11:26 13.02.2019
ԱՄՆ-ում դեռահասների շրջանում թափ է հավաքում, այսպես կոչվող, «պատվաստումների կողմնակիցների» շարժումը: Այս շարժման ակտիվիստները դեռահասների շրջանում քարոզում են բոլոր տեսակի հիվանդությունների դեմ պարտադիր պատվաստում անցնելու գաղափարը: Նրանց համոզմամբ` ծնողները, որոնք դեմ են պատվաստումներին կամ գոնե դրանց մի մասին, ճիշտ պատկերացում չունեն ժամանակակից բժշկության մասին և այդպիսով՝ նպաստում են մահացության աճին: Սոցցանցերում այս շարժման ակտիվիստները հատուկ […]
11:16 13.02.2019
ԱՄՆ-ը մտադիր է պահպանել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները այնքան ժամանակ, մինչև Դոնբասն ու Ղրիմը նորից չանցնեն Ուկրաինայի վերահսկողության տակ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչներից Ջոնաթան Կոենը: Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները հայտարարել էին ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների անարդյունավետության մասին: Ըստ կոնգրեսականների` ՌԴ-ն նվազեցրել է կախվածությունը Արևմուտքից և հիմա ակտիվ հարաբերություններ է […]
23:32 11.02.2019
Սան-Ֆրանցիսկոյի համալսարանի կենսաբանները մարդու և շիմպանզե`ի ցողունային բջիջներից աճեցրել են «մինի-ուղեղներ»: Գիտնականների կարծիքով՝ դրանք շատ օգտակար կլինեն մարդու ուղեղի էվոլյուցիայի ուսումնասիրման համար: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում: Ուղեղների աճեցման համար օգտագործվել են 10 մարդու և 8 շիմպանզեի ցողունային բջիջներ: Ստեղծվել է 56 նմուշ: Դրանք լիարժեք օրգաններ չեն, այսպես կոչված, կիսաֆաբրիկատներ են, բայց, ամեն դեպքում, ունեն բավարար […]
23:07 11.02.2019
Թողարկվել է աշխարհի ամենաերկար գովազդը: Woohoo հեռուստաալիքով այն ցուցադրվել է 14 ժամ անընդմեջ, իսկ կայքում կարելի է դիտել անվերջ: Wieden+Kennedy São Paulo գովազդային գործակալության Old Spice ընկերության օծանելիքի գովազդային հոլովակը բաղկացած է մեկը մյուսին փոխարինող սյուժեներից, որոնք կարելի է դիտել անընդհատ: YouTube կայքում հրապարակվել է գովազդի 3 րոպեանոց տարբերակը: Գովազդը հայտնվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում, […]
23:06 11.02.2019
Լիտվան Բելառուսին համարել է իր անվտանգությանը սպառնացող երկիր: Վիլնյուսում հիմա այն կարծիքին են, որ Մինսկը դարձել է Ռուսաստանի կարևորագույն դաշնակիցը և այս երկրի ու Չինաստանի հետ ռեալ վտանգ է ներկայացնում: Լիտվայի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Բելառուսը համագործակցում է Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում: Սերտ համագործակցություն է հաստատվել նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև: Նշվում է նաև, որ […]
19:50 11.02.2019
Coca-Cola ընկերությունը 10 տարում առաջին անգամ շուկա կհանի նոր արտադրատեսակ: Նոր ըմպելիքն ունի նարնջի և վանիլինի համ: Այն խանութներում կհայտնվի փետրվարի 25-ից: Ըմպելիքը կլինի երկու տեսակի` շաքարով և առանց շաքարի: Այս մասին հայտարարություն է տարածվել ընկերության պաշտոնական կայքում: Նշվում է, որ թեստավորման փուլում առաջարկվել է մի քանի համ, այդ թվում` ազնվամորու, կոճապղպեղի, կիտրոնի, բայց ընտրվել […]
19:00 11.02.2019
Մոսկվայի զինվորական դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման» երկու անդամի: Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են` Բախտիյար Մախմուդով և Զաֆարխոն Ռախմատով: Նրանք մեղավոր են ճանաչվել Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում և էլեկտրագնացքում իրականացրած ահաբեկչությունների նախապատրաստման մեջ: Մախմուդովն ու Ռախմատովը պատիժը կկրեն խիստ ռեժիմի գաղութում: Նրանք ձերբակալվել էին 2017թ. դեկտեմբերին և ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը: Ձերբակալման […]
18:02 11.02.2019
