TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Ո՞րն է դարի ամենահայտնի երգը

18:50 20.07.2019

Մեծ Բրիտանիայում XXI դարի ամենահայտնի երգը համարվել է Chasing Cars ռոք խմբի Snow Patrol կատարումը: Այս մասին հայտնել է Billboard հրատարակչությունը: Ըստ PPL ընկերության, որը զբաղվում է երաժշտության լիցենզավորմամբ, 2006 թվականին թողարկված երգն առավել հաճախակի է լսվել ռադիոկայաններում: Խմբի մենակատար Հարի Լայտբոդիի կարծիքով՝ երգի պոպուլյար լինելու գաղտնիքը ընդամենը դրա պարզ լինելու մեջ է:

̰
Սաակաշվիլին դուրս է գալիս Գերագույն Ռադայի նախընտրական մրցապայքարից հօգուտ Վլադիմիր Զելենսկու

16:53 20.07.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր` «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը դուրս է գալիս Գերագույն ռադայի նախընտրական մրցապայքարից՝ հօգուտ Վլադիմիր Զելենսկու: Այս մասին Սաակաշվիլին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Հիշեցնենք` խորհրդարանական ընտրությունները կկայանան հուլիսի 21-ին: Սաակաշվիլին կոչ է արել ուկրաինացիներին ձայն տալ նախագահի գլխավորած «Ազգի ծառան» կուսակցությանը: Սաակաշվիլին ասել է, […]

̰
Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019-ի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարի միանձնյա առաջատարն է

10:55 20.07.2019

Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019-ի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարի միանձնյա առաջատարն է:  8-րդ տուրում Բաբուջյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Դավիթ Մագալաշվիլիի հետ: Բաբուջյանը 8 տուրից հետո ունի 6,5 միավոր: 2-4 տեղերը կիսում են Մագալաշվիլին, Հովհաննես Գաբուզյանը, Թոռնիկե Սանիկիձեն: Այսօր կկայանա վերջին տուրը: Բաբուջյանը սպիտակներով կմրցի Սանիկիձեի հետ, իսկ Գաբուզյանը՝ սպիտակներով, Մագալաշվիլիի հետ: Հիշեցնենք, […]

̰
ՌԴ-ում հանգուցյալի հարազատներին ուրիշ դիակ են հանձնել և հրաժարվել են այն փոխել

08:46 20.07.2019

Մերձմոսկվայի Կորոլյովոյի թաղման բյուրոներից մեկի աշխատակիցները հանգուցյալներից մեկի հարազատներին այլ դիակ են հանձնել և փորձել են համոզել նրանց, որ մշակումներից հետո դիակները փոխվում են: Ռուսական թերթերից մեկը հայտնել է, որ 99-ամյա Լիդիա Վիլչիկի հարազատները դիմել են ոստիկանություն:  «Բերեցին ուրիշ տատիկի, սակայն դագաղն ու հագուստը մեր ուղարկածն էին: Մեր տատիկը խալեր ուներ, այս մեկը ոչ մի […]

̰
Հայ գործարարն ընդունել է Ցուկերբերգի կոչը և պատրաստ է սկսել նոր սարքի զանգվածային արտադրությունը

23:38 19.07.2019

Այս տարվա ապրիլին Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ իր կնոջ համար լուսային զարթուցիչ է մշակել, նաև ասել էր, որ իր այս գաղափարից մյուսները կարող են անվճար օգտվել: Premier Integrated Technologies ընկերությունը, որի հիմնադիրը հայազգի Գրեգ Հովհաննիսյանն է, որոշել է ընդունել առաջարկն ու զարթուցիչների զանգվածային արտադրություն ծավալել: Այդ նպատակի համար ընկերությունը սկսել է հովանավորներ փնտրել  և […]

̰
Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայում կայացած շախմատային խոշոր մրցաշարում

18:58 19.07.2019

Իսպանական Վիլլա դե Բենասկե միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրի 430 շախմատիստներ, մեծ հաջողության է հասել Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայ շախմատիստը 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Մրցաշարին մասնակցել են նաև Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Մովսիսյանը: Սամվելը 8 միավորով կիսել է 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել է 4-րդ […]

