TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+20.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

ՌԴ-ում հեռախոսով լոգարան մտած աղջիկը էլեկտրահարվել է և մահացել

23:38 18.09.2019

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ՌԴ Կիրովի շրջանի Կիրովո-Չեպեցկ քաղաքում: 26-ամյա Եվգենյան լոգասենյակ մտնելուց իր հետ է վերցրել նաև սմարթֆոնը: Նա մտել է լոգարան, հեռախոսը միացրել է լիցքավորման, սակայն այդ ընթացքում նաև օգտվել է սմարթֆոնից: Պատահաբար հեռախոսը ընկել է ջուրը: Հաջորդ օրն աղջկա անշնչացած մարմինը հայտնաբերել են ծնողները, որոնք եկել էին նրան տեսակցության: Դատաբժշկական փորձաքննությունը […]

̰
Ո՞ր օրերին հանդես կգան հայ ծանրորդները.  Ծանրամարտի ԱԱ

20:13 18.09.2019

Թաիլանդական Պատտայա քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Տոկիո-2020-ի համար վարկանիշային այս ստուգատեսում Հայաստանը 9 ներկայացուցիչ կունենա՝ 7 տղա և 2 աղջիկ: Այս գիշեր մեր աղջիկների հավաքականը կմեկնի Կիև, որտեղ նրանց կմիանա Հայաստանի տղաների հավաքականը: Այնուհետ մեր միասնական հավաքականը կմեկնի Թաիլանդ: Մեր ծանրորդները պայքարը կսկսեն սեպտեմբերի 21-ից: Առաջինը մրցահարթակ դուրս կգա  59 կգ քաշային Իզաբելլա […]

̰
Հայտնի դարձավ Արոնյանի մրցակիցը Աշխարհի գավաթի խաղարկության 1/8 փուլում

18:56 18.09.2019

Խանտի-Մանսիյսկում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր ընթանում են թայ բրեյքի պարտիաները: Դրանց մի մասը արդեն ավարտվել է, և պարզ է դարձել Լևոն Արոնյանի մրցակիցը 1/8 եզրափակիչ փուլում: Ավելի վաղ նշել էինք, որ Արոնյանը հանդիպելու է Վլադիսլավ Արտեմև-Քուանգ Լիեմ Լի զույգի հաղթողի հետ, թայ բրեյքում հաղթել է Քուանգ Լիեմ Լին, որն էլ սեպտեմբերի 20-ին […]

̰
Միգրանտների թիվն աշխարհում ռեկորդային նոր ցուցանիշ է գրանցել

18:34 18.09.2019

2010 թվականի համեմատ միգրանտների թիվն ամբողջ աշխարհում աճել է 51 միլիոնով և հասել 272 միլիոնի: Նրանց կեսից ավելին ապրում է ընդամենը 10 երկրում: Այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում: Միգրանտները ներկայումս կազմում են աշխարհի բնակչության 3,5%-ը: Միգրանտներից 82 միլիոնն ապրում է Եվրոպայում, 59 միլիոնը՝ Հյուսիսային Ամերիկայում, 49 միլիոնը՝ Արևմտյան Ասիայում: Ամենաշատը՝ 59 միլիոն միգրանտ ապրում […]

̰
Նյու Յորքում մեքենան մխրճվել է Trump Plaza-ի շքամուտքի մեջ

17:05 18.09.2019

Նյու Յորք նահանգի Նյու Ռոշել քաղաքում մարդատար ավտոմեքենան մխրճվել է Trump Plaza երկնաքերի շքամուտքի մեջ: Տուժել է մեկ մարդ: Ինչպես հաղորդել է CBS հեռուստաընկերությունը, տեղի ունեցածը պատահականություն է, ահաբեկչության վարկածը բացառվում է: Առաջինը դեպքի վայրից նկարահանումներ արել և կադրեր է հրապարակել CBS հեռուստաընկերության լրագրողներից մեկը: Trump Plaza-ն 40 հարկանի երկնաքեր է, որի բնակելի տները դասվում […]

