20:44 03.08.2019
ՌԴ Կիրով քաղաքում վարորդը հարձակվել է ճանապարհային ոստիկանների վրա: 26-ամյա Ալեքսանդրը եղել է անսթափ վիճակում: Ոստիկանները կանգնեցրել են նրա մեքենան։ Ալեքսանդրի ձեռքերին ձեռնաշղթա են անցկացրել, հետո բացել են շղթաները, որպեսզի նա մեքենայից փաստաթղթերը դուրս բերի: Ոստիկանների գործողությունները դուր չեն եկել երիտասարադին և նա հարվածել է նրանցից մեկին: Ոչ ադեկվատ վիճակում գտնվող վարորդին ճանապարհային ոստիկանները միանգամից […]
19:57 03.08.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստանում է նույնքան աշխատավարձ, որքան իր նախորդը՝ Պյոտր Պորոշենկոն: Նախագահական աշխատավարձը կազմում է 28 հազար գրիվնա, որը համարժեք է մոտ 1150 ԱՄՆ դոլարին: 28 հազար գրիվնայից 5460-ը նախագահը հարկեր է վճարում: Ըստ հայտարարագրի՝ Զելենսկին նախորդ տարի աշխատել է 370 հազար դոլար: Հրապարակվել են տվյալներ նաև Զելենսկիի ունեցվածքի մասին: Նա ունի բնակարան, մի […]
09:12 03.08.2019
Սև ծովի ամենամաքուր հատվածը Ղրիմի Թարխանկուտ թերակղզու հարակից ջրային տարածքն է: Այսպիսի եզրակացության է եկել ՌԴ ԳԱԱ Ծովային հիդրոֆիզիկայի ինստիտուտի գիտական խումբը: «Թարխանկուտը Ղրիմի ամենաարևմտյան հատվածն է: Ստորջրյա հոսքն այնտեղ ժամասլաքի հակառակ ուղղությամբ է: Ջուրն այստեղ շատ խորքից է բարձրանում և դրա համար է ավելի մաքուր»,- նշել է ինստիտուտի տնօրենը: Նաև ըստ նրա՝ Ղրիմի ափը […]
08:50 02.08.2019
ՌԴ հյուսիսում ապրող բնիկ ցեղերի կախարդները որոշել են հատուկ ծեսեր անցկացնել, որոնք, նրանց համոզմամբ, կպաշտպանեն Սիբիրի անտառները հրդեհներից: Այս մասին տեղեկացրել է Խանտի-Մանսիյսկում բնակվող ազգագրագետ Տիմոֆեյ Մոլդանովը: Նրա խոսքերով՝ օգոստոսի 2-ին յուրաքանչյուր կախարդ հատուկ ծիսակարգ կկատարի իր տանը, սակայն ոմանք դեռ երեկվանից են սկսել ծիսական արարողությունները: Կախարդները երկնային ուժերից անձրևներ են խնդրելու: Դրանց մեջ են […]
08:15 02.08.2019
Ամերիկյան Այդահո նահանգի բարերից մեկում անվտանգության տեսախցիկների գիշերային կադրերը մտահոգությունների տեղիք են տվել: Ըստ օգտատերերի` դրանք փաստում են ուրվականների գոյության մասին: Կադրերում երևում է, թե ինչպես սրահներից մեկում, որտեղ բացարձակ ոչ ոք չկա, աթոռները հանկարծ սկսում են շարժվել: Առավոտյան էլ սրահի աշտակիցները նշել են, որ աթոռները հայտնաբերել են ոչ իրենց սովորական տեղերում: Շատ օգտատերեր համոզված […]
22:33 01.08.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ նա մարզասրահում մարզվում է: «Քաղաքականությունը` քաղաքականություն, բայց սպորտը ոչ ոք չի արգելվել: Բարի լույս, բոլորին»,- նկարի տակ գրել է Զելենսկին: Առհասարակ Զելենսկին սիրում է մարզվել, հատկապես վաղ առավոտյան ժամերին, աշխատանքից առաջ: Այդ մասին ավելի վաղ պատմել էր նախագահի գրասենյակի ներկայացուցիչներից մեկը: […]
13:49 01.08.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստովանել է, որ կուզենար 10 տարի հետո լինել Եվրախորհրդարանի պատգամավոր: «Ես շատ կուզենայի 10 տարի հետո ողջ լինել, իսկ իմ քաղաքական կարիերան ավարտել Եվրախորհրդարանում՝ պատգամավորի պաշտոնում»,- պատասխանել է Պորոշենկոն ուկրաինական թերթերից մեկի թղթակցի տված այն հարցին, թե որտե՞ղ է տեսնում իրեն 10 տարի անց: Պորոշենկոն հրաժարվել է մեկնաբանել հարցն այն […]
12:30 01.08.2019
Մոսկվայի Բասմանի դատարանը երեք ամսով երկարաձգել է Կրասնոգորսկի շրջանում վիճաբանության ժամանակ սպանված Նիկիտա Բելյանկինի գործով մեղադրվող 4 հայերի կալանքը: Ըստ այդմ, մինչև նոյեմբերի 2-ը քննչական մեկուսարանում կմնան Արթուր Հակոբյանը, եղբայրներ Համլետ և Հրանտ Հայրապետյանները ու Սերգեյ Խոջոյանը: Կալանքը երկարաձգելու նմանատիպ միջնորդություն է բավարարել նաև Վոլոկոլամսկի դատարանը: Այսպիսով՝ շինկազմակերպության գլխավոր տնօրեն Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, Ռուդիկ […]