̰
Կիսամերկ աշակերտուհին պարել է գերեզմանի վրա և տեսանյութը տեղադրել համացանցում

17:32 19.07.2019

Խաբարովսկում աշակերտուհին որոշել է ֆոտոսեսիա անել գերեզմանատանը: Դրանով, սակայն, անչափահասը չի բավարարվել: Ֆոտոսեսիայից հետո աշակերտուհին սկսել է պարել շիրմաքարերից մեկի վրա, իսկ տեսանյութը տեղադրել է Ինստագրամի իր էջում: Ընդ որում, նա պարել է կիսամերկ, հագին միայն վերնաշապիկ է եղել: Աղջկա այս արարքով հետաքրքրվում են իրավապահները:  

̰
Վլադիմիր Զելենսկին ափսոսանք է հայտնել՝ մեծ թվով կուսակցություններ չեն կարող անցնել Ռադա

17:05 19.07.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ափսոսանք է հայտնել, որ բարձր շեմի պատճառով Գերագույն ռադա չեն կարողանա անցնել մեծ թվով կուսակցություններ: «Ափսոսում եմ, շատ կուսակցություններ չեն հաղթահարի 5%-ի շեմը: Սրա մեղավորը Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբին է»,- լրագրողներին ասել է Զելենսկին: Զելենսկին ցանկանում էր, որպեսզի անցողիկ շեմը սահմանվի 3%: Նա այդ մասին ասել էր նաև Ռադայի խոսնակին, սակայն  […]

̰
Հուժկու կայծակը վնասել է ճապոնական օդանավակայանի թռիչքուղին

14:39 19.07.2019

Ճապոնական Նագոյա քաղաքի օդանավակայանի բոլոր ավիաչվերթները հետաձգվել են: Խնդիրն այն է, որ թռիչքուղու վրա վնասված հատվածներ են հայտնաբերվել: Մասնագետները կարծում են, որ օդանավակայանի թռիչքուղուն կայծակն է հարվածել: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը: Թե ինչքան ժամանակ է հարկավոր թռիչքուղին և չվերթները վերականգնելու համար, առայժմ չի հաղորդվում: Այսօր առավոտից ճապոնական այս քաղաքի օդանավակայանից ոչ մի ինքնաթիռ […]

̰
Այս հուլիսն աշխարհի պատմության ընթացքում ամենաշոգն է համարվել

14:36 19.07.2019

Հուլիսը դեռ չի ավարտվել, բայց արդեն մասնագետները նշում են, որ այն ամենաշոգ ամիսն է եղել ամբողջ աշխարհում: Ըստ վերջին տվյալների՝ միջին ջերմաստիճանն աշխարհում հասել է 16,4 աստիճան Ցելսիուսի, իսկ Անտարկտիդայում սառույցի մակերեսը հասել է ռեկորդային փոքր ծավալի: ԱՄՆ-ի օդերևութաբանական հետազոտությունների ազգային վարչությունը հայտնել է, որ միջին գլոբալ ջերմաստիճանը 20-րդ դարի համեմատ ավելացել է 2,2 աստիճան […]

̰
Լևոն Բաբուջյանը՝ միանձնյա առաջատար. Poti Chess Festival 2019

12:44 19.07.2019

Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019 մրցաշարի միանձնյա առաջատարն է:  7-րդ տուրում Բաբուջյանը հաղթել է Հովհաննես Գաբուզյանին: Մինչ այդ, երկու հայ շախմատիստները կիսում էին 1-2 տեղերը: 7 տուրից հետո Բաբուջյանն ունի 6 միավոր: Գաբուզյանն առայժմ չորրորդն է: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: Հիշեցնենք, որ Փոթիում անցկացվող այս մրցաշարի տարբեր խմբերում մեծ թվով հայ շախմատիստներ […]

̰
Ո՞ր թիմերը կլինեն հայկական ակումբների մրցակիցները Եվրոպա լիգայի երկրորդ փուլում

10:29 19.07.2019

Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության երկրորդ փուլում հայկական թիմերից երկուսին բաժին են հասել բավականին բարդ մրցակիցներ: «Ալաշկերտի» մրցակիցը կլինի ռումինական «Ստյաուան», իսկ «Փյունիկը» կմրցի չեխական «Յաբլոնեցի» հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվելուց հետո ևս կմասնակցի Եվրոպա լիգային: Հայաստանի չեմպիոնի մրցակիցը, սակայն, թույլ ակումբ է համարվում: Որակավորման երկրորդ […]

