TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+28.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Ազնավուրի որդին դուդուկ է նվիրել Էմանուել Մակրոնին

10:35 06.02.2019

Շառլ Ազնավուրի որդին՝  Նիկոլա Ազնավուրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայկական դուդուկ է նվիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Nouvelles d’Arménie պարբերականի ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը: Նա նաև լուսանկար է հրապարակել: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հրավիրվել էր Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Մակրոնն այդտեղ հայտարարել էր, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 34 տարեկան. պորտուգալացու կենսագրության ամենահետաքրքիր ու սենսացիոն փաստերը

19:25 05.02.2019

Այսօր` փետրվարի 5-ին, Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 34 տարեկան: Նա ծնվել է շատ աղքատ ընտանիքում, բայց աշխատասիրության և տաղանդի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ: Ներկայացնենք Ռոնալդուի կենսագրության ամենահետաքրքիր ու սենսացիոն փաստերը. 1. Ծնվել է Սանտու Անտոնիոյում՝ Մարիա Դոլորեշ դուշ Սանտուս Ավելյույի և Ժոզե Դինիս Ավեյրույի բազմանդամ ընտանիքում: Ունի մեծ եղբայր՝ Ուգուն, երեք քույր՝ Կատյան, Էլման և Լիլիանան: […]

̰
Ինչո՞ւ է ադրբեջանցի լրագրողը եկել Երևան

18:39 05.02.2019

Ադրբեջանցի լրագրող, «Թուրան» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը գտնվում է Հայաստանում: Նա հայտ էր ներկայացրել ՀՀ ԱԳՆ` հավատարմագրվելու և լրագրողական գործունեություն ծավալելու համար: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքերով` այցը զուտ լրագրողական գործունեություն ծավալելուն էր ուղղված, և նախարարության կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվել լրագրողների գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ: Ադրբեջանցի լրագրողը մի քանի օր տևած այցի շրջանակներում […]

̰
Ժոզե Մոուրինյոն վճարել է տուգանքն ու խուսափել բանտարկությունից

18:30 05.02.2019

Ժոզե Մոուրինյոն վճարել է տուգանքն ու խուսափել բանտարկությունից: Sky Sports-ի տեղեկություններով` պորտուգալացի մարզիչը համաձայնել է համագործակցել Իսպանիայի հարկային ծառայությունների հետ և խոստովանել իր ապօրինի ստացած եկամուտների մասին: Այսպիսով, նրան մի տարի ազատազրկելու փոխարեն առաջարկել են տուգանք վճարել: Հետաքննությունը պարզել էր, որ Մոուրինյոն 2011-2012 թվականներին, երբ մարզում էր Մադրիդի «Ռեալը», թաքցրել էր իր եկամուտների մի մասը: […]

̰
Սերժ Թանկյանն ու նրա կինը Հայաստանում օգնություն են ցուցաբերել 200-ից ավելի կարիքավոր ընտանիքի

16:15 05.02.2019

Ամերիկահայ հայտնի երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը և նրա կինը` Անժելան, Հայաստանում 200-ից ավելի կարիքավոր ընտանիքի են օգնել: «Արդեն մի քանի տարի Սերժ Թանկյանը և նրա կինը՝ Անժելան, մի քանի կազմակերպությունների հետ իրականացնում են բարեգործական ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում աղքատության հաղթահարմանը»,- նշված է տարածված մամլո հաղորդագրության մեջ: Նշվում է, որ […]

̰
Կանադայի բնակչությունը խուճապահար է. ստորջրյա գազերը սկսել են սառչել

15:17 05.02.2019

Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները խուճապահար են: Նրանց վախեցրել են ստորջրյա սառած «մեդուզաները»: Հետագայում պարզվել է, որ սառցակալած մեդուզանման մարմինները ջրերի խորքից դուրս եկող մեթան գազն է` սառած վիճակում: Գազի սառելուն նպաստել է ջերմաստիճանի կտրուկ անկումը: Կանադայի մի շարք շրջաններում գրանցվել է 40 աստիճանից ցածր ցուրտ: Մյուս կողմից, ըստ երկրաբանների, ստորջրյա հատվածներից մեթան գազի բարձրացումը պայմանավորված […]

̰
Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերից ավագի՝ տատի բնակարանից դուրսգրման գործով դատավարությունը հետաձգվեց