11:39 01.08.2019
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Կառլոս Բալդոմիրը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է դստեր նկատմամբ սեռական բռնության համար: Ըստ World Boxing News-ի հրապարակումների՝ Բալդոմիրը բռնությունները սկսել է, երբ աղջիկը դեռ 7-8 տարեկան է եղել: Ու այսպես շարունակվել է 6 տարի՝ 2012-2018 թվականները: Իրավապահ մարմիններին դիմել է Բալդոմիրի նախկին կինը: Արգենտինացին իր պահվածքով զարմացրել է […]
23:26 31.07.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը ներկայումս գտնվում է արտերկրում, հնարավոր է այլևս չվերադառնա երկիր: Այսպիսի կարծիք է հայտնել ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Պոգրեբինսկին: «Ես կասկածում եմ, որ նա կվերադառնա: Նա արդեն Ստամբուլից մեկնել է Դուբայ, իսկ հետո՝ անհասկանալի է»,- ասել է Պոգրեբինսկին: Քաղաքագետը նաև զարմացած է, որ Պորոշենկոն շատ հեշտությամբ է կարողացել դուրս գալ երկրից: […]
23:03 31.07.2019
38-ամյա The King of Random կեղծանունով YouTube-ի բլոգերը մահացել է: Նա հայտնի էր նրանով, որ գիտական փորձարկումներ էր կատարում և տեսանյութերը տեղադրում սոցիալական ցանցերում: Հաճախակի նա փորձարկումներ էր կատարում պայթուցիկների միջոցով: Բլոգերի մահվան պատճառը, սակայն, այլ է: Նա մահացել է պարապլանով թռիչքի ժամանակ, ամերիկյան Յուտա նահանգում: Նրա մարմինը փրկարարները հայտնաբերել են հաջորդ օրը: Նա պարապլանով […]
22:15 31.07.2019
Չերկասի այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նրա՝ գիպե քանդակն են ցանկացել նվիրել, սակայն նախագահը հրաժարվել է նվերից: Ի դեպ, այս քանդակը ինտենսիվորեն վաճառվում է համացանցի միջոցով: Զելենսկու համար նախատեսված նմուշի վրա եղել է հեղինակի՝ համբույրից մնացած շրթներկի հետքը: Սակայն դա չի ոգևորել նախագահին: «Որտեղի՞ց եք սա վերցրել: Սա սարսափելի է: Ես սա համացանցում եմ […]
17:30 30.07.2019
Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր պատժիչ կանոններ է սահմանում ազգային առաջնության խաղերի համար: Նորամուծությունը կկիրառվի 2019/20 թվականների առաջնությանը, բայց կվերաբերի առայժմ միայն ցածր լիգաների և կանանց լիգայի մրցաշարերին: Ըստ նոր կանոնների՝ մրցավարն իրավունք կունենա 10 րոպեով հեռացնել խաղադաշտից այն ֆուտբոլիստին, ով վեճի կբռնվի իր հետ: Ի դեպ, նույն խաղում […]
17:15 30.07.2019
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կոտրել է երգչուհի Զեմֆիրայի Mercedes մակնիշի ավտոմեքենայի ապակիները: Այս մասին տեղեկացրել է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Պարզվել է, որ ձերբակալվածը տեղացի է, աշխատում է որպես բեռնակիր: 35-ամյա մոսկվացին քաղաքից չհեռանալու մասին ստորագրություն է ներկայացրել: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է ուրիշի գույքին միտումնավոր […]
08:51 30.07.2019
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի բնակչուհին 1․6 կիլոգրամ զարդեղեն, մանրադրամ և այլ առարկաներ է կուլ տվել: Այս մասին գհրել է Hindustan Times պարբերականը: 22-ամյա Ռունի Հաթունը տեղափոխվել է հիվանդանոց որովայնի շրջանում ուժեղ ցավեր զգալուց հետո: Նա պատմել է, որ ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո նրա մոտ սրտխառնոց է սկսվել: Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ կնոջ […]
