14:41 02.07.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղ՝ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցելու համար: ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի թղթակիցը հարցրել է նախարարին, թե ինչպես է նա տեսնում Շիրակի պետհամալսարանում հասունացած խնդրի լուծումը: Նախարարը պատասխանել է, որ […]
21:02 01.07.2019
Մինսկում ավարտված Եվրոպական խաղերին ընդհանուր առմամբ մասնակցել է հայազգի 58 մարզիկ: Նրանցից 37-ը ներկայացրել է Հայաստանը, մյուս 21 մարզիկներն ընդգրկված են եղել 14 երկրների հավաքականներում, ամենաշատը՝ ՌԴ ընտրանու կազմում: Ուշագրավ է, որ նրանցից 8-ը դարձել են մեդալակիր, ընդ որում՝ 4-ը՝ ոսկե, 1-ը՝ արծաթե, 3-ը՝ բրոնզե: Այլ երկրների հավաքականների կազմում Եվրոպական խաղերի չեմպիոններ են դարձել ձյուդոիստ […]
20:51 01.07.2019
ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ ՌԴ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը: Փոխվարչապետը նշել է, որ տվյալներն անընդհատ փոխվում են: ՆԳՆ տվյալներով՝ տուժածների թիվը 751-է, նրանցից 153-ը գտնվում են հիվանդանոցներում: Հաղորդվում է նաև, որ 9 մարդ անհետ կորած է: Հեղեղումները սկսվել են հորդառատ անձրևների […]
19:08 01.07.2019
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ ցածր հարստացված ուրանի պաշարները երկրում գերազանցել են 300 կգ-ը, ինչը նախատեսված էր միջուկային պայմանագրով: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Թեհրանը հայտարարել էր, որ հրաժարվում է կատարել իր պարտավորությունները համատեղ ծրագրի այն մասով, որը վերաբերում է հարստացված ուրանին և «ծանր ջրին»: «Իրանը, ինչպես նախատեսված էր պայմանագրով, հատել է հարստացված […]
19:05 01.07.2019
ՌԴ զբոսաշրջային ընկերություններից մեկն ուսումնասիրել և հրապարակել է ամենամատչելի հյուրանոցների ցանկը ռուս զբոսաշրջիկների համար: Մատչելիների ցանկում հիմնականում 3-աստղանի հյուրանոցներ են, որտեղ մեկ օրվա արժեքը տատանվում է 2-5 հազար ռուբլու սահմաններում: «Զբոսաշրջիկների համար, ովքեր մտադիր են մեկ օրվա համար ծախսել մինչև 4 000 ռուբլի, հարմար կլինեն Մինսկի (միջինը 3 500 ռուբլի), Ստամբուլի և Երևանի (միջինը` 3 […]
16:40 01.07.2019
ԵԽԽՎ վերջին նստաշրջանին մասնակցած հայկական պատվիրակության ներկայացուցիչները այսօր ասուլիս են հրավիրել ԱԺ-ում: Հիշեցնենք, ամենաթեժ քննարկումը վեհաժողովի նիստին ծավալվել էր ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգման հարցի շուրջ: Հայկական պատվիրակությունը կողմ էր քվեարկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի հետ վերադարձին: Լրագրողները հիշեցրել են, որ քվեարկության ժամանակ Հովհաննես Իգիթյանը դահլիճում չի եղել, իսկ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի քվեարկության պահին, ըստ վերջինիս պարզաբանման, […]
18:48 28.06.2019
ԱՄՆ-ի հայազգի երկու քաղաքացիներ մեղադրվել են առողջապահության ոլորտում խոշոր չափերի խարդախության համար: ԱՄՆ-ի դատարանը Կալիֆոռնիայի բժշկական կենտրոններից մեկի սեփականատերերին՝ Անժելա Ավետիսյանին և Աշոտ Մինասյանին, դատապարտել է համապատասխանաբար 10 և 6 տարվա ազատազրկման: Ամերիկյան «Medicare» առողջապահական համակարգին հասցված վնասը կազմել է 22 միլիոն դոլար: Դատարանը նաև պարտավորեցրել է նրանց վճարել 4,2 միլիոն դոլարի չափով փոխհատուցում: Այս […]
18:36 28.06.2019
Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումների 1/2 եզրափակչում Գոռ Ներսեսյանը՝ (81կգ.) պարտվեց բրիտանացի Բենջամին Ուիտտակերին: Այսօր ավելի վաղ կիսաեզրափակչում պարտություն էր կրել Կարեն Տոնականյանը՝ (60կգ.): Նա 1-4 հաշվով զիջել էր բելառուս Դմիտրի Ասանաուին: Այսպիսով, Գոռը, ինչպես և Կարեն Տոնականյանը, կստանա բրոնզե մեդալ: Այսօր ավելի ուշ ռինգ դուրս կգան կիսաեզրափակիչների մեր մյուս երկու մասնակիցները՝ Արթուր Հովհաննիսյանը […]
