TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Ամերիկացիները թվարկել են այն տարածաշրջանները, որտեղից կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը

13:58 23.12.2018

Հարավչինական ծովը, Ուկրաինան, Պարսից ծոցը և Կորեական թերակղզին 2019-ին աշխարհի ամենաթեժ կետերը կարող են լինել: Հենց այս տարածաշրջաններից մեկում հնարավոր է սկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը: Այսպես է կարծում ամերիկյան ռազմական քոլեջի պրոֆեսոր Ռոբերտ Ֆարլին: Հարավչինական ծովում հավանական հակառակորդները Վաշինգտոնն ու Պեկինն են: Ներկայումս նրանք վարում են առևտրային պատերազմ, բայց իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: […]

̰
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը դավադրություն է նախապատրաստում Թերեզա Մեյի դեմ. The Times

13:20 23.12.2018

The Times թերթի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնը դավադրություն է նախապատրաստում վարչապետ Թերեզա Մեյի դեմ: Ըստ պարբերականի՝ այդ մասին Ուիլյամսոնը պատմել է իր երկու մտերիմներին Beaumont հյուրանոցի ռեստորանում, և այդ խոսակցությունը լսել է այցելուներից մեկը: Նշվում է նաև, որ այս խոսակցությունը տեղի է ունեցել բրիտանական խորհրդարանում Մեյի հանդեպ անվստահություն հայտնելու չհաջողված փորձից 5 օր […]

̰
Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը եղել է Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը

12:59 23.12.2018

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը եղել է Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը:  Այս մասին տեղեկացրել է  The Washington Post-ը: Պարբերականի տեղեկություններով` Թրամփն ու Էրդողանը զրուցել են հենց զորքի դուրս բերման մասին, Թրամփը հաստատել է, որ ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:  Էրդողանը, սակայն, փորձել է հասկանալ՝ եթե «Իսլամական պետությունը» պարտված է, ապա այդ դեպքում ինչ՞ու  […]

̰
Մարսելում մետրոյի գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ

17:01 21.12.2018

Մարսելի մետրոպոլիտենում գնացքը դուրս է եկել ռելսերից: Տուժել է 14 մարդ: Բոլորը տեղափոխվել են մոտակա հիվանդանոցը: Վթարի պատճառը գնացքում հայտնաբերված տեխնիկական խոտանն է եղել: Վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում են 40-ից ավելի փրկարարներ: Մարսելի տրանսպորտային ծառայությունը տեղեկացրել է, որ 4 կայանների միջև երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է:

̰
Միջազգային երկու բանկեր դադարեցրել են համագործակցությունը Huawei ընկերության հետ

16:04 21.12.2018

HSBC Holdings և Standard Chartered բանկերը դադարեցրել են համագործակցությունը չինական Huawei ընկերության հետ:  Պատճառն իրավական ռիսկերն են: Այս մասին գրում է Wall Street Journal պարբերականը: Աղբյուրի տվյալներով՝ Huawei ընկերությունը փորձել է մոլորության մեջ գցել HSBC բանկի տնօրինությանը, որը դեռ նախորդ տարի էր որոշել դադարեցնել համագործակցությունը չինական ընկերության հետ: 1987-ին հիմնադրված Huawei-ը Չինաստանի խոշորագույն կոմունիկացիոն ընկերություններից մեկն […]

̰
ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է մարզադաշտի վրա․ կան զոհեր

15:04 21.12.2018

ԱՄՆ Ջորջիա նահանգում Cessna 560 մակնիշի թեթև շարժիչով ինքնաթիռը ընկել է մարզադաշտի վրա: Ինքնաթիռում եղել է 4 մարդ, բոլորը մահացել են: Ինքնաթիռի բեկորները գտնվել են անկման տեղից 90 մետր շառավղով հատվածում: Օդանավը Ատլանտայից ուղևորվում էր Մեմֆիս: Մահացածների թվում է Վեն Չենը: Նա Չինաստանի առաջին քաղաքացին է, որը շուրջերկրյա ճանապարհորդություն է իրականացրել մեկտեղանի ինքնաթիռով: Դրա համար […]

