TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+19.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Արոնյանն առաջին տուրում սևերով ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ. London Chess Classic 2018

10:47 12.12.2018

Լոնդոնում շարունակվում է London Chess Classic 2018 շախմատային մրցաշարը, որին մասնակցելու իրավունք են նվաճել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից 4-ը: Լևոն Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան: Մասնակիցներն իրար հետ մրցում են նոկաուտ համակարգով: Երկուական զույգերի հաղթողները կորոշվեն երկու դասական պարտիաների արդյունքում, եթե հավասար արդյունք ապահովվի, ապա կանցկացվեն արագ շախմատի, ապա անհրաժեշտության դեպքում նաև […]

̰
Արոնյանը մասնակցում է London Chess Classic 2018 մրցաշարին

19:26 11.12.2018

Լոնդոնում մեկնարկել է London Chess Classic 2018 շախմատային մրցաշարը, որին հանդես կգան աշխարհի ուժեղագույն շախմատիստներից 4-ը: Լևոն Արոնյանից բացի՝ մրցաշարին կմասնակցի Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան: Մասնակիցները ընդհանուր առմամբ կանցկացնեն 4 դասական, 4 արագ և 8 բլից պարտիաներ: Հաղթողը կորոշվի դեկտեմբերի 17-ին: Այսօր՝ մրցաշարի առաջին տուրում, Արոնյանը սևերով մրցում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Պարտիայի ընթացքին […]

̰
Տորոնտոյում բարձրացված Արցախի դրոշը զայրացրել է տեղի ադրբեջանական համայնքին

18:32 11.12.2018

Կանադայի ադրբեջանական համայնքը  բողոքով դիմել է Տորոնտոյի քաղաքային իշխանություններին: Ադրբեջանցիներին դուր չի եկել Արցախի դրոշը, որը տեղադրվել է տեղի հայկական եկեղեցու և երիտասարդական կենտրոնի շենքի առջև: «Մեզանից շատերը Կանադայում են հայտնվել հայկական ուժերի կողմից ղարաբաղյան հողերի «օկուպացիայի» հետևանքով: Համայնքի ներկայացուցիչների մի մասն ապրում է հենց հայկական եկեղեցու և երիտասարդական կենտրոնի հարևանությամբ, և մենք ամեն օր […]

̰
Հայերը օրինակ ցույց տվեցին ամբողջ աշխարհին. Վլադիմիր Ժիրինովսկի

17:36 11.12.2018

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններին: «Հայերը օրինակ ցույց տվեցին ամբողջ աշխարհին: Տղան ուսապարկով քայլեց Երևանի կենտրոնական փողոցներով և վերջ. խորհրդարանում նոր ուժեր հայտնվեցին: Հին ռեժիմից ոչինչ չմնաց, քանի որ նոր մարդիկ ու նոր մոտեցումներ ի հայտ եկան»,- նշել է իր ելույթում Լիբերալ-դեմոկրատների […]

̰
ՌԴ-ում հանդես եկող հայ ֆուտբոլիստները չեն համարվի լեգեոներ. Rusarminfo

16:12 11.12.2018

ԵԱՏՄ դատարանը որոշում է կայացրել միության անդամ երկրների մարզական բնագավառում ներգրավված քաղաքացիների աշխատանքային իրավունքների սահմանափակումների վերացման մասին: Դատարանը նշել է, որ սահմանափակումների կիրառումը կհակասի ընդհանուր աշխատաշուկայի ձևավորման սկզբունքին: Այս որոշումը վերաբերում է հատկապես թիմային սպորտաձևերում հանդես եկող և ԵԱՏՄ անդամ պետությունները ներկայացնող մարզիկներին: Մասնավորապես կարող ենք ասել, որ այս որոշմամբ ՌԴ-ում հանդես եկող հայ ֆուտբոլիստները չեն […]

̰
Իրանի մայրաքաղաքը հետզհետե անցնում է «գետնի տակ»

15:30 11.12.2018

Իրանի մայրաքաղաքը, որն ունի 15 միլիոն բնակիչ, հետզհետե անցնում է «գետնի տակ»: Գիտնականների խոսքերով՝ սա անշրջելի պրոցես է: Գերմանիայի երկրաֆիզիկական հետազոտությունների կենտրոնի մասնագետները, օգտագործելով 2003-2017 թվականներին արված արբանյակային լուսանկարների տվյալները և արբանյակա-ռադարային ինտերֆերոչափման մեթոդները, հանգել են այն եզրակացության, որ տարեկան Թեհրանը միջինը 5 սանտիմետրով անցնում է գետնի տակ: Որոշ հատվածներոմ նստվածքը հասնում է մինչև  25 սանտիմետրի, ինչը […]