̰
Ավստրալիայում կրկեսի դերասանուհին վայր է ընկել մեծ բարձրությունից և ողջ մնացել

09:15 19.07.2019

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում: 28-ամյա Գաբրիելա Սուզան ակրոբատիկ հնարք է կատարել առանց անվտանգության պարանների և անհաջող շարժման հետևանքով վայր է ընկել մեծ բարձրությունից: Սկզբում հանդիսատեսների մի մասը մտածել է, թե համարը հենց այդպես է նախատեսված եղել, բայց հետո հասկացել է, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Գաբրիելան անմիջապես տեղափոխվել է […]

̰
ՌԴ-ում 80 տարեկան տատիկին կասկածում են սերիական սպանություններ կատարելու մեջ

08:29 19.07.2019

ՌԴ-ում ավարտին է մոտենում 80-ամյա Սոֆյա Ժուկովայի աղմկահարույց գործը: Ըստ նախաքննության` նա անցած ձմռան ընթացքում  սպանել է իր բնակարանում վարձակալությամբ ապրող 52-ամյա տղամարդուն, որից հետո մասնատել է մարմինը և մարմնի մասերը գյուղի տարբեր հատվածների աղբարկղերն է գցել: Պարզվել է, սակայն, որ սա 80-ամյա տատիկի նկատմամբ առաջին մեղադրանքը չէ, նախկինում ևս նա մի քանի անգամ կասկածվել […]

̰
Աշխարհի ամենահարուստ մարդը կարծում է, որ մարդկության ապագան տիեզերքում է, իսկ Երկիրը ոչնչացման եզրին է

23:40 18.07.2019

Աշխարհի ամենահարուստ մարդը,  Amazon ընկերության  ղեկավար Ջեֆ Բեզոսն իր ունեցվաքծի մեծ մասը ներդնում է տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մեջ: Բեզոսն ասել է, որ դա կարևոր է մեր մոլորակի համար, ապագա սերունդների համար, և որ ինքը այդ մասին մտածել է իր ողջ կյանքի ընթացքում: «Մենք՝ մարդիկ, պետք է տիեզերք ուղևորվենք, եթե ցանկանում ենք շարունակել բարգավաճել: Այս մոլորակը […]

̰
Վլադիմիր Զելենսկին արգելել է որդուն պարծենալ իր պաշտոնով

22:24 18.07.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգելել է որդուն պարծենալ իր պաշտոնով, որից հետո տղան համեմատել է հորը  Հարրի Փոթերի գլխավոր հակառակորդ Վոլան Դե Մորթի հետ: «Աղջիկս արդեն հարմարվել է իմ պաշտոնին, առաջ շատ էր հուզվում:  Իսկ որդիս անընդհատ ուրախանում է, առաջ ասում էր, որ նա նախագահի որդին է: Մենք նրան ասացինք, որ չի կարելի այդպես արտահայտվել: […]

̰
«Միսս Մոսկվա»-ն արձագանքել է Մալայզիայի նախկին թագավորի հետ ամուսնալուծության մասին լուրերին

21:52 18.07.2019

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողն արձագանքել է Մալայզիայի նախկին թագավորի հետ ամուսնալուծության մասին լուրերին: Instagram-ի իր էջում նա տեսանյութ է տեղադրել, որում խոստովանում է, որ սիրում է թագավորին: Նա պատմել է իր և նախկին ամուսնու հարաբերությունների մասին: Գեղեցկուհին ասել է, որ Մուհամմադը միշտ էլ հոգ է տարել իր և իր ընտանիքի անդամների մասին: Նա նաև ասել […]

̰
Իրանը Պարսից ծոցում արտասահմանյան նավ է կալանել

17:32 18.07.2019

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում արտասահմանյան նավ է կալանել: Ըստ իրանական Fars գործակալության` նավի վրա մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող մի քանի միլիոն լիտր վառելիք է հայտնաբերվել: Նավում 12 արտասահմանցի է եղել: Իրավիճակը Պարսից ծոցի շուրջ սրվեց վերջին երկու ամիսների ընթացքում: Նախ՝ հարձակում իրականացվեց երկու տանկերների՝  Front Altair և Kokuka Courageous-ի վրա: Ըստ որոշ տվյալների` […]

̰
Ռուսական Face App հավելվածը կարող է սպառնալ ԱՄՆ-ի անվտանգությանը. ամերիկացի սենատոր