̰
Հայիթիի հավաքականի ֆուտբոլիստն ամուսնացել է հայուհու հետ

14:26 21.12.2018

Հայիթի պետությունը ներկայացնող ֆուտբոլիստ Ջոնել Դեսիրեն, որն այժմ հանդես է գալիս Վանաձորի «Լոռի» ակումբում, ամուսնացել է հայուհու հետ: Այս մասին տեղեկությունն ու ամուսնական լուսանկարը հրապարակել է վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունն ու երջանկություն մաղթել նորապսակներին: Ջոնել Դեսիրեն ՀՀ ազգային առաջնության ռմբարկուներից է և խփած 8 գոլերով երկրորդ հորիզոնականում է: Դեսիրեն նաև Հայիթիի ազգային հավաքականի անդամ է:   […]

̰
17-ամյա կույր աղջիկը խնդրել է Վլադիմիր Պուտինին շոշափել նրա դեմքը

11:59 21.12.2018

17-ամյա Ռեգինա Պարպիևան, ով ծանր հիվանդության հետևանքով  կորցրել է տեսողությունը, Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցից առաջ խնդրել է շոշափել նրա դեմքը: Ինչպես հայտնի է, կույր մարդիկ ծանոթանում են դիմացինի հետ շոշափումներով: Ռեգինայի հանդիպումը նախագահի հետ տեղի է ունեցել «Երազիր ինձ հետ» նախագծի շրջանակներում:  Այս նախագիծը հիվանդ երեխաների համար է և փորձում է իրականություն դարձնել նրանց երազանքները: […]

̰
Ամերիկուհին մեկ տարում 56 հազար դոլար է վաստակել գրկախառնությունների շնորհիվ

11:26 21.12.2018

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի  բնակչուհի Սեսիլիա Բաեզը գումար վաստակելու արտասովոր միջոց է գտել: Մի տարվա ընթացքում նա աշխատել է 56 հազար դոլար: Սեսիլիայի աշխատանքի բնույթն այն է, որ նա գրկախառնվում է մարդկանց հետ: Աղջկա, այսպես ասած «ծառայությունից» օգտվել ցանկացողներին 24-ամյա Սեսիլիան գտնում է համացանցում: Գրկախառնության մեկ ժամն արժե 80 դոլար: Ընկերությունում, որը մատուցում է «գրկախառնության» ծառայություններ, […]

̰
Որտեղ և ինչպես են ռուսները դիմավորում Ամանորը

00:24 21.12.2018

Սոցիոլոգները պարզել են, որ ռուսների մեծ մասը՝ 68%-ը, պատրաստվում է Ամանորը նշել ընտանիքի հետ՝ տանը: Հարցվածների 17%-ը նախընտրում է Ամանորին գնալ ընկերների տուն, 5%-ը՝ նշել ռեստորանում կամ սրճարանում, և ընդամենը 1%-ն է ցանկություն հայտնել արտերկիր մեկնելու: Ըստ սոցիոլոգների՝ միտումն այն է, որ ռուսները սկսել են ավելի քիչ ծախսել Ամանորին, այդ թվում՝ նվերների վրա: Ռուսների կեսից […]

̰
Կամչատկայում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի վտանգ կա

22:27 20.12.2018

Կամչատկայի ափերի մոտ 7․5  մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է  ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:  Երկրաշարժի օջախը գտնվում է 85 կիլոմետր խորությամբ: Եվս մեկ ցնցում 7.4 մագնիտուդով տեղի է ունեցել 40 կիլոմետր խորությամբ: Խաղաղօվկիանոսյան սեյսմիկ կենտրոնի տվյալներով՝ ցունամիի վտանգ կա: Ըստ տեղեկատվության՝ ցունամիի ալիքները կարող են տարածվել Ռուսաստանի ափերի երկայնքով՝ մինչև 300 կիլոմետր շառավղով: […]

̰
Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը նվեր կլինի Ռուսաստանին. The New York Times

21:59 20.12.2018

Սիրիայից զորքի դուրսբերման մասին Դոնալդ Թրամփի որոշումը կտրուկ է և վտանգավոր: Այսպես է գրել  The New York Times պարբերականը: Թերթի վերլուծություններով՝ ամերիկյան զորքի դուրսբերումը նվեր կլինի Վլադիմիր Պուտինի համար, քանի որ Մոսկվան փորձում է թուլացնել Վաշինգտոնի ազդեցությունը տարածաշրջանում: Նվեր կլինի նաև Իրանի համար, որն ընդլայնել է իր ներկայությունը Սիրիայում:  «Հակասական հրամաններ տալը մարտի դաշտում գտնվող զինվորներին, ինչպես […]