12:49 05.02.2019

Մոսկվայի դատարանը այսօր հետաձգել է Միխայիլ Խաչատուրյանի մոր հայցի քննությունը ավագ թոռնուհուն՝ Քրիստինա Խաչատուրյանին, իր բնակարանի հաշվառումից դուրս գրելու մասին: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:   Հետաձգման պատճառը պատասխանող կողմի` նիստին չներկայանալն է: Խաչատուրյան քույրերի տատիկը հունվարի 9-ին էր հայց ներկայացրել Քրիստինային իր տան հաշվառումից դուրս գրելու վերաբերյալ: Բանն այն է, որ բնակարանը տատի […]

̰
Համացանցում հայտնվել է Ժոզե Մոուրինյոյի վայր ընկնելու տեսանյութը

12:40 05.02.2019

Պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնվել է անհարմար դրության մեջ: Նա հրավիրված է եղել Ռուսաստանի հոկեյի ազգային լիգայի «Ավանգարդ»-ՍԿԱ հանդիպմանը: Նրան է վստահվել խաղի մեկնարկին տափօղակի խորհրդանշական նետումը: Տափօղակը նետելուց հետո, սակայն, մարզիչը չի կարողացել պահել հավասարակշռությունը, սայթաքել է և վայր ընկել: Նրան, իհարկե, անմիջապես օգնել են բարձրանալ: Տեսանյութն անմիջապես հայտնվել է համացանցում: Youtube-ում մեկ […]

̰
Ինչպես է Ցուկերբերգը «Թվիթեր»-ի ղեկավարին հյուրասիրել իր սատկացրած այծի հում միսը

00:12 05.02.2019

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գործընկերոջը զարմացրել է իր արտասովոր արարքով: Նա հրավիրել է գործընկերոջը երեկոյան ընթրիքի: Խոսքը «Թվիթեր»-ի ղեկավար Զեկ Դորսիի մասին է: Հենց վերջինիս աչքի առաջ Ցուկերբերգը էլեկտրաշոկերով սատկացրել է իր պահած ընտանի այծերից մեկին, այնուհետ հանձնարարել է մսագործին, որ վերջինս մորթի կենդանուն: Դորսին այդ մասին պատմել է  Rolling Stone ամսագրին: «Մարկի կյանքում մի շրջան […]

̰
Գիտնականներն ապացուցել են, որ քաղցկեղի զարգացմանը նպաստող ամենաէական պատճառներից մեկը ճարպակալումն է

23:10 04.02.2019

Քաղցկեղի 6 տեսակի դեպքում հիվանդացության վիճակագրական աճն ուղղակիորեն կապված է ճարպակալման հետ: Վերջին շրջանում գիտնականները ճարպակալության հետևանքների նորանոր բացահայտումներ են անում: Ճարպակալումը նպաստում է ոչ միայն դիաբետի   ու բազմաթիվ այլ հիվանդությունների զարգացմանը, այլև քաղցկեղի: Կանանց պարագայում, օրինակ, ավելորդ քաշը ավելացնում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը: Ըստ վիճակագրության՝ ամեն երրորդ մարդն ավելորդ քաշի խնդիր ունի, իսկ 15 […]

̰
Ստամբուլի Բաքրկեյ շրջանի համայնքապետարանը բնակիչների պահանջով կվերադարձնի գլխավոր փողոցներից մեկի հայկական անվանումը

22:59 04.02.2019

Ստամբուլի Բաքրկեյ շրջանի համայնքապետարանը բնակիչների պահանջով կվերադարձնի գլխավոր փողոցներից մեկի նախկին անվանումը:  Խոսքը Դադյանների փողոցի մասին է: Դադյանները Օսմանյան կայսրությունում հայտնի իշխանական տոհմ են: Դադյանների փողոցի ցուցանակը կտեղադրվի արդեն փետրվարի 5-ին: Այս փողոցում նաև Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին է և հայկական ուսումնարանը, որը դարձյալ Դադյանների անունով է կոչվել: Դադյանները Արծրունիների իշխանական տոհմից են և մեծ […]

̰
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է

22:02 04.02.2019

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է:  Հայ ֆուտբոլիստի անվան դիմաց հիմա գրված է 30 միլիոն եվրո: Մինչդեռ նախորդ գրանցման ժամանակ թիվը 35 միլիոն եվրո էր: Այս մասին տվյալներ են հրապարակված transfermarkt.com կայքում: Այստեղ նաև կա Մխիթարյանի տրանսֆերային արժեքի փոփոխությունների դինամիկան: Ըստ այդմ` Մխիթարյանի ամենաբարձր արժեքը կազմել է 37 միլիոն եվրո: Դա 2016 թվականի վերջերին էր, […]