Իսպանական Գրան-Կամարիա զբոսաշրջային վայրում զբոսաշրջիկները կարող են հսկայական տուգանքներ վճարել և նույնիսկ բանտում հայտնվել ավազին նկարելու կամ ափին քարերով ինչ-որ պատկերներ ստեղծելու համար: Այս մասին գրում է The Sun պարբերականը: Խնդիրն այն է, որ բնապահպանները խիստ մտահոգված են տեղի՝ Մասպալոմաս ավազաբլուրների էկոլոգիական հարցերով: Դրանք զբաղեցնում են 400 հա տարածք և համարվում են կղզու տեսարժան վայրերից մեկը: Մասնագետներն ասում […]
15:47 11.02.2019
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Ֆուլլերթոն քաղաքում մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց: Այս մասին տեղեկացրել է քաղաքային ոստիկանությունը: Toyota Tacoma մեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել է մայթին կանգնած մարդկանց բազմության մեջ, ինչից հետո հարվածել է ծառին: Վրաերթի հետևանքով տուժել է 10 մարդ՝ 18-49 տարեկան: Նրանք հոսպիտալացվել են, մի քանիսի վիճակը ծայրահեղ […]
15:02 11.02.2019
«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» համաժողովից հետո լրագրողների հարցերին է պատասխանել նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նա նշել է, որ օպտիմալացման գործընթացներից քաղաքը չի տուժել, վերջին շրջանում քաղաքապետարանը փակել է աշխատավարձերի բոլոր պարտքերը, իսկ խնամու, բարեկամի ու նույնիսկ ազգականի, իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում աշխատանքի չի ընդունել: Ի՞նչ է փոխվել Վանաձորում հեղափոխությունից հետո հարցին […]
13:50 11.02.2019
NASA-ն հրապարակել է Մարսի վրա արված նկարահանումների տեսանյութը: Նկարահանումներն արվել են Curiosity մարսագնացի միջոցով: Մարսագնացն իջել է Վերա Ռուբին բարձունքի գագաթից, որտեղ գտնվում էր շուրջ մեկ տարի: Կատարվել է 360 աստիճանի համայնապատկերային նկարահանում: Մարսագնացը դեռ մոտ մեկ տարի էլ հետազոտելու է մոլորակի կավային գրունտը: Հիշեցնենք, որ Curiosity-ն վայրեջք էր կատարել Մարսի Հեյլ խառնարանի հատվածում 2012 թվականին: […]
13:04 11.02.2019
Այսօր՝ փետրվարի 11-ին, Ալբերտ Ազարյանը դարձավ 90 տարեկան: Խորհրդային միության և Հայաստանի լեգենդար մարզիկը երեք անգամ դարձել է Օլիմպիական խաղերի, 4 անգամ աշխարհի և 11 անգամ ԽՍՀՄ չեմպիոն: Հայտնի պատմություն կա Ազարյանի անվան հետ կապված: 1953 թվականին ԽՍՀՄ առաջնության ժամանակ «խաչ» վարժությունը կատարելիս նա շրջվել է դեպի մրցավարները և հարցրել, թե արդյո՞ք ինքը երկար է […]
12:45 11.02.2019
Առաջիկայում Մոսկվայում կգործարկվի այսպես կոչվող «խելացի տրամվայ»: Խոսքն առանց վարորդի տրամվայների մասին է: Առայժմ դրանք թեստավորման փուլում են: Գործարկումից հետո տրամվայները կսպասարկեն Օստանկինո-Մեդվեդկովո ուղղությունը: Այդ մասին ռուսական «Ведомости» թերթին պատմել են Cognitive Technologies կազմակերպության ներկայացուցիչները: «Խելացի տրամվայը» նախագծվել և պատրաստվել է «Витязь-М» մոդելի հիման վրա, «Транспортные системы» ընկերությունում: Իսկ Cognitive Technologies ընկերությունը մշակել է տրամվայի ղեկավարման համակարգը, […]
12:15 11.02.2019
Տեղի է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը: Ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ունի 15 անդամ և ԱԺ-ի ամենամեծ մշտական հանձնաժողովնեից մեկն է, որը նախագահում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ նույնպես ընտրվել է «Իմ քայլը» խմբակցությունից: Հովիկ Աղազարյանն ընտրվել է միաձայն: Մինչ ընտրությունը Աղազարյանը […]
10:26 11.02.2019
Դեպքը տեղի է ունեցել Բելֆասթի կենդանաբանական այգում: Ուժեղ քամու հետևանքով ծառերի մեծ ճյուղեր են կոտրվել և ընկել շիմպանզեների համար նախատեսված տարածքում: Կենդանիներն այդ խոշոր ճյուղերը հենել են պատին և օգտագործել դրանք որպես աստիճան: Այցելուները կարողացել են տեսանկարահանել շիմպանզեներից մեկի փախուստի պահը: Ավելի ուշ շիմպանզեն վերադարձել է իր տարածք: Այգու աշխատակիցները նշել են, որ շիմպանզեները բավականին […]