̰
Արման Դարչինյանը պարտվեց 1/4 եզրափակչում. Բռնցքամարտի ԱԱ

15:43 18.09.2019

Եկատերինբուրգում շարունակվում են  Բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մենամարտերը: Քիչ առաջ ռինգ դուրս եկավ նաև Հայաստանի հավաքականի երրորդ ներկայացուցիչը՝ 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Նա մրցեց ղազախ մարզիկ Թուրսունբայ Կուլախմետի հետ: Մրցավարները հաղթանակը շնորհեցին ղազախ բռնցքամարտիկին: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանն աշխարհի առաջնությունից կվերադառնա մեկ մեդալով, որի գույնը պարզ կլինի հետագա մրցամարտերի արդյունքում: Հիշեցնենք, […]

̰
Հովհաննես Բաչկովը հաղթեց և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ. Բռնցքամարտի ԱԱ

14:58 18.09.2019

Եկատերինբուրգում այսօր տեղի են ունենում Բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մենամարտերը: Ռինգ է դուրս եկել նաև Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը: Հովհաննես Բաչկովը մրցել է Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Լեոնել Դե Լոս Սանթոսի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել: Գրանցվել է 5-0 հաշիվը: Այսպիսով՝ Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Քիչ հետո 75 […]

̰
Արթուր Հովհաննիսյանը պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից. Բռնցքամարտի ԱԱ

14:53 18.09.2019

Եկատերինբուրգում այսօր տեղի են ունենում Բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մենամարտերը: Արդեն ռինգ է դուրս եկել Արթուր Հովհաննիսյանը: Հավասար պայքարում մեր մարզիկը պարտվեց Ղազախստանը ներկայացնող Սակեն Բիբոսսինովին: Մրցավարները գրանցեցին 4-1 հաշիվը: Քիչ հետո ռինգ դուրս կգա Հովհաննես Բաչկովը:  

̰
Հայտնի են դարձել հայ բռնցքամարտիկների մրցակիցները 1/4 եզրափակչում. Բռնցքամարտի ԱԱ

12:59 18.09.2019

Եկատերինբուրգում այսօր տեղի կունենան բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մենամարտերը: Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչներում հանդես կգան երեք հայ մարզիկներ: 52 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանը կմենամարտի Ղազախստանը ներկայացնող Սակեն Բիբոսսինովի հետ:  63 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Դոմինիկան ներկայացնող Լեոնել Դե Լոս Սանթոսը, իսկ 75 կգ քաշային Արման Դարչինյանը կմրցի ղազախ մարզիկ Թուրսունբայ Կուլախմետի […]

̰
Գուրգեն Հովհաննիսյանը լարված մրցապայքարում պարտվել է ռուս բռնցքամարտիկին և դուրս մնացել հետագա պայքարից. Բռնցքամարտի ԱԱ

11:22 18.09.2019

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում, գերլարված և դիտարժան մրցապայքարում, պարտվել է ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Բաբանինին:  Ռինգում հավասար պայքար է ընթացել, այդ մասին նշել են նաև ռուս մեկնաբանները: Այսօր տեղի կունենան 1/4 եզրափակչի մենամարտերը: Հիշեցնենք, որ 1/4-ում կպայքարեն երեք հայ բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը, Արթուր Հովհաննիսյանը և Արման Դարչինյանը:

̰
Հայ սամբիստները 3 մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի մրցաշարում

10:34 18.09.2019

Չեխիայի Կառլովի Վարի քաղաքում անցկացված Սամբոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի մարզիկները 3 մեդալ են նվաճել: Դավիթ Գրիգորյանը մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի: Իսկ մարտական սամբոյի մրցաշարում բրոնզե մեդալների են արժանացել 74 կգ քաշային Սերգեյ Կարապետյանը և 82 կգ քաշային Դավիթ Պետրոսյանը:  Գավաթի խաղարկությանը մասնակցել է 14 […]

̰
Պարանոցի շրջանում մեխով վիրավորում ստացած տղամարդու կյանքի վերջին վայրկյանների կադրերը հայտնվել են համացանցում

