընթացի: Այս մասին արհեստական բանականության թեմայով անցկացված միջազգային գիտաժողովի ժամանակ հայտնել է Alibaba Group Holding Ltd ընկերության համահիմնադիր Զեկ Ման: Նա նշել է, որ կրթական համակարգն արդեն շատ է հնացել, այն մոդելավորված է եղել տնտեսական դարաշրջանի համար, բայց […]
21:44 29.08.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «Ժողովրդի ծառան» իշխող կուսակցության պատգամավորներին սատարել ՆԳ գործող նախարար Արսեն Ավակովի թեկնածությունը, որպեսզի նա վերանշանակվի իր պաշտոնում: «Ժողովրդի ծառան» խմբակցության պատգամավոր Ռոկսոլանա Պիդլոսայի խոսքերով՝ մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կաջակցի Ավակովին, քանի որ դա նախագահի որոշումն է: Հիշեցնենք, որ հորական կողմից հայկական արմատներ ունեցող Արսեն Ավակովն ուժային կառույցները ղեկավարում է […]
21:24 29.08.2019
Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը: Բոլոր հիմնական պարտիաներն ավարտված են, այժմ թայ-բրեյքում Դինգ Լի ժենն ու Մագնուս Կարլսոնը փորձում են որոշել հաղթողին: Այս երկու շախմատիստները վաստակել էին 6,5-ական միավոր: Լևոն Արոնյանն այս մրցաշարում անհաջող հանդես եկավ և Ուեսլի Սոի հետ կիսեց վերջին երկու տեղերը: Վերջին տուրում Արոնյանը […]
19:44 28.08.2019
Երկրագնդին են մոտենում երկու մեծ երկնաքարեր: Այս մասին հաղորդել են NASA տիեզերական գործակալությունից: Նշվում է նաև, որ երկնաքարերը մոլորակին առավելագույն չափով կմոտենան սեպտեմբերի 14-ին: Առաջին երկնաքարի անվանումը «2000QW7» է, նրա տրամագիծը ամենալայն հատվածում հասնում է 650 մետրի, ինչն ավելին է «Օստանկինո» հեռուստաաշտարակի բարձրությունից (540 մետր): Երկնաքարը կմոտենա մոլորակին մինչև 5,3 միլիոն կիլոմետր: Նույն օրն առավելագույն […]
18:53 28.08.2019
Սևաստոպոլի բնակչուհի Լյուդմիլա Բելովան տեսանյութ է նկարահանել այն մասին թե ինչպես են քաղաքի № 4 հիվանդանոցի բուժաշխատողները հրաժարվել օգնություն ցուցաբերել թոշակառու տարեց մի կնոջ, որը ժամեր անց հենց հիվանդանոցի բակում էլ մահացել է: Տարեց կինը որոշ ժամանակ առաջ ոտքերի վիրահատության է ենթարկվել այլ հիվանդանոցում: Դուրս գրվելուց հետո նա բառացիորեն դրսում է հայտնվել, քանի որ անտուն […]
18:50 28.08.2019
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում: Լուսանկարչական սրահներից մեկը շիրմաքարերի նկարների գովազդում օգտագործել է կենդանի մարդու լուսանկար: 25-ամյա Եկատերինա Կոլբասինայի շիրմաքարի լուսանկարն առաջինը հայտնաբերել է նրա քույրը: Լուսանկարչական սրահի աշխատակիցները զարմացել են, որ Եկատերինան ողջ է, բայց անմիջապես հանել են նրա նկարը գովազդից: Եկատերինան նշել է, որ 2011 թվականին է այցելել այս լուսանկարչական […]
17:24 28.08.2019
Աֆրիկյան մի շարք երկրներ` Զիմբաբվեն, Բոտսվանան, Նամիբիան, ՀԱՀ-ը, արգելվել են փղերի վաճառքը և արտահանումը այլ երկրներ: Որոշումն ընդունվել է Ժնևում՝ բնապահպանական հարցերով համաժողովի ժամանակ: Հատկապես արգելվում է փղերի արտահանումը Չինաստան, իսկ արտահանմանը կողմ երկրներից է Զիմբաբվեն: Pro Wildlife ընկերության տվյալներով՝ Զիմբաբվեն 2012-2017 թվականներին Չինաստանին վաճառել է 108 փղի ձագ: Կենդանապաշտպանները ողջունել են այս որոշումը՝ նշելով, […]