00:00 30.07.2019
Թուրքական Սվաս (Սեբաստիա) նահանգի Գյուրուն բնակավայրում գտնվող XIX դարի հայկական եկեղեցին, վերականգնումից հետո կգործի որպես թանգարան: «Գյուրունի քաղաքապետ Նամի Չեֆթչինը հայտարարել է, որ հայկական եկեղեցին կբացվի որպես թանգարան և կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը»,- հայտնել է Ermenihaber լրատվականը: Վերակառուցման համար հատկացվել է 3 միլիոն 684 հազար թուրքական լիրա: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: XX դարի սկզբին Գյուրունում […]
21:59 29.07.2019
Ռուսական ԶԼՄ-րում տեղեկություն է տարածվել, որ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը առաջիկայում կթողնի պաշտոնը և կառաջադրվի պատգամավորի թեկնածու Սախալինի շրջանից: Կարասինը չի հերքել այս լուրը: Նշվում է նաև, որ Կարասինի տեղը ԱԳՆ-ում կարող է զբաղեցնել ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը: «ԱԳՆ-ում, ըստ էության, որոշել են, թե ով կլինի Սերգեյ Լավրովի տեղակալը: Երեք թեկնածություն է […]
16:21 29.07.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումը չի կարող լուրջ անհանգստություններ չառաջացնել մեր ռազմավարական դաշնակցի մոտ, չի կարող ապօրինի հետապնդումն անհետևանք լինել երկրի համար․ լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ասուլիսին նա ամփոփել է Քոչարյանի գործով վերջին դատական զարգացումներն ու անցած մեկ տարին: Հենց մեկ տարի առաջ՝ […]
23:37 28.07.2019
Փոքրիկ Վարյա Ակուլովայի անունը մի քանի տարի առաջ հայտնի դարձավ ամբողջ աշխարհին: Չորս տարեկանում նա մասնակցեց փաուերլիֆթինգի մեծահասակների առաջնությանը և եռամարտում ցույց տվեց 92․5 կգ արդյունք: Այսպիսով՝ նա դարձավ աշխարհի ամենաուժեղ աղջիկը և երկու անգամ հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում: Փոքրիկի ընտանիքի շուրջ սկանդալ ծագեց: Իսկ ո՞ւր կորավ փոքրիկ Վարյան: Ծնվել է Վարյան 1992 թվականին, ուկրաինական […]
23:24 28.07.2019
Reddit սոցցանցի օգտատերերից մեկը մի տեսանյութ է հրապարակել, որը սկզբում նախատեսված է եղել միայն իր կնոջ համար: Նա կնոջը խոստացել էր, որ կնկարի տեսանյութ, որը նրան անպայման դուր կգա: Արդյունքը, սակայն, գերազանցեց բոլոր սպասելիքները: Տեսանյութում արտառոց ոչինչ չկա, ընդամենը տղամարդը կարգի է բերում թափթփված խոհանոցը: Բայց ընդամենը մի քանի ժամում տեսանյութը Reddit-ում հազարավոր դիտումներ է […]
22:44 28.07.2019
Թարմ կանաչ ոլոռը պարունակում է մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, որոնք դրական են ազդում մարդու նյարդային համակարգի վրա: Այս մասին ասել է Մոսկվայի գլխավոր դիետոլոգը: «Երիտասարդ կանաչ ոլոռը բուսական սպիտակուցների հսկայական պաշարներ ունի: Դրա օգտագործումը նպաստում է մկանային հյուսվածքների ամրացմանը և օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը: Իսկ В խմբի վիտամինները, դրական ազդելով նյարդային համակարգի վրա, նպաստում են […]
21:50 28.07.2019
Նախկին մոդել Էլիզաբեթ Հոադը հիասթափված է հակառակ սեռից: Իր կյանքի ընթացքում նա հանդիպել է 200-ից ավելի տղամարդկանց հետ բայց այդպես էլ ոչ մեկին չի ընտրել կյանքի ընկեր: Այս հիասթափությունից հետո մոդելը որոշել է ամուսնանալ իր շան հետ: Նա մոդել է, իսկ շունը` ոսկեգույն ռետրիվեր: Ոչ մի բան չի կարող խանգարել նրանց երջանկությանը: Էլիզաբեթը որոշել է […]
21:05 28.07.2019