16:34 18.07.2019

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Չակ Շումերը Հետաքննությունների դաշնային բյուրո նամակ է ուղարկել, որում նշել է, որ Face App հավելվածը, որը մշակվել է Ռուսաստանում, կարող է սպառնալ երկրի անվտանգությանը: Ըստ սենատորի՝ այդ ծրագիրը վտանգ է ներկայացնում միլիոնավոր ամերիկացիների անձնական տվյալների համար: Հավելվածն օգտագործելու համար օգտատերը պարտավորվում է հասանելիության տիրույթում պահել իր անձնական տվյալները, որոնք, ըստ սենատորի՝ հետագայում […]

̰
Եգիպտոսի հյուսիսում պայթյուն է որոտացել. կան զոհեր

16:16 18.07.2019

Դեպքը տեղի է ունեցել Սինայի թերակղզում՝ Շեյխ Զովեյդ քաղաքի ավտոմոբիլային կանգառներից մեկում: Մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել: Կան տուժածներ: Այս մասին հաղորդել է արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Արաբական այլ լրատվամիջոցների տեղեկություններով՝ զոհվել է 2 մարդ, 3-ը վիրավորվել են: Զոհերից մեկը Եգիպտոսի հատուկ ծառայությունների աշխատակից է: Պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի հրապարակվել:

̰
Իրանը խոստացել է դուրս չգալ միջուկային ծրագրից

14:37 18.07.2019

Իրանը դուրս չի գա միջուկային ծրագրից, սակայն թե ինչքանով կհետևի համաձայնագրի պայմաններին` կախված կլինի մյուս կողմերի գործողություններից: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:  «Իրանն անհրաժեշտ չի համարում հրաժարվել գործարքից: Կախված նրանից, թե հակառակ կողմն ինչպես և ինչքանով կհետևի գործարքի պայմաններին, մենք կա՛մ կավելացնենք, կա՛մ կնվազեցնենք մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը»,- ասել է արտգործնախարարը: […]

̰
Զելենսկու թիմը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների հասնելու մտադրության մասին

11:29 18.07.2019

Զելենսկու թիմը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների հասնելու մտադրության մասին: Կիևում համոզված են, որ Մոսկվան նույնպես երկխոսության կարիք ունի: Զելենսկու թիմը Պուտինի հետ բանակցություններ կազմակերպելու համար անում է ամեն հնարավորը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրը: «Մենք ի ցույց ենք դնում մեր քայլերը: Լուգանսկայա բնակավայրից հեռացրել ենք զորքը, մտադիր ենք կամուրջ […]

̰
Մոսկվայում սկսել են ավելի հաճախ հայտնվել վայրի կենդանիներ

23:55 17.07.2019

Մոսկվայում սկսել են ավելի հաճախակի հայտնվել վայրի կենդանիներ:  Դրանք հատկապես շատացել են քաղաքային այգիների, զբոսավայրերի, ժամանցային գոտիների տարածքներում: Բազմաթիվ կենդանիներ են վերջին շրջանում նկատվել, օրինակ, «Ցարիցինո» զբոսայգու տարածքում: Կենդանաբանների խոսքերով` վայրի կենդանիներին քաղաք է բերում անտառներում կերի սակավությունը: Ավելի շատ են մոսկովյան այգիներում հայտնվում  փորսուղներ, աղվեսներ, վայրի շներ: Մասնագետները խորհուրդ են տալիս չշփվել կենդանիների հետ, […]

̰
22 հազար շիշ շամպայն. Ուիմբլդոնի մրցաշարի ուշագրավ վիճակագրությունը

22:55 17.07.2019

Ավարտվեց Ուիմբլդոնի 2019 թվականի մրցաշարը, որն աչքի ընկավ նաև ոչ սպորտային ռեկորդներով: Կազմակերպիչները հետաքրքիր վիճակագրություն են ներկայացրել: Մրցաշարի ընթացքում հանդիսատեսները խմել են 22 հազար շիշ շամպայն, 307 հազար բաժակ թեյ և սուրճ, 66 հազար լիտր գարեջուր, կերել են՝ 76 հազար պաղպաղակ, 72 հազար սենդվիչ և 110 հազար կարկանդակ, 160 հազար բաժին սերուցքով ելակ, 23 հազար […]

̰
Հովհաննես Գաբուզյանն ու Լևոն Բաբուջյանն առաջատարներն են. Poti Chess Festival 2019

18:49 17.07.2019

Հովհաննես Գաբուզյանն ու Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019 մրցաշարի առաջատարներն են: Հատկանշական է, որ Փոթիում անցկացվող այս մրցաշարի տարբեր խմբերում մեծ թվով հայ շախմատիստներ են հանդես գալիս: Գաբուզյանն ու Բաբուջյանը ևս 16 հայ շախմատիստների հետ հանդես են գալիս Ա խմբում: 6-րդ տուրից հետո նրանք վաստակել են 5-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: Հովիկ […]