19:30 17.09.2019

Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Օրյոլ քաղաքի սուպերմարկետներից մեկի հարևանությամբ: Նախկինում դատապարտված տեղացի մի բնակչի և երեք անցորդների միջև վեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի: Տեղացին գրպանից հանել է մեծ մեխ և դրանով վնասվածքներ է հասցրել կռվի մասնակիցներին: Մեխը նա մտցրել է նրանցից մեկի պարանոցը: Տղամարդը մտել է սուպերմարկետ` օգնություն խնդրելու, բայց մի քանի […]

̰
«Շոկոլադե» լոգանքի լուսանկարի համար պաշտոնյան սպառնացել է խորհրդականին ազատել աշխատանքից

19:04 17.09.2019

ՌԴ Ուլյանովսկի մարզպետ Սերգեյ Մորոզովը կարգադրել է ծառայողական հետաքննություն սկսել իր խորհրդական Սվետլանա Օպենիշևայի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինս լուսանկար է հրապարակել, որում «շոկոլադե» լոգանք է ընդունում: Պաշտոնյան սպառնացել է, որ աշխատանքից կազատի խորհրդականին: Իրականում Օպենիշևան այս լուսանկարն արել է Բաքվի առողջարաններից մեկում, և այն ոչ թե շոկոլադե, այլ հատուկ նավթամթերքով լոգանք է, որն […]

̰
Ինչպես է Նովոսիբիրսկում կայծակը հարվածում ընթացող մեքենային

18:38 17.09.2019

Հազվադեպ հանդիպող և վտանգավոր երևույթ են նկարահանել Նովոսիբիրսկի մայրուղիներից մեկում: Կայծակը հարվածել է ընթացքի մեջ գտնվող մեքենային: Toyota RAV4-ին կայծակի հասցրած հարվածը պատահաբար տեսանկարահանել է հետևից ընթացող մեքենայում տեղադրված տեսախցիկը: Կայծակը հարվածել է մեքենայի հետևի ապակուն, վարորդը կանգնեցրել է մեքենան: Բարեբախտաբար, ուղևորները և վարորդը վնասվածքներ չեն ստացել, չհաշված վախը, իսկ ահա մեքենան վնասվել է:  

̰
Արոնյանը հաղթեց Մատլակովին և դուրս եկավ հաջորդ փուլ. Շախմատի աշխարհի գավաթ

18:18 17.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Մաքսիմ Մատլակովին: Այսպիսով, երկու խաղի արդյունքում Արոնյանը հաղթեց 1,5-0,5 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Վլադիսլավ Արտեմև-Քուանգ Լիեմ Լի զույգի հաղթողի հետ: Այս զույգի հաղթողը կորոշվի վաղը թայ բրեյքից հետո, քանի որ դասական երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

̰
Հենրիկ Սարգսյանը դուրս մնաց հետագա պայքարից. Բռնցքամարտի ԱԱ

18:03 17.09.2019

Եկատերինբուրգում ընթացող Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը 1/8 եզրափակիչ մենամարտում մրցավարների տարաձայն որոշմամբ՝ 1-3  հաշվով պարտվեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Չավոն Կլարկին: Այսպիսով, Հենրիկ Սարգսյանը դուրս մնաց հետագա մրցապայքարից: Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/4 եզրափակչին մասնակցելու իրավունք են նվաճել Արթուր Հովհաննիսյանը, Հովհաննես Բաչկովը և Արման Դարչինյանը: Այսօր ավելի ուշ 1/8 եզրափակիչ […]

̰
Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի  համար պայքարում. Ըմբշամարտի ԱԱ

17:06 17.09.2019

Ղազախստանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին օրը 77 կգ քաշային Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Կարապետը 6-9 հաշվով զիջեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադլի Աբդուլհամիդ Գերաեին: Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը նվաճեց այս առաջնությունում երկու մեդալ: Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել եզրափակիչ գոտեմարտին և նվաճել էր արծաթե մեդալ, իսկ մինչ […]

̰
Հովհաննես Բաչկովը ևս հաղթեց բացահայտ առավելությամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Բռնցքամարտի ԱԱ