̰
Ճապոնիայում ափ է նետվել աշխարհի ամենաերկար ձուկը

21:13 04.02.2019

Ճապոնիայում` Տոյամա ծոցի ափերին, 3.2 մետրանոց ձուկ են հայտնաբերել: Այն պատկանում է ծովատառեխների ընտանիքին, սակայն այս տեսակը սննդի մեջ չի օգտագործվում: Ձկանը իր չափերի համար անվանել են թագավորական ծովատառեխ: Ճապոնական լեգենդներում այս չափերի ձկներին համարում են Ծովի Աստծո կողմից ուղարկված և վախենում են: Ասում են, որ դա աղետի նշան է, ցունամի է լինելու: Գիտնականները, սակայն, […]

̰
Լեհաստանում նույնասեռական քաղաքական գործիչը ընդդիմադիր կուսակցություն է հիմնել

16:04 04.02.2019

Լեհական Սլուպսկի նախկին քաղաքապետ Ռոբերտ Բեդրոնը հիմնել է «Գարուն» անվանումով կուսակցություն և պատրաստվում է մասնակցել մայիսի վերջերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հաղորդել է գերմանական  DW  ալիքը: Կուսակցության հիմնադիր ժողովին Բեդրոնը նշել է, որ մտադիր է շատ հզոր ընդդիմադիր ուժ ձևավորել և դառնալ իսկական հակակշիռ ներկայիս իշխանություններին: «Լեհաստանում տեղ չունի անհանդուրժողականությունը, մենք հասել ենք արդեն սահմանին: Մեզ […]

̰
Բանտում գտնվող Քադաֆիի որդին ՄԱԿ-ից բժշկական օգնություն է խնդրել

14:30 04.02.2019

Լիբանանյան բանտում գտնվող Մուամմար Քադաֆիի որդին՝ Հաննիբալ Քադաֆին, խնդրել է ՄԱԿ-ին բժիշկների խումբ ուղարկել իր մոտ: Լիբիացի սպանված առաջնորդի որդու հետ կապը պահվում է Հռոմում նրա ներկայացուցչի միջոցով: Ըստ վերջինիս` Հաննիբալը լուրջ առողջական խնդիրներ ունի: «Ես ցավեր ունեմ կրծքավանդակիս հատվածում, շնչառական անբավարարություն, ցավեր իրանիս ստորին հատվածում, խնդիրներ մաշկիս հետ: Նաև իմ քիթն է կոտրված, իսկ […]

̰
Ֆրանսիան ընդունում է Խուան Գուաիդոյի լեգիտիմությունը

14:00 04.02.2019

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը ընդունել է Խուան Գուաիդոյի լեգիտիմությունը, ով իրեն հռչակել էր Վենեսուելայի նախագահ: Հունվարի 26-ին մի շարք երկրներ հայտարարել էին Գուաիդոյի լեգիտիմությունը ընդունելու մտադրության մասին, եթե 8 օրում Նիկոլաս Մադուրոն չնախաձեռներ երկրում նոր ընտրություններ: «Քանի որ Վենեսուելան նախագահական կառավարմամբ մոդելի երկիր է, ապա պետք է ճգնաժամից դուրս գալ նախագահական նոր ընտրություններ […]

̰
Գերմանիայի հայերին ու հրեաներին կմիավորի ցեղասպանության ճանաչման պայքարը

13:58 04.02.2019

Հաննովերի մշակութային կենտրոնում կկայանա միջազգային գիտաժողով` նվիրված հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրություններին: Քառօրյա գիտաժողովը կրում է «Մենք ապրելու ենք Բաբելոնից հետո. արտաքսման և ոչնչացման փորձը» խորագիրը: Գիտաժողովին նախատեսված են մեծ թվով հայ և հրեա պատմաբանների, մշակութաբանների, գրողների, հասարակական գործիչների ելույթներ: Առանձին թեմա է լինելու համաժողովին Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակի պահպանության հարցերով Գերմանիայի կառավարության քաղաքականությունը: […]

̰
Աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորներ են գտնվել. հայտնի ֆուտբոլիստի մարմինը դեռ չի հայտնաբերվել

13:15 04.02.2019

Էմիլիանո Սալայի հայրը՝ Օրասիո Սալան, մեկնաբանել է աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորների հայտնաբերման մասին  տեղեկությունները: Հիշեցնենք, հենց այդ ինքնաթիռում է եղել հայտնի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան, որը Նանտից թռչում էր Քարդիֆ: «Գտնվել են ինքնաթիռի բեկորները: Ես չեմ կարող այս ամենին հավատալ: Սա  նման է մղձավանջի, վատ երազի: Ես հուսահատված եմ, անօգնական»,- նշել է Օրասիո Սալան հարցազրույցներից մեկի […]