̰
ԱՄՆ-ը չեղարկել է Սիրիայում խաղաղության հաստատման հարցով հանդիպումները

19:58 20.12.2018

ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին չեղարկել է Սիրիայում խաղաղության հաստատման հարցին նվիրված հանդիպումները, որոնք պետք է տեղի ունենային այսօր՝ դեկտեմբերի 20-ին: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Գործակալությունում, սակայն, չեն նշել, թե կոնկրետ որ հանդիպումները տեղի չեն ունենա: Հիշեցնենք, ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից: […]

̰
Վլադիմիր Պուտինի բոլոր ժամանակների ասուլիսների ռեկորդները

19:54 20.12.2018

Յուրաքանչյուր տարի Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսներին սահմանվում են տարատեսակ ռեկորդներ՝ լրագրողների և հարցերի թիվ, թեմաների սրություն, շփվելու ժամանակ և այլն: Ռուսական կայքերից մեկը ներկայացրել է Պուտինի բոլոր ասուլիսների թվային վիճակագրությունը` սկսած 2001-ից մինչև 2018 թվականները: Բացառություն են կազմել 2005 և 2009-2011 թվականները, երբ Պուտինը չի եղել նախագահ: Եվ այսպես, Պուտինի ամենաերկար ասուլիսը գրանցվել է 2008 […]

̰
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ARM TVs-ի բաժանորդ դառնալու համար

12:36 20.12.2018

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ARM TVs-ի բաժանորդ դառնալու համար այն դեպքում, եթե օգտատերն արդեն ներբեռնել է հավելվածը կամ պատրաստվում է նոր ներբեռնել այն: ՔԱՅԼ ԱՌԱՋԻՆ –  Ձեր սարքի App Store-ում կամ Google Play Store-ում որոնեք ARM TVs հավելվածը և ներբեռնեք: ՔԱՅԼ ԵՐԿՐՈՐԴ – Բացեք այն և գրանցվեք գլխավոր էջում առկա «Create an account» կամ «Создать аккаунт» հղմամբ: Գրանցվել […]

̰
Պոմպեյի նախավերջին օրը, կամ ինչպես են իտալացիները նախապատրաստվում Վեզուվի ժայթքմանը

00:36 20.12.2018

Պոմպեյի քաղաքապետն ասում է, որ մինչև հիմա քաղաքի տարհանման պլան գոյություն չի ունեցել: Եվ այժմ քաղաքապետն այդ պլանը մշակել է: Նա իր ծրագիրը հանճարեղ է համարում, քանի որ ուժեղ երկրաշարժի և Վեզուվի  ժայթքման ժամանակ պոմպեյցիները պետք է ընդամենը հասնեն մինչև ափ և նստեն նավակներ, որոնք նրանց կհասցնեն Սարդինիա կղզի: The Guardian-ի փոխանցմամբ՝ Պոմպեյի քաղաքապետ Պյետրո […]

̰
Գիտնականները գտել են հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի հիվանդության դեղամիջոցը

00:21 20.12.2018

Կանադայի համալսարաններից մեկի գիտնականները ստեղծել են մի դեղամիջոց, որը էականորեն դանդաղեցնում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի, կամ այլ կերպ ասած՝ Լու Գերիգի հիվանդության զարգացումը: Հիշեցնենք, որ այս հիվանդությամբ էր տառապում բրիտանացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը: Մինչ օրս օգտագործվող մեթոդները դադարեցնում էին հիվանդւթյան զարգացումը ընդամենը մի քանի ամսով: Դեղամիջոցը կոչվում է տելբիվուդին, որը ակտիվորեն ազդում է  SOD1 […]

̰
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 10 տարի առաջ մահացած մարդկանց մարմիններ են գտել

23:24 19.12.2018

Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնի դիահերձման բաժանմունքում 10 տարի առաջ մահացած 4 մարդկանց մարմիններ են գտել: Կենտրոնում ստուգումը նախաձեռնել է նորանշանակ տնօրեն Իվան Ստիլիդին: 4 դիակների հայտնաբերման մասին լուրը անմիջապես փոխանցվել է իրավապահներին: Քննիչները ենթադրում են, որ դիակների օրգանները նախատեսված են եղել վաճառքի համար: Հետևաբար, հնարավոր է, որ նախորդ տարիներին այդպիսի գործարքներ են կատարվել բժիշկների […]