̰
Լիոնում ձերբակալված հանցավոր խմբի անդամների թվում հայեր կան

14:12 11.12.2018

Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը, ֆրանսիական Լիոն քաղաքում հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել, որոնց թվում կան նաև հայեր, վրացիներ և ադրբեջանցիներ: Ի դեպ, կալանավորված 10 վրացիներից 2-ն «օրենքով գող» է: Խմբավորման անդամները զբաղվել են բնակարանների թալանով, կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ, թմրանյութերի անօրինական շրջանառությամբ, ավտոմեքենաների գողությամբ: Հատուկ մշակված ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 300 ոստիկան: Ներգրավված է […]

̰
ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է աշակերտի մազերը ստիպողաբար կտրող ուսուցչուհուն

13:41 11.12.2018

Կալիֆոռնիայում 52-ամյա ուսուցչուհի Մարգարետ Գիզինգերը ստիպողաբար կտրել է աշակերտներից մեկի մազերը: Ընդ որում,  այդ գործողությունը կատարելիս Գիզինգերը երգել է ԱՄՆ-ի օրհներգը: Այնուհետ նա փորձել է կտրել նաև աշակերտուհիներից մեկի մազերը: Վերջինիս հաջողվել է փախչել, ապա ամբողջ դասարանն է փախչել ոչ ադեկվատ ուսուցչուհուց, իսկ դպրոցականներից մեկը հասցրել է նկարահանել այս ամենը: Արդյունքում՝ տեսանյութը հայտնվել է համացանցում, […]

̰
Հյուսիսային Կարոլինա նահանգում հզոր ձնամրրիկի հետևանքով առնվազն երեք մարդ է մահացել

13:04 11.12.2018

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում հզոր ձնամրրիկի հետևանքով առնվազն երեք մարդ է մահացել: Այս մասին հաղորդել է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը: Ինչպես հաղորդել է Ազգային օդերևութաբանական ծառայությունը, նահանգի մի քանի շրջաններում ձյան շերտի բարձրությունը հասել է 60 սանտիմետրի: Մայրուղիների մեծ մասը կաթվածահար վիճակում է: Հաղորդվում է 500-ից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Առանց էլեկտրականության է մնացել 265 հազար մարդ, […]

̰
Արաբական Էմիրություններում հայտնվել են ուղտերով շրջող ոստիկաններ

12:36 11.12.2018

Արաբական Միացյալ Էմիրություններում հայտնվել են ուղտերով շրջող պարեկայիններ: Մայրաքաղաքի ոստիկանությունում հատուկ ստորաբաժանում է բացվել: Այս մասին գրում է Gulf News լրատվականը: «Մենք փորձում ենք ապահովել մայրաքաղաք Աբու Դաբիի անվտանգությունը և դրա համար օգտագործում ենք բոլոր հնարավոր միջոցները: Ինչ վերաբերում է ուղտերով պարեկայիններին, ապա սա ոչ միայն հարգանքի տուրք է հին ավանդույթներին, այլև միջոց՝ դժվարհասանելի շրջաններ […]

̰
Հայտնի է դարձել XX դարի ամենահանրահայտ երգը

11:53 11.12.2018

Queen խմբի «Բոհեմական ռապսոդիան»  (Bohemian Rhapsody) ճանաչվել է XX դարի ամենահայտնի երգը: Այս մասին գրում է Universal Music Group մեդիահոլդինգը: Պարզվել է, որ «Բոհեմական ռապսոդիան» լսվել է ավելի քան կես միլիարդ անգամ:   Երգը գրել է խմբի ղեկավար Ֆրեդի Մերկուրին 1975 թվականին: Այս երգը չորս տարբեր ոճեր է ներառում՝ ա կապելլա, բալլադ, օպերա, ռոք, որոնք հերթագայում […]

̰
Պետք է միայն ողջունել, որ խաղաղ իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում. Վլադիմիր Ժիրինովսկի

11:35 11.12.2018

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Հայաստանում ընտրությունների արդյունքում տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն: Մենք առայժմ չգիտենք, թե ինչ քաղաքական կուրս կորդեգրի նոր ղեկավարությունը, բայց ինքնին փաստը, որ իշխանափախությունը տեղի ունեցավ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, պետք է միայն ողջունել»,- նշել է Ժիրինովսկին:  

