20:01 25.12.2018
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում երեք մահապարտ ահաբեկիչ հարձակում է գործել Արտաքին գործերի նախարարության շենքի վրա: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի անվտանգության ուժերին: Աղբյուրի տեղեկացմամբ՝ ահաբեկիչներից մեկը սպանվել է փոխհրաձգության ժամանակ, իսկ մյուս երկուսը ինքնապայթեցում են գործել հենց արտգործնախարարության շենքի մոտ: Զոհերի մասին տվյալներն առայժմ հակասական են: Ըստ իրավապահների՝ զոհվել է 3 մարդ, վիրավորվել […]
16:00 25.12.2018
ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածության հաստատման հարցը կլուծվի դեկտեմբերի 27-ին՝ ՌԴ և ՀՀ ղեկավարների հանդիպմանը: «Հուսով ենք՝ հայկական կողմը իմաստուն կգտնվի և հաշվի կառնի 5 նախագահների դիրքորոշումը: Երբ դու կազմակերպության անդամ ես, պետք է պատրաստ լինես փոխզիջումների»,- ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերել «Կոմերսանտ» թերթը: Նշվում […]
15:06 25.12.2018
Սուրբ Ծնունդն Իրաքում պաշտոնապես հայտարարվել է տոն: Որոշումն ընդունվել է կառավարության վերջին նիստում: Ինչպես հաղորդում է Al-Arabia հեռուստաալիքը, Իրաքի քրիստոնյաները «Իսլամական պետության «գերությունից ազատագրված տարածքներում կկարողանան նշել Ամանորն առաջին անգամ: Մինչ ամերիկյան օպերացիան, Իրաքում քրիստոնյա բնակչությունը կազմում էր 1,5 միլիոն, այժմ՝ մոտ 300 հազար: Հեռուստաալիքը նշում է, որ դեկտեմբերի 10-ին Բաբելոնի պատրիարք Լուիս Սակո Ռաֆայել Առաջինը դիմել […]
14:33 25.12.2018
Հոլիվուդյան աստղ, 63-ամյա Թոմ Հենքսը որոշել է կնոջ հետ ճաշել ճանապարհային սրճարաններից մեկում: Նա ոչ միայն շատ հայտնի է, այլև շատ սիրված: Հենքսը աչքի է ընկնում իր բարի ու մարդասիրական արարքներով, ինչը բացառություն չեղավ նաև այս անգամ: Սրճարան մտնելուց հետո դերասանն անմիջապես հայտնվել է այցելուների ուշադրության կենտրոնում: Նա ոչ միայն լուսանկարվել է նրանց հետ, այլև […]
14:10 25.12.2018
Ֆրանսիան ոչ մի օգուտ չի ստանա, եթե մնա Սիրիայում տեղի քրդերական զորամիավորումներին աջակցելու նպատակով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը հայտարարել էր, որ Փարիզը փորձելու է պաշտպանել սիրիացի քրդերին ամերիկյան զորքի դուրս գալուց հետո: Իսկ մինչ այդ Ֆրանսիայի […]
13:30 25.12.2018
Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է 429-ի: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ այսօրվա դրությամբ հայտնի է 1485 տուժածի մասին, ևս 154 մարդ համարվում է անհետ կորած, 16 հազարից ավելի մարդ հեռացել է տներից: Առավել շատ տուժել է Պանդեգլանգ շրջանը, որտեղ զոհերի թիվը հասել է 279-ի: Հիշեցնենք, որ հզոր ցունամին պատուհասել էր Ինդոնեզիայի ափերին դեկտեմբերի 22-ին: Ըստ սեյսմաբանների՝ […]
13:11 25.12.2018
Առնվազն 43 մարդ է մահացել, ևս 10-ը վիրավորվել է Քաբուլում տեղի ունեցած հերթական ահաբեկչության հետևանքով: Երեկ երեկոյան Քաբուլում՝ նախարարություններից մեկի շենքի մոտ, տեղի է ունեցել երեք պայթյուն, այնուհետև շենք են ներխուժել զինված ահաբեկիչներ և սկսել են կրակել: Նրանք սպանել են բոլորին, ովքեր հանդիպել են ճանապարհին: Դեպքի վայր ժամանած ուժայինները երկարատև փոխհրաձգությունների արդյունքում ոչնչացրել են երեք […]
12:40 25.12.2018
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է՝ Բաքուն հուսով է, որ 2019-ին հայկական զինուժը դուրս կգա «գրավյալ տարածքներից»: «Հուսով ենք, որ 2019 թվականին որոշակի առաջընթաց կգրանցվի գրավյալ տարածքներից հայկական զինուժի դուրսբերման և երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման հարցում»,- Էլմար Մամեդյարովի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը: Մամեդյարովն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը խաղաղության և […]
