TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Վիտալի Կլիչկոն ուղիղ եթերում կրկին չի կարողացել արտաբերել ճիշտ բառը և դարձել է համացանցում ծաղրի առարկա

12:56 26.07.2019

Հերթական անգամ ուղիղ եթերի ժամանակ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն չի կարողացել արտաբերել ճիշտ բառը և դարձել է համացանցում ծաղրի առարկա: 20 վայրկյանի ընթացքում Կլիչկոն այդպես էլ չի կարողացել ձևակերպել միտքը, ի վերջո, բառը հուշել է մեկնաբանը:  «Երբ Վիտալի Վլադիմիրովիչը մնա առանց աշխատանքի, կարող է YouTube -ում սեփական հաղորդաշարը բացել. «Սովորում ենք խոսել Վիտալի Կլիչկոյի հետ». […]

̰
Սերգեյ Մովսեսյանը պահպանում է առաջատարի դիրքը. Czech Open 2019

11:58 26.07.2019

Չեխիայում շարունակվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Սերգեյ Մովսեսյանը 7-րդ տուրից հետո 6 միավորով  պահպանում է առաջատարի դիրքը: 6-րդ տուրում հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Միխայիլ Դեմիդովի հետ: 7 տուրից հետո 6-ական միավորներ ունեն նաև չեխ Վիկտոր Լազնիչկան և հունգարացի Ադամ Կոզակը: Լրացուցիչ գործակիցներով Մովսեսյանն առաջինն է: Այսօր՝ նախավերջին տուրում Մովսեսյանը […]

̰
ՄԱԳԱՏԷ-ի նոր ղեկավարը ռումինացի քաղաքական գործիչ է

11:41 26.07.2019

Միջուկային էներգետիկայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Ռումինիայի նախկին մշտական ներկայացուցիչ Կորնել Ֆերուտցեն ընտրվել է կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ նոր գլխավոր տնօրենի ընտրության համար կպահանջվի առնվազն կես տարի: Այս մասին տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական կայքը:  Ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններում Ֆերուցեի մրցակիցը կառույցում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆաել Գրոսսին էր: Դիվանագետ Կորնել Ֆերուցեն ՄԱԳԱՏԷ-ի առաքելության անդամ է 2000 […]

̰
Տղամարդը ննջասենյակում տեսախցիկ է տեղադրել՝ հասկանալու համար, թե ինչու է գիշերը վատ քնում

23:53 25.07.2019

Twitter-ի օգտատերերից մեկը՝ հասկանալու համար իր անհանգիստ քնի պատճառները, որոշել է ննջասենյակում տեսախցիկ տեղադրել, իսկ հետո արդյունքների մասին գրել է սոցցանցում: Լուսանկարներում երևում է, թե ինչպես է այն ժամանակ, երբ տերը քնած է, կատուն ուշադիր նայում նրան, հետո որոշում պառկել նրա դեմքին: Նյութը մոտ 1․4 միլիոն հավանության է արժանացել, 8 հազարից ավելի մեկնաբանություններ են գրվել: […]

̰
118 երեխայի որդեգրած կինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

23:39 25.07.2019

Չինաստանում Լի Յանսյա անունով կինը, որը որդեգրել է  118 երեխայի, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նրան մեղադրել են շանտաժի և խոշոր չափերի խարդախության մեջ: Չինուհին նաև պետք է  2․67 միլիոն յուանի (393 000 դոլար) տուգանք վճարի: Նա հինգ տարով զրկվել է բոլոր քաղաքական իրավունքներից: Չինուհին, սակայն, միայնակ չի գործել: Գործով անցել է ևս 13 մարդ, որոնք […]

̰
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է արջը գողանում մարիխուանայով լցված աղբարկղը

23:03 25.07.2019

Ամերիկյան Կոլորադո նահանգում արջը գողացել է խանութներից մեկի աղբարկղը: Պարզվել է, որ այս խանութը զբաղվում է թույլատրված թմրամիջոցների վաճառքով և աղբարկղում եղել են մարիխուանայի մնացորդներ: Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է արջը մտնում տարածք, ուսումնասիրում արկղերն ու մյուս տարաները, հետո ընտրում է ամենամեծ աղբարկղը, փորձում է բացել այն, և երբ չի ստացվում, […]