17:00 28.08.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը հնարավոր կլինի, եթե Մոսկվան փոխի իր դիրքորոշումը: Այս մասին հայտնել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: «Կարևոր է տեսնել, որ Ռուսաստանը փոխում է իր վերաբերմունքը «փոքր հարևան»-ի հանդեպ: Նաև պետք է ընդունել, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել ստիպողաբար: Եթե մենք տեսնենք Ռուսաստանի կողմից դրական ազդակներ, ապա […]
14:03 28.08.2019
Ամերիկյան Ուեսթ Հելեն քաղաքում զինված տղամարդը փակվել է տանը և կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: Այս մասին հաղորդել է Fox News -ը՝ հղում անելով ոստիկանական աղբյուրներին: Ոստիկանները փորձում են համոզել տղամարդուն, որ նա հանձնվի: Տան մոտ, որտեղ փակվել է զինված տղամարդը, 2 դիակ կա: Ոստիկանների ենթադրություններով՝ տանը միայն զինված տղամարդը չէ, նաև պատանդառված մարդ կա: […]
13:15 28.08.2019
Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտին է մոտենում Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը: Նախավերջին՝ 10 -րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է առաջատարներից Դինգ Լի Ժենի հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Մյուս պարտիաներից երկուսն են ավարտվել հաղթանակով: Մագնուս Կարլսենը պարտության է մատնել Ուեսլի Սոին, իսկ Վաշյե-Լագրավը` Յան Նեպոմնյաշչիին: Արոնյանը մրցաշարի ավարտից մեկ տուր […]
12:41 27.08.2019
Նյու Յորքում մեկնարկել է US Open-ը։ Կանանց մրցաշարում այստեղ ՌԴ հավաքականի կազմում հանդես է գալիս հայազգի թենիսիտուհի Մարգարիտա Գասպարյանը։ Առաջին փուլում նա մրցել է Ավստրալիայի ներկայացուցիչ Պրիսչիլա Հոննի հետ: Մարգարիտան հաղթել է: Գրանցվել է 7-6, 6-4 հաշիվը: Հաջորդ փուլում Մարգարիտայի մրցակիցը կլինի Յոհանա Կոնտան։ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը առաջին շրջանում երեք սեթում հաղթել է Դարիա Կասատկինային։
11:52 27.08.2019
Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարում կայացան 9-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Արոնյանը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ շարունակում է ընթանալ վերջին տեղում: Նա ունի 3,5 միավոր: Առաջատարներն են Դինգ Լի Ժենը և Յան Նեպոմնյաշչին, […]
23:52 26.08.2019
Անսու Ֆատին նորամուտը նշեց «Բարսելոնայում»՝ Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի «Բետիս»-ի հետ խաղում: Հանդիպման 78-րդ րոպեին նա փոխարինեց Կարլես Պերեսին։ Պարզվել է, որ 16 տարեկան Ֆատին «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայում խաղացած ամենաերիտասարդ խաղացողների ցուցակում երկրորդն է: Ավելի երիտասարդ տարիքում իսպանական ակումբի կազմում հանդես է եկել միայն Վիսենտե Մարտինեսը 1941 թվականին: Նա իր առաջին խաղի ժամանակ ընդամենը […]
22:47 26.08.2019