17:21 28.06.2019
Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումների 1/2 եզրափակչում քիչ առաջ Կարեն Տոնականյանը՝ (60կգ.) 1-4 հաշվով պարտվել է բելառուս մարզիկ Դմիտրի Ասանաուին: Այսպիսով, Կարենը դառնում է Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր: Այսօր ավելի ուշ ռինգ դուրս կգան կիսաեզրափակիչների մեր մյուս մասնակիցները՝ Արթուր Հովհաննիսյանը, Գոռ Ներսեսյանը և Հովհաննես Բաչկովը:
15:41 28.06.2019
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ այսօր լրագրողները ԱԺ-ում հարց են ուղղել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին: Լիլիթ Մակունցը պատասխանել է, թե նամակը իրեն ուղղված չէ, հետևաբար հարցն էլ իրեն չպետք է ուղղել: Դրանից հետո այլ հարց են տվել լրագրողները, թե արդյո՞ք համամիտ է Մակունցը այն կարծիքի հետ, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է: «ՍԴ-ում ճգնաժամի […]
14:38 28.06.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերին այսօր մրցում են հունահռոմեական ոճի ըմբիշները: Քիչ առաջ 1/4 եզրափակչում Կարեն Ասլանյանը 6-1 հաշվով հաղթել է նորվեգացի Հաավարդ Յորգենսենին: Հիշեցնենք, որ նորվեգացին 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Քարիմ Ջաֆարովին, իսկ Կարենը 4-0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Սվիլեն Կոստադինովին: Կիսաեզրափակչում Կարենը կմրցի վրացի ըմբիշ Շմագի Բոլխվաձեի հետ: […]
13:59 28.06.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում այսօր մրցում են նաև հունահռոմեական ոճի ըմբիշները: Քիչ առաջ ավարտվել են 77 կգ քաշային ըմբիշների 1/8 եզրափակչի հանդիպումները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը 9-0 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Էլմար Նուրալիևին: Այսպիսով, ինչպես և Կարեն Ասլանյանը, Կարապետ Չալյանը ևս դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի մոլդովացի Իգոր […]
13:39 28.06.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Ինչպես արդեն նշել էինք, այսօր մրցահարթակ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Արմեն Մելիքյանի (60 կգ) պարտությունից հետո գորգ դուրս եկավ Կարեն Ասլանյանը (67 կգ) և կարողացավ 4-0 հաշվով հաղթել բուլղարացի Սվիլեն Կոստադինովին: 1/4 եզրափակչում Կարենը կմրցի նորվեգացի Հաավարդ Յորգենսենի հետ: Նորվեգացին 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր […]
12:52 28.06.2019
Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Մեր մարզիկներից առաջինը գորգ է դուրս եկել Արմեն Մելիքյանը (60կգ.): Արմենը 1/8 եզրափակչում մրցել է թուրք մարզիկ Քերեմ Քամալի հետ և պարտվել 0-4 հաշվով: Ի դեպ, այս քաշային կարգում ևս երկու հայ մարզիկներ կան, որոնք ներկայացնում են Ուկրաինան և Ռուսաստանը: ժորա Աբովյանը […]
23:03 27.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական պարգևներ է շնորհել հայազգի երկու գործիչների` Յուրի Բեջանյանին և Սարգիս Բաբայանին: Դիվանագետ Յուրի Բեջանյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով: Բեջանյանն այժմ Կոստա Ռիկայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն է: Նախկինում եղել է Սան Ֆրանցիսկոյում ապա Մոնրեալում ՌԴ հյուպատոսը: Սարգիս Բաբայանին շնորհվել է «Գյուղատնտեսության վաստակավոր աշխատող» կոչումը:
22:06 27.06.2019