̰
«Տաշիր» ընկերությունը ձեռք է բերել հեմոդիալիզի կենտրոնների ցանցը

23:10 10.12.2018

«Տաշիր» ընկերությունների խումբը, որը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, ձեռք է բերել «Դիալոգ» հեմոդիալիզի կենտրոնների ցանցը: Այստեղ «արհեստական երիկամ» կոչվող սարքի միջոցով բուժում են ստանում սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները: «Դիալոգ» հեմոդիալիզի կենտրոնների ցանցը 2017 թվականին աշխատել է վնասով և կորցրել 907 մլն ռուբլի: Նոր գործարքն արժանացել է Մոսկվայի իշխանությունների հավանությանը:  

̰
ԵՄ-ը հաստատել է նոր պատժամիջոցների ցանկ՝ կապված Դոնբասում տեղի ունեցած ընտրությունների հետ

22:42 10.12.2018

Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցների ցանկը, որում ընդգրկված են մարդիկ, որոնց ԵՄ-ը մեղադրում է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում ընտրություններ նախաձեռնելու և անցկացնելու համար: Այդ ցուցակում նոր անուն է Լեոնիդ Պասեչնիկը, որը քվեարկության արդյունքում դարձավ Լուգանսկի ժողովրդական հանրապետության առաջնորդ: Ցանկում են նաև այս երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների, ԿԸՀ-ների ղեկավարները: Պատժամիջոցները ենթադրում են ԵՄ տարածք մուտքի […]

̰
Ընտրությունների ամենաշատ ու քիչ ձայներ հավաքած թեկնածուները, ամենաակտիվ  ու պասիվ բնակավայրերը և մյուս ամենա-ամենաները

22:13 10.12.2018

7-րդ գումարման ԱԺ-ի ընտրությունները էական տարբերություններ գրանցեցին նախորդ՝  2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների համեմատ: Նախ՝ մասնակցության ցուցանիշով: Ընտրողների ռեգիստրում այս անգամ գրանցված քաղաքացիների թիվն ավելին էր նախորդ ընտրություններում նշված թվից մոտ 5 000-ով: Մասնակցության ցուցանիշը, սակայն, ստացվեց մոտ 12 տոկոսով պակաս: Բազմաթիվ վերլուծություններում տարբեր պատճառներ են նշվել, օրինակ, ընտրակաշառքի  բացակայությունը: Մասնակցության ցուցանիշն այս ընտրություններում կազմեց […]

̰
Էդուարդ Ղազարյանի The Beatles-ը բրիտանացիները «գողացել են»

14:22 07.12.2018

Լիվերպուլում տեղադրել են The Beatles քառյակի արձանի կրկնօրինակը: Այս առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել ղազախ գործարար Մարգուլայ Սեյսեմբայը: Բանն այն է, որ արձանի բնօրինակը գտնվում է Ալմաթի քաղաքի Կոկ-Տոբե բարձունքի վրա: «Մենք ժամանակին մեծ մրցույթ ենք անցկացրել, արձանի էսքիզն ենք ընտրել: Պատրաստել է արձանը մեր հայտնի քանդակագործ Էդուարդ Ղազարյանը: Արձանի բոլոր իրավունքները պատկանում են Seimar Social […]

̰
Եվրախորհրդարանը կոչ է արել մշակել «Մագնիտսկու օրենքի» սեփական տարբերակը

14:14 07.12.2018

 Եվրախորհրդարանի 45 պատգամավորներ, որոնք ներկայացնում են 18 երկիր, կոչ են արել մշակել «Մագնիտսկու օրենքի» սեփական  տարբերակը: «Մենք հորդորում ենք մեր երկրների կառավարություններին կողմ քվեարկել մեր նախաձեռնությանը: Մենք կոչ ենք անում  հարգել Սերգեյ Մագնիտսկու հիշատակը և պայքարել անպատժելիության դեմ»,- նշել են խորհրդարանականները: Ավելի վաղ Նիդեռլանդներում նման օրենք մշակելու նախաձեռնությամբ էր հանդես եկել հոլանդական 90 ոչ կառավարական […]

̰
Ընտրապայքարում ներգրավված ուժերին չեզոք լուսաբանելու ցուցանիշով «Շանթն» առաջատարներից է. Երևանի մամուլի ակումբ