̰
Հայ գործարարը Վոլգոդոնսկում Էյֆելյան և Պիզայի աշտարակներ է կառուցել

22:51 01.02.2019

Վոլոգդայի շինկազմակերպություններից մեկի ղեկավար, հայազգի Ատոմ Գրիգորյանը, քաղաքից մոտ 60 կիլոմետր հեռավորությամբ կառուցել է աշխարհի ամենահայտնի տեսարժան շինություններից մի քանիսը` Պիզայի, Էյֆելյան և Օստանկինոյի աշտարակները: Այս մտահղացումը ծնվեց այն բանից հետո, երբ  Գրիգորյանն իր տան բակում Արարատ լեռան փոքր կրկնօրինակը պատրաստեց: Այնուհետ քաղաքից հեռու նա մեկ հեկտար տարածք վարձակալեց, գնեց մետաղի ջարդոն և կառուցեց Էյֆելյան […]

̰
Համացանցի օգտատերերը գտել են «ֆասթֆուդի սուպերհերոսին»

18:42 01.02.2019

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որի հերոսին բազմաթիվ օգտատերեր անվանել են «ֆասթֆուդի սուպերհերոս»: Տեսանյութը շատ պարզ է: Արագ սննդի կետի աշխատակիցը վազքով հասնում է մեքենային, որում ուտելիք պատվիրած մարդն է: Բանն այն է, որ նա պատվիրել է ուտելիքը, վճարել է, բայց մտքերով ընկած մոռացել է այն վերցնել և դատարկաձեռն գնացել է դեպի մեքենան: Հենց այդ […]

̰
Թուրքիայի ափերի մոտ Երկրորդ աշխարհամարտի տարիների գերմանական սուզանավ է հայտնաբերվել

18:40 01.02.2019

Թուրքիայի ափերի մոտ Երկրորդ աշխարհամարտի տարիների գերմանական սուզանավ են հայտնաբերել: U-23 գերմանական սուզանավը հայտնաբերել են Ստամբուլից ոչ հեռու՝ 40 կիլոմետր խորության վրա: Նավը նկատել են TRT World հեռուստաալիքի նկարահանող խմբի անդամները գիտահետազոտական ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ: Նկարահանումները կատարվել են հեռակառավարվող տեսախցիկներով: Հայտնի է, որ 1944թ. նահանջի ժամանակ գերմանացիները երեք սեփական սուզանավ են խորտակել Թուրքիայի ափերի […]

̰
130 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց կանանցից մեկը

18:00 01.02.2019

Մահացել է աշխարհի ամենատարեց կանանցից մեկը` Կոկա Իստամբուլովան: Նա ապրում էր ՌԴ Չեչնիայի Հանրապետությունում: «Նա իրեն հանկարծ վատ զգաց, ասաց, որ ցավեր է զգում կրծքավանդակի շրջանում: Բժիշկ կանչեցինք, ասաց, որ զարկերակային ճնշման անկում է գրանցվել: Սրսկում արեցին, բայց փրկել չկարողացան»,- պատմել է Կոկա Իստամբուլովայի թոռը: Նա ծնվել էր 1889  թվականին: Տարեթիվը գրանցված է եղել մի քանի […]

̰
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է փոքրիկ տղան դիտահորը պայթեցնում

17:08 01.02.2019

Չինաստանում փոքրիկ տղան պատահաբար պայթեցրել է կոյուղաջրերի դիտահորը: Նա հրավառ ճայթռուկը նետել է դիտահորը՝ չպատկերացնելով, թե ինչ հետևանք կարող է ունենալ չարաճճիությունը: Պարզվել է, որ դիտահորում կոյուղաջրերից մեթան գազ է անջատվել, որի հետ էլ հակազդեցության մեջ է մտել հրավառ նյութը և պայթյուն առաջացել: Փոքրիկը, բարեբախտաբար, չի տուժել, վնասվել են հարևանությամբ կայանված ավտոմեքենաներն ու խանութների ցուցափեղկերը: […]

̰
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Մոսկվայում հավաքարարը ընկնում շենքի տանիքից

16:00 01.02.2019

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիսարևելյան Բասմմանի փողոցի շենքերից մեկում՝ հունվարի 31-ին: Տղամարդը տեսանյութում մաքրում է եռահարկ շենքի տանիքը, երբ սայթաքում ու սահելով հասնելով թեք տանիքի վերջնամասին՝ չկարողանալով պահել հավասարակշռությունը, վայր է ընկնում: Ականատեսները անմիջապես շտապօգնություն են կանչել: Հաջորդ տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդուն տեղափոխում հիվանդանոց: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, միայն նշվում է, […]

