TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ հասել են փոխըմբռնման. Մամեդյարով

22:37 18.12.2018

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Ղարաբաղի հարցում հասել է փոխըմբռնման: «Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը չէր հաջողվում շատ երկար ժամանակ: Ես շատ ժամանակ եմ նվիրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ելքերի փնտրտուքին:  […]

̰
Մոուրինյոն «Մանչեստեր Յունայթեդ»-ից շուրջ 20 միլիոն եվրո փոխհատուցում կստանա պայմանագրի վաղաժամկետ դադարեցման համար

22:12 18.12.2018

Բրիտանական ԶԼՄ-ները նշել են գումարի չափը, որը կտրվի «Մանչեստեր Յունայթեդ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին որպես փոխհատուցում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ակումբի ղեկավարությունն այսօր հայտարարել էր Մոուրինյոյին պաշտոնանկ անելու մասին: Բրիտանական  The Guardian-ը գրել է, որ պայմանագիրը վաղաժամ դադարեցնելու համար պորտուգալացին կստանա շուրջ 15 միլիոն ֆունտ սթերլինգ, կամ մոտ 16․7 միլիոն եվրո: Daily Mail-ը, […]

̰
Լիոնել Մեսսին 5-րդ անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին

21:45 18.12.2018

Իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:  Հանդիսավոր արաողությունը տեղի է ունեցել այսօր:  Մեսսիի համար սա իր կարիերայում արդեն 5-րդ «Ոսկե խաղակոշիկն» է, ինչը յուրատեսակ համաշխարհային ռեկորդ է:  Այս ցուցանիշով Մեսսին շրջանցել է նաև Կրիշտիանու Ռոնալդուին: Անցած սեզոնին արգենտինացին 36 խաղում խփել էր 34 գնդակ:  

̰
«Մահացու համար» կամ ի՞նչ չպետք է խմել ալկոհոլի հետ

19:00 18.12.2018

Պարզվում է` որքան քաղցր է ալկոհոլի հետ օգտագործվող հեղուկը, այնքան դժվար է սպիրտը դուրս գալիս օրգանիզմից: ՌԴ գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը Ամանորից առաջ խորհուրդ է տվել ռուսաստանցիներին չխառնել ալկոհոլը գազավորված ըմպելիքների հետ: Այս համադրությունն արագացնում է սպիրտի ներծծումը և բերում է արագ արբեցման: «Իսկ եթե գազավորված ըմպելիքը նաև քաղցր է, ապա դա պարզապես մահացու համար […]

̰
Բրազիլացի մարդակեր մոլագարն իր զոհերի մսից կարկանդակներ է պատրաստել ու վաճառել

15:46 18.12.2018

Բրազիլացի Խորխե Բելտրաո Նեգրոմոնտե դա Սիլվեյրան իրականություն է դարձրել Սուինի Թոդի լեգենդը: Նա կնոջ և սիրուհու հետ գայթակղել է տարբեր կանանց: Իր զոհերին Խորխեն տուն է հրավիրել, հետո սպանել նրանց, իսկ մարդկային մսից պատրաստել կարկանդակներ ու վաճառել տեղացիներին: Այս մասին գրել է Daily Mail պարբերականը: Պրոֆեսորը, նրա կինը՝ Իզաբել Պիրեսը, և սիրուհին՝ Բրունա Կրիստինա Օլիվեյրան, […]

̰
Երրորդ համաշխարհային պատերազմ և հզոր երկրաշարժ ԱՄՆ-ում. ի՞նչ է կանխագուշակել Նոստրադամուսը 2019 թվականի համար

15:08 18.12.2018

Հետազոտողները վերծանել են ֆրանսիացի բժիշկ և մարգարե Միշել Նոստրադամուսի «Մարգարեություններ» գիրքը, որը նա գրել է 1555 թվականին: Ինչպես գրում է Dailystar հրատարակչությունը, Նոստրադամուսի 942 քառատողերում մտքեր կան, որոնք վերաբերում են 2019 թվականին: Հասարակության մի մասը Նոստրադամուսին համարում է հեքիաթային միստիկ կերպար, մյուսները՝ իսկական մարգարե: Նոստրադամուսը կանխագուշակել է 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհը, 1789 թվականի ֆրանսիական […]

̰
Կոլումբիայի մայրաքաղաքում գործարկվել է «Սուրբ Ծննդյան գնացքը»