19:05 07.02.2019
Անգլիական «Նյուպորտ Քաունտի» ակումբի դարպասապահ Ջո Դեյը Անգլիաի գավաթի շրջանակներում «Միդլսբրոյի» հետ հանդիպման ավարտից անմիջապես հետո իմացել է, որ երկվորյակներ է ունեցել ու անմիջապես մարզադաշտից վազքով ուղևորվել է ծննդատուն: Հարցազրույցի ժամանակ Դեյը խոստովանել է, որ ինքն ու կինը ենթադրել էին, որ հենց խաղի ժամանակ կարող էր սկսվել ծննդաբերությունը: Ամեն դեպքում կինը հորդորել էր Ջոյին, որ […]
18:55 07.02.2019
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի թափուր տեղը համալրելու համար գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի միջև մրցամարտի չորրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Ընդհանուր` 2,5:1,5 հաշվով հաղթեց Հայկ Մարտիրոսյանը: Նա էլ դարձավ հավաքականի հինգերորդ անդամը: Անցկացված 4 պարտիաներից 3-ը ավարտվեցին ոչ-ոքի: Երկրորդ տուրում, ընդ որում սև խաղաքարերով տարած հաղթանակի շնորհիվ, հավաքականում տեղ նվաճեց Հայկ Մարտիրոսյանը:
13:46 07.02.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր էջում հրապարակել է մասնատված Թուրքիայի քարտեզը: GIF-անիմացիայի վրա քարտեզ է, որի վրա առանձնացված են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին աջակցող երկրները: Պոմպեոն երախտագիտություն է հայտնել այդ երկրներին իր խոսքով «նախագահ Գուաիդոյին» սատարելու համար: Հրապարակված քարտեզի վրա Թուրքիան բաժանված է երկու մասի, իսկ հարավկովկասյան երկրների, այդ թվում` Հայաստանի սահմանները ներկայացված […]
00:12 07.02.2019
Խորհրդային և ռուսաստանցի հայտնի գեղասահորդուհի, ազգությամբ հայ Հասմիկ Վարդանյանը կարող է կանգնել քրեական պատասխանատվության ենթարկվել: Սոցիալական ապահովագրության հիմնադրամի նրա փաստաթղերում հայտնաբերվել է կեղծ բժշկական տեղեկանք: Կեղծ փաստաթղթի պատճառով նրան հեռացրել են Ֆիզիկական կուլտուրայի ռուսական պետական համալսարանից, որտեղ նա աշխատում էր որպես գեղասահքի և մանկավարժության ամբիոնի դոցենտ, հիմա էլ հնարավոր է քրեական գործ հարուցվի:
23:30 06.02.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Թուրքիայի հանդեպ սահմանափակումների մի մասը: Նախագահի հրամանն արդեն պաշտոնապես հրապարակվել է: Փաստաթուղթը վերաբերում է մի շարք ֆիզիկական անձանց, որոնց նկատմամբ այլևս չեն գործի պատժամիջոցները: Այդ անձանց թվում են հատուկ անձնագրեր ունեցող քաղաքացիները, որոնք կարճաժամկետ գործուղումներով կարող են ժամանել Ռուսաստան, այդ թվում՝ ՌԴ-ում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններ: ՌԴ ԱԳՆ-ից նշել են, […]
23:00 06.02.2019
Եվրախորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ Թերեզա Մեյը Բրյուսել այցի ընթացքում կներկայացնի ԵՄ կազմից դուրս գալու իրատեսական առաջարկներ: Դոնալդ Տուսկը վստահ է, որ բրիտանացիների համար, որոնք կողմ են քվեարկել ԵՄ-ից առանց գործարքի դուրս գալուն, դժոխքում առանձին կաթսա կա: Նրա խոսքերն է մեջբերել The Guardian հրատարակչությունը: Տուսկը նաև ավելացրել է, որ ԵՄ-ում պատրաստ են «հավանական ձախողմանը», եթե Լոնդոնը […]
22:14 06.02.2019
Կոլումբիայում վայրէջք են կատարում Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ: Այս մասին հաղորդել է Կոլումբիայի արտգործնախարարությունը: «Վենեսուելայի ժողովուրդն այդ օգնության կարիքն ունի: Իսկ ի՞նչ պետք է անի նախագահ Մադուրոն: Ընդամենը պետք է չխանգարի, որպեսզի վենեսուելացի մեր եղբայրները ստանան այդ օգնությունը»,- ասել է Կոլումբիայի ԱԳ նախարար Կարլոս Տրուխիլյոն: Ավելի վաղ հայտարարվել էր, որ վենեսուելացի զինվորականները փակել […]
22:04 06.02.2019