̰
Ամերիկուհին լոգարանում ծննդաբերելուց հետո փոքրիկին թողել է շենքի մուտքի մոտ

22:41 25.07.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում մայրը նորածնին թողել է բնակելի շենքերից մեկի մուտքի մոտ: Երեխայի հետ մայրը նաև գրություն է թողել, որում նշել է, որ փոքրիկը ծնվել է ընդամենը մեկ օր առաջ: Մայրը նաև գրել է, որ ծննդաբերել է լոգարանում, իսկ երեխայի հայրը փորձել է սպանել նրանց: Կինը խնդրել է բարի մարդկանց հոգ տանել իր […]

̰
Ամերիկյան ռազմանավը կանվանակոչվի հայ ռազմական գործչի անունով

15:46 25.07.2019

Ամերիկյան ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարությունը որոշում է կայացրել Arleigh Burke ռազմանավը կոչել ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունով: Նավի անվանակոչման հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա հուլիսի 27-ին, Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ նավահանգստում: Փոլ Ռոբերտ Իգնատիուսը ծնվել է 1920 թվականին Գլենդեյլում, Արևմտյան Հայաստանից գաղթած Հովսեփ Իգնատոսյանի և Էլիզա Ժամկոչյանի ընտանիքում: 1944 թվականին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի […]

̰
Սանկտ Պետերբուրգում հայը դանակահարել է հային

15:39 25.07.2019

Սանկտ Պետերբուրգի իրավապահները ձերբակալել են 42-ամյա մի տղամարդու, ով կասկածվում է ազգությամբ հայ վարսավիրի վրա դանակով հարձակում գործելու մեջ: Ինչպես հաղորդում են քաղաքային իշխանությունները, կասկածյալը ևս Հայաստանի քաղաքացի է: Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում: Երկու հայերի միջև վիճաբանություն է սկսվել, որից հետո 42 ամյա տղամարդը դանակի երկու հարված է հասցրել և դիմել […]

̰
Ննջի՛ր խաղաղությամբ, Մաքսի՛մ. մահացած ռուս բռնցքամարտիկի վերջին մրցակիցը հրաժարվել է հոնորարից

14:17 25.07.2019

Պուերտոռիկացի Սուբրիել Մաթիասը հայտարարել է, որ հրաժարվում է 75 հազար դոլար հոնորարից, որը փոխանցվելու է նրան Մաքսիմ Դադաշևին հաղթելու համար: Հիշեցնենք, որ այդ մրցամարտը վերջինը եղավ ռուսաստանցու համար: «Ինձ պետք չէ այդ գումարը»,- ասել է Մաթիասը՝  Դադաշևի մահվան լուրը իմանալուց հետո: Պուերտոռիկացին նշել է, որ ցնցված է այս ողբերգական լուրով: «Մենք դուրս ենք գալիս ռինգ՝ […]

̰
Սերգեյ Մովսեսյանը մրցաշարի միանձնյա առաջատարն է. Czech Open 2019

12:14 25.07.2019

Չեխիայում շարունակվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Սերգեյ Մովսեսյանը 6-րդ տուրից հետո 5,5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն է: 6-րդ տուրում հայ շախմատիստը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող չեխ Վիկտոր Լազնիչկայի հետ: Հիշեցնենք, որ Մովսեսյանը երկրորդ վարկանիշն ունի մրցաշարում: Այսօր կկայանան 7-րդ տուրի հանդիպումները: Մովսեսյանը սպիտակներով կմրցի ռուսասատանցի Միխայիլ Դեմիդովի հետ, […]

̰
Հերթական օպտիկական խաբկանքը նորից իրարանցում է առաջացրել համացանցում

00:00 25.07.2019

Հերթական օպտիկական խաբկանքը նորից իրարանցում է առաջացրել համացանցում: Այս անգամ Մարտին Բարդայի Тwitter-ում տեղադրած տեսանյութն է դարձել բանավեճերի առարկա: Տեսանյութի հեղինակը նկարահանում է սև լարից պատրաստած քառակուսին, բայց երբ նա շրջանցում է քառակուսին և նկարահանում է արդեն հակառակ կողմից, այն վերածվում է շրջանագծի: Բայց օգտատերերին մոլորեցնելը այդքան էլ հեշտ չէ:  Որոշ հետազոտություններից հետո պարզվել է […]

̰
Զբոսաշրջիկները նկարահանել են՝ ինչպես է հսկա բիզոնը եղջյուրներով օդ  բարձրացնում և տապալում 9-ամյա աղջկան