16:46 17.09.2019

Եկատերինբուրգում ընթացող Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակիչ մրցամարտում հաղթեց Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Բաչկովը ևս հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0 հաշվով: Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/4 եզրափակչի ուղեգիր էին ձեռք բերել Արթուր Հովհաննիսյանը և Արման Դարչինյանը:    Այսօր ավելի ուշ քառորդ եզրափակչի […]

̰
Արթուր Հովհաննիսյանն ադրբեջանցուն հաղթել է բացահայտ` 5-0 առավելությամբ

16:21 17.09.2019

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադային: Արթուրը հաղթել է  մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0 հաշվով: Գյումրեցի մարզիկը դուրս է եկել 1/4 եզրափակիչ: Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ներկայացուցիչ, 75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթել էր Սլովակիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

̰
Մուսա Եվլոևը խոստովանել է, որ երկար է սպասել Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին

13:20 17.09.2019

Ռուսաստանցի Մուսա Եվլոևը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո խոստովանել է, որ երկար էր սպասել Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին: «Աշխարհի առաջնությանը մոտեցել էի լավագույն մարզավիճակում և շատ եմ ցավում, որ չանցկացրի եզրափակիչ գոտեմարտը: Երկար էի պատրաստվել ու սպասում էի Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին: Մինչև վերջին պահը չգիտեի, որ նա […]

̰
Որո՞նք են դավաճանության նշանները

23:14 16.09.2019

Որո՞նք են դավաճանության նշանները: Twitter-ում բազմաթիվ օգտատերեր, իրենց սեփական փորձից ելնելով, պատասխանել են հարցին: Ամենաառաջին նախանշանը զուգընկերոջ վարքի փոփոխությունն է: Նա սկսում է ավելի ուշադիր լինել սեփական անձի նկատմամբ` զբաղվում է սպորտով, նորացնում է հագուստը, օծանելիքը, սանրվածքը: Որոշ օգտատերերի դիտարկումներով՝ փոխվում են նաև զուգընկերոջ երաժշտական նախասիրությունները: Բացի դրանից՝ դավաճանող զուգընկերները առաջինը հենց իրենք են դառնում […]

̰
Իսպանացու նկարահանած կադրերում հայտնված երևույթը հետաքրքրել է նաև ՆԱՍԱ-ի փորձագետներին

22:27 16.09.2019

Ալեխանդրո Մոլլան, որ ապրում է իսպանական Ալիկանտեյում, որոշել էր տեսանկարահանել կայծակի հարվածները: Հետագայում պարզվեց, սակայն, որ նրա տեսախցիկը շատ ավելի հետաքրքիր երևույթ էր ֆիքսել: Տեսանյութի դիտման ժամանակ Ալեխանդրոն նկատել է, որ սև ամպերի արանքում երբեմն արծաթափայլ սկավառակ է հայտնվում: Այս տեսագրությամբ  հետագայում հետաքրքրվեցին ոչ միայն ՉԹՕ-ի մասնագետները, այլև ՆԱՍԱ-ի փորձագետները: Այդպես, համենայնդեպս, հաղորդել էին իսպանական […]

̰
Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին

22:15 16.09.2019

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին կներկայացնի 15-ամյա Կարինա Իգնատյանը: Նա հանդես կգա «Colours of Your Dream» երգով:  Նախընտրական փուլի եզրափակչում նա հավաքել է 138 միավոր: Հաղթողը որոշվել է ժյուրիի և հեռուստադիտողների ձայներով: Միջազգային մրցույթը կկայանա նոյեմբերի 24-ին, Լեհաստանի Գլիվից քաղաքում: Հիշեցնենք, որ Կարինա Իգնատյանը մասնակցել է ռուսական «Голос Дети» մրցույթին, ապա հաղթող է դարձել Կալուգայում անցկացված […]

̰
Արման Դարչինյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեցին և դուրս եկան հաջորդ փուլ. բռնցքամարտի ԱԱ

21:50 16.09.2019

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ են տարել:   75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթել է Սլովակիայի, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը՝ Ավստրիայի ներկայացուցչին: Դարչինյանը դուրս է եկել 1/4, իսկ Հովհաննիսյանը՝ 1/8 եզրափակիչ: Մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթանակ են տարել բացահայտ առավելությամբ, մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով: Հիշեցնենք, […]