19:51 04.12.2018

Երևանի մամուլի ակումբն այսօր հրապարակել է նոյեմբերի 9-25-ն իրականացրած մշտադիտարկումների արդյունքները:  Ընտրապայքարում ներգրավված քաղաքական ուժերին չեզոք լուսաբանելու ցուցանիշով «Շանթ» ՀԸ-ն երկու առաջատար հեռուստաընկերություններից մեկն է: Հաշվետվության ներկայացման ժամանակ Բորիս Նավասարդյանն անդրադարձավ նաև նախընտրական բանավեճերի անցկացման խնդիրներին. շատ հաճախ կողմերից մեկը տարբեր պատճառներով հրաժարվում է բանավեճից՝ խնդիր ստեղծելով լրատվամիջոցի համար: Երևանի մամուլի ակումբի ղեկավարը «Շանթ»-ի՝ կիրակի […]

̰
Էական փոփոխություններ կան հանձնաժողովի աշխատանքներում, չնայած որ կազմը նույնն է. եվրադիտորդները՝ ԿԸՀ-ի մասին

15:31 04.12.2018

Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի ներկայացուցիչներն այսօր դիտորդական աշխատանքների միջանկյալ հաշվետվություն են ներկայացրել: Առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը նշել է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ ևս իրենց կազմակերպությունն առաքելության հայտ էր ներկայացրել, սակայն այն ժամանակ հայտը մերժվել էր: Այս անգամ կազմակերպությունը թույլտվություն է ստացել: «Էական փոփոխություններ ենք նկատում ԿԸՀ-ի աշխատանքներում, չնայած որ հանձնաժողովի կազմը նույնն է, […]

̰
Ցուրտն ավելացնում է բնական մահերի ռիսկը. գիտնականներ

19:50 03.12.2018

Չինացի գիտնականները ուսումնասիրել են  ցածր ջերմաստիճանի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Եզրակացությունն այն է, որ ցածր ջերմաստիճանն ավելացնում է վաղ մահացության ռիսկը: Չինաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի մասնագետները, բնական մահի 1.8 միլիոն դեպքերը ուսումնասիրելով, եկել են այն համոզման, որ ցուրտը հիմնական գործոններից մեկն է, որը հանգեցնում է մարդու մահվան: Մասնավորապես, ցուրտը բացասաբար  է անդրադառնում սիրտ-անոթային […]

̰
Թուրքիային չի կարելի մեղադրել ցեղասպանություն իրագործելու մեջ. Էրդողանը՝ արգենտինահայ լրագրողին

14:16 03.12.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, G20-ի շրջանակներում տեղի ունեցած եզրափակիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով արգենտինահայ լրագրողի հարցին, հայտարարել է, որ Թուրքիան առնչություն չունի 1915 թվականին հայերի ցեղասպանության հետ: «Թուրքիային չի կարելի մեղադրել հայերի նկատմամբ ցեղասպանություն իրագործելու մեջ: Թողնենք այս քննարկումը պատմաբաններին: Դա մեր պատմության մաս չի կազմում, և մենք պատրաստ ենք ցանկացած քննարկումների»,- մեջբերում է Էրդողանի […]

̰
Գինեսի ռեկորդների գրքում Սևաստոպոլը ներկայացվել է որպես ռուսական քաղաք

13:13 03.12.2018

Գինեսի ռեկորդների գրքում Սևաստոպոլը ներկայացվել է որպես ռուսական քաղաք: Այս տեղեկատվությունը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի հավաստագրում և այս մասին հայտնել է հենց  Guinness World Records հրատարակչությունը: Գրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Ալեքսանդր Բենեդիկտովը Սևաստոպոլում իրերի հավասարակշռման նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա թարմացրել է իր իսկ սահմանած ռեկորդը՝ մեկ մեխի վրա պահելով ևս […]

̰
Մեքսիկայի նոր նախագահը պատրաստվում է վաճառել կառավարական բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները

13:08 03.12.2018

Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պատրաստվում է վաճառել 218 միլիոն դոլար արժեցող Boeing 787 Dreamliner օդանավը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ մտադիր է վաճառել պետական 60 ինքնաթիռներն ու 70 ուղղաթիռները: «Մենք կվաճառենք բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնցից օգտվել են կոռումպացված քաղաքական գործիչները»,- իր որոշումը պարզաբանել է Օբրադորը: […]