Բակտերիաների գերակշիռ մասը գտնվում է մրգերի ոչ թե արտաքին, այլ ներքին հատվածում: Այսպիսի եզրահանգման է եկել Ավստրիայի Գրաց քաղաքի Տեխնոլոգիական համալսարանի կենսաբան Գաբրիելա Բերգը: Գիտնականի խոսքերով` հենց մանրէներն են ազդում նաև համային զգացողությունների վրա: Օրինակ` որքան շատ են պտղի մեջ Methylobacterium տեսակի բակտերիաները, այդքան արտահայտված կլինի մրգի համը: Գիտնականները նաև հիշեցնում են, որ բակտերիաները լինում […]
14:17 27.07.2019
Չեխիայում ավարտվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Վերջին տուրից առաջ Սերգեյ Մովսեսյանը պահպանում է առաջատարի դիրքը: 8-րդ տուրում հայ շախմատիստը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ադամ Կոզակի հետ և այժմ ունի 6,5 միավոր: Նույնքան միավոր ունեն ևս հինգ շախմատիստներ, այնպես որ վերջին տուրում շատ լարված պայքար է սպասվում: Մովսեսյանը առաջինն է լրացուցիչ գործակիցների հաշվին: […]
13:30 27.07.2019
ՌԴ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մեղադրում Թուրքիային ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: «Սա բարդ իրավիճակ է, և ես չեմ մեղադրում Թուրքիային, քանի որ շատ հանգամանքներ ու խնդիրներ կան, որոնք ծագել են Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակ»,- ասել է Թրամփը: ԱՄՆ առաջնորդը, սակայն, չի մանրամասնել, թե երբ […]
13:23 27.07.2019
5G ցանցում աշխատելու հնարավորություններով առաջին սմարթֆոնը մշակել է չինական Huawei ընկերությունը: Այս մասին հաղորդել է Xinhua գործակալությունը: Mate 20x սմարթֆոնի շուկայական գինը մոտ 900 ամերիկյան դոլար է: Չինական ընկերությունը հայտնվել էր միջազգային սանկցիաների սպառնալիքի տակ: ԱՄՆ-ը ենթադրում է, որ Huawei-ի արտադրանքը կարող է օգտագործվել լրտեսության համար: Huawei-ին արգելվել է տեխնոլոգիաների գնումն ամերիկյան արտադրողներից: ԱՄՆ-ն ակտիվորեն […]
12:41 27.07.2019
ՌԴ-ը և Թուրքիան քննարկել են Sukhoi Superjet 100 և МС-21 ինքնաթիռների մատակարարման հարցը: Կողմերի միջև բանակցություններ են ընթանում նաև ուղղաթիռների համատեղ արտադրության ծրագրերի շուրջ: Sukhoi Superjet 100-ն առաջին անգամ գործարկվել է 2008 թվականին: Այսօրվա դրությամբ արտադրված է շուրջ 200 ինքնաթիռ: Որոշ երկրներ սակայն, հայտնի դեպքերից հետո, հրաժարվել են Sukhoi Superjet 100-ից: Թուրքիան այդ երկրների թվում […]
11:39 27.07.2019
Երեկ Կիևի փողոցներում մերկ տղամարդիկ էին հայտնվել: Նրանք դուրս էին եկել վազքարշավի՝ Կրեշատիկ փողոցից դեպի Անկախության հրապարակ: Թե ովքե՞ր էին նրանք, ու ո՞րն էր այս ակցիայի նպատակը, կիևցիները չգիտեն: Ականատեսները պատմել են, որ տղամարդիկ եղել են բացարձակ մերկ և կրել են միայն փողկապներ: Նրանք հայտնվել են շատ անսպասելի: Ականատեսներից ոմանք հասցրել են տեսանկարահանել նրանց ու […]
08:50 27.07.2019
Ռուսական «Business Traveller» մասնագիտացված տուրիստական հրատարակչությունը հոդված է տպագրել Հայաստանում գաստրոնոմիական տուրիզմի մասին: Հոդվածում նշվում է, որ Հայաստանը գնալով ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների է ներգրավում Ռուսաստանից: Նշվում է նաև Երևանում, Գյումրիում և այլ բնակավայրերում գործող ռեստորանների, սրճարանների և նման այլ հաստատությունների մասին, որտեղ կարելի է համեղ կերակուր ճաշակել և փորձել նաև հայկական խոհանոցի […]
16:44 26.07.2019
Ամերիկացի ռեփեր Ռաքիմ Մայերսը, ով հայտնի է A$AP Rocky անունով, մինչև դատավարության ավարտը կմնա կալանքի տակ: Նա մեղադրվում է Ստոկհոլմում հարձակում գործելու մեջ: Հուլիսի սկզբին A$AP Rocky-ի խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ էր հանդես եկել Քիմ Քարդաշյանը: Նա իր ամուսնու` Քանյե Ուեսթի հետ այդ հարցով դիմել էր Թրամփի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին, ինչպես նաև […]