̰
Համացանցում հայտնվել է Դաղստանի Կիզլյար քաղաքի «Պլանետա Լյուքս» առևտրային կենտրոնում բռնկված հրդեհի տեսանյութը

14:18 01.02.2019

Համացանցում հայտնվել է Դաղստանի Կիզլյար քաղաքի «Պլանետա Լյուքս» առևտրային կենտրոնում բռնկված հրդեհի տեսանյութը: Հրդեհը տեղի է ունեցել այսօր առավոտյան:  Տեսանյութում երևում է, որ եռահարկ շենքն ամբողջությամբ կրակի մեջ: Հրդեհի տարածքը կազմել է մոտ 8000 քառակուսի մետր:  Ի դեպ, ավելի ուշ հրդեհը տարածվել է նաև հարևան «Սոյուզ» առևտրային կենտրոնի ու այլ շինությունների վրա: «Սոյուզ» առևտրային կենտրոնը […]

̰
Օգտատերերն ահազանգել են YouTube-ի հետ կապված խնդիրների մասին

12:38 01.02.2019

Համացանցային օգտատերերն ահազանգել են YouTube-ի աշխատանքում այսօր ի հայտ եկած խնդիրների մասին: Այս մասին տեղեկացրել է Downdetector ծառայությունը: YouTube -ում տեղ գտած տեխնիկական թերությունների մասին ահազանգերը ստացվել են գիշերվանից: Նշվում է, որ բողոքներ են ստացվել աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, եվրապական մի շարք երկրներից, նաև Ճապոնիայից և Բրազիլիայից:  

̰
Վենեսուելան ԱՄԷ-ին 15 տոննա ոսկի կվաճառի

11:52 01.02.2019

Վենեսուելայի Կենտրոնական բանկն առաջիկայում նախատեսում է 15 տոննա ոսկի վաճառել ԱՄԷ-ին: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով վենեսուելական աղբյուրներին: Հաղորդվում է, որ ԱՄԷ-ի իշխանությունները ոսկու դիմաց կանխիկ եվրո կվճարեն, բայց թե որքան, առայժմ չի նշվում: Ընդհանուր առմամբ, Կարակասը մտադիր է վաճառել 29 տոննա ոսկի: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Վենեսուելայում սկսվեցին հունվարի 23-ին: Երկրի խորհրդարանի ղեկավար […]

̰
Ոչինչ չենք վճարելու. ՌԴ Պետդումայում պատասխանել են ՄԻԵԴ-ի որոշմանը

11:18 01.02.2019

Ռուսաստանը չպետք է համաձայնի ՄԻԵԴ վճռի հետ, որը պարտավորեցնում է Վրաստանին 10 միլիոն եվրո վճարել: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան: «Մենք չենք մասնակցել ԵԽԽՎ նիստերին և չենք ընտրել ՄԻԵԴ դատավորներ: Հետևաբար, մենք չպետք է ընդունենք ՄԻԵԴ-ի որոշումները»,- Չեպայի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, […]

̰
Արոնյանը ձախողեց մրցաշարի ավարտը. Gibraltar Chess Masters 2019

10:42 01.02.2019

Ավարտվեց  Gibraltar Chess Masters 2019 մրցաշարը: Վերջին տուրն անհաջող ստացվեց Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի նամար: Սպիտակ խաղաքարերով 10-րդ տուրում նա զիջեց անգլիացի Դևիդ Հոուելլին: Ի վերջո, 6.5 միավորով Արոնյանը զբաղեցրեց 24-րդ տեղը: Ի դեպ, հիշեցնենք, որ Արոնյանը Gibraltar Chess Masters նախորդ մրցաշրջանի հաղթողն էր, իսկ այս մրցաշարում իր վարկանիշով երկրորդն էր: Արոնյանից անհամեմատ ավելի […]

̰
Մելքումյանը կրկին հաղթեց, Արոնյանը կրկին խաղաց ոչ-ոքի. Gibraltar Chess Masters 2019

13:39 31.01.2019

Կայացան Gibraltar Chess Masters 2019 մրցաշարի նախավերջին՝  9-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով  ոչ-ոքի խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը կրկին հաղթեց: Այս անգամ նրա մրցակիցը հնդիկ Ռաունակ Սադհվանին էր: Արոնյանն ու Մելքումյանն այժմ ունեն հավասար՝ 6.5 միավոր ու ևս 11 շախմատիստների հետ կիսում են 5-17 տեղերը: Առաջատարը 7.5 միավորով ռուսաստանցի Վլադիսլավ […]

̰
BACK_TO_TOP