13:56 18.12.2018

Կոլումբիայի մայրաքաղաքում գործարկվել է, այսպես կոչված, «Սուրբ Ծննդյան գնացքը»: Այն չորս ժամվա ընթացքում անցնում է տոնական զարդարված Բոգոտայով և զբոսաշրջիկներին ցույց տալիս տոնական զարդարված մայրաքաղաքի տեսարժան վայրերը: Գնացքի զարդարման համար օգտագործվել է 5 կիլոմետր լուսային շղթա: Գնացքի մեքենավարն ու սպասարկող անձնակազմը ևս հատուկ տոնական հանդերձանք են կրում: Սանտա Կլաուսը շրջում է վագոններով և նվերներ բաժանում […]

̰
The Beatles խմբի հայտնի աստղերը միացել են լոնդոնյան բեմում

01:00 18.12.2018

Լոնդոնում  The Beatles խմբի հայտնի աստղերը միասին երգ  են կատարել: Փոլ Մաքքարտնիի համերգի ժամանակ բեմ է բարձրացել Ռինգո Սթարը, որից հետո խմբի երկրպագուները բառացիորեն հայտնվել են շոկի մեջ: Սթարին և Rolling Stones խմբի կիթառահար Ջոբբի Վուդին  բեմ է հրավիրել անձամբ Մաքքարտնին, որպեսզի միասին կատարեն  «Get Back» ստեղծագործությունը: «Սա անհավանական էր»,- համատեղ կատարումից հետո բացականչել է Ռինգո Սթարը: […]

̰
Հայաստանցի գործարարները պատրաստ են աջակցել Սիրիայի վերականգնմանը

23:53 17.12.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում ընդունել է Հայաստանից ժամանած գործարարների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների պատվիրակությանը: «Հայ գործարարները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Սիրիայի վերականգնման գործընթացին»,- հայտնել է այս երկրի նախագահի մամուլի ծառայությունը: Իր հերթին, նախագահ Ասադը հատուկ ընդգծել է սկզբունքային դիրքորոշումը երկրին օգնելու հարցում և ողջունել հայ գործարարներին:

̰
Թրամփի ավագ խորհրդականը եթերում հայտնվել է կեղծամով ու դարձել ծիծաղի առարկա

23:26 17.12.2018

Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը  CBS  ալիքի եթերում հրավիրված հարցազրույցին հայտնվել է կեղծամով: Սա համացանցային օգտատերերի աչքից չի վրիպել: Միլլերը հրավիրված է եղել «Ազգի դեմքը» հաղորդաշարին, որի ժամանակ պետք է պաշտպաներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու՝  Դոնալդ Թրամփի ծրագիրը: Համացանցում քննարկման առարկա են դարձել ոչ թե Միլլերի հնչեցրած կարծիքները, այլ նրա սանրվածքն ու կեղծամը: […]

̰
Արոնյանը զբաղեցրեց վերջին հորիզոնականը.  London Chess Classic 2018

23:14 17.12.2018

Լոնդոնում ավարտվեց London Chess Classic 2018 մրցաշարը, որին մասնակցում էր 4 շախմատիստ: Լևոն Արոնյանը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին պարտվելուց հետո պայքարում էր երրորդ տեղի համար: Արոնյանի մրցակիցը Կարուանան էր: Հիշեցնենք, որ այս երկու շախմատիստների դասական պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի: Ապա Կարուանան հաղթել էր երկու արագ պարտիաներից մեկում, իսկ մյուսը ոչ-ոքի էր ավարտվել: Կայծակնային պարտիաներից առաջին երկուսում […]

̰
Դատարանը մեղմել է Կատալոնիայի նախկին ղեկավարի դատավճիռը

23:01 17.12.2018

Իսպանիայի գերագույն դատարանը մեղմել է Կատալոնիայի նախկին ղեկավար Արթուր Մասի դատավճիռը: Վերջինս մեղադրվում է 2014 թվականին Կատալոնիայի բնակչության շրջանում անկախության վերաբերյալ հարցումներ կազմակերպելու համար: Մեղմացված դատավճռով՝ Մասին արգելվում է մեկ տարում պետական բարձր պաշտոններ զբաղեցնել: Ըստ նախորդ դատավճռի՝ Մասին արգելվել էր պաշտոններ զբաղեցնել 2 տարվա ընթացքում: Բացի դրանից՝ նա պետք է 36 000 եվրոյի տուգանք վճարեր:

̰
Արոնյանը պարտվում է Կարուանային

21:35 17.12.2018

Լոնդոնում ընթացող London Chess Classic 2018 մրցաշարում շարունակում է անհաջող հանդես գալ Լևոն Արոնյանը: 3-րդ տեղի համար Արոնյանը պայքարում է Ֆաբիանո Կարուանայի հետ: Երկու դասական պարտիաները հիշեցնենք, որ ավարտվել են ոչ-ոքի:  Այսօր կայանում են արագ և կայծակնային շախմատի պարտիաները: Արագ շախմատի առաջին պարտիան, որում Արոնյանը հանդես է եկել սպիտակներով, ավարտվել է ոչ-ոքի, իսկ հաջորդում, արդեն սև […]

̰
Hyundai Motor-ն արտադրում է տիրոջ մատնահետքով շահագործվող ավտոմեքենաներ

13:37 17.12.2018

Հարավկորեական խոշորագույն ավտոարտադրող Hyundai Motor ընկերությունը սկսել է մեքենաների՝ մատնահետքով  ճանաչման և շահագործման տեխնոլոգիայի կիրառումը: Այսուհետ վարորդները կկարողանան մեքենայի դռները բացել, փակել, շարժիչը գործի դնել բացառապես մատնահետքի միջոցով: Մեքենաները կաշխատեն այս կերպ նաև այն դեպքում, եթե ունենան մի քանի վարորդներ: Համակարգը կարող է «մտապահել»  բոլորի մատնահետքերը: Այս տեխնոլոգիան առաջինը փորձարկել են Չինաստանում «Santa Fe» մեքենաների […]

̰
Ռուսաստանը Սիրիայում հաջողությամբ «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգ է կիրառել

12:42 17.12.2018

«Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգն առաջին մարտական փորձարկումն է անցել: Այն կիրառվել է Սիրիայում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը պատմել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը: Նրա խոսքով՝ «Իսկանդեր-Մ»-ը, համազարկային կրակի «Տորնադո-Գ» և «Սմերչ» համակարգերը ցույց են տվել իրենց արդյունավետությունը: Վերջիններիս փորձարկումը ևս անցել է մարտական պայմաններում: «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգն ունի մինչև 500 կիլոմետր խոցելիություն, հրթիռների թռիչքի բարձրությունը հասնում […]

̰
Ո՞րն է աշխարհի ամենաարագընթաց վերելակով երկնաքերը

12:17 17.12.2018

Աշխարհի ամենաարագընթաց վերելակով երկնաքերը գտնվում է Հարավային Կորեայում: Lotte World Tower-ը Հարավային Կորեայի ամենաբարձր շինությունն է, իսկ աշխարհում իր բարձրությամբ հինգերորդն է: Ինչպես հաղորդում է Business Insider-ը, վերելակն առաջինից 121-րդ հարկ բարձրանում է ընդամենը 1 րոպեում:  Շինությունն ունի 123 հարկ և 42 հազար պատուհան, նաև համարվում է ամենասեյսմակայուն բարձրահարկերից մեկը: Lotte World Tower-ը կարող է […]

̰
Ոչ մի ռազմական դրություն չի կարող խոչընդոտել ընտրությունների անցկացմանը. Պորոշենկո

10:59 17.12.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ռազմական դրությունը կհանվի, եթե Ռուսաստանի կողմից չձեռնարկվի լայնամասշտաբ ագրեսիա: Այս մասին Պորոշենկոն հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ: Պորոշենկոն անդրադարձել է նաև առաջիկա նախագահական ընտրությունների հարցին: «Եթե անակնկալներ չլինեն ռուսների կողմից, ռազմական դրությունը 30 օրը լրանալուց հետո կդադարեցվի, որից հետո մենք կանցնենք նախագահական ընտրությունների նախապատրաստությանը:  Իմ սկզբունքային դիրքորոշումն այն […]

̰
Հայտնի «Բուտիրկա»-ն ընդմիշտ կփակվի

10:58 17.12.2018

Մոսկվան որոշել է ընդմիշտ փակել «Բուտիրկա» և «Կրասնայա Պրեսնյա» քննչական մեկուսարանները: Արդարադատության նախարարությունը սկզբում մտադիր է եղել փակել միայն «Կրասնայա Պրեսնյա» մեկուսարանը, իսկ մայրաքաղաքի մերձակայքում կառուցել նորը, որը կունենա շուրջ 5 հազար տեղ: Մոսկվայի իշխանությունները, սակայն, առաջարկել են փակել նաև «Բուտիրկա» և «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանները:  Ընդունվել է միայն «Բուտիրկա»-ի մասին առաջարկը: Նոր մեկուսարանը կկառուցվի Դմիտրովյան […]

̰
Մեսսին «ոչնչացրեց» «Լևանտեն»