Հայտնի ռուս մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը «Вести FM» ռադիոյի եթերում խոսել է հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին: Հիշեցնենք, որ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար, հիմք ընդունելով ՌԴ նախկին պատգամավոր Իլդար Սամիևի ցուցմունքները: Ի դեպ, Սամիևը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ: Սոլովյովը կասկած է հայտնել գործի իրավաչափության առումով: «Անհասկանալի է, թե ինչու […]
21:03 27.06.2019
Թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ նախկին նախագահ Աբդուլա Գյուլը ու ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց քաղաքական կուսակցությունն են ստեղծում: Ըստ ԶԼՄ-ների՝ նոր քաղաքական ուժին կարող են միանալ նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության այն ներկայացուցիչները, որոնք համաձայն չեն Էրդողանի քաղաքականության հետ: Նոր քաղաքական ուժը կղեկավարի Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նշվում է, […]
20:35 27.06.2019
Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Վալոդյա Ֆրանգուլյանը Հայաստանի հավաքականից միակ ըմբիշն էր մնացել, որ հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ֆրանգուլյանը, սակայն, վճռորոշ գոտեմարտում անհաջողության է մատնվել: 2-8 հաշվով նա զիջել է Ուկրաինան ներկայացնող հայազգի Գոռ Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ մինչ այդ սփոփիչ գոտեմարտում Ֆրանգուլյանը 3-1 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Գեորգի Կոլիևին: Այսպիսով՝ […]
20:22 27.06.2019
Ռուսական «Аэрофлот» ընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից ուղևորների վառելիքի համար վճարի թանկացման մասին: Խոսքը վերաբերում է Մոսկվայից Երևան, Բաքու, Մինսկ և ԱՊՀ այլ քաղաքներ չվերթներին: Էկոնոմ դասի ուղևորների պարագայում վառելիքի համար վճարը 15-ից կդառնա 20 եվրո, իսկ բիզնես դասի ուղևորների համար վառելիքի վճարը կհասնի 40 եվրոյի: Վառելիքի վճարը կթանկանա նաև ՌԴ ներքին չվերթների ուղևորների համար: […]
14:06 27.06.2019
Անհավանական այս դեպքը գրանցվել է ՌԴ Տուվայի մարզում: Տեղաբնակ մի տղամարդ, որի անունը Ալեքսանդր է, կոտրած ողնաշարով ուղիղ մեկ ամիս գտնվել է արջի որջում և կարողացել է ողջ մնալ: Այս մասին EADaily պարբերականին պատմել են Ալեքսանդրի հարազատները:Ալեքսանդրին շների օգնությամբ հայտնաբերել են որսորդները: Նա եղել է ծայրաստիճան հյուծված վիճակում, բազմաթիվ ծանր վնասվածքներով և խոր վերքերով, որոնք […]
13:07 27.06.2019
Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Քիչ առաջ սփոփիչ գոտեմարտում նա 3-1 հաշվով հաղթել է Բելառուսը ներկայացնող Գեորգի Կոլիևին: Հիշեցնենք, որ Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալիևին: Բայց քանի որ ադրբեջանցին հասել էր եզրափակիչ, Ֆրանգուլյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզի համար: Այդ գոտեմարտը կկայանա այսօր երեկոյան: Ի […]
00:01 27.06.2019
27-ամյա իրանցի Ռեզա Պարաստեշը շատ նման է Լիոնել Մեսսիին: Ոմանք նույնիսկ չեն տարբերում նրան հայտնի արգենտինացուց: Հենց այս հանգամանքն էլ օգտագործելով՝ Ռեզան կարողացել է գայթակղել բազմաթիվ աղջիկների և սեռական հարաբերություններ ունեցել նրանց հետ: Երբ խաբեությունը ջրի երես է դուրս եկել, 23 աղջիկներ դատի են տվել Պարաստեշին: Այս մասին հայտնում է ֆրանսիական Insolite TV պարբերականը։ Ի […]
22:28 26.06.2019
Հայտնի GQ ամսագրի ռուսական տարբերակը ներկայացրել է 2019 թվականի Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: 150 ամենաազդեցիկների մեջ նաև հայեր կան: Բիզնեսի ոլորտից նշված է «РЕСО-Гарантия» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովի անունը: Մեդիա ոլորտում ամենաազդեցիկը Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն է: Ցուցակում հայտնվել են նաև iMall.eu շոփինգ-ստարտափի ղեկավար Մարտին Ավետիսյանը, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, որը մայրական կողմից հայ […]