̰
Պարզվել է, որ հայազգի օլիմպիական չեմպիոնուհին Շարլ Ազնավուրի ազգականուհին է

23:10 19.12.2018

Հայկական ծագումով հայտնի ռուս սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Կարինա Ազնավուրյանը պատմել է իր և աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի ազգակցական կապի մասին: «Ինչպես պարզվեց, ես ու Շարլ Ազնավուրը ազգականներ ենք: Իմ նախապապը և Շարլ Ազնավուրի հայրը  ծնվել են նույն գյուղում:  Հետագայում պարզեցի նաև, որ նրանք ազգականներ են եղել:  Հիմա ես փորձում եմ մեր տոհմածառը կազմել: […]

̰
Ժոզե Մոուրինյոն խնդրել է լրագրողներին հարգել իր անձնական կյանքը

22:00 19.12.2018

«Մանչեստեր Յունայթեդի» արդեն նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն դիմել է լրագրողներին՝ խնդրելով հարգել իր անձնական կյանքը: Պորտուգալացին գլխավորել է անգլիական ակումբը 2016 թվականից: Իր ղեկավարությամբ «Մանչեստեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի գավաթը,  Սուպերգավաթը, ինչպես նաև դարձել Եվրոպա Լիգայի հաղթող: «Ես հպարտանում էի՝ կրելով «Մանչեստեր Յունայթեդի» զինանշանը, և հավատում եմ, որ երկրպագուները հասկանում են դա:  Ինչպես նախորդ ակումբների պարագայում, ես […]

̰
ԱՄՆ-ը սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայից

21:18 19.12.2018

ԱՄՆ-ը սկսել է զորքերի դուրս բերումը Սիրիայից: Reuters-ի տեղեկություններով՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը:  Աղբյուրի տեղեկություններով՝ զորքերի դուրսբերումը կիրականացվի 60-100 օրվա ընթացքում:  Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ  ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորմանը: «Այդ հաղթանակը, սակայն, չի նշանակում որ կոալիցիան դադարեցնում է իր գործողությունները Սիրիայում: Մենք […]

̰
Ուկրաինան Եվրոպայի ամենաաղքատ երկիրն է. Յուլյա Տիմոշենկո

14:06 19.12.2018

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկիրը, իսկ աշխատանքային միգրացիան այստեղից ավելի շատ նման է փախուստի: «Բնակչության 58,7%-ի եկամուտները ցածր են միջինից, իսկ 30,5%-ինը՝ նվազագույն սպառողական զամբյուղից: Մենք պաշտոնապես Եվրոպայի ամենաաղքատ երկիրն ենք: Սա էլ աղետալի միգրացիայի իրական պատճառն է»,- նշել է Տիմոշենկոն: Նա նաև մեջբերել […]

̰
Ձմեռ պապերի կռվի տեսանյութը հայտնվել է համացանցում

13:53 19.12.2018

Միջադեպը տեղի է ունեցել Օդեսա քաղաքում: Թիմուր անունով Ձմեռ պապը տոնածառի մոտ լուսանկարվել է մի աղջկա հետ, ինչը  դուր չի եկել մյուս` Մուսթաֆա անունով Ձմեռ պապին: Վերջինս Թիմուր անունով գործընկերոջից պահանջել է հեռանալ «իր տարածքից»: Թիմուրը չի համաձայնել Մուսթաֆայի հետ, ինչից հետո իսկական ձեռնամարտ է սկսվել Ձմեռ պապերի միջև:  Ձյունանուշիկի`կռվարարներին հանդարտեցնելու փորձերն արդյունք չեն տվել, […]

̰
2017-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումներից ռեկորդային թվով մարդ է մահացել

13:05 19.12.2018

2017 թվականին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումներից մահացել է 39 773 մարդ: Սա ռեկորդային ցուցանիշ է ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին հաղորդել է CNN լրատվականը: Ըստ այս վիճակագրության՝ ստացվում է, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր 100 հազար բնակչից 12-ը մահանում է հրազենային վնասվածքներից: Նախորդ մեծ ցուցանիշը գրանցվել էր 1999 -ին: Այն ժամանակ ամեն 100 հազարին բաժին էր ընկնում հրազենի […]