09:47 17.12.2018

Եվրոպական առաջնություններում կայացան հերթական տուրի հանդիպումները: Առավել ուշագրավ արդյունքներից մեկը գրանցվեց Իսպանիայում՝ «Լևանտե»-«Բարսելոնա» հանդիպմանը: Խաղն ավարտվեց 0։5 հաշվով: Իսկ կատալոնացիների կազմում կրկին փայլեց Լիոնել Մեսսին: Արգենտինացին խփեց 3 գնդակ և դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, այսինքն՝ մասնակցություն ունեցավ բոլոր արդյունավետ գրոհներին: Հատկանշական է, որ նախորդ առաջնության ժամանակ հենց այս նույն մարզադաշտում «Լևանտե»-ն կարողացել էր հաղթել […]

̰
Ավարտվում է ARM TVs հավելվածի անվճար ակցիան. ի՞նչ պետք է իմանան օգտատերերը հավելվածից հետագայում օգտվելու համար

14:50 14.12.2018

Դեկտեմբերի 20-ից կավարտվի ARM TVs հավելվածի անվճար ակցիան: Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը և ի՞նչ պետք է իմանան օգտատերերը հավելվածից հետագայում օգտվելու համար: Առաջիկա օրերին մենք կտանք ոչ միայն այս հարցերի պատասխանները, այլև կպատմենք «Շանթ»-ի այս նախաձեռնության շրջանակներում մասնագիտացված նոր ալիքների գործարկման ու այլ անակնկալների մասին: Շուրջ մեկ տարի օգտատերերը հնարավորություն ունեին հավելվածն անվճար ներբեռնել, գրանցվել և […]

̰
Արոնյանը երեք անընդմեջ պարտություն է կրել Վաշյե-Լագրավից. London Chess Classic 2018

23:28 13.12.2018

Լոնդոնում ընթացող London Chess Classic 2018 մրցաշարում այսօր շատ անհաջող է հանդես եկել Լևոն Արոնյանը:  Կայացել  են նախ արագ շախմատի 3-րդ և 4-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սկզբում ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, այնուհետ պարտվել է նրան: Հաջորդ երկու, արդեն կայծակնային շախմատի պարտիաներում ևս  Արոնյանը պարտվել է: Այսպիսով՝  նա 3 անընդմեջ պարտություն է կրել ֆրանսիացուց: Հաջորդ […]

̰
Մսի և լյարդի հաճախակի  օգտագործումը հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը

00:50 13.12.2018

ԱՄՆ-ի Լերների գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները պարզել են, որ մսի և լյարդի հաճախակի օգտագործումը հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են European Heart Journal ամսագրում: Գիտնականները պնդում են, որ աղիքային մանրէների ածանցյալ տրիմետիլամին N-օքսիդ միացությունը, որն առաջանում է մարսողության ընթացքում, բարձրացնում է սրտի կաթվածների և ինսուլտների ռիսկը: Գիտնականների հետազոտական աշխատանքներին ներգրավվել է 113 մարդ: Մի մասն […]

̰
InSight զոնդը «սելֆի» լուսանկար է ուղարկել Մարսից

23:42 12.12.2018

Մոտ երկու շաբաթ առաջ Մարսի վրա վայրէջք կատարած InSight  զոնդը ամբողջական «սելֆի» լուսանկար է արել:  Զոնդը կարողացել է ինքն իրեն լուսանկարել ռոբոտացված «ձեռքի» միջոցով: Այս լուսանկարը թույլ կտա մասնագետներին որոշել փորման աշխատանքների համար ճիշտ տեղանքները: Զոնդի մեջ տեղադրված է սեյսմոգրաֆ, նաև երկրաֆիզիկական ջերմաչափ, որը կտեղադրվի մոլորակի ընդերքում, շուրջ 5 մետր խորությամբ: Եվս մի սարք էլ […]

̰
Հայ գործարարին առաջարկում են թեկնածություն առաջադրել Ուկրաինայի նախագահական ընտրություններում

23:30 12.12.2018

Ուկրաինացի, ազգությամբ հայ գործարար Արթուր Մխիթարյանի Facebook-ում տեղադրած տեսանյութը, իր հանդեպ  Ուկրաինայի անվտանգության ծառայության անօրինական գործողությունների մասին, մեծ արձագանք է գտել սոցիալական կայքում: Հսկայական թվով օգտատերեր իրենց աջակցությունն են հայտնել հայ գործարարին: Ավելին` օգտատերերն առաջարկում են Մխիթարյանին մտնել մեծ քաղաքականություն, իր կուսակցությունը հիմնել և նույնիսկ առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններում:  «Դու շատ ավելի ուժեղ ես, քան […]