Կալիֆոռնիա նահանգի վճռաբեկ դատարանն ԱՄՆ քաղաքացի մի խումբ հայերի հայցի վերաբերյալ վճիռ է կայացրել: Հայցը, որ ներկայացվել է դեռ 2010 թվականին, Թուրքիայի դեմ էր, ավելի կոնկրետ՝ Թուրքիայի կենտրոնական բանկի և Ziraat Bankası բանկի: Այս հայցով Կարպիս Դավոյանը, Հրայր Թուրաբյանը, Ալեքս Բակալյանը, Անահիտ Հարությունյանը, Ռիտա Մահտեսյանը փոխհատուցում էին պահանջում Թուրքիայից՝ ցեղասպանության տարիներին իրենց ընտանիքներին հասցված նյութական […]
22:29 26.08.2019
Հովհաննես Գաբուզյանը U.S. Masters Championship 2019-ի հաղթողներից է: Մրցաշարին մասնակցել է 88 շախմատիստ: Առաջին տեղը` 6,5 միավորով կիսել են 9 շախմատիստներ, այդ թվում Հովհաննես Գաբուզյանը: Առաջին տեղի համար նախատեսված մրցանակային գումարն էլ բաժանվել է 9 մասի: Մրցաշարին մասնակցել է ևս մեկ հայ շախմատիստ: Հրանտ Մելքումյանը ևս հաջող է հանդես եկել: Նա առաջատարների խմբին զիջել է […]
22:18 26.08.2019
Պսկովում ուժային վորկաուտի աշխարհի առաջնությունում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Ահարոն Վիրաբյանը: Ահարոնը հաղթել է լրացուցիչ 24 կգ. քաշով պտտաձողից ձգումներ վարժությունում` կատարելով 18 ձգում: Ահարոնը զուգափայտերի վրա կատարել է նաև լրացուցիչ` 32 կգ քաշով 38 սեղմում, իսկ 90 կգ կշռող ծանրաձողով 86 կքանիստ: Այս երկու վարժություններում Ահարոնը ևս հաղթել է: «Ինձ հաջողվեց աշխարհի չեմպիոն դառնալ […]
10:43 26.08.2019
Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարում կայացան 8-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարում իր երկրորդ պարտությունը կրեց Լևոն Արոնյանը: Սև խաղաքարերով նա զիջեց Յան Նեպոմնյաշչիին: Այս պարտությունից հետո Արոնյանը 3 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է: 4,5 միավորով 1-5 տեղերն են կիսում Անանդը, Դինգ Լի Ժենը, Կարյակինը, Կարուանան, Նեպոմնյաշչին: Կարլսենը, Սոն, […]
10:31 26.08.2019
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթանում է է Բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը, որին հանդես են գալիս նաև Հայաստանի երկու մարզուհիներ: Նրանցից Անի Հովսեփյանն արդեն մեկ մենամարտ է անցկացրել: 1/8 եզրափակչում նա հաղթել է խորվաթ մարզուհուն: Եթե Անին հաղթի նաև հաջորդ՝ 1/4 եզրափակչի մենամարտում, ապա դուրս կգա կիսաեզրափակիչ և կնվաճի առնվազն բրոնզե մեդալ: Անի Հովսեփյանը Եվրոպայի մինչև 22 […]
18:43 24.08.2019
Վանդերբիլտի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը կարելի է նվազեցնել մինչև 40%-ով, եթե նույնիսկ մարդը ծխել է 20 տարի: Սա նշանակում է, որ ծխելուց հրաժարվել կարելի է ցանկացած տարիքում: Այս յուրատեսակ հետազոտությունը կատարվել է 60 տարում`1954-2014թթ. և վերաբերել է շուրջ 9000 մարդու: 20 տարի ծխելուց հետո` հինգ տարում, մարդու մոտ սիրտ-անոթային հիվանդություննդերի […]
17:44 24.08.2019
Արաբական Միացյալ Էմիրություններում կինը որոշել է ամուսնալուծվել` պատճառաբանելով, թե ամուսինը իրեն «շատ ուժեղ» չի սիրում, իսկ իրեն սկանդալներ են պետք: Այս մասին հայտնել է Khaleej Times պարբերականը: «Նա իմ կյանքը դժոխքի է վերածել: Ոչ մի անգամ չի բարկանում ինձ վրա, չի գոռում, ոչ մի ցանկությունս չի մերժում: Նա նույնիսկ տան գործերն է անում և ճաշ […]