̰
ՌԴ-ում հարբած տղամարդը գիշերը որդու հետ գնացել է պաղպաղակ գնելու և ճանապարհին կորցրել է որդուն

17:55 17.07.2019

ՌԴ Բլագովեշչենսկ քաղաքի բնակիչներից մեկը գիշերը ժամը 3-ին իր փոքրիկ տղայի հետ գնացել է պաղպաղակ գնելու և ճանապարհին կորցրել է որդուն: Տղայի մորաքույրը տեղեկացրել է, որ նրա հայրը հարբած է եղել: «Մայրը երեկոյան գնացել էր աշխատանքի, երեխային թողել էր հոր հետ: Հայրը ալկոհոլ էր օգտագործել: Հաջորդ առավոտյան մայրը վերադարձել էր տուն ու տեսել, որ երեխան […]

̰
Ռուս ճանապարհորդը որոշել է ափ դուրս բերել 1904-ին խորտակված զրահանավի անձնակազմի մասունքները

17:50 17.07.2019

Ճանապարհորդ Ֆյոդր Կոնյուխովը հայտնել է, որ մտադիր է հոկտեմբերին չինացի սուզորդների հետ սուզում իրականացնել Պորտ-Արթուրի հատվածում և դուրս բերել ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ խորտակված ռուսական նավի նավաստիների մասունքներն ու տեղափոխել հայրենիք: «Պետրոպավլովսկ» զրահակիրը խորտակվել էր 1904 թվականին: Զրահակիրը պայթել էր ճապոնական ականի վրա՝ ապրիլի 13-ին: Պայթյունի հետևանքով զոհվել էր 620 նավաստի, 29 սպա, ինչպես նաև խաղաղօվկիանոսյան […]

̰
Արհեստական բանականությունը Ռուբիկ խորանարդը հավաքում է ընդամենը 20 քայլի միջոցով

13:07 17.07.2019

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են արհեստական բանականություն, որը Ռուբիկ խորանարդը (Ռուբիկ-կուբիկ) հայտնի խաղը կարողանում է հավաքել մարդուց շատ ավելի արագ և օպտիմալ քայլերով: Ինչպես տեղեկացնում է Nature Machine Intelligence ամսագիրը, DeepCubeA անունով արհեստական բանականությունը հակառակ ուղղությամբ շարժվելով է հավաքում խորանարդի միևնույն գույները: Գործողությունը կատարվում է մարդկային տրամաբանությունից տարբերվող մեթոդով: Արհեստական բանականությունը մտովի հետհաշվարկ է կատարում. […]

̰
Ֆլորիդայում ծովում լողալուց հետո տղամարդը մահացել է

10:58 17.07.2019

Ֆլորիդայում տղամարդը մահացել է ծովում լողալուց հետո: 66-ամյա Դեյվ Բեննեթի առողջական վիճակը ծով մտնելուց հետո՝ երեկոյան, կտրուկ վատացել է, հաջորդ օրը նա տեղափոխվել է հիվանդանոց, և բժիշկները նշել են, որ տղամարդու բոլոր օրգանները գտնվում են կրիտիկական վիճակում, ինչի պատճառը կարող էր լինել սուր ինֆեկցիան: Հետազոտության ընթացքում տղամարդու մեջքին բաց վերք է հայտնաբերվել: Բժիշկները եզրակացրել են, […]

̰
Կարթին ընկած մարդակեր-շնաձուկը ձկնորսներին քաշել է 3 կիլոմետր

08:56 17.07.2019

Կալիֆոռնիայում` Ալկատրաս կղզու մոտ, ձկնորսների կարթին է ընկել սպիտակ շնաձուկ, որին նաև մարդակեր-շնաձուկ են անվանում:  Ձկնորսների խմբում 7 մարդ է եղել: Մարդակեր-շնաձուկն ընկել է 42-ամյա Ջոյ Գամեսի կարթին: Ձկնորսները փորձել են օգնել ընկերոջը որսը դուրս բերել ջրից նավակի վրա ու տեսել են ծովային հսկային: Մարդակեր-շնաձուկը ձկնորսների նավը քաշել է մոտ 3 կիլոմետր: Գամեսը խոստովանել է, […]

̰
BACK_TO_TOP