22:44 24.12.2018
Եգիպտացի հայտնի երգիչ ու երգահան Համզա Նամիրան Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում կատարել է Սայաթ-Նովայի «Նազանի»-ն: Երգը լսելու համար Լոնդոնի կենտրոնում տեղացիներ ու զբոսաշրջիկներ են հավաքվել, նրանցից մի քանիսն էլ ձայնակցել են Նամիրային: Իսկ Youtube-ում հայտնված տեսանյութը մի քանի օրում շուրջ 150 հազար դիտում է հավաքել:
21:57 24.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Իլհամ Ալիևին: Ադրբեջանի նախագահն այսօր դարձավ 57 տարեկան: «Եղբայրական Ադրբեջանի զարգացումը կապված է ձեր ղեկավարությամբ իրագործվող ծրագրերի հետ, որոնք ուղղված են հզոր և անկախ երկրի կառուցմանը»,- ասված է Լուկաշենկոյի շնորհավորական հեռագրում: Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ դինամիկ հարաբերություններն ու փոխըմբռնումը բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների տարբերվող առանձնահատկություններից մեկն են:
19:56 24.12.2018
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հինգ մարզիկների զրկել է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Այդ մարզիկների թվում է նաև Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ Մելինե Դալուզյանը: Դրական արդյունք են տվել 2012 թվականի Լոնդոնի օլիմպիադայի ծանրամարտի մրցաշարի հինգ մասնակիցների կրկնակի դոպինգ-թեսթերը: Դալուզյանից բացի, որակազրկվածների թվում են Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսեյ Տորոխտինը, բրոնզե մեդալակիր, Ադրբեջանը ներկայացնող բուլղարացի Վալենտին Հրիստովը, չորրորդ […]
18:52 24.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և եվրասիական ինտեգրմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Լուկաշենկոն Մոսկվա կժամանի աշխատանքային այցով: Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունների բազմակողմ […]
16:51 24.12.2018
Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է 334-ի: Այս մասին հաղորդել է երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը: 61 մարդ դեռ համարվում է անհետ կորած: Ցունամին պատուհասել էր ինդոնեզական ափերին շաբաթ երեկոյան. այդ աղետից տուժել է շուրջ 3000 մարդ, տարհանվել ավելի քան 1000-ը: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ըստ մասնագետների` ծովի հատակում առաջացել են փլվածքներ, ինչն էլ ցունամիի պատճառ […]
15:32 24.12.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է մասնատել Սիրիան: Չավուշօղլուի խոսքերով՝ նա փորձում է դա անել քրդերի միջոցով: Այդ մասին նախարարը խոսել է NTV հեռուստաալիքի եթերում: «Վերջին օրերին Նեթանյահուն շատ անհանգիստ է, որովհետև հասկացել է, որ չի կարող մասնատել Սիրիան»,- ասել Չավուշօղլուն: Նա նշել է, որ իր նպատակներին հասնելու […]
15:11 24.12.2018
Հնդկաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, մի քանի տասնյակը վնասվածքներ են ստացել: Թանձր մառախուղի և ցածր տեսանելիության հետևանքով իրար են բախվել 50 ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը: Վթարը տեղի է ունեցել Ռոհտակ-Ռեվարի մայրուղու վրա՝ Ջաջար քաղաքից ոչ հեռու: Վթարի ենթարկված մեքենաներից մի քանիսը դպրոցական ավտոբուսներ են: Տուժածներից 10-ը գտնվում […]
14:51 24.12.2018
Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին՝ 2011-ին սպանված լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին, դիմել է պաշտոնական Մոսկվային՝ նախագահական քարոզարշավում իրեն աջակցելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Ըստ աղբյուրի՝ ռուսական իշխանություններն արդեն բանակցել են Քադաֆի կրտսերի հետ, սակայն դեռ որոշում չեն կայացրել, թե ինչպես են աջակցելու նրան: Մինչ այդ, դեռ հոկտեմբերին, Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին հանդիպել էր ԱԳՆ տեղակալ Միխայիլ Բոգդանովի […]
14:49 24.12.2018
Հնադարյա քարե գլանները, որոնք կոչվում են ֆլոկտոնական թմբուկներ, և որոնց տարիքը հասնում է մինչև 4.6 հազար տարվա, ժամանակակից Անգլիայի հյուսիսում ապրող ցեղերն օգտագործում էին որպես չափման գործիքներ՝ մեգալիտիկ կառույցների, այդ թվում՝ Սթոունհենջի ստեղծելու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը: Գլաններ, որոնք ունեն բարդ քանդակներ, առաջին անգամ հայտնաբերվել են 1889 թվականին, բայց միայն հիմա է […]
14:10 24.12.2018
Միջին դասն արագորեն հեռանում է Նյու Յորքից: Այս մասին գրում է New York Post-ը: Ըստ պարբերականի՝ քաղաքում իրականացված մարդահամարը մտահոգիչ արդյունքներ է գրանցել: Նյու Յորքից օրական միջին ցուցանիշով հեռանում է 100 մարդ: Թերթը գրում է, որ պատճառը հարկերի և կենցաղային ծախսերի արագ աճն է, ինչն ազդում է հատկապես միջին դասի վրա: Մեգապոլիսի բնակչության 48 տոկոսը […]
13:14 24.12.2018
ՕՊԵԿ-ի ղեկավարն ու Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարար Սուհեյլ Ալ-Մազուրին խոսել են առաջիկայում նավթի արդյունահանման ծավալների կրճատումից հետո հնարավոր սցենարների մասին: Նավթարդյունաբերության ծավալների կրճատումը ծրագրված քայլ է, որի միջոցով փորձ է արվում կայունացնել համաշխարհային շուկան: Հնարավոր է, սակայն, արդյունահանման ծավալների կրճատումը էական արդյունք չտա և նորից արդյունահանումը կատարվի նախկին ծավալներով: Հիշեցնենք, որ վերջերս Կատարը դուրս […]
12:26 24.12.2018
Հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիայում մահացած արքայազն Թալյալ բեն Աբդել Ազիզն ունի հայկական արմատներ։ Նրա մայրը՝ Մունահիրը, հայուհի է, որն ընտանիքի հետ կարողացել է փրկվել 1915-ի Ցեղասպանությունից: Հիշեցնենք, որ Թալյալ բեն Աբդել Ազիզը երկրի հիմնադիր Աբդել Ազիզ Ալ Սաուդի որդին է և ներկայիս թագավոր Սալմանի եղբայրը: Իսկ Թալյալ բեն Աբդել Ազիզի որդին՝ Վալիդ բեն Թալալը, համարվում է […]
12:07 24.12.2018
Ռուսաստանում կատարված սոցհարցումներով՝ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» համարվել է անցնող տարվա կարևոր իրադարձություններից մեկը: Հարցումն իրականացրել է «Լևադա» կենտրոնը: Քաղաքացիներին ուղղվել է հետևյալ հարցը՝ ո՞ր իրադարձությունն եք համարում տարվա ընթացքում ամենակարևորը: 47% -ը որպես այսպիսին համարել է Ղրիմի կամրջի բացումը, 46%-ը՝ կենսաթոշակային բարեփոխումները, 37%-ը՝ նախագահ Պուտինի վերընտրվելը, 36%-ը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, 34%-ը […]
10:26 24.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մնացած ուժերը: «Թուրքիայի նախագահը շատ վստահ ինձ հայտարարեց, որ կոչնչացնի այն ամենը, ինչ մնացել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Նա այնպիսի մարդ է, որ կարող է դա անել: Բացի դրանից` Թուրքիան գտնվում է հարևանությամբ: Իսկ մեր զինվորները վերադառնում […]
14:49 23.12.2018
Ստամբուլում երեկ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել։ Ցուցարարները բողոքել են ազգային արժույթի արժեզրկման և համատարած թանկացումների դեմ: Նրանց ձեռքերին եղել են պաստառներ, որոնց վրա նաև ակնարկներ են եղել Ֆրանսիայի «դեղին բաճկոնների» շարժման մասին: Հիշեցնենք, որ ազգային արժույթի՝ լիրայի անկումը սկսվել է 2018 թվականի օգոստոսից, իսկ հոկտեմբերին արժեզրկումը հասել է վերջին 15 տարիների առավելագույն ցուցանիշին, ինչին […]
13:58 23.12.2018
Հարավչինական ծովը, Ուկրաինան, Պարսից ծոցը և Կորեական թերակղզին 2019-ին աշխարհի ամենաթեժ կետերը կարող են լինել: Հենց այս տարածաշրջաններից մեկում հնարավոր է սկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը: Այսպես է կարծում ամերիկյան ռազմական քոլեջի պրոֆեսոր Ռոբերտ Ֆարլին: Հարավչինական ծովում հավանական հակառակորդները Վաշինգտոնն ու Պեկինն են: Ներկայումս նրանք վարում են առևտրային պատերազմ, բայց իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: […]
13:20 23.12.2018
The Times թերթի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնը դավադրություն է նախապատրաստում վարչապետ Թերեզա Մեյի դեմ: Ըստ պարբերականի՝ այդ մասին Ուիլյամսոնը պատմել է իր երկու մտերիմներին Beaumont հյուրանոցի ռեստորանում, և այդ խոսակցությունը լսել է այցելուներից մեկը: Նշվում է նաև, որ այս խոսակցությունը տեղի է ունեցել բրիտանական խորհրդարանում Մեյի հանդեպ անվստահություն հայտնելու չհաջողված փորձից 5 օր […]
12:59 23.12.2018
Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը եղել է Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրել է The Washington Post-ը: Պարբերականի տեղեկություններով` Թրամփն ու Էրդողանը զրուցել են հենց զորքի դուրս բերման մասին, Թրամփը հաստատել է, որ ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Էրդողանը, սակայն, փորձել է հասկանալ՝ եթե «Իսլամական պետությունը» պարտված է, ապա այդ դեպքում ինչ՞ու […]
17:01 21.12.2018
Մարսելի մետրոպոլիտենում գնացքը դուրս է եկել ռելսերից: Տուժել է 14 մարդ: Բոլորը տեղափոխվել են մոտակա հիվանդանոցը: Վթարի պատճառը գնացքում հայտնաբերված տեխնիկական խոտանն է եղել: Վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում են 40-ից ավելի փրկարարներ: Մարսելի տրանսպորտային ծառայությունը տեղեկացրել է, որ 4 կայանների միջև երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է:
16:04 21.12.2018
HSBC Holdings և Standard Chartered բանկերը դադարեցրել են համագործակցությունը չինական Huawei ընկերության հետ: Պատճառն իրավական ռիսկերն են: Այս մասին գրում է Wall Street Journal պարբերականը: Աղբյուրի տվյալներով՝ Huawei ընկերությունը փորձել է մոլորության մեջ գցել HSBC բանկի տնօրինությանը, որը դեռ նախորդ տարի էր որոշել դադարեցնել համագործակցությունը չինական ընկերության հետ: 1987-ին հիմնադրված Huawei-ը Չինաստանի խոշորագույն կոմունիկացիոն ընկերություններից մեկն […]
15:04 21.12.2018
ԱՄՆ Ջորջիա նահանգում Cessna 560 մակնիշի թեթև շարժիչով ինքնաթիռը ընկել է մարզադաշտի վրա: Ինքնաթիռում եղել է 4 մարդ, բոլորը մահացել են: Ինքնաթիռի բեկորները գտնվել են անկման տեղից 90 մետր շառավղով հատվածում: Օդանավը Ատլանտայից ուղևորվում էր Մեմֆիս: Մահացածների թվում է Վեն Չենը: Նա Չինաստանի առաջին քաղաքացին է, որը շուրջերկրյա ճանապարհորդություն է իրականացրել մեկտեղանի ինքնաթիռով: Դրա համար […]
14:26 21.12.2018
Հայիթի պետությունը ներկայացնող ֆուտբոլիստ Ջոնել Դեսիրեն, որն այժմ հանդես է գալիս Վանաձորի «Լոռի» ակումբում, ամուսնացել է հայուհու հետ: Այս մասին տեղեկությունն ու ամուսնական լուսանկարը հրապարակել է վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունն ու երջանկություն մաղթել նորապսակներին: Ջոնել Դեսիրեն ՀՀ ազգային առաջնության ռմբարկուներից է և խփած 8 գոլերով երկրորդ հորիզոնականում է: Դեսիրեն նաև Հայիթիի ազգային հավաքականի անդամ է: […]