23:17 24.07.2019

Յելոուսթոնի ազգային պարկում շրջող զբոսաշրջիկների մտքով չէր անցել, որ հսկայական բիզոնին տեսանկարահանելու փորձն իրական փորձանք կդառնա:  Նրանցից մի քանիսը շատ են մոտեցել կենդանուն, ինչը վերջինիս դուր չի  եկել: Բիզոնը հարձակվել է զբոսաշրջիկների վրա: 9-ամյա աղջիկը չի հասցրել փախչել և կենդանին իր ամուր եղջյուրներով նրան օդ է բարձրացրել և տապալել: Երեխային տեղափոխել են զբոսաշրջիկների տնակ և […]

̰
Հայաստանն այսուհետ կհրաժարվի սպիտակ քարտերով Օլիմպիական խաղերին մասնակցությունից

16:36 24.07.2019

Հայաստանն այսուհետ կհրաժարվի սպիտակ քարտերով Օլիմպիական խաղերին մասնակցությունից: Այսօր այս մասին ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի ժամանակ նշել է Հրաչյա Ռոստոմյանը: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ անհնար է, որ վարկանիշ չունեցող մարզիկը սպիտակ քարտով գնա Օլիմպիական խաղերին և դառնա մրցանակակիր: Ռոստոմյանն այն տեսակետի կողմնակիցն է, որ ավելի լավ է գնալ Օլիմպիադայի քիչ թվով մարզիկներով, ովքեր հնարավորություններ ունեն […]

̰
Սերգեյ Մովսեսյանը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ. Czech Open 2019

11:50 24.07.2019

Չեխիայում շարունակվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Սերգեյ Մովսեսյանը, որը հանդես է գալիս ուժեղագույնների A խմբում, առայժմ միայն հաղթանակներ է գրանցել: Հինգերորդ տուրում Մովսեսյանը հաղթել է հունգարացի Գաբոր Նագիին: 5 հնարավորից 5 միավորով այժմ Մովսեսյանը միանձնյա առաջատարն է: Այսօր նա կմրցի չեխ Վիկտոր Լազնիչկայի հետ, ով հետ է մնում մեր շախմատիստից կես միավորով: Ի […]

̰
Բրիտանացին գիտական աշխատանքը պաշտպանել է ռեփի միջոցով և ստացել առաջին գիտական աստիճանը

08:17 24.07.2019

22-ամյա լոնդոնցի Նիկոլաս Ուզոկան շատ երկար է մտածել, թե ինչպես պաշտպանել գիտական աշխատանքը: Գաղափարը հանճարեղ էր: Բանասիրական բաժնի ուսանողը ոչ միայն բանաստեղծություններ է գրում, այլև շատ լրջորեն զբաղվում է երաժշտությամբ և մինչև պաշտպանությունը հասցրել էր մի քանի երգ գրել: Որպեսզի գիտական աշխատանքի պաշտպանությունը լինի ոչ միայն տպավորիչ, այլև ինքնատիպ, Նիկոլասը մտածել է այն մատուցել երգի […]

̰
Որո՞նք են կարճ  IQ թեստի ճիշտ պատասխանները

21:10 23.07.2019

Որո՞նք են Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Շեյն Ֆրեդերիկի մշակած կարճ  IQ թեստի ճիշտ պատասխանները: Նախ հիշեցնենք հարցաշարը: 1. Թենիսի գնդակը և ռակետը միասին արժեն 1,10 դոլար: Ռակետը թանկ է գնդակից 1 դոլարով: Ի՞նչ արժե գնդակը: 2. Գործարանի 5 մեքենա 5 րոպեում արտադրում է 5 առարկա: Քանի՞ րոպեում 100 մեքենա կարտադրի 100 առարկա: 3. Լճում աճում […]

̰
Դատարանը երկարաձգել է իրենց հորը սպանելու համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցի ժամկետը

20:59 23.07.2019

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև հոկտեմբերի 28-ը երկարաձգել է իրենց հորը սպանելու համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցի ժամկետը: Քույրերին  արգելվում է տեսակցել միմյանց, դուրս գալ երեկոյան ժամերին և օգտվել համացանցից: Նրանք այժմ մեղադրվում են խմբակային կանխամտածված սպանություն գործելու հոդվածով:  Նրանց կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում:  Իսկ քույրերից կրտսերին՝ Մարիային, սկզբում պետք է բուժեն, […]

̰
Իսլանդիայում 50-ից ավելի կետ նետվել է ափ. գիտնականները դժվարանում են գտնել պատճառը