22:15 26.06.2019
Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումների 1/4 եզրափակչում քիչ առաջ Հովհաննես Բաչկովը՝ (64կգ) հաղթանակ է տարել հույն բռնցքամարտիկ Ալեքսանդրոս Ցանիկիդիսի նկատմամբ: Մրցամարտն ավարտվել է Եվրոպայի չեմպիոնի բացահայտ առավելությամբ` 5-0 հաշվով: Հովհաննեսից մի քանի րոպե առաջ կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել Կարեն Տոնականյանը` (60կգ), իսկ երեկ նույն արդյունքն էր գրանցել Արթուր Հովհաննիսյանը` (49կգ): Այսպիսով՝ Հայաստանը 3 ներկայացուցիչ […]
21:55 26.06.2019
Կազանում ավարտվել են 1932 թվականին պայթեցված Աստվածամոր տաճարի վերականգնման հիմնական աշխատանքները: Այժմ պետք է սկսվեն դեկորատիվ հարդարման և սրբապատկերների նկարչության աշխատանքները, որոնք վստահվել են հայ մասնագետների խմբին: Աշխատանքները ղեկավարում է հայաստանցի Քաջիկ Մարգարյանը: Փորձառու մասնագետի ղեկավարությամբ վերականգնվել են նաև Տուչկովոյի Աստվածամոր եկեղեցին, Սավինո-Ստորոժևյան տաճարը: Այս մասին հայտնում է «Татар-информ» հրատարակչությունը: Տաճարի ամբողջական վերականգնումը նախատեսված է […]
21:40 26.06.2019
Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումների 1/4 եզրափակչում քիչ առաջ Կարեն Տոնականյանը՝ (60կգ) դժվարին հաղթանակ է տարել անգլիացի Կալում Ֆրենչի նկատմամբ: Մրցամարտն ավարտվել է 3-2 հաշվով: Այսպիսով` հայ բռնցքամարտիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել է իրեն առնվազն բրոնզե մեդալով: Հիշեցնենք, որ երեկ կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել Արթուր Հովհաննիսյանը (49կգ): Քիչ հետո ռինգ դուրս կգա […]
20:50 26.06.2019
Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Օրը մեր մարզիկների համար առայժմ անհաջող է: Քիչ առաջ բռնցքամարտի մրցումների 1/4 եզրափակչում Գուրգեն Հովհաննիսյանը՝ (91կգ) նվազագույն 2-3 հաշվով զիջել է գերմանացի Նելվիե Տիաֆակին: 1/4-ում անհաջողության է մատնվել նաև Անուշ Գրիգորյանը՝ (51կգ): Նա 0-5 հաշվով զիջել է լեհ մարզուհի Սանդրա Դրաբիկին: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ 1/4 եզրափակչում պարտություն էր […]
15:47 26.06.2019
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովը: Ընդմիջմանը ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նշել է, որ գտնվում են ֆեդերացիայի շենքում և ֆեդերացիայի ժողովին և Ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող հարցերի չի պատասխանի: Վանեցյանը նշել է, որ այս տարի ֆեդերացիան 76 փոքր մարզադաշտ կկառուցի մարզերում: Խոսել է նաև ազգային մարզադաշտի կառուցման մասին: Պետությունը […]
20:52 24.06.2019
Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր ռինգ են դուրս եկել 56 կգ և 91 կգ քաշային բռնցքամարտիկները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 56 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Ժիրայր Սարգսյանը 1-4 հաշվով զիջել է իռլանդացի Կուրտ Ուոլքերին, իսկ 91 կգ քաշայինների կարգում Գուրգեն Հովհաննիսյանը 3-2 հաշվով հաղթել է թուրք մարզիկ Մուքայիտ Իլյասին: Քիչ առաջ […]
18:40 24.06.2019
Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր ռինգ են դուրս եկել 56 կգ և 91 կգ քաշային բռնցքամարտիկները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 56 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Ժիրայր Սարգսյանը 1-4 հաշվով զիջել է իռլանդացի Կուրտ Ուոլքերին: Իսկ 91 կգ քաշայինների կարգում քիչ առաջ Գուրգեն Հովհաննիսյանը 3-2 հաշվով հաղթել է թուրք մարզիկ Մուքայիտ Իլյասին: […]