̰
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մատլակովի հետ. Շախմատի աշխարհի գավաթ

21:49 16.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Մատլակովի հետ: Վաղը կկայանա պատասխան հանդիպումը, Արոնյանը կխաղա արդեն սևերով: Այս փուլում հաջողության հասնելու դեպքում Արոնյանը կմրցի Վլադիսլավ Արտեմև-Քուանգ Լիեմ Լի զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ նախորդ փուլում մրցապայքարը լքել էր Սերգեյ Մովսեսյանը: Դինգ Լիժենի հետ դասական […]

̰
Ռուսական ամենահարուստ ընկերությունների թվում 4-ը «հայկական» են

21:47 16.09.2019

Forbes-ը հրապարակել է ամենամեծ եկամուտն ունեցող ռուսական 200 մասնավոր ընկերությունների վարկանիշը, որում մի քանիսի սեփականատերերը հայազգի գործարարներ են: Վարկանիշի 57-րդ տեղում 172 միլիարդ ռուբլի եկամուտով Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն է: 80-րդ տեղում «РЕСО-Гарантия»  ընկերությունն է՝ 122.3 միլիարդ ռուբլի եկամտով: Այս ընկերությունը պատկանում է  Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին: Վարկանիշի 134-րդ տեղում «Авилон» ընկերությունն է, որի […]

̰
«Բարսելոնա» ակումբի ֆուտբոլիստին թալանել են

21:34 16.09.2019

«Բարսելոնա» ակումբի ֆուտբոլիստին թալանել են: Չարագործների խումբը ներխուժել է «Բարսելոնա» ակումբի պաշտպան Սամուել Ումտիտիի տուն և թալանել: Այս մասին հայտնել է La Vanguardia պարբերականը: Առաջինը կողոպուտի հետքերը նկատել են հարևանները: Նրանք տեսել են, որ Ումտիտիի տան դուռը բաց է, և անմիջապես ոստիկանություն են կանչել:  Դեպքի վայր ժամանած ոստիկանները ֆրանսիացու տանը հայտնաբերել են կոտրած երկաթյա պահարանը: […]

̰
Խորհրդային տիեզերագնացի կոկորդիլոսը կծել է 79-ամյա շվեդի ձեռքը

19:19 16.09.2019

Խորհրդային տիեզերագնաց Վլադիմիր Շատալովի կոկորդիլոսը կծել է 79-ամյա շվեդի ձեռքը: Այս մասին հայտնել է Expressen պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել շվեդական մասնավոր ակվարիումներից մեկում: Լարս Լիդեգրենն այցելել է այստեղ կազմակերպված միջոցառմանը և անզգուշ կերպով ձեռքն իջեցրել է բաց ակվարիումը: Կոկորդիլոսներից մեկը բռնել է նրա ձեռքը և պահել մոտ տասը վայրկյան: Տղամարդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, […]

̰
Անաստասիա Զավորոտնյուկին հաշված օրեր են մնացել. ռուսական ԶԼՄ-ներ

18:53 16.09.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ռուս հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի վիճակը կտրուկ վատացել է: Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ նրա մոտ ուղեղի քաղցկեղ է ախտորոշվել, իսկ մինչ այդ նրա մոտ ախտորոշվել էր թոքաբորբ: «Լասկովի մայ» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը տեղեկացրել է, որ բժիշկների խոսքերով` դերասանուհուն ընդամենը մի քանի օրվա կյանք է մնացել: […]

̰
Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին. Ըմբշամարտի ԱԱ

17:22 16.09.2019

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Ղազախստանում ընթացող ԱԱ-ի եզրափակչին: Ինչպես տեղեկացրել էինք, երեկ նա լուրջ  վնասվածք էր ստացել՝ կոտրել էր կողոսկրը: Այսպիսով, Ալեքսանյանը կարժանանա աշխարհի 2019 թվականի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը: Ոսկե մեդալը կստանա աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը: Նշենք նաև, որ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր […]

̰
BACK_TO_TOP