̰
Գերմանիան աջակցում է Ֆրանսիային այս ծանր պահին. Անգելա Մերկել

23:02 12.12.2018

«Գերմանիան աջակցում է Ֆրանսիային այս ծանր պահին»: Այսպիսի վերնագիր ունի Անգելա Մերկելի՝ Էմանուել Մակրոնին ուղղված հեռագիրը: «Երեկվա սարսափելի դեպքը Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում խորապես ցնցել է ինձ: Մենք վշտացած ենք տեղի ունեցածի կապակցությամբ, և մեր մտքերում վիրավորների ու զոհերի հարազատների հետ ենք: Ցանկանում եմ վիրավորներին շուտափույտ ապաքինում: Գերմանիայի ամբողջ ժողովրդի անունից ցակակցություն եմ հայտնում  Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: […]

̰
Մոր կողմից լքված երեք ամսական Անին Նովոսիբիրսկից տեղափոխվել է Հայաստան

22:47 12.12.2018

Մոր կողմից լքված երեք ամսական Անին Նովոսիբիրսկից տեղափոխվել է Հայաստան:  Երեխայի տեղափոխումը կազմակերպել է ՀՀ ոստիկանությունը: Անիի մայրը, ով Հայաստանի քաղաքացի է, Նովոսիբիրսկի հիվանդանոցներից մեկում ծննդաբերությունից հետո հրաժարվել էր փոքրիկից, ինչից հետո նրան տեղափոխել էին տեղի մանկատներից մեկը: Այնուհետ այդ մասին տեղեկություն էր փոխանցվել ՀՀ համապատասխան մարմիններին: Անին Հայաստան է տեղափոխվել երեխաների իրավունքներին վերաբերող ԱՊՀ […]

̰
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մոսկովյան հեղինակավոր մրցաշարում

22:35 12.12.2018

Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ, 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության միջազգային հեղինակավոր մրցաշարում: Բազմամարտում մեր մարզիկը հավաքել է 84․500 միավոր և անհասանելի դարձել մյուսների համար: Երկրորդ տեղը գրավել է ճապոնացի Տեպպի Միվան, իսկ ռուսաստանցի Դմիտրիյ Լանկինը  դարձել է բրոնզե մեդալակիր: Մրցումներին մասնակցում է 200-ից ավելի մարզիկ […]

̰
Արոնյան-Վաշյե-Լագրավ՝ ոչ-ոքի,  հաղթողը կորոշվի թայ-բրեյքում. London Chess Classic 2018

22:21 12.12.2018

Լոնդոնում շարունակվում է London Chess Classic 2018 շախմատային մրցաշարը, որին մասնակցելու իրավունք են նվաճել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից 4-ը: Լևոն Արոնյանից բացի՝ մրցաշարին մասնակցում են Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան: Լևոն Արոնյանի մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է: Հիշեցնենք, որ առաջին տուրն ավարտվել էր ոչ-ոքի, Արոնյանը խաղացել էր սևերով: Այսօր երկրորդ տուրում ևս հաղթողը չի որոշվել: Կարուանա-Նակամուրա երկրորդ պարտիան […]

̰
Հայազգի օլիմպիական չեմպիոնուհին խոստովանել է, որ նախկին ընկերոջ հետ հարաբերությունները չեն ստացվել և այժմ ինքն ազատ կին է

11:34 12.12.2018

Ռուսաստանը ներկայացնող հայազգի սուսերամարտիկ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը «Матч TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է իր անձնական կյանքի մասին: Յանան խոստովանել է, որ նախկին ընկերոջ հետ հարաբերությունները չեն ստացվել, և այժմ ինքն ազատ կին է: «Շատ վատ է,  որ հիմա տղամարդկանց մեծ մասը չի կարող հարմարվել ինքնուրույն կանանց:  Չգիտես ինչու նրանց համար կնոջ […]

̰
Արոնյանն առաջին տուրում սևերով ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ. London Chess Classic 2018

10:47 12.12.2018

Լոնդոնում շարունակվում է London Chess Classic 2018 շախմատային մրցաշարը, որին մասնակցելու իրավունք են նվաճել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից 4-ը: Լևոն Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան: Մասնակիցներն իրար հետ մրցում են նոկաուտ համակարգով: Երկուական զույգերի հաղթողները կորոշվեն երկու դասական պարտիաների արդյունքում, եթե հավասար արդյունք ապահովվի, ապա կանցկացվեն արագ շախմատի, ապա անհրաժեշտության դեպքում նաև […]

̰
BACK_TO_TOP