17:47 23.07.2019

Տխուր տեսարանի է ականատես եղել օդաչու Դեվադ Շվարհանսը, երբ զբոսաշրջիկների համար ուղղաթիռով էքսկուրսիա է իրականացրել Իսլանդիայի Սնայֆեդլսնես թերակղզում: Օդաչուն ափամերձ հատվածում հսկա կետերի անշնչացած մարմիններ է նկատել: Երբ ավելի է մոտեցել, հաշվել է ու պարզել, որ դրանք շուրջ 50-ն են: Գրինդ տեսակի կետերը շարժվում են հսկայական մեծ վտառներով, և եթե նրանցից մեկն ափ է նետվում, […]

̰
ՌԴ բանկերի աշխատողներին կարող են արգելել օգտվել սմարթֆոններից

16:03 23.07.2019

ՌԴ-ում բանկերի աշխատողներին հնարավոր է արգելեն աշխատանքի ժամանակ օգտվել սմարթֆոններից: Այս մասին գրել է ռուսական «Իզվեստիա» թերթը: Այս մոտեցումը հնարավոր է արդեն սեպտեմբերից կիրառվի ՌԴ որոշ բանկերում: Բանկերը խոստանում են աշխատանքային ժամերի համար իրենց աշխատակիցներին տրամադրել սովորական բջջային հեռախոսներ, բայց այն պայմանով, որ դրանց օգտագործումը նրանք չչարաշահեն: Որոշ միջազգային բանկերում այս մոտեցումը վաղուց է կիրառվում: […]

̰
Փորձեք անցնել աշխարհի ամենակարճ IQ-թեստը

15:45 23.07.2019

ԱՄՆ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Շեյն Ֆրեդերիկը կարճ IQ  թեստ է մշակել, որն ընդամենը երեք հարցի միջոցով որոշում է մարդու ինտելեկտի աստիճանը: Թեստի փորձարկման համար Ֆրեդերիկը 3 հազար մարդ է հրավիրել, ովքեր տարբեր ոլորտներից են: Արդյունքները նրան զարմացրել են: Փորձարկման մասնակիցների 87 տոկոսը սխալ է պատասխանել հարցերից առնվազն մեկին, և միայն 13 տոկոսն է կարողացել […]

̰
Սերգեյ Մովսեսյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ. Czech Open 2019

15:19 23.07.2019

Չեխիայում շարունակվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Այն անցկացվում է մի քանի խմբերով, մասնակցում են մի քանի հարյուր շախմատիստներ աշխարհի 52 երկրներից: Հայաստանն այստեղ մեկ ներկայացուցիչ ունի: Սերգեյ Մովսեսյանը հանդես է գալիս ուժեղագույնների A խմբում, և առայժմ մեր շախմատիստը միայն հաղթանակներ է գրանցել: 4 պարտիա, 4 հաղթանակ: Չորրորդ տուրում Մովսեսյանը հաղթել է ուկրաինացի […]

̰
«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողին կասկածում են թագավորին դավաճանելու  մեջ

09:48 23.07.2019

Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ի փաստաբանը հաստատել է, որ իր պաշտպանյալն ամուսնալուծվել է «Միսս Մոսկվա»  մրցույթի հաղթող Օքսանա Վոևոդինայի հետ: Փաստաբանը նշել է, որ որոշումը հաստատել է Քելանթանի շարիաթական դատարանը:  Նա նաև կասկածի տակ է դրել այն, որ նախկին թագավորն է Վոևոդինայից ծնված երեխայի  հայրը: Փաստաբանի խոսքերով՝ առայժմ չկան փաստացի ապացույցներ, որ Մուհամադն է երեխայի […]

̰
Կատուն զբոսանքից հետո թմրանյութ է տուն բերել

08:37 23.07.2019

Շոտլանդիայում ընտանի մի կատու տուն վերադառնալիս իր հետ մի պոլիէթիլենային փաթեթ է բերել, որում պարզվել է` թմրանյութ է: Այս մասին գրել է  The Scottish Sun-ը: Զբոսանքից վերադառնալուց հետո կատուն պառկել է տիրոջ կողքը՝ բազմոցի վրա, և  բերանից հանել է կաննաբիսի փաթեթը: Տանտիրուհին կատվի բերանի պարունակությունը լուսանկարել է ու նկարները տեղադրել համացանցում՝ մեկնաբանություններում կատակով ներողություն խնդրելով […]