̰
ԱՄՆ-ը փոխում է աշխատանքային վիզաների տրամադրման կարգը

12:49 03.12.2018

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է H-1B տեսակի վիզաների տրամադրման նոր կարգի մասին: Այն էականորեն նվազեցնելու է ամերիկյան ընկերությունների արտասահմանյան աշխատուժի ներգրավման հնարավորությունները: Ըստ նոր կարգի՝ վիզաներ կտրամադրվեն մասնագիտական բարձր կարգ ունեցող այն քաղաքացիներին, որոնք կունենան նվազագույնը բակալավրի աստիճան: H-1B վիզաների նոր կարգով խաղարկությունը կլինի 2019 թվականի ապրիլին: Տարեկան տրվում է 65 հազար այդպիսի վիզա: […]

̰
Ֆրանսիան Ադրբեջանին ՀՕՊ միջոցներ կմատակարարի. ադրբեջանական ԶԼՄ

12:23 03.12.2018

Ֆրանսիական MBDA Systems ընկերությունը մտադիր է Ադրբեջանին «Aster 30 SMP» և «VL Mica» ՀՕՊ համակարգեր վաճառել: «Մենք ստացել ենք զենքն արտահանելու Ֆրանսիայի կառավարության թույլտվությունը: Ադրբեջանի հետ առքուվաճառքի մասին բանակցությունները կավարտվեն առաջիկայում»,- մեջբերել է ընկերության ներկայացուցչի խոսքերն ադրբեջանական «AzeriDefence» հրատարակչությունը: Հաղորդվում է նաև, որ ադրբեջանական կողմն արդեն ծանոթացել է նոր զինատեսակին և գոհ է մնացել:

̰
Երեք մեքենաների մասնակցությամբ վթար Ծարավ Աղբյուր փողոցում

12:12 03.12.2018

Այսօր առավոտյան վթար է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում:  «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ սահել է և սկզբում հարվածել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ նաև 38 համարի երթուղու միկրոավտոբուսին: Վթարի հետևանքով տուժածներ չկան:  Ըստ նախնական վարկածի՝  վթարը տեղի է ունեցել փողոցի այդ հատվածում առաջացած մերկասառույցի պատճառով: Ասֆալտաշերտի տակ կամ փողոցին հարակից […]

̰
Կատարը մտադիր է դուրս գալ ՕՊԵԿ-ից

11:43 03.12.2018

Կատարը մտադիր է դուրս գալ նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝  ՕՊԵԿ-ից:  Այդ մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը: Նրա խոսքերով՝ Կատարը կենտրոնանալու է գազի արդյունահանման վրա: Bloomberg գործակալությունն էլ տեղեկացնում է, որ Կատարը կդադարեցնի անդամակցությունը կազմակերպությանը 2019 թվականի հունվարին: Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում Ալժիրը, Անգոլան, Վենեսուելան, Գաբոնը, Իրանը, Իրաքը, Կոնգոն, Քուվեյթը, Կատարը, Լիբիան, ԱՄԷ-ն, […]

̰
Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան

11:08 03.12.2018

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան, եթե նրան կանչեն: Այս մասին Սաակաշվիլին ասել է տեսակապի միջոցով՝ Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ժամանակ:  Հիշեցնենք, որ «Ուժը միասնության մեջ է» քաղաքական բլոկը, որում միավորվել են 11 ընդդիմադիր քաղաքական ուժեր, շարունակում է բողոքի ակցիաները Վրաստանի մայրաքաղաքում, և պահանջում է չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները […]

̰
Պուտինը Պորոշենկոյի հետ խոսելու թեմա չունի. ռուս պատգամավորը՝ չկայացած հեռախոսազրույցի մասին

09:00 03.12.2018

Պյոտր Պորոշենկոն կրկին ասել է, որ իրեն չի հաջողվում հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ուկրաինայի նախագահը դժգոհել է, որ ռուսական կողմը հրաժարվում է հեռախոսազրույցից: Պորոշենկոյի հերթական դժգոհությանն արձագանքել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովը: «Պորոշենկոն անընդհատ դժգոհում է, որ չի կարող կապվել Պուտինի հետ:  Բայց ինչո՞ւ է ուզում խոսել: Որպեսզի սեփական  սադրա՞նքը  քննարկի, […]

̰
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը՝ Շախմատի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն

10:46 30.11.2018

Սլովենիայում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Այն անցկացվում էր 50-ից և 65-ից բարձր տարիքայինների խմբերում: 50-ից բարձր տարիքայինների խմբում վստահ խաղ ցուցադրեց Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր, հաղթեց 6 պարտիայում, 5-ն ավարտեց ոչ-ոքի և դարձավ Շախմատի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն: Հիշեցնենք, որ այս տարիքային խմբում աշխարհի առաջնությանը մասնակցում […]

̰
BACK_TO_TOP