Ինչ չափ ու տեսք կունենա կառավարության լրամշակած ծրագրի նախագիծը պարզ կլինի երկու օրից, երբ այն ներկայացվի խորհրդարան: Ամեն դեպքում, փոփոխությունները կլինեն կոսմետիկ, քանի որ նախագծի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն: Բովանդակությամբ ծրագիրը որոշակի նմանություններ ունի Նիկոլ Փաշինյանի նախորդ՝ 2018-ի […]
21:46 06.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հանդիպել է Եվրամիության ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հարավամերիկյան այս երկրում: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք խոսել ենք Եվրամիության ներկայացուցիչների հետ, որպեսզի համակարգենք դեպի ժողովրդավարություն անցման քայլերը և ամրապնդենք Եվրամիության աջակցությունն այդ գործընթացին»,- նշել է Գուայդոն: Նա նաև ավելացրել է, որ երախտապարտ է միջազգային հանրությանը «Վենեսուելայի […]
21:22 06.02.2019
Գյումրեցի Արմեն Վարդանյանը ճանաչվել է Ուկրաինայի՝ վերջին 20 տարիների լավագույն ըմբիշ: Նրան հատուկ մրցանակ են շնորհել այս տիտղոսին արժանանալու կապակցությամբ: Արմեն Վարդանյանը ծնվել է 1982 թվականին Լենինականում (Գյումրի): 1998 թվականին Համաշխարհային պատանեկան խաղերին Հայաստանի հավաքականի կազմում նա դարձել է փոխչեմպիոն: 1999 թվականին տեղափոխվել է Զապորոժյե և սկսել հանդես գալ Ուկրաինայի հավաքականի կազմում: 2008-ին նա դարձել է […]
11:29 06.02.2019
Կոլորադոյի բնակիչն առավոտյան իր սովորական մարզումներով էր զբաղված, երբ նրա վրա հարձակվել է կատվառյուծը: Այս մասին հայտնել է Fox News-ը: Դեպքը տեղի է ունեցել Հորսետուտ բարձունքի մոտակայքում: Ամերիկացին, որի անունը չի նշվում, ոչ միայն կարողացել է դիմադրել հսկա գիշատչի հարձակմանը, այլևինքն է մի քանի հարվածներ հասցրել, որից հետո կատվառյուծը սատկել է: Այս ամենից հետո ամերիկացին […]
10:35 06.02.2019
Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայկական դուդուկ է նվիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Nouvelles d’Arménie պարբերականի ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը: Նա նաև լուսանկար է հրապարակել: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հրավիրվել էր Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Մակրոնն այդտեղ հայտարարել էր, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել […]
19:25 05.02.2019
Այսօր` փետրվարի 5-ին, Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 34 տարեկան: Նա ծնվել է շատ աղքատ ընտանիքում, բայց աշխատասիրության և տաղանդի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ: Ներկայացնենք Ռոնալդուի կենսագրության ամենահետաքրքիր ու սենսացիոն փաստերը. 1. Ծնվել է Սանտու Անտոնիոյում՝ Մարիա Դոլորեշ դուշ Սանտուս Ավելյույի և Ժոզե Դինիս Ավեյրույի բազմանդամ ընտանիքում: Ունի մեծ եղբայր՝ Ուգուն, երեք քույր՝ Կատյան, Էլման և Լիլիանան: […]
18:39 05.02.2019
Ադրբեջանցի լրագրող, «Թուրան» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը գտնվում է Հայաստանում: Նա հայտ էր ներկայացրել ՀՀ ԱԳՆ` հավատարմագրվելու և լրագրողական գործունեություն ծավալելու համար: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքերով` այցը զուտ լրագրողական գործունեություն ծավալելուն էր ուղղված, և նախարարության կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվել լրագրողների գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ: Ադրբեջանցի լրագրողը մի քանի օր տևած այցի շրջանակներում […]
18:30 05.02.2019
Ժոզե Մոուրինյոն վճարել է տուգանքն ու խուսափել բանտարկությունից: Sky Sports-ի տեղեկություններով` պորտուգալացի մարզիչը համաձայնել է համագործակցել Իսպանիայի հարկային ծառայությունների հետ և խոստովանել իր ապօրինի ստացած եկամուտների մասին: Այսպիսով, նրան մի տարի ազատազրկելու փոխարեն առաջարկել են տուգանք վճարել: Հետաքննությունը պարզել էր, որ Մոուրինյոն 2011-2012 թվականներին, երբ մարզում էր Մադրիդի «Ռեալը», թաքցրել էր իր եկամուտների մի մասը: […]