̰
Թրամփն անակնկալ կերպով այցելել է իր երկրպագուների հարսանիքին

23:10 22.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անակնկալ այցելել է իր երկրպագուների հարսանիքին: Այն տեղի է ունեցել Նյու Ջերսիում, Թրամփի սեփականություն հանդիսացող գոլֆ-ակումբներից մեկում, որի դահլիճներից մեկը զույգը վարձակալել էր հարսանեկան արարողության համար: CNN ալիքի հաղորդմամբ՝ նորապասակները Թրամփի մոլի երկրպագուներից են: Նրանք մի քանի անգամ հրավեր են ուղարկել նախագահին, սակայն Թրամփը ոչ մի հրավերի չի պատասխանել: «Այդ ամենից […]

̰
Ո՞ր թիմերի հետ կմրցեն հայկական ակումբները, եթե կարողանան հաղթահարել Եվրոպա լիգայի երկրորդ փուլը

19:11 22.07.2019

Շվեյցարական Նյոնում կայացավ  Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը: Ըստ այդմ, ո՞ր թիմերի հետ են մրցելու Երևանի «Փյունիկն» ու «Ալաշկերտը», եթե հաղթահարեն երկրորդ փուլը: «Փյունիկը» չեխական «Յաբլոնեցի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա «Վուլվերհեմփթոն» (Անգլիա)-«Կրուսադերս» (Հս. Իռլանդիա) զույգի հաղթողի հետ: Իսկ «Ալաշկերտի» հավանական մրցակիցը կլինի «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա)-«Օրդաբասի Շկիմենտ» (Ղազախստան) զույգի հաղթողը: Դրա համար, սակայն, հայկական ակումբը […]

̰
Լևոն Բաբուջյանը մրցաշարի հաղթողն է, Հովհաննես Գաբուզյանը 2-րդն է. Poti Chess Festival 2019

18:28 22.07.2019

Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019-ի հաղթողն է: Վերջին տուրում հայ շախմատիստը սպիտակներով հաղթել է Թոռնիկե Սանիկիձեին ու դարձել է անհասանելի մյուս շախմատիստների համար: 9 տուրում Բաբուջյանը վաստակել է 7․5 միավոր: Վերջին տուրում սպիտակներով հաղթել է նաև Հովհաննես Գաբուզյանը: Նա առավելության է հասել Դավիթ Մագալաշվիլիի նկատմամբ: Այս հաղթանակը Հովհաննեսին թույլ է տվել զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: […]

̰
Քաղցր հյութի նույնիսկ 1 բաժակը կարող է քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ․ գիտնականներ

22:15 21.07.2019

Գազավորված քաղցր ըմպելիքի, ինչպես նաև 100 տոկոսանոց մրգային հյութի նույնիսկ մեկ բաժակը կարող է օնկոլոգիական հիվանդության զարգացման պատճառ դառնալ: Այսպիսի եզրակացության են եկել Հարվարդի գիտնականները: Նյութը հրապարակվել է British Medical Journal ամսագրում: Մասնագետները ուսումնասիրություն են կատարել հազարից ավելի ֆրանսիացիների շրջանում: Ուսումնասիրվել է նրանց սննդակարգը, վնասակար սովորությունների և ազգականների մոտ ուռուցքային հիվանդությունների առկայությունը: Հաշվի է առնվել […]

̰
Ի՞նչ կապ ունի ռենտգենը քաղցկեղի հետ. գիտնականների բացահայտումը

22:00 21.07.2019

Բրիտանացի գիտնականները բացահայտել են, թե ինչ կապ ունեն ռենտգենյան ճառագայթները քաղցկեղի առաջացման ռիսկի հետ: Այս մասին հոդվածը հրապարակվել է MedicalXpress ամսագրում: Մասնագետների խոսքերով՝ ճառագայթման անգամ փոքր չափաբաժինները, որոնք հավասար են համակարգչային տոմոգրաֆիայի երեք սեանսների, ավելացնում են գենային մուտացիաների ենթարկված P53 բջիջների քանակը: Հենց այս բջիջներն են պատասխանատու քաղցկեղի առաջացման և զարգացման համար: Գիտնականները նաև նշել […]

̰
71 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը

19:41 21.07.2019

71 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը: Հերբերտ Դելեյգլի և Մերիլին Ֆրենսիսի պատմությունը սկսվել էր 1947 թվականին, մի փոքրիկ սրճարանում, որտեղ Մերիլինը  մատուցողուհի էր աշխատում: Ամեն անգամ Հերբերտն այցելում էր սրճարան՝ իր ապագա կնոջը տեսնելու համար: Ի վերջո, մի անգամ նա համարձակվեց խոսել Մերիլինի հետ և ժամադրել նրան: Դրանից մեկ տարի անց նրանք […]

̰
BACK_TO_TOP