̰
Չինական քաղաքում Ամանորը տոնելը կարգելվի

11:15 19.12.2018

Չինաստանում կաթոլիկ Սուրբ Ծնունդը պաշտոնապես չի նշվում, սակայն շատ քաղաքներում ամանորյա խորհրդանիշներն ընդունված են և լայնորեն կիրառվում են: Բայց կան նաև բացառություններ: Օրինակ, Լանֆան քաղաքում ընդհանրապես արգելված է Ամանորի հետ կապված ամեն ինչ, նույնիսկ Ամանորի հանդերձանքի, խաղալիքների վաճառքն ու օգտագործումը, տոնական միջոցառումների անցկացումը: Քաղաքային իշխանությունների տարածած հայտարարությունում նշվում է, որ տոնածառերի,  Սանտա Կլաուսների,  այլ տեսակի […]

̰
Համացանցում ակտիվորեն քննարկվում է էլեկտրամոբիլը բենզինով լիցքավորելու փորձ անող շիկահերի մասին տեսանյութը

00:53 19.12.2018

Համացանցում ակտիվորեն քննարկվում է մի տեսանյութ, որում մի երիտասարդ կին փորձում է բենզինով լիցքավորել իր էլեկտրամոբիլը: Շիկահերը կանգառել է իր էլեկտրամոբիլը բենզալցակայանում և մի քանի րոպե շարունակ փորձել է գտնել մեքենայի բաքը՝ լիցքավորելու համար: Ի վերջո, նրան մոտենում է մեկ այլ վարորդ և բացատրում, որ էլեկտրամոբիլները չեն լիցքավորվում բենզինով: Այս ամենը տեսանկարահանել են հարևան ավտոմեքենայից […]

̰
Նոր վիրուսը լիցքաթափում է Android սմարթֆոնների մարտկոցները

00:15 19.12.2018

Անվտանգության Sophos համակարգի փորձագետները Google Play-ում հայտնաբերել են շուրջ 20 հավելված, որոնց օգտագործումը հանգեցնում է սմարթֆոնների մարտկոցների արագ լիցքաթափման: Այդ  հավելվածները վարակված են եղել վիրուսով: Դրա հեղինակն այն տարածել է գովազդային հղումների միջոցով: Մարտկոցների արագ լիցքաթափումը տեղի է ունեցել հավելվածների ներբեռնման ժամանակ: Ներկայումս վարակված մի քանի հավելվածներ հեռացված են Google Play-ից: Մասնագետները, սակայն, խորհուրդ են […]

̰
Թրամփը մեղադրել է Twitter-ին, Facebook-ին և Google-ին դեմոկրատներին համակրելու համար

23:37 18.12.2018

Դոնալդ Թրամփը քննադատությամբ է հանդես եկել Facebook-ի, Twitter-ի և Google-ի հասցեին`նշելով, որ այս կայքերը համակրում են Դեմոկրատական կուսակցությանը:  «Այդ համակրանքը ոչ օբյեկտիվ է, այն աստիճան, որ դառնում է ծիծաղելի»,- գրել է Թրամփը Twitter-ում: Twitter-ին էլ Թրամփը մեղադրում է նաև այն բանի համար, որ այս սոցիալական կայքը, իր խոսքերով՝ դժվարացրել է մարդկանց շփման հնարավորությունը նախագահի՝ @realDonaldTrump […]

̰
Հայաստանը 2018-ին ժողովրդավարություն ձեռք բերած երեք երկրներից մեկն է. The Washington Post

22:58 18.12.2018

Ամերիկյան  «The Washington Post» թերթը հոդված է հրապարակել՝ նվիրված երեք երկրների, որտեղ անցնող տարում հաղթել է ժողովրդավարությունը: «Նոր ժողովրդավարական» երկրների ցանկում ամերիկյան պարբերականն ընդգրկել է Հայաստանը, որտեղ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: «Երբ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխելով սահմանադրությունը, կրկին տիրացավ իշխանությանը և դարձավ վարչապետ, քաղաքական ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով ժողովրդի դժգոհությունը, կտրուկ […]

̰
Ամանորյա հանդեսին հանկարծամահ եղած Ձմեռ պապը ՌԴ վաստակավոր արտիստ էր

22:50 18.12.2018

ՌԴ Կեմերովո քաղաքի մանկապարտեզներից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել Ամանորյա հանդեսի ժամանակ:  Ձմեռ պապը ներկայացման մեկնարկից քիչ անց իրեն վատ է զգացել և ուշագնաց եղել: Դեպքի վայր հասած շտապ օգնության խումբը նրան չի կարողացել փրկել: Ձմեռ պապն արդեն մահացած է եղել: Դեպքից քիչ հետո ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Ձմեռ պապի դերակատարը ՌԴ […]

̰